Քաղաքապետարանը ստել է. Տարոն Մարգարյանն ընդդեմ Սամվել Կարապետյանի

Մայիսի 23-ին Երեւան քաղաքի Գլխավոր պողատայի եւ Սարյան փողոցի հատման մասում՝ Բոզանդի 101 հասցեում, շինաշխատանքների ժամանակ ծառեր էին հատվել: Ականատեսները դիմել էին Երեւանի քաղաքապետարան եւ ոստիկանություն՝ ծառահատման դեպքով ենթադրյալ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Տվյալ այգում այժմ էլ ընթանում է բարեկարգման աշխատանքներ: Բարեկարգումը պատվիրել է «Նոր Երեւան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, իսկ կապալառու կազմակերպությունը «Դակշին» ՍՊԸ-ն է: Քաղաքապետարան ահազանգած քաղացին՝ Արման Գաբրիելյանն, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր հատված ծառերից լուսանկարներ եւ հայտնել. «Բուզանդ 101 հասցեում ծառեր են հատել, մեր ահազանգով եկան ոստիկաններ ու Կենտրոն կանաչապատումի ներկայացուցիչը: Պարզվեց, «Տաշիր գրուպ»-ը թույլտվություն ունի կենտրոնում այգի կառուցելու-կանաչապատելու, նաև ծառի ճյուղեր կտրելու թույլտվություն ունեն, սակայն ծառ հատելու թույլտվություն չունեին: Հատել են 2 ծառ: Շուտով քաղաքապետարանի աշխատակիցները կմոտենան, որպեսզի տուգանեն ծառերը հատողներին: Երբ պաշտոնական թուղթը ունենանք, կգրեմ: Քրիստինա Գեւորկյանը գնում է Ոստիկանության Կենտրոնի բաժին՝ բացատրություն տալու»: Նույն օրը «Հետք» էլեկտրոնային պարբերականն անդրադարձել է ծառահատման դեպքին եւ պարզաբանում ստացել Երեւանի քաղաքապետարանից: Կայքին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեել էին, որ բնապահպանության վարչությունը պարզել է, որ ծառահատումն իրականացվել է առանց համապատասխան թույլտվության, այդ իսկ պատճառով գործն ուսումնասիրվում է իրավապահների կողմից:

Armtimes.com-ը խնդրի վերաբերյալ երեկ դիմել էր Երեւանի քաղաքապետարան, որտեղից հայտնեցին, թե բնապահպանության վարչությունը դեպքն արձանագրելուց հետո նյութերն ուղարկել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությանը վարչական վարույթ իրականացնելու համար:

Մեր հացրերին ի պատասխան նախարարության բնապահպանական պետական տեսչությանից հայտնեցին, որ «Հետք»-ի հրապարակման հիման վրա տեսչության Երեւանի տարածքային բաժնի ներկայացուցիչները գնացել են տեղազննության եւ պարզել են, որ հատված ծառերը ոչ թե երկուսն են այլ, ավելի շատ: Նրանց հենց տեղում «Նոր Երեւան» ՍՊԸ-ի կողմից տեղեկանք է տրվել(տես՝ ստորեւ ներկայացված նկարում), որ ծառերը հատելու թույլտվություն ունեցել են: «Հայտնում ենք ձեզ, որ Սարյան Մաշտոց պողոտայի հատան մասում գնվող վերակառուցվող զբոսայգու տարածքում ծառերը հատվել են համաձայն թիվ  17/51079, 07.12.2015 թվականի գրության եւ մասնագիտական եզրակացության, որոնք նախատեսված են հաստատված նախագծով եւ համապատասխան թույլտվություններով», - ասված է «Նոր Երեւան» ՍՊԸ-ի տնօրեն Գ. Բարոյանի գրության մեջ: Նախարարությանը տրամադրել են նաեւ համապատասխան եզրակացությունը, որտեղ շարադրված է, թե որ ծառերը պետք է հատվեն:

Այդ եզրակացության տակ ստորագրել են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի տնօրենը, ԳԱԱ դոցենտներ եւ պրոֆեսորներ: Եզրակացությունը 2015 թվականին «Նոր Երեւան» ՍՊԸ-ն ներկայացրել է Երեւանի քաղաքապետարան: Եզարակացության մեջ ասված է. «Բարեկարգման արդյունքում պուրակում նպատակահարմար է պահպանել բացառապես սոսու կենսունակ ծառերը(հետագայում ապահովելով էտի ու ձեւավորման տարբերակված միջոցառում եւ խնամք), մնացած 5-6 հատ ամբողջությամբ չորացած սոսիները հատել-հեռացնել: Ինչ վերաբերվում է այգու վերականգնվող հատվածում առկա 14 հատ հիմնականում ծերացած եւ ամբողջովին կամ մասնակի չորացած ու հոլանդական հիվանդությամբ վարակված, ինչպես նաեւ վաղուց իրենց դեկորատիվ տեսքը կարցրած մանրատերեւ թեղիների, ապա դրանք առանց բացառության անհրաժեշտ է հատել եւ հեռացնել՝ փոխարինելով նոր, բարձր գեղազարդ այլ ծառա-թփատեսակներով (գնդաձեւ ակացիա, բրգաձեւ կաղնի, ձիակասկ, կազակական (փռվող) գիհի եւ այլն)»(տես՝ ստորեւ ներկայացված նկարում):

Հատված ծառերը, ինչպես երեւում են Արման Գաբրիելյանի հրապարակած լուսանկարերից, նման են մանրատերեւ թեղիների: «Նոր Երեւան» ՍՊԸ-ի տնօրենը տեսչությանը ներկայցրել է մի փաստաթուղթ, որտեղ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետը «Դեֆի» ՍՊԸ-ի տնօրեն Գ. Բարոյանին («Նոր Երեւան» ՍՊԸ-ի ներկայիս տնօրենին) տեղեկանք է տրամադրել դեռեւս 2015 թվականին, որ բարձր որոկավորմամբ մասնագետների տրամադրած եզրակացության հիման վրա հատման ենթակա ծառերի հատումը նպատակահարմար է իրականացնել դեկտեմբերի 8-ից հետո: Այսինքն՝ քաղաքապետարանն այն ժամանակ արդեն իսկ տեղյակ էր, որ տվյալ այգում հատման ենթակա ծառեր կան, տեղյակ էր, որ «բարձր որակավորում» ունեցող մասնագետները հատելու եզրակացություն էին կազմել եւ ավելին՝ այդ եզրակացության հիման վրա քաղաքապետարանը թույլվություն էր տրամադրել:

Իհարկե շինհրապարակի ցանկապատների վրա փացված է բարեկարգում իրականացնող կազմակերպությունների տվյալները, սակայն այդ այգու բարեկարգումնն իրականցնում է «Տաշիր» ընկերությունների խումբը, որի մասին հայտարարել է Երեւանի քաղաքապետարանը 2015 թվականին, որի նախագահը ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն է: Ստացվում է, որ ծառերը հատելու թույլվությունը հենց քաղաքապետրանն է տվել, սակայն փորձել է այն բարդեն բարեկարգում իրականացնողների վրա: Դժվար է ասել, թե քաղաքապետարանի պաշտոնյաները գիտակցաբա՞ր են ասել, որ ապօրինություն է տեղի ունեցել, թե իրավիճակային հայտարարություն են արել եւ արդյո՞ք նման հայտարարություն են արել առանց Տարոն Մարգարյանի գիտության:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հետաքննություն է իրականացվում: Ոստիկանություն լրատվական ծառայությունից մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ փաստի առթիվ հետաքննություն է իրականցվում՝ չնշելով, թե արդյո՞ք հարոցված քրեական գործ կա, թե ոչ:

ՀԳ. Մինչ օրս Երեւանի քաղաքապետարանի բնապահպանական վարչությունը ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական վարչության գրությանը չի պատասխանել, թե արդյո՞ք «Նոր Երեւան» ՍՊԸ-ի տրամադրած եզրակացությունն առնչվում է ծառահատման օրինականության հետ:

Տպել
13556 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը