Կռիվ-կռիվ. լեզվական արատ շատերն ունեն

03/06/2017 schedule14:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 5-ի համարում

Իշխանական ողջ լրատվամեքենան եւ պարապ հասարակությունն այս օրերին քննարկման հարուստ նյութ են ստացել՝ «Նոր ժամանակների» նախագահ Արամ Կարապետյանի եւ «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանի դատական կոնֆլիկտը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի շուրջ երեկ ծավալված գործողություններն այդ անպտուղ վեճի նկատմամբ հետաքրքրության վկայությունն էին: Երկու կուսակցությունները մեծաթիվ դեսանտներ էին իջեցրել դատարան՝ հանդիսատեսի եւ դատավարության կողմերի տեսքով: Ա.Գեղամյանին ներկայացնում էին Գագիկ Կոստանդյանը, Աղասի Արշակյանը եւ փաստաբան Թադեւոս Ալեքսանյանը, հայցվոր կողմին՝ «Լեւգրուպի» ներկայացուցիչներ Լեւոն Բաղդասարյանը եւ Գարեգին Լեգրյանը: Նախագահում էր դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Հեղձուկ դահլիճն այնքան լիքն էր, որ լրագրողների մի մասն անգամ դահլիճ մտնել չկարողացավ: Նախ՝ Լ. Բաղդասարյանը ներկայացրեց հայցը, որտեղ խոսվում է «Հայկական ժամանակի» մայիսի 12-ի եւ մայիսի 14-ի, «Ազգի» մայիսի 15-ի հոդվածներում Գեղամյանի կողմից Ա.Կարապետյանին պրոիշխանական քաղաքականության, Ռուսաստանի գործակալ լինելու մեջ մեղադրելու մասին: Հայցվորը պահանջել է, որ Գեղամյանը ներկայացնի այն փաստերը, որոնք հիմք են տալիս նման հայտարարություններ անելու համար: Հայցվորի հաջորդ պահանջը վերաբերում է Գեղամյանի տեղակալ Ալեքսան Կարապետյանին, որը հայտարարել է, թե Արամ Կարապետյանը Սահակաշվիլիից նվերներ է ստացել, որ «Զվարթնոց» օդանավակայանում իրեն ինքնաթիռից իջեցնելու շոուն ինքն է սարքել, ԿԸՀ կեղծ փաստաթղթեր է ներկայացրել եւ այլն:

Ըստ հայցվորի՝ վիրավորվել են իր պատիվն ու արժանապատվությունը, արատավորվել է գործարար համբավը, ուստի նա դատարանից պահանջում է պատասխանողին պատասխանատվության կանչել քաղօրի 19 հոդվածի համաձայն՝ իր հասցեին զրպարտական լուրեր տարածելու համար, այսինքն՝ նույն անձինք հերքեն իրենց իսկ տարածած տեղեկությունները: Բաղդասարյանը նաեւ դատարանին ներկայացրեց անձնագրայինի պետի տեղեկանքը՝ Ա.Կարապետյանի ՀՀ քաղաքացի լինելու մասին: Նրա ելույթից հետո պատասխանողները սկսեցին հարցեր տալ. «Ի՞նչ է նշանակում քաղաքական գործչի գործարար համբավ, ի՞նչ գործարարությամբ է զբաղվում Ա.Կարապետյանը, ինչպե՞ս են պատկերացնում հետեւյալ նախադասության հերքումը՝ «ազնվությունից բարբաջող այս քաղաքական շառլատանի փուչիկն անփառունակ պայթեց», որքա՞ն վնասի մասին է խոսքը» եւ այլն:

Վնասի չափը ներկայացուցիչները լիազորված չէին նշելու, իսկ «շառլատանը», նրանց կարծիքով, կարող է բացասաբար անդրադառնալ իրենց վստահորդի հետագա կենսագրության վրա եւ կոնկրետ ապացուցման կարիք ունի: Հակառակ դեպքում՝ պետք է զրպարտություն դիտվի: Հերթը հասավ պատասխանողին: Նախ՝ խոսեց Գ.Կոստանդյանը, որը նշեց, որ Ա.Ղարիբյանի բառարանում «շառլատան» նշանակում է խաբեբա, ստախոս, եւ ինքը պատրաստ է ապացուցել, որ այդպես է: Ըստ Կոստանդյանի՝ Ա.Կարապետյանը 2 հոդվածով խախտել է Սահմանադրությունը (50 եւ 64). չհանդիսանալով ՀՀ բնակիչ՝ տեղեկանքներ է ներկայացրել ԿԸՀ՝ կատարելով իշխանության յուրացում, եւ քրեական պատասխանատվության չի ենթարկվել:

Դա նշանակում է, որ նա ստել է, եւ որ նրան, անհասկանալի պատճառներով, հովանավորում են իշխանությունները: Դատարանին գրավոր ապացույցներ ներկայացվեցին՝ Կարապետյանի ինքնակենսագրությունը, տեղեկանք համատիրությունից եւ քաղվածք տնային գրքույկից, որ վերջին տարիներին Ա. Կարապետյանը չի բնակվել իր մատնանշած հասցեում, ապա նշվեց, որ նա մի քանի անձնագիր ունի. հին անձնագիրը չհանձնելով՝ ՀՀ անձնագիր է ստացել եւ հնով գրանցվել Մոսկվայում: Կոստանդյանը նշեց, որ Կարապետյանի տեղեկանքի պատճառով ծառայական քննություն է կատարվել Դավիթաշենի անձնագրայինում, եւ պետը հեռացվել է աշխատանքից: Ինչ վերաբերում է «Փալաքալ» արտահայտությանը, ապա, ըստ Կոստանդյանի, լեզվական արատ Հայաստանում միայն Կարապետյանը չունի եւ ոչ էլ այդ բառն օգտագործելու լիցենզիա է հանել:

Պատասխանողներն ասում էին, որ հայցում վիճարկվող մտքերը քաղաքական գնահատականներ են՝ անձնական վիրավորանքներ չեն, իսկ կարծիք արտահայտելու իրավունք յուրաքանչյուրն ունի: Ա.Արշակյանն իր զարմանքը հայտնեց, որ Կարապետյանը փորձում է հանրաճանաչ դառնալ իրենից ավելի հանրաճանաչ մարդու դեմ վեճ սկսելով: Իսկ ինչո՞ւ Կարապետյանը դատարան չէր դիմում մարտին, երբ նրա հասցեին այլ անձինք ավելի կոշտ արտահայտություններ էին հնչեցնում՝ հարցրեց Արշակյանն ու ինքն էլ պատասխանեց. «Քանի որ Վիգեն Խաչատրյանին, Աղվան Վարդանյանին, Տիգրան Կարապետյանին դատի տալով՝ նա քաղաքական դիվիդենտներ չէր կարող շահել»:

Արշակյանը նշեց, որ հանել է վերջին 2 ամսում Կարապետյանի բոլոր գրավոր ելույթները՝ 60 էջից, որտեղ ոչ մի քննադատական խոսք չկա իշխանության հասցեին, եւ դրանք ոչնչով չեն տարբերվում Գառնիկ Իսագուլյանի ելույթներից: Ինքը հարգում է իշխանամետ գործիչներին, սակայն՝ թող Կարապետյանը չասի, որ ինքն ընդդիմադիր է եւ չվիրավորվի, երբ իրեն իշխանության դրածո են անվանում: Ինչ վերաբերում է ինքնաթիռից իջեցնելու պատմությանը, ապա, ըստ Արշակյանի, հենց ինքը՝ Կարապետյանը, օդանավակայանի մոտ հայտարարեց, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, տղաներն իրեն պատիվ են տվել, եւ ամեն ինչ հարթվել է: Դատարանին ներկայացվեց նաեւ մայիսի 14-ի հանրահավաքի տեսաերիզը, որտեղ, ըստ պատասխանողների, Գեղամյանը Կարապետյանի անունն ընդհանրապես չի տվել: Դատարանը գրավոր ապացույցները հայցվորին տրամադրելու նպատակով ընդմիջում հայտարարեց մինչեւ հունիսի 16-ը:

Արմինե Օհանյան

Տպել
1848 դիտում

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)