Միանշանակ է, որ պատերազմի բռնկման վտանգը շատ մեծ է. Վահան Բադասյան

02/06/2017 schedule15:08

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանն armtimes.com-ին տված հարցազրույցում անդրադառնում է «Միջազգային ճգնաժամային խումբ» անկախ կազմակերպության երեկ հրապարակած զեկույցին, որտեղ Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգը մեծ էր համարվել:

- Պարոն Բադասյան, «Միջազգային ճգնաժամային խմբի» երեկ հրապարակած զեկույցի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղն ավելի քան երբեւէ մոտ է պատերազմի բռնկմանը: Հիմնական փաստարկն այն է, որ երկու կողմերն էլ էսկալացիայի են գնում, ինչպես նաեւ այն, որ ողբերգական ելք ունեցող միջադեպերը 2017 թվականի սկզբից չեն դադարում: Այս հեռանկարն իրատեսակա՞ն է:

- Ես կարծում եմ՝ չի բացառվում թե´ մեկը, թե´ մյուսը, բայց այն, որ համեմատած նախորդ տարիների հետ, հիմա պատերազմի բռնկման վտանգն ավելի մեծ է, դրանում ոչ մի խոսք, որովհետեւ Ադրբեջանն ունի այստեղ կառուցած քաղաքական հենք: Դա նա է, որ ինքը ներքին լսարանում, իր ժողովրդի մեջ կարողանա պահպանի իր դիկտատուրան եւ տնտեսական լծակները, այսինքն՝ Ալիեւի կլանը, որպեսզի կարողանա պահպանի ընտանեկան կլանը: 20 տարուց ավելի է այն հյուսվածքն են հյուսել ժողովրդի մեջ, որ շուտով «մենք պետք է հետ վերցնենք մեր հողերը, եթե ոչ, ապա պետք է պատերազմ սկսվի»: Հողերը չեն վերցրել դիվանագիտական ճանապարհով, հիմա, ըստ իրենց, պետք է Արցախը ետ վերցնեն եւ դա ուզում են անել պատերազմի ճանապարհով, որի առջեւ իրենք կանգնելու ոչինչ չունեն, ոչինչ իրենց չի պահում: Նրանք կարող է միայն պատերազմից ետ պահել տնտեսական վիճակն ու այլ գործոններ, բայց նրանք հասել են դրան:

Այստեղ կարեւոր հարցը հայկական կողմինն է: 1994 թվականի հրադադարի ռիթմի պայմանագրից սկսած մինչեւ օրս բոլոր փաստաթղթերը Հայաստանը ոչ համարժեք է ստորագրել եւ նաեւ համարժեք չի մինչեւ Կազանյան փաստաթուղթն ու Մադրիդյան սկզբունքները: Սա բլեֆ է Հայաստանի կողմից նա մանավանդ երկրորդ նախագահի ժամանակ արված, որ իբրեւ թե մենք համաձայնվել են տարածքներ հանձնելուն, քանի որ գիտենք, որ դրան չի համաձայնվի Ադրբեջանը, բայց եկել է պահը, որ Ադրբեջանը համաձայն է ինչ-որ բաների եւ եկել է պահը, որ Հայաստանը պետք  է ինչ-որ բաներ հանձնի, բայց սա էլ մեզ համար կործանարար ազդեցություն պետք է ունենա, որովհետեւ յուրաքանչյուր թիզ հող հանձնելը պատերազմի սկսումը ռեալ է դառնում:

Հիմա կրակակետերը կիլոմետրերով հեռու են բնակավայրերից, արդեն դառնալու են մի քանի կիլոմետր: Հիմա ինչպես դիպուկահարներն են սպանում զինվորներին, այնպես էլ դիպուկահարները խաղաղ բնակիչներին կսպանեն: Պատերազմի չվերսկսման քայլը Հայաստանի ձեռքում է, կարելի է ասել Հայաստանի իշխանությունների ձեռքում է, ոչ թե Ադրբեջանի ձեռքում: Եթե այսօր Հայաստանի իշխանությունները մտադրություն ունենան բանակը հզորացնելու, բանակը զինելու, երկրի տնտեսական համակարգը հզորացնելու մտադրություն, ապա Ադրբեջանը ոչ մի ոտնձգություն չի փորձի կատարել, նա անում է բոլոր ոտնձգությունները թույլ Հայաստանի վրա:

- Միջազգային ճգնաժամային խումբը նկատում է, որ ստատուս քվոյի պահպանումը ձեռնտու չի Ադրբեջանին, իսկ ստեղծված իրավիճակը տանում է ստատուս քվոյի պահպանման:

- Ստատուս քվոն պահպանելու համար պետք է հավասարակշռություն լինի: Եթե հարվածին հակահարվածը կա, պարզ է, որ ստատուս քվոն պահպանվելու է, իսկ եթե անհավասարակշռություն է, ապա ստատուս քվեն Ադրբեջանին ձեռք չի տալիս: Ճգնաժամային խումբը, երեւի հենց դա է նկատի ունեցել:

- Արցախի հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը համարում է ընդամենը կարծիք: Նորմա՞լ է նման կերպ արձագանքել այս կարգի զեկույցներին:

- Իհարկե, խոսնակի ասածն այլ նպատակ ունի, իմ ասածն՝ այլ, ինքը պարտավոր է նման բան ասել, որովհետեւ ինքը խոսնակ է, ինքն էլ իր կարծիքն է ասում: Կարծիքը` կարծիք, բայց մեծ հաշվով ձեւավորվող կարծիքները որոշակի իրողության վրա են հենվում: Բաբայանը պարտավոր է այդպես ասել ի պաշտոնե, բայց ես էլ պնդում եմ, որ նման կարծիքների հետ պետք է, անշուշտ հաշվի նստել: Եթե հաշվի չնստես եւ քո ապահովությունն ունենաս, ապա այդ կարծիքը մի օր կդառնա իրականություն:

- Զեկույցում ընդգծվում է 2017 թվականի ընթացքում հրադադարի խախտման դեպքերը: Դրանք կարո՞ղ են լինել պատերազմը չբացառելու համար հիմքերի:

- Երբ տեսանյութը հրապարկվեց համացանցում, հայտնի տեսանյութը, եթե նա չկանխվեր, ապա անդառնալի հետեւանքներ կարող էին ունենալ: Այսինքն` լայնամասշտաբ գործողություններ կարող էր կատարվել, բայց այն տեղի չունեցավ շնորհիվ մեր բանակի աչալրջության եւ, իհարկե, որոշակի տեխնիկայի եւ սարքավորումների տեղադրման: Եթե դա տեղի չունենար, ապա կլիներ նախորդ տարվա ապրիլյան դեպքերի մակարդակի իրավիճակ եւ մենք ականատես կլինեինք ուրիշ գործողությունների:

Միջազգային ճգնաժամային խումբը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Ռուսաստանն ավելի շատ տարածաշրջանում իր դիրքերն է փորձում ամրապնդել հակամարտող կողմերին սպառազինություն մատակարարելով, մինչդեռ պետք է փորձեր հակամարտությունը տանել խաղաղ կարգավորման:

- Ռուսաստանը հայկական հողերի հաշվի ճշտում է իր հարաբերությունները Թուրքիայի եւ այսօր նաեւ Ադրբեջանի հետ: Սպառազինության վաճառքը չի կարելի ասել միտված է Ռուսաստանի դիրքերի ուժեղացմանը, պարզապես Ռուսաստանի քաղաքականությունն է այդպես, որն անդեմ է: Հարցը մերն է, Հայաստանի իշխանություններին է, որոնք, կարծես թե, կերակրում են Ռուսաստանի հակահայկական հանցավոր նկրտումներին: Հայկական իշխանություններն այսօր տնտեսական ամենակարեւոր լծակներն են հանձնել Ռուսաստանին հենց այնպես եւ դրանով, իհարկե, թուլացնելու են մեզ:

Մենք այն ժամանակ կարողացանք Ադրբեջանի հետ լուծել մեր հարաբերությունները, երբ տարածաշրջանում Ռուսաստանը գոյություն չունենա, ինչպես եղել է 90-ականների սկզբին, երբ Ռուսաստանը տարածաշրջանից քաշվել էր: Այդ ժամանակ թուլացած Հայաստանի ու ուժեղ Ադրբեջանի գոյության պայմաններում մենք կարողացել են լուծել մեր հարցերը: Սա պետք է նկատի ունենա մեր ժողովուրդը եւ չտրվի իշխանությունների այն սուտ եւ կեղծ փաստարկների, որ առանց Ռուսաստանի մենք կորած ենք: Սա ոչ միայն սուտ մատնություն է, այլ նաեւ դավաճանություն սեփական ժողովրդին վախեցնելու համար: Ռուսաստանը համարվում է ոչ միայն համանախագահ, այլ Հայաստանի գործընկերն ու դաշնակիցը, սակայն Հայաստանն է նրա ռազմավարական ընկերն ու դաշնակիցն է: Բայց Ռուսաստանը նրա հակառակորդն է, Ռուսաստանը կեղեքում եւ ստորացնում է Հայաստանին: Զենք վաճառելով Ռուսաստանը կատարում է իր օրվա խնդիրը, բյուջեն համալրելու համար եւ այլն, որով, իհարկե նաեւ կռվախնձոր է ստեղծում տարածաշրջանում:

- Վերջերս Արցախի ՊՆ-ն որոշեց ամենօրյա ռեժիմով հանրությանը չտեղեկացնել սահմանի իրավիճակի մասին: Սա ի՞նչ նպատակ կարող է ունենալ:

- Արցախյան կողմը հաղորդում է հարձակման, մահվան եւ այլ դեպքերը: Վերլուծական եւ գաղտնիություն պարունակող լուրերն, իհարկե, ես կարծում եմ, որ չի կարելի տալ: Ենթադրենք հրադադարի ռեժիմը 20 անգամ է խախտել եւ ոչ 100, դրանից ի՞նչ է փոխվում, որ մենք իմանանք: Մեր իմանալը ոչինչ չի անում, բայց հակառակորդի իմանալն ազդում է: Ես դժվարանում եմ ասել՝ հրապարակելն ինչին օգուտ կտա, բայց վնաս հաստատ կտա: Ապրիլյան դեպքերի ժամանակ մենք որոշ տեղեկություններ ստանում էինք ադրբեջանական լրատվամիջոցներից, որոնք համեմատաբար կարողանում էին հրապարակել որոշ տեղեկություններ:

Տպել
5389 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին