Երևան
12 °C
Երեկ Հայաստանը ունեցավ նոր կառավարություն: Նոր, բայց հին: Ավելի ճիշտ՝ ոչ այնքան հին:
Սրանք բառախաղեր չեն: Սա վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության «խաչն է», որը այն պետք է կրի: Ընդամենը անցած տարի սեպտեմբեր-հոկտեմբերին կազմավորված կառավարությունը ցրվում ու նույն կազմով հավաքվում է ընդամենը 7-8 ամիս անց: Եթե արտառոց բաներ չլինեն, այս կառավարությունը ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ցրվելու է 1 տարի անց: Կարապետյանի կառավարությունը 7-8 ամսվա ընթացքում երկու ծրագիր պետք է ներկայացնի...:
Չնայած սրանք «արարողակարգային», կամ այսպես ասենք՝ ձեւական բնույթ են կրում, այդուհանդերձ գործող կառավարության «ճակատից» մի տեսակ չի իջնում «ժամանակավորի» կարգավիճակը: Ու դա պայմանավորված չէ նոր Սահմանադրությամբ նախատեսված զարգացումներով: Խնդիրը Կարապետյանի եւ նրա կառավարության շուրջ ստեղծված իրավիճակի մեջ է:
Երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը բավական տարօրինակ էր խոսում կառավարության մասին: Նա հայտարարեց, թե իրենք «ընդհանուր առմամբ դրական են գնահատում» Կարեն Կարապետյանի կառավարության գործունեությունը:
Լրագրողի դիտարկմանը, թե կառավարության կազմը գնահատելիս բավականին զուսպ է արտահայտվել, Շարմազանովը պատասխանել է. «Զուսպը չի նշանակում վատ, ես ասեցի, որ, ընդհանուր առմամբ, դրական ենք համարում: Հնարավորություն ենք տալիս այս կառավարությանը, քանի որ դեռ երկար ժամանակ չեն աշխատել, սակայն ունեն լուրջ ծրագրեր»:
Իրոք որ չափազանց զուսպ գնահատական է: Տպավորությունն այնպիսին է, որ ՀՀԿ վերնախավի հնաբնակները սկսել են «դիստանցիա պահել» գործող կառավարությունից: ՀՀԿ վերնախավում առկա հակասությունները արդեն ակնհայտ են բոլորին: Չնայած դրան, այդ մասին լուրերը Շարմազանովը բնականաբար հերքում է, դրանք որակելով «թվացյալ եւ շինծու հակասություններին»: «Մեր կուսակցությունում չի կարող լինել հակասություն, մեր կուսակցությունում մեկ քաղաքական թիմ է, մեր կուսակցության մեջ չկան թիմեր, այդ քաղաքական թիմի ղեկավարը Սերժ Սարգսյանն է»,- նշել է Շարմազանովը:
Իրավիճակը, սակայն, մի փոքր այլ է: Կարեն Կարապետյանի կառավարության վիճակը արմատապես տարբերվում է նախորդ կառավարությունների կարգավիճակից: Ինքը՝ Կարեն Կարապետյանը, կարելի է ասել, ինքնուրույն խաղացող է: Եթե պատկերավոր արտահայտվենք, ի տարբերություն իր նախորդների, նա իր ոչ բոլոր քայլերն է համաձայնեցնում Սերժ Սարգսյանի հետ:
Միաժամանակ նա շատ ավելի ոչ շահեկան վիճակում է իր նախորդների համեմատ զուտ տնտեսական իրավիճակի առումով: Նրա կառավարությունն այլեւս չի կարող հույսը դնել վարկերի վրա, որովհետեւ Հայաստանը սպառել է նոր պարտքեր կուտակելու «լիմիտը»: Գործնականում միակ հաղթաթուղթը, որ նա կարող է գործարկել, օտարերկրյա ներդրումներն են:
Եթե նրան հաջողվի ներգրավել մեծածավալ ներդրումներ, եւ միաժամանակ որոշակիորեն բարձրացնի կառավարման արդյունավետությունը, կրճատի բյուջեի անիմաստ ծախսերը, ապա նրա կառավարության «ճակատից» կմաքրվի ժամանակավորի կարգավիճակը: Այդ դեպքում կտրուկ կմեծանա նրա ազդեցությունը ՀՀԿ-ում: Հաշվի առնելով Կարապետյանի ունեցած որոշակի աջակցությունը ռուսական իշխանական օղակներից, նրան կհաջողվի ներկուսակցական իշխանափոխություն իրականացնել ՀՀԿ վերնախավում եւ «սեփականացնել» կուսակցության «բաժնետոմսերի հսկիչ փաթեթը»: Սակայն դա նրան դեռ չի հաջողվում, գոնե առայժմ:
Կարեն Կարապետյանի ակնկալած ներդրումները դեռ չեն գալիս: Կառավարման արդյունավետության բարձրացման գործողությունները շոշափելի արդյունքներ դեռ չեն տալիս: Ու դա ունի օբյեկտիվ պատճառներ: Ներդրումների ակնկալված հոսքը ապահովելու համար անհրաժեշտ է նախ ստեղծել համապատասխան պայմաններ: Դրանք որքան պարզ են, այնքան էլ գործնականում անիրականանալի: Կոռուպցիա, տնտեսության օլիգոպոլ կառուցվածք, բիզնեսի ու իշխանության սերտաճում, դատական անարդյունավետ համակարգ...: Առանց այս խոչընդոտները վերացնելու՝ ներդրումների զգալի հոսք դեպի մեր տնտեսություն անիմաստ է ակնկալել: Այդ խոչընդոտները վերացնելը զուտ քաղաքական հարց է:
Իսկ այդ քաղաքական հարցերը լուծելու բանալին գտնվում է Սերժ Սարգսյանի ձեռքում: Ինչպես կարելի է ապամոնոպոլիզացնել մեր տնտեսությունը, եթե դա չի ցանկանում Սերժ Սարգսյանը: Այստեղ անցնցում լուծումներ չկան: Նույնը բիզնեսի եւ իշխանության տարանջատման, կոռուպցիայի նվազեցման պարագայում: Թերեւս արդեն բոլորի համար է ակնհայտ, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած «քաղաքական թիմը» չի գնալու այդ հարցերի լուծմանը: Մի խոսքով, Կարեն Կարապետյանի համար դժվար ժամանակներ են: Նա կամ պիտի գնա ներկուսակցական էլիտայում ցնցումներ առաջացնելու ճանապարհով, կամ հանձնվի: Ո՞րը կընտրի Կարապետյանը՝ պարզ կդառնա առաջիկա ամիսներին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան
Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել
Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար
Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է
Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT