Մեդալը՝ 5 հազար դոլա՞ր կամ ում են պետք մեդալի արտոնությունները

08/06/2017 schedule15:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 10-ի համարում

Անգամ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցները, որ դպրոցական մեդալի քննությունների ժամանակ, ըստ ԿԳՆ աշխատակիցների, մեդալի թեկնածուների շարքերն ընկած օգնում էին իրենց մարդկանց, արձանագրեցին, որ մեդալի քննություններն անցան խայտառակ խախտումներով: Վերահսկողական ծառայությունը, սակայն, այդպես էլ չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ խախտումների մասին է խոսքը: Անգամ սույն ծառայության աշխատակիցները, ինչպես ընդունված է նման դեպքերում, արձանագրություն չկազմեցին իրենց նկատած թերությունների մասին: Երեկ, երբ մենք փորձեցինք նախագահի վերահսկողական ծառայությունից ճշտել, թե, այնուամենայնիվ, ինչ խախտումներ են հայտնաբերվել մեդալի քննությունների ընթացքում, վերահսկողական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանը պատասխանեց.

«Արդյունքները կամփոփվեն եւ հետո ավելի մանրամասն կներկայացվեն, որ անհերքելի լինեն: Ես դեմ եմ թռուցիկ բաներ հայտարարելուն»: Ըստ պարոն Բարսեղյանի, սակայն, հիմնական թերությունը դպրոցից չպատրաստված թեկնածուներին մեդալի քննության ուղարկելն է: «Մեդալի թեկնածուն իրավունք չունի ցածր գնահատական ստանալու: Երբ մարդը չպատրաստված գալիս է եւ սպասում, որ 19, 20 միավոր պետք է ստանա՝ դա ի՞նչ է նշանակում»,- հարցնում էր վերահսկողական ծառայության պետը: Ինչեւէ, վերահսկողականը կարծես թե լրջորեն է տրամադրված այս գործընթացին հետեւելուն (համենայնդեպս, այդպես հայտարարվում է): Իսկ թե արդյո՞ք մեդալի թեկնածուներով զբաղվելու ընթացքում սույն ծառայությունն օբյեկտիվ կլինի՝ ցույց կտա ժամանակը:

Իսկ առայժմ, չնայած վերահսկումներին, փաստը մնում է այն, որ դպրոցական մեդալը, որով բուհական ընդունելության քննությունների ժամանակ արտոնություններ են տրվում դիմորդներին, շարունակում է մնալ չարաշահումների եւ երեխաների լրացուցիչ սթրեսի առարկա: Ըստ կուլիսային խոսակցությունների՝ մեդալ ստանալու մեխանիզմը մնում է նույնը (որոշակի գումար դպրոցում, որոշակի գումար քննությունների ժամանակ եւ այլն): Ըստ մեր աղբյուրների՝ մեդալ ստանալն արժե 5 հազար դոլար: Հետաքրքիր է, որ այս գումարը չի փոփոխվում արդեն մի քանի տարի շարունակ: Չնայած՝ ե՛ւ ԿԳ նախարար Սերգո Երիցյանը, ե՛ւ բազմաթիվ այլ պաշտոնյաներ մեզ հետ ունեցած զրույցների ժամանակ հայտարարում են, որ արտոնությունները պետք է հանվեն:

Մեր զրուցակիցներից միայն ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նորիկ Ղուկասյանն էր, որ ասաց, թե իրականում մեդալակիրներին ոչ մի արտոնություն էլ չի տրվում, քանի որ նրանք կենտրոնացված համակարգով հանձնում են 2 քննություն եւ 1 քննություն էլ բուհում, ու շատ դեպքերում ստացվում է, որ եթե նրանք կարող էին որոշ բուհեր ընդունվել միայն 2 քննությամբ, այժմ ստիպված են լինում հանձնել 3 քննություն: Մեր այն հարցին, թե արդյո՞ք մեդալի քննությունների առնչությամբ նախագահի վերահսկողական ծառայության եւ Ռոբերտ Քոչարյանի արած հայտարարությունից հետո հնարավոր է, որ մեդալի արտոնությունները հանվեն, պարոն Ղուկասյանն ասաց. «Նախարարությունը դեռ չի քննարկել արտոնությունների հարցը, եւ միասնական դիրքորոշում այս հարցում դեռ չկա»:

Իսկ ըստ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանի՝ մեդալի համար տրվող արտոնությունները միանշանակ պետք է վերացվեն: «Եթե երեխան ուժեղ է, ուրեմն՝ արտոնությունների կարիքը չունի: Մեդալի քննությունները երեխաների համար ավելորդ սթրես եւ լարվածություն են ստեղծում: Հավասար պայմաններ պետք է լինեն բոլորի համար: Եւ բացի այդ, եթե օլիմպիադաների հաղթողները չեն օգտվում արտոնություններից, ինչու պետք է դրանցից օգտվեն մեդալակիրները: Մեդալ պետք է լինի, բայց՝ առանց արտոնությունների»,- երեկ մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ ասաց պարոն Վաթյանը: Թիվ 20 դպրոցի տնօրեն Նարինե Հովհաննիսյանն էլ, որի դպրոցում, ի դեպ, արդեն մի քանի տարի անցկացվում են մեդալի քննությունները, նույնպես կարծում է, որ մեդալակիրներին պետք է բուհ ընդունվելիս արտոնություններ չտրվեն:

«Ինձ վրա էլ ազդեցին այն փաստերը, որ տեղի ունեցան մեդալի քննությունների ժամանակ: Ինչո՞ւ պետք է երեխան նման սթրես ապրի: Երեխաների առողջության համար էլ է ահավոր այդ դահլիճը: Այդքան ուշաթափություններ եղան, քթից արյունահոսություններ, այն դեպքում, երբ կարող են բուհում հանգիստ 3 քննությունն էլ հանձնել»,- ասում էր տիկին Հովհաննիսյանը: Բացի այս, ըստ նրա, մեդալը փաստորեն, նաեւ չարաշահումների պատճառ է դառնում: Մենք զրուցեցինք նաեւ մեդալի թեկնածուի եւ թեկնածուի ծնողի հետ: Խոստովանելով, որ քննություններն, իրոք, խայտառակ մթնոլորտում են անցել, երկուսն էլ պնդում էին, որ արդար ձեւով են փորձելու հասնել մեդալի: Չնայած դրան, նաեւ կողմ էին, որ արտոնություններ չլինեն (երեխան պարզապես քննություններին մասնակցում էր հետագայում ոչ հավասար պայմաններում չհայտնվելու համար): Ըստ Սերգո Երիցյանի, սակայն, մեդալի արտոնություններն, ըստ ամենայնի, կհանվեն միայն այն ժամանակ, երբ կրթական համակարգում կներդրվի գիտելիքների գնահատման նոր համակարգը: Այսինքն, մեդալի ավանդական գործընթացը կրթական համակարգը ստիպված կլինի հանդուրժել եւս 2 տարի:        

Լուսինե Բարսեղյան

Տպել
1591 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին