Ում համար ընտրակաշառք էիք բաժանում, նրանց էլ բացատրեք՝ ցեղասպանությունը որն է. Ն. Փաշինյան

Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը համայնքների խոշորացման նոր ծրագրի վերաբերյալ ԱԺ-ում ընթացքող քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ՝ նշելով, որ Հայաստանի ամեն գյուղի բնակչություն համոզված է, որ իրենց գյուղում ապրում են ՀՀ-ի մասշտաբով առանձնահատուկ մարդիկ, որոնք քիչ կապ ունեն մնացած համայնքների հետ եւ, ըստ էության, այդ գյուղը «նոր էթնոսի» է պատկանում:

«Խոսքը ոչ թե ազգային փոքրամասնություններով, այլ ազգային մեծամասնություններով բնակեցված գյուղերի մասին է, եւ եթե մեծ գյուղերին թողենք, իրենք իրար մեջ հսկիչ անցագրային կետեր կսահմանեն, ու վիզային ռեժիմ կսահմանեն, որ Հայաստանի ուրիշ տարածքից առանց վիզայի իրենց գյուղ մտնելու հնարավորություն չունենան, որովհետեւ իրենք առանձնահատուկ են, կատարյալ, լրիվ ուրիշ ձեւի: Ուր մտնում ես, ասում են՝ դե մեր գյուղն ուրիշ ձեւի է, դուք չեք պատկերացնի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ քաղաքական գործունեության բերումով վերջին 5-10 տարվա մեջ ամբողջ Հայաստանում շրջել է, եւ ցանկանում է բոլորի մտավախությունները փարատել:

«Մենք ունիկալ ժողովուրդ ենք, ժողովուրդ ջա´ն: Այն առավելությունները, որ ունեն գյումրեցիները, ունեն նաեւ կապանցիները: Այն թերությունները, որ ունեն գյումրեցիները, ունեն նաեւ կապանցիները: Ցանկացած երկու բնակավայրի մասին կարող եմ ասել: Չի նշանակում, որ ոչ մի տարբերություն չկա, բայց ասենք՝ երկու եղբայր իրարից ձայնով են տարբերվում, դեմքի արտահայտությամբ են տարբերվում, բոյով ու քաշով են տարբերվում, խոսելու ձեւով են տարբերվում, բայց դա չի նշանակում, որ իրենք եղբայրներ չեն՝ հարեւանի ընկերոջ բաջանաղի տղաներ են: Եւ այս տեղային հայրենասիրությունը պետք է ընդհանրապես արմատախիլ անել, որովհետեւ իմ կարծիքով՝ դա մեր պետականության հիմքում դրված վիրուս է, որը շատ վտանգավոր բան է»,- հայտարարեց Ազգային Ժողովի պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ տեղային հայրենասիրության ցանկացած դրսեւորում համարում է վտանգավոր եւ իր համար թիրախ: Նրա խոսքով՝ լինում են դեպքեր, երբ մարդիկ գալիս եւ ասում են, որ իր հայրենակիցն են: Այդ ժամանակ պատգամավորը հարցնում է՝ ի՞նչ նկատի ունեք ասելով, որ ձեր հայրենակիցն եմ: «Ասում են՝ ես Տավուշի մարզից եմ: Ասում եմ՝ լավ, Սյունիքի մարզից եկած մարդն իմ ի՞նչն է... կարծում եմ, որ սա մի խնդիր է, որը մենք պետք է լուծենք»,- ասաց նա:

Անդրադառնալով համայնքների խոշորացման բուն ծրագրին, ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ այն համակարգը, որը կա, խնդիրներ ունի: Նա հիշեցրեց, որ կառավարությունը փորձնական ծրագիր էր իրականացրել, որպեսզի հասկանա՝ ձեռնտու է համայնքների խոշորացումը, թե` ոչ: «Հիմնական զեկուցողին հարց են տալիս՝ դա էֆեկտիվ է, թե էֆեկտիվ չէ: Ինքն ասում է՝ դե մյուս տարվա վերջ կասենք՝ էֆեկտիվ է, թե` էֆեկտիվ չի: Բա եթե պարզվի՝ էֆեկտիվ չի՞: Մենք պետք է հասկանանք՝ սա բուժող քայլ է, թե պալիատիվ՝ ամոքիչ: Մենք հիմա ամեն մարզում ունենում ենք 4 խոշորացված համայնք, մենք երաշխիք ունե՞նք, որ 10 տարի հետո մարզերը չենք խոշորացնելու՝ դարձնելու քաղաքներ»,- հարց բարձրացրեց Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս համայնքների խոշորացման գաղափարն ընդհանուր առմամբ վատը չի համարում, բայց կարծում է, որ պետք է համոզված լինել, որ ինչ-որ բան փոխելուց լավ արդյունք է ստացվելու: Նրա խոսքով, չիմանալով արդյունքն ինչպիսին է, ու այդ պայմաններում գնալ փոփոխությունների՝ լուրջ չի: 

Պատգամավորը համոզված է, որ եթե խոշորացված համայնքներում համամասնական ընտրություն անցկացվեին ինչպես Գյումրի, Վանաձոր եւ Երեւան քաղաքներում է, ապա քաղաքական արդյունք կստացվեր: «Էլի ամեն ինչ անում ենք, որ ընտրակարգի մեջ այդ խնամի, ծանոթ, բարեկամ համակարգը գործի եւ այդպես շարունակ»,- նշեց նա:

«Ելք խմբակցության անդամները տարբեր ավագանիներից զանգեր են ստանում, որ Զեյնալյան ջան, Գորգիսյան ջան, Փաշինյան ջան էդ Ազգային Ժողովի ամբիոնից ասեք, որ էս ինչ է կատարվում, ասա չի կարելի, ցեղասպանություն է: Հետո հետաքրքրվում ենք, ասում ենք՝ հասկանանք այս զանգողներից ով-ով է, եւ հետաքրքրվելու արդյունքում ուզում եմ այդ մարդկանց ասել հետեւյալը՝ ում համար ընտրակաշառք էիք բաժանում ոչ հեռավոր անցյալում, նրանց էլ զանգեք, բացատրեք՝ սպիտակ ցեղասպանությունը որն է»,- իր ելույթը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Աժ-ում այսօր մեկնարկել է ՀՀ վարչատարածքային բաանան եւ տեղական ինքնակառավարման մարմնի մասին օրենքներում փոփոխություներ կատարելու նախագծի քննարկումը, որը պատգամավորներին է ներկայացնում տարացքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն՝ նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման 34 ծրագրեր՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան, Ալագյազ, Արագածավան, Ծաղկահովիտ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Մասրիկ, Շողակաթ, ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, Ստեփանավան, Ախթալա, Սարչապետ, Տաշիր, Օձուն, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Մեծավան, Շնող, ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան, Եղվարդ, Չարենցավան, Ակունք, Մեղրաձոր, Ջրվեժ, ՀՀ Շիրակի մարզի Անի, Ախուրյան, Մարմաշեն, ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Սիսիան, Քաջարան, ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի, Գլաձոր, Եղեգիս, ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքային փնջերում: Առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու թվով 328 համայնք, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է թվով 34 համայնք:

 

Տպել
6719 դիտում

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին