«Բավրա» մաքսակետի պետին ձերբակալելուց մի քանի օր առաջ փոխել էին Շիրակի տարածքայինի պետին

Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Նախորդ ամսվա վերջերին՝ մայիսի 26-ին, մաքսային ծառայության Շիրակի տարածքային մաքսատանն աղմկահարույց ձերբակալություն տեղի ունեցավ: Ձերբակալվեց «Բավրա» մաքսակետի պետ՝ Երեմ Սարգսյանը, որը մեղադրվեց կաշառակերության մեջ: Վերջինս armtimes.com-ի տեղեկություններով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետի հովանավորյալի հովանավորյալն է:

Հետաքրքիրն այն է, որ Երեմ Սարգսյանի անունը կոռուպցիոն սկանդալային գործարքների մեջ շրջանառվում էր նաեւ ավելի վաղ, սակայն այն հանրությանը պաշտոնական մակարդակով հասանելի դարձավ այն բանից հետո, երբ մաքսային ծառայության Շիրակի տարածքային պետը՝ Կարեն Մանուկյանը, ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից, եւ  գլխամասային կառույցում նշանակվեց մաքսասակագնային վարչության պետի տեղակալ:

Գյումրիում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Կարեն Մանուկյանը ազգակցական կապեր ունի ՀՀԿ-ական, նախկին ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի՝ Բուռնաշի հետ:

Այժմ մաքսային ծառայության Շիրակի տարածքային պետի պաշտոնում Կարեն Մանուկյանին փոխարինում է երեւանաբնակ Սուրեն Ղազարյանը: Նա 2014 թվականից մինչեւ 2017 թվականը զբաղեցնում էր Ակցիզային հարկով հարկվող մասնագիտացված մաքսատան պետի պաշտոնը: Այս ոլորտում է 2003 թվականից:

Տպել
12058 դիտում

Սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ

ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ

Տրագիզմ կլինի, եթե պարզվի՝ Փաշինյանը Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին, հետո ՀՀԿ-ն էլ չի փրկի. Աշոտյան

Բրազիլուհին մոլորվել է Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում

Վաղը Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակն է. հրավիրված է 600 հյուր

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում

Որոշ գովազդներ կհեռարձակվեն միայն ժամը 22:00-ից մինչեւ 06:00-ն. +21 նշագրումը կլինի պարտադիր

Բաքվի գործողությունները խաթարում են խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանն ուղղված ջանքերը

Անցել է ժամանակը, երբ Հայաստանի ղեկավարի սիրտն ու ուղեղը հանած է ու տեղը դոլար է շարած. վարչապետ

«Ես որոշակի քիմիա զգացի մեր միջեւ». Քոչարյանի հարցազրույցը «Комерсантъ»-ին

ԱԻՆ-ում անցկացվել է միգրացիոն հոսքերի կառավարման թեմայով շտաբային ուսումնավարժություն

Հայաստանում վարչապետի քիփ, վարչապետի՝ փայ մտնող ախպեր, ավտոների վրա քշող ախպոր տղա չի լինելու

ԱԻՆ սեյսմիկ ծառայության թիմը՝ «Գեովիկտորինա» մրցույթի հաղթող

Ասում են՝ արտահերթ խորհրդարանականին կողմ չենք քվեարկի, Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք, էդ դու՞ք եք որոշում. վարչապետ

Հայ-գերմանական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Տոնոյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Պրոռեկտորի կնոջից ավտոմեքենա վարձակալելու խնդիրը կարող է լինել միայն բարոյական. Դավիթ Մուրադյան

Բոլոր ուժերը իսկապես պայքարում են, ոչ ոք թատրոն չի տալիս, ոչ մեկի համար ոչինչ գրված չէ այս անգամ. վարչապետ

Սարյանի պուրակում տեղադրված դաշնամուրի վրա առաջինը նվագեց մաեստրո Մանսուրյանը

Կոնկրետ Տարոն Ավիայի հարցով չեմ զբաղվում. Տիգրան Ավինյանը Գյումրիում ասուլիս է անցկացրել

Մանիպուլյատիվ մեթոդներ. Լը Մոնդի ու Վաշինգթոն Փոստի «ֆեյքերը»