Անառողջ մթնոլորտ. Ռոբերտը նորից դարձավ նախագահ

07/06/2017 schedule15:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 9-ի համարում

Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ջանասիրաբար քսվելու երկարատեւ պրոցեսը տվեց սպասված արդյունքները: Նախօրեին Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության սկանդալային համագումարի ժամանակ պարոն Ամիրխանյանը 48 կողմ եւ 25 դեմ ձայնով կրկին վերընտրվել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ (ընդ որում, համագումարն անցել է լրիվ փակ պայմաններում. լրագրողներ չեն հրավիրվել): Անգամ միությունում ստեղծված մեծաթիվ ընդդիմությունը, որում ընդգրկված են շատ հայտնի կոմպոզիտորներ, համառ պայքարից հետո չի կարողացել որեւէ կերպ խոչընդոտել Ամիրխանյանի վերընտրմանը: Երեկ մեզ հաջողվեց պարզել, որ կոմպոզիտորների 15-րդ համագումարն այնքան լարված մթնոլորտում է անցել, որ բանը հասել է փոխադարձ վիրավորանքների ու աղմուկ-աղաղակի:

Բանն այն է, որ 119 անդամ ունեցող այս միության ընդդիմադիր հատվածը հայտարարում է, որ Ռոբերտ Ամիրխանյանն իր պաշտոնավարման օրոք հասցրել է Կոմպոզիտորների միությունը դարձնել մեկ անձի թատրոն: Հայտնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, որ ուղիղ 10 տարի ոտք չէր դրել միություն, երեկ մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ ասաց, որ Կոմպոզիտորների միությունում այնպիսի բարձիթողի, հուսալքված եւ բարոյալքված վիճակ է, որ մարդիկ տարիներով այնտեղ ոտք չեն դնում: «Մեր Պատրիարքը համագումարին չէր եկել, որովհետեւ խնդիրներ ունի, եւ միությունը հանդուրժում է դա»,- ասում էր մաեստրոն՝ նկատի ունենալով հայտնի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին, որ տարիներ շարունակ Ռոբերտ Ամիրխանյանի հետ ունեցած վատ հարաբերությունների պատճառով այնտեղ չի մտնում:

«Միությունում կատարելապես անառողջ մթնոլորտ է տիրում: Երբեմն հիստերիա հիշեցնող միջոցառումներ են ի հայտ գալիս, որ թվա, թե ինչ-որ բան է արվում եւ թվա, որ նախագահն ուժեղ է: Էստրադային վարքագիծը գերակշռող է: Դա շոու է, որը զուրկ է լուրջ ծրագրերից»,- ասում էր Տիգրան Մանսուրյանը: Այս ամենից զատ, սակայն, պարզվում է, որ Կոմպոզիտորների միությունում լուրջ դժգոհություն կա նաեւ Ռոբերտ Ամիրխանյանի վարած ֆինանսական քաղաքականության հանդեպ: Երեկ, երբ մենք զրուցում էինք կոմպոզիտոր Արամ Սաթյանի հետ, նա ասաց, որ եթե միությունում ստուգումներ արվեն, մեծ խախտումներ կհայտնաբերվեն: «Դրանք մեծ գումարներ են: Խոսքը միլիոնների մասին է»,- ասաց Արամ Սաթյանը: Իսկ երբ մենք Տիգրան Մանսուրյանից հարցրինք, թե արդյո՞ք համագումարի ժամանակ ֆինանսական հաշվետվություն չներկայացվեց, նա պատասխանեց. 

«Հաշվետվությունն իմիտացիա էր: Շղարշների մեջ ինչ-որ բառեր են հնչում, բայց մարդիկ ի՞նչ իմանան՝ ինչ գումարներ են եկել, ինչ գումարներ են գնացել: Բացարձակ մութ է»: Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունում տիրող այս անառողջ մթնոլորտից ազատվելու համար նախօրեին միության ընդդիմադիր հատվածը փորձել է որոշ կառուցվածքային փոփոխություններ մտցնել ղեկավարման կառուցվածքում՝ առաջարկելով նախագահական խորհուրդ ստեղծել եւ վերջ տալ միանձնյա իշխանությանը: Այս ծրագիրը, սակայն, տապալվել է Ռոբերտ Ամիրխանյանի կողմնակիցների շնորհիվ: Ու միայն այդ ժամանակ, որպես Ամիրխանյանին այլընտրանք, ներկայացվել է կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանի թեկնածությունը: Բայց, թերեւս, չդիմանալով անառողջ մթնոլորտին՝ Լեւոն Չաուշյանը ինքնաբացարկ է հայտնել:

Այնուհետեւ իր թեկնածությունն է առաջադրել Արամ Սաթյանը: Այսպիսով, ընտրությունների ժամանակ եղել է երկու թեկնածու: Արամ Սաթյանը հավաքել է 25 ձայն, իսկ Ռոբերտ Ամիրխանյանը երաժշտագետների շնորհիվ՝ 48 (ի դեպ, հենց նրա նախաձեռնությամբ էր այս միությունը դարձել նաեւ երաժշտագետների): Երեկ, երբ մենք փորձեցինք միությունում տիրող անառողջ մթնոլորտի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Արամ Սաթյանից, նա պատասխանեց. «Այսպիսի միությունը չի կարող աշխատել, փոփոխություններ են պետք: Բայց այսօրվա ղեկավարությունը փոփոխություններ չի ընդունում: Այստեղ ամեն ինչ անձնավորված է: Արժեզրկված է ամեն ինչ: Միությունը ոչ մի դեր չի կարողանում խաղալ: Ռոբերտ Ամիրխանյանը վանում է բոլոր տաղանդավոր մարդկանց: Այս վիճակը չի կարելի հանդուրժել»:

Եւ չնայած այս հայտարարություններին՝ կոմպոզիտորներն, այնուամենայնիվ, արդեն երկար տարիներ հանդուրժում են սույն նվաստացուցիչ վիճակը: «Երաժիշտների մի մասը վախեցած է, մի մասն ինտելիգենտ է»,- այսպես էր բացատրում հանդուրժողականությունը Տիգրան Մանսուրյանը: Փաստը, սակայն, այն է, որ Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունն, ըստ էության, արդեն մեռյալ եւ պառակտված վիճակում է: Չդիմանալով Ռոբերտ Ամիրխանյանի ներմուծած բարքերին՝ կոմպոզիտորների որոշ խմբեր վաղուց արդեն առանձին-առանձին փոքրիկ կազմակերպություններ են ստեղծել եւ փորձում են աշխատել՝ միության ղեկավարության հետ չառնչվելով: Իսկ Ռոբերտ Ամիրխանյանը փաստորեն կշարունակի քայքայված այս միությունը ղեկավարել եւս հինգ տարի:

Լուսինե Բարսեղյան

Տպել
1325 դիտում

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայսաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում