Անկարան վրդովված է ԱՄՆ Կոնգրեսի՝ Վաշինգտոնում ծեծկռտուքի համար դատապարտող բանաձեւից

26/05/2017 schedule11:18

Թուրքիան չի ընդունում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի հարցերով հանձնաժողովում ընդունված եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի՝ Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա դաժան հարձակումը դատապարտող բանաձեւը:

Թուրքական «Հյուրրիյեթ»-ի հաղորդմամբ, Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հուսեյն Մյուֆթուօղլուն բանաձեւը համարել է սուբյեկտիվ եւ իրականությունը խեղաթյուրող: Ըստ թուրքական կողմի՝ ԱՄՆ-ն շտապել է բանաձեւի ընդունման հարցում՝ չուսումնասիրելով խնդրի բոլոր կողմերը:

Հիշեցնենք, մայիսի 17-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի դեմ խաղաղ ակցիայի ընթացքում վերջինի կողմնակիցները հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա։ Նշվում է, որ հարձակվողների թվում են եղել նաեւ Թուրքիայի նախագահի թիկնապահները։ Բախումների հետեւանքով 11 մարդ է տուժել, այդ թվում՝ ոստիկան։ Նրանցից 9-ը հիվանդանոց են տեղափոխվել։ Ոստիկանությունը երկու անձի է ձերբակալել։

Բացի այս, Թուրքիան նաեւ մեղադրել է Վաշինգտոնին միջադեպին ընդառաջ անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ չձեռնարկելու համար՝ պնդելով, որ նրանք բազմիցս զգուշացրել են ամերիկյան կողմին հնարավոր սադրանքների մասին:

«Մենք մինչ այս պահը չունենք այն հարցերի պատասխանը, թե ինչու մեր ամերիկացի գործընկերները չձեռնարկեցին անվտանգության խիստ միջոցառումներ այնպես, ինչպես դա արել են մեր նախագահի մյուս այցելությունների ժամանակ»,- հայտարարել է Մյուֆթուօղլուն:

Նախօրեին հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կոնգրես Թուրքիային դատապարտող բանաձեւ է ներկայացվել՝ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջեւ խաղաղ ցուցարարների վրա հարձակման պատճառով։ Բանաձեւը ներկայացրել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը։ Փաստաթուղթը քննարկվելու է հանձնաժողովի մայիսի 25-ի նիստում։

Կատարվածի վերաբերյալ իր վրդովմունքն էր հայտնել նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ կանչելով պարզաբանումների Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան: Ինչպես նշել է Ռեքս Թիլերսոնը Պետքարտուղարությունը տեղի ունեցածն ուղղակի անընդունելի է գնահատել:

Ավելի կոշտ էր արտահայվտել ԱՄՆ սենատոր Սենատոր Ջոն Մաքքեյնը, ով որպես պատասխան քայլ կոչ էր արել արտաքսել Թուրքիայի դեսպանին: Fox News-ի հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունը՝ Էրդողանի թիկնապահների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ, նա ասել էր. «Դրանք նրա մարդիկ էին, Էրդողանի մարդիկ այնտեղ էին ուղարկվել՝ ցուցարարներին դիմակայելու համար։ Սա Ամերիկան չէ»։

Տպել
1108 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց