Մնում է պարզել, թե ինչի վրա են հույս դրել Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը

05/06/2017 schedule23:54

Թե Սերժ Սարգսյանը, եւ թե Կարեն Կարապետյանը արդեն հայտարարել են, որ առաջիկայում Հայաստանից արտահանման ծավալները պետք է կազմեն մեր համախառն ներքին արդյունքի մոտ 40-45 տոկոսը:

Այսինքն, եթե այդ «թվաբանությունը» մտովի պրոյեկտենք այսօրվա իրականության վրա, ապա Հայաստանից արտահանման ծավալները հիմա պետք է կազմեին 4.5-5 միլիարդ դոլար, քանի որ մեր համախառն ներքին արդյունքը մոտ 11 միլիարդ դոլար է ներկայումս: Սակայն հիմա Հայաստանից արտահանումը կազմում է ընդամենը 1.8 միլիարդ, կամ ՀՆԱ-ի 16-17 տոկոսը: Ու այնպես չէ, որ արտահանման ծավալները երեք անգամ մեծացնելով` կարելի է հասնել նշված ցուցանիշին: Դրան զուգահեռ, Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի ասելով, աճելու է նաեւ ՀՆԱ-ն: Ու եթե մեր ՀՆԱ-ն մի քանի տարի անց, մի հրաշքով դառնա, ասենք, 20 միլիարդ դոլար, ապա արտահանման ծավալները, ըստ մեր ամենաբարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների, պետք է կազմի արդեն 8-9 միլիարդ դոլար, կամ 4-5 անգամ ավելի, քան հիմա է:

Տեսականորեն  դա լուծելի խնդիր է: Աշխարհում կան երկրներ, ընդ որում` չափերով շատ փոքր, որոնց հաջողվել է ավելի մեծ խնդիրներ լուծել: Այլ կերպ ասած, անհնարին ոչինչ չկա: Բայց արդյոք Հայաստանը կհամալրի՞ այդպիսի հաջողված երկրների շարքը: Այնպես չէ, որ մի օր մենք արթնանալու ենք ու տեսնենք, որ արտահանման ծավալները այդ օրը առավոտյան աճել են 4-5 անգամ: Դա պետք է ունենա ընթացք` տարին տարվա համեմատ մեր տնտեսությունը պետք է ունենա որակական աճ, արդիականանա, ներդրումներ լինեն, արտադրվեն մրցունակ ապրանքներ...: Կա՞ արդյոք այդ ընթացքը:

Եթե ամփոփենք, ասենք, վերջին շրջանի տնտեսական լրահոսը, ապա կարձանագրենք, որ Հայաստանում հիմնականում կառուցվում են սուպերմարկետներ, մոլեր, առեւտրի կենտրոններ...: Լավ է, որ կառուցվում են, բայց դրանք որեւէ կերպ չեն կարող հանգեցնել Հայաստանից արտահանման ծավալների աճին:  Դրանց «բովանդակությունը» ընդամենը ներքին սահմանափակ ռեսուրսը վերաբաշխելն է: Այսինքն, մարդիկ իրենց ունեցած գումարը ծախսում են ոչ թե X խանութում, այլ Y մոլում: Դրանից մարդկանց ունեցած գումարը չի ավելանում, նույնիսկ նոր աշխատատեղ չի ստեղծվում: Այդ նորակառույց մոլերում ու սուպերմարկետներում ստեղծված աշխատատեղերը ի վերջո այլ առեւտրային օբյեկտում փակված աշխատատեղերի հաշվին են:

Մի խոսքով, այն, ինչ մենք տեսնում ենք մեր շուրջը, ամենեւին չի խոսում այն մասին, որ արտահանման ծավալների կտրուկ աճին միտված գործընթացներ են տեղի ունենում: Իհարկե, նման աճին որոշ չափով կարող է նպաստել հանքարդյունաբերությունը, բայց նույնիսկ այս ոլորտի ռեսուրսը բավարար չէ արտահանումը 4-5 անգամ ավելացնելու համար:

Մրցունակ ապրանքների արտադրությունը պահանջում է մեծ ներդրումներ` թե ներքին, թե օտարերկրյա: Օտարերկրյա ներդրումների վիճակագրությունը ցույց է տալիս որ դրսի կապիտալը, գոնե առայժմ, հետաքրքրված չէ մեր տնտեսությամբ: Ինչպես արդեն բազմիցս նշվել է, տարեցտարի օտարերկրյա ներդրումները նվազում են, եւ այս տարվա առաջին եռամսյակում այդ միտումը պահպանվել է: Աճում են հիմնականում  հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող ներդրումները:

Ինչ վերաբերում է ներքին ներդրումներին, ապա հստակ վիճակագրություն, թե որ ոլորտում մեր տնտեսվարողները որքան ներդրումներ են իրականացրել, չկա: Սակայն բանկերի տված վարկերի ճյուղային բաշխվածությունը եւ ըստ ոլորտների տրամադրած վարկերի ծավալները կարող են մոտավոր պատկերացում տալ, թե ինչ է սպասվում մեր տնտեսությանը: Ըստ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակային տվյալների, մշակող արդյունաբերության ոլորտում աշխատող տնտեսվարողներին տրամադրած վարկերի ծավալը կազմել է 16.2 միլին դոլար: Տարեսկզբի համեմատ վարկերի ծավալը նվազել է ավելի քան 3 միլիոն դոլարով: Այսինքն, անցած 4 ամիսների ընթացքում, պատկերավոր ասած, այս ոլորտում վարկերը մասամբ մարվել են, ու նոր վերցրած վարկերը ավելի քիչ են եղել: Գյուղատնտեսության ոլորտին տրված վարկերը անցած 4 ամիսների ընթացքում փոքր` շատ փոքր աճ են գրանցել` 38.1 միլիոն դոլարից դարձել են 38.4 միլիոն դոլար: Այսինքն այդ ամբողջ ոլորտը լրացուցիչ ընդամենը 300 հազար դոլարի ֆինանսավորում է ստացել բանկերից: 

Ակնհայտ է, որ տնտեսության` արտահանմանը նպաստող ճյուղերը գրավիչ չեն նաեւ ներքին ներդրողների համար: Նրանք, ովքեր ունեն ֆինանսական մեծ հնարավորություններ եւ չեն դիմում բանկերին վարկեր ստանալու համար, իրենց գումարները ուղղում են սուպերմարկետների ու մոլերի կառուցմանը: Մնում է պարզել, թե այդ ինչի վրա են հույս դրել Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը, երբ կանխատեսում են արտահանման ծավալների կտրուկ աճեր:

Տպել
5200 դիտում

4/36 ընտրատեղամասում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, 8 քաղաքական ուժեր ձայներ չեն ստացել

6/05 ընտրատեղամասում 734 քաղաքացուց 560-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին

էրեբունու 10/49 ընտրատեղամասում եւս բացարձակ հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը

Հայկ Մարությանը 547 քվե ստացավ 01/08 ընտրատեղամասում

էրեբունու 10/50 ընտրատեղամասում 789 ընտրողից 678-ը քվեարկել են «Իմ քայլը» դաշինքի օգտին

Ավանի 1/09 տեղամասում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթեց «Իմ քայլը» դաշինքը՝ 569 ձայն, «Լույսը»՝ 95, ԲՀԿ-ն 68 ձայն

Որքան ձայն է ստացել յուրաքանչյուր քաղաքական ուժ. ԿԸՀ հաշվիչը միացել է. արդյունքները՝ ուղիղ

Մարմնով պաշտպանել ենք քվեատուփը, կռիվ ենք տվել, հայտնվել մահակների տակ՝ այս օրը մոտեցնելու համար

Երեւանի 8/28 ընտրատեղամասում մի քանի հարյուր ձայնով առաջատար է «Իմ քայլը» դաշինքը

Արաբկիրի 4/38 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 516 ձայն. նախնական տվյալներ

09/18 ընտրատեղամասում «Իմ քայլը» ստացել է 530 քվե, ԲՀԿ-ն՝ 73, «Լույսը»՝ 59

9/18 ընտրատեղմասում առաջատարը կրկին «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունքներ

«Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբում՝ այս պահին. հետեւում են ընտրությունների արդյունքներին

Շենգավիթում «Իմ քայլը» դաշինքը 80,23% է հավաքել. նախնական արդյունք

Երեւանի 7/35 ընտրատեղամասում եւս հաղթում է «Իմ քայլը» դաշինքը. նախնական արդյունք

6/51 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հաղթանակ է տարել. նախնական տվյալ

Նախընտրական շրջանում ամենաշատ մուծումներ է արել ԲՀԿ-ն, ամենամեծ գումարը ծախսել է «Իմ քայլը» դաշինքը

Նորք-Մարաշ համայնքի 9/03 ընտրատեղմասում կրկին առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունք

Նաիրա Զոհրաբյանը ԿԳՆ-ի վերաբերյալ տարածել է սուտ տեղեկություններ. ԿԳՆ

Դավիթաշեն վարչական շրջանի 5/7 ընտրատեղամասում առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունք