«Սասնա Ծռեր»-ի գործով առաջին դատական նիստը դեռ չսկսված հետաձգվեց (թարմացված)

08/06/2017 schedule14:23

15:40 «Սասնա ծռեր» խմբի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 21-ին: Նշենք, որ գործով մի քանի ամբաստանյալների պաշտպաններ դատական նիստին չէին ներկայացել:

14:49- Գործով ամբաստանյալ Սեդրակ Նազարյանի պաշտպաններ Երվանդ Վարոսյանին եւ Լուսինե Սահակյանին թույլ չեն տվել մտնել դատական նիստերի դահլիճ: Մինչ նրանք փորձում էին պայքարել նիստերի դահլիճ մտնելու համար, նիստը հետաձգվեց: Վարոսյանը մեր զրույցում ասաց, որ իր համար կանխատեսելի էր նիստի նման ընթացքը:

14:16- Դատավոր Արթուր Գաբրիելյանն այդպես էլ նիստը չբացելով` հետաձգեց այն: Կողմերի համար պարզ չդարձավ, թե ինչ պատճառով է նիստը հետաձգվում: Նիստի ավարտին Պավլիկ Մանուկյանից հարցրինք` ընդունո՞ւմ է առաջադրված մեղադրանքը, թե՞ ոչ, ինչին ի պատասխան նա ասած. «Ո՞նց կարող եմ ընդունել այս շինծու մեղադրանքը»: Մեր հարցին` թե ինչպես է իրեն զգում, պատասխանեց`մարտական լիցքավորված:

Արմեն Բիլյանը, որը մեղադրվում է ոստիկանին սպանելու, բանկոմատից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մեջ, մեր հարցին ի պատասխան ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում, մեղադրանքը սուտ է:

Նշենք, որ դատավարության մասնակիցները պարբերաբար բղավում էին, որ չեն տեսնում գործով ամբաստանյալներին, իսկ դատարանի շենքի բակում դեռ հավաքված են մեծ թվով մարդիկ, ովքեր տեղ չլինելու պատճառով չկարողացան մտնել դահլիճ:

14:19- Այս պահին նիստը մեկնարկել է: Դատարան բերվեցին Պավլիկ Մանուկյանը, Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը եւ մյուսները: Պավլիկ Մանուկյանը դահլիճ մտավ հայրենասիրական երգ երգելով: Դատավորի ներս մտնելուց հետո Ծռերը ոտքի չկանգնեցին ասելով, որ ժողովուրդն իրենց չի դատում, իսկ դատարանը «ենիչերի» է:Դահլիճում ներկաները Ծռերին դիմավորեցին «Մահ ռեժիմին» վանկարկումներով եւ ծափահարություններով:

14.04- Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում ոստիկաններն այս պահին ուժեղացված հսկողություն են իրականացնում. մեկնարկում է «Սասնա ծռեր» խմբի 14 անդամի գործով անդրանիկ դատական նիստը:

Դատարանի դահլիճում այս պահին ասեղ գցելու տեղ չկա. հավաքվել են խմբի անդամների հարազատներն ու ընկերները: Շատերը նիստերի դահլիճ չեն կարողանում մտնել նիստերի դահլիճում տեղ չլինելու պատճառով:

Նիստը նախագահում է դատավոր Արտուշ Գաբրիելյանը: Խմբի անդամներն են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Աշոտ Պետրոսյանը, Էդվարդ Գրիգորյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը, Արմեն Լամբարյանը, Սեդրակ Նազարյանը: Օժանդակելու մեջ մեղադրվողներն են Կարո Եղնուկյանը եւ Խաչատուր Գիչյանը:

Մանրամասները՝  քիչ անց:

Տպել
1776 դիտում

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում