Երևան
12 °C
ՀՀ Ազգային ժողովի նորանշանակ նախագահ, նախկին գումարման խորհրդարանում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արա Բաբլոյանը լուրջ ֆինանսական կարողություններ ունի դիզած: Նրա հայտարարագրերում կարելի է հանդիպել այնպիսի դրամական արժույթների, որոնք այլ պաշտոնյաների հայտարարագրերում հազվադեպ հանդիպողներից են:
Մասնավորապես, 2016 թվականի հարկային տարվա ընթացքում Բաբլոյանի կարողությունների մեջ եղել է 7 հազար շվեյցարական ֆրանկ, որը հարկային տարվա ավարտին փոփոխության չի ենթարկվել: Չեն նվազել կամ ավելացել նաեւ Բաբլոյանի դոլարները եւ եվրոները: Հարկային տարվա ընթացքում նա ունեցել է 9 հազար 500 եվրո եւ 27 հազար 250 ԱՄՆ դոլար:
Ֆրանկներին, եվրոներին եւ դոլարներին զուգահեռ՝ Բաբլոյանը ակտիվ ծախսեր է կատարել ՀՀ դրամով: Հարկային տարվա սկզբին եղած մոտ 38 մլն դրամից տարվա ավարտին մնացել է 18 միլիոնը:

Բաբլոյանի եկամուտներն, ըստ հայտարարագրի գոյացել են աշխատավարձից, տրված փոխառույթների դիմաց ստացված տոկոսներից եւ վարձակալության դիմաց ստացված վճարներից:
2017 թվականի փետրվարին ներկայացրած հայտարարագրի համաձայն, Արա Բաբլոյանը չունի մեքենա, բնակարան եւ այլ շարժական կամ անշարժ գույք: Կարելի է մտածել, որ Բաբլոյանը ֆրանկների, միլիոնների մեջ լողալով հանդերձ` անօթեւան է:
2016-ին ներկայացրած հայտարարագրից էլ տեղեկանում ենք, որ ներկայիս ԱԺ նախագահը ֆինանսական գործարքները նախընտրել է կատարել միայն ԱՄՆ դոլարով: Այսպիսով, նա ունեցել է 57 հազար 250 ԱՄՆ դոլար, որից հարկային տարվա ավարտին մնացել է 27 հազար 250-ը: Ազգային արժույթի 49 մլն-ից հարկային տարվա ավարտին մնացել է 37-ը: Բաբոյանի եվրոները եւ ֆրանկները փոփոխության չեն ենթարկվել:
Այս հայտարարագրի համաձայն, Արա Բաբլոյանը կրկին չունի շարժական կամ անշարժ գույք:

2015 թվականի Արա Բաբլոյանի կարողությունում զգալի ցնցումներ չեն եղել: Դրամական միջոցները նույնն են եղել, ինչ նախորդ երկու տարիներին, միայն 10 միլիոն ՀՀ դրամի եկամուտ է գրանցվել:
Բավականին ճոխ է եղել Արա Բաբլոյանի 2014 թվականի հայտարարագիրը: Այս ժամանակահատվածում նա ունեցել է մոտ 357 մլն դրամի բաժնետոմս եւ 283 մլն դրամին համարժեք բաժնեմաս, որոնք հարկային տարվա ավարտին օտարվել են նույն արժեքով:
Այս ժամանակահատվածում Բաբլոյանը ունեցել է 63 հազար ԱՄՆ դոլար, 12 հազար եվրո, 48 մլն ՀՀ դրամ եւ 7 հազար շվեյցարական ֆրանկ:

2014-ին Բաբլոյանը ունեցել է նաեւ հողին ամրացված երկու անշարժ գույք եւ երկու հողամաս, որոնց գտնվելու վայրերը պաշտպանված է:
Մանկաբույժ Արա Բաբլոյանը հարուստ է նաեւ գիտական ոլորտում: Նա 3 գյուտի, 7 մենագրության, 200-ից ավելի գիտական հոդվածի հեղինակ է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն
Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից
Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի
Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը
Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ
Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել
Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT