ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ և «Վիտալի Գրիգորյանց» հիմնադրամի հերթական անակնկալը բազմազավակ ընտանիքներին

02/06/2017 schedule15:03

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Խորհրդի նախագահի կողմից ստեղծված «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամը երեխաների պաշտպանության միջազգային տոնին ընդառաջ իր հերթական անակնկալն այս անգամ մատուցեց Ղուկասյանների բազմազավակ ընտանիքին:

Երկար տարիներ վարձով ապրող ընտանիքն արդեն ունի իր սեփական բնակարանը՝ շնորհիվ բարերար Վիտալի Գրիգորյանցի մարդասիրական վարքի:

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ վարչության նախագահ և «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արսեն Միքայելյանը Բանկի ու հիմնադրամի աշխատակիցների հետ նվերներով հյուրընկալեցին ընտանիքին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ՝ շնորհավորելու և բնակարանի բանալիները  հանձնելու նպատակով:

Արսեն Միքայելյանը նշում է, որ պատահական տեղեկացավ Ղուկասյանների խնդրի մասին և որոշեց «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ բնակարան նվիրել նրանց: Եվ այսօր կիսում է 30-ամյա Արմինե Զաքարյանի ու 36-ամյա Դավիթ Ղուկասյանի երջանկությունը, որ իրենց հինգ զավակներն այսուհետ ապրելու են սեփական բնակարանում: Հունիսիմեկյան տոնը ընտանիքի և երեխաների համար էլ ավելի ուրախ և անմոռանալի դարձավ:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ վարչության նախագահ Արսեն Միքայելյանը շնորհավորեց բազմազավակ ընտանիքին՝ մաղթելով նրանց առողջություն և նորանոր հաջողություններ՝ նշելով որ, այս գործը Աստվածահաճո գործ է, և նմանատիպ գործերը երջանկացնում են նաև դրանք իրագործողներին:

Հիշեցնենք նաև, որ վերջին վեց ամիսների ընթացքում սա արդեն երկրորդ բնակարանն էր, որ «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի կողմից նվիրվեց բազմազավակ հայ ընտանիքներին՝ որպես մեծ անակնկալ:

Տպել
4967 դիտում

Մանվել Գրիգորյանի որդին հրաժարական տվեց Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից

ԱԱ 2018-ի ֆավորիտներից Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականն էլ չհաղթեց

Քրիստոսն իրավունք ուներ խմելու, ես՝ չէ՞.վիճաբանել են Շիրակի թեմի քահանաներն ու ժողովուրդը

ԱԱԾ-ն հրապարակել է սենսացիոն կադրեր՝ Էջմիածնի աղմկոտ խուզարկություններից (տեսանյութ)

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեսակցել է գեներալ Մանվել Գրիգորյանին

Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան պարտվեց ֆուտբոլի ԱԱ 2018-ի իր 1-ին խաղում

Դատարանը որոշեց փաստաբանների բողոքը մերժել. Մանվել Գրիգորյանը մնալու է անազատության մեջ

Որևէ տնօրեն պարտավորություն չունի դպրոցում ունենալ ՀՀ ղեկավարի նկարը. ԿԳ նախարար

Հայաստանում կոռուպցիա չկա, կան մնացորդային դրսեւորումներ, որի դեմ պայքարում են. վարչապետ

Սեփական ընկալումները պետությունից վեր դասելը ոչ մի լավ տեղ չի տանում. Աշոտյանը՝ վարչապետին

Արարատում 27-ամյա քաղաքացին տրակտորի կցորդի վրայից ընկել է, հիվանդանոցում մահացել

Իգոր Մուրադյանի հուղարկավորության համար ստեղծվելու է կառավարական հանձնաժողով. Ա. Միրզոյան

Կասեցվել է «Շիրակ» ՖԱ-ի անդամությունը ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիային. վարկաբեկում են ՀՖՖ-ն

Յուրացնելով դպրոցականների ուղարկած սնունդը, Մ. Գրիգորյանը կերակրել է իր արջերին. վարչապետ

Նախորդ շաբաթ անընդհատ սահմանին հակառակորդի կենդանի ուժի ու զինտեխնիկայի շարժ է եղել

ԱԻՆ-ը շարունակում է 14-ամյա կորած տղայի որոնողական աշխատանքները, դեռ նոր տեղեկություն չկա

Անտառահատումներ Եղեգնուտի անտառտնտեսությունում. կառուցել են ապօրինի ճանապարհ ու տեղափոխել

Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի գլխավորությամբ ՊԲ շտաբում տեղի է ունեցել խորհրդակցություն

Կես ժամից Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով դատական նիստն է. նրան կկալանավորե՞ն

Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի