Սերժ Սարգսյանը էլի հույսը դրել է Չինաստանի վրա. մեր տնտեսությունը Չինաստանին չի գրավում

Նախօրեին Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր անցկացրել «հայ-չինական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ», որին մասնակցել է Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը: Այս իրադարձության վերաբերյալ տարածված պաշտոնական հաղորդագրությունը առաջին հայացքից սովորական է ու արտառոց ոչինչ չի պարունակում:

Բայց դա՝ միայն առաջին հայացքից: Խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանի հայտնած մտքերը շատ կարեւոր իրավիճակ են բացահայտում: « Մեզ համար, իհարկե, շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կողմից նախաձեռնած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագիրը, եւ այս ծրագրի իրականացման գործում մենք անպայման պետք է ակտիվ ներգրավվածություն ունենանք մեր մասով: Չինական ընկերություններն արդեն իսկ մասնակցում են Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցմանը, բայց մենք պետք է նաեւ անպայման դիտարկենք նրանց մասնակցությունը պետություն-մասնավոր համագործակցության տեսանկյունից: Եվ ես չեմ բացառում, որ չինական ընկերությունների հետաքրքրությունը՝ սեփական միջոցներով կառուցելու ճանապարհի մեկ հատվածը, կարող է շատ իրատեսական լինել, եւ դա մեզ համար կլինի այդ ներդրումների ներգրավում»,- խորհրդակցության ժամանակ, ըստ հաղորդագրության, ասել է Սերժ Սարգսյանը:

Ընդամենը երկու տարի առաջ` 2015 թվականի մարտին Սերժ Սարգսյանը պետական այցով մեկ-նել էր Չինաստան:  Մի հատված՝ Պեկինում նրա ունեցած ելույթից. «Հայաստանը ողջունել է Չինաստանի նախագահ պարոն Սի Ծինփինի կողմից առաջ քաշված Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի ձեւավորելու վերաբերյալ գաղափարը: ... Հուսով եմ, որ մեր օրերի Մետաքսի ճանապարհի հայաստանյան հատվածով անցնող հարավային երկաթուղու կառուցման ծրագիրը կլինի մեկն այն նախագծերից, որ կոչված են նպաստելու նշյալ տնտեսական գաղափարի իրականացմանը: Այս առումով Հայաստանն ակնկալում է չինական ընկերությունների ակտիվ մասնակցությունը Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման գործում...»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

Երկու տարվա վաղեմության այս ելույթը բնույթով շատ նման է նախօրեի ելույթին, այնպես չէ՞: Միայն «Մետաքսի ճանապարհի» փոխարեն Սերժ Սարգսյանը խոսում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի մասին, իսկ Իրան-Հայաստան երկաթուղուն փոխարինել է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին: Ի՞նչն է այստեղ կարեւոր: Դե այն, որ Իրան-Հայաստան երկաթուղին արդեն դուրս է եկել շրջանառվող թեմաների ցանկից, նորություն չէ: Այդ մասին նույնիսկ ստանդարտ ելույթներում այլեւս չեն խոսում ահագին ժամանակ: Սերժ Սարգսյանի խոսքից պարզ է դառնում, որ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցումը նույնպես հարցականի տակ է: Խնդիրն այն է, որ տարիներ առաջ, երբ նոր էր ներկայացվում մայրուղու ծրագիրը, այն գնահատվում էր մինչեւ մեկ միլիարդ դոլար, որի ֆինանսավորումը վարկի տեսքով իրականացնելու էր Ասիական զարգացման բանկը: Մի ինչ որ պահից արդեն սկսեցին խոսել այն մասին, որ ծրագիրը ավատին հասցնելու համար կպահանջվի 1.5 միլիարդ դոլար: Հիմա արդեն կան ոչ պաշտոնական հաշվարկներ, որոնց համաձայն՝ եթե նույնիսկ 2 միլիարդ դոլարով ավարտենք, դա կլինի շատ մեծ հաջողություն: Ու եթե այդ 2 միլիարդը լինի վարկ, ապա դրա տակից մեր նվազ տնտեսությունը դուրս գալ չի կարող: Ու հիմա խոսվում է վարկի փոխարեն ներդրումներ բերելու մասին, որի արդյունքում ճանապարհի որոշ հատվածներ պետք է դառնան վճարովի: Գաղափարը, իհարկե, արժանի է քննարկման, եւ դրա մեջ արտառոց ոչինչ չկա: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ նման ներդրումներ անելու ցանկություն դեռ ոչ ոք չի հայտնել` ներդրումների վերադարձի հեռանկարները բիզնես տեսանկյունից չափազանց աղոտ են:

Արդյոք իրատեսակա՞ն է սպասել, որ Չինաստանը իր հզոր տնտեսությամբ եւ ֆինասական մեծ հնարավորություններով հանդես կգա որպես ներդրող: Այս հարցի պատասխանը գտնելու համար ուսումնասիրենք, թե որքանով է մեր տնտեսությունը հետաքրքրիր չինական ընկերությունների համար: Մի քանի վիճակագրական տվյալ: Անցած տարվա ընթացքում մեր տնտեսության մեջ չինական ներդրումների ծավալը կազմել է... 0 դոլար: Նախորդ տարվա ընթացքում չինական ներդրումների ծավալները կազմել են 0 դոլար....: Եվ այսպես շարունակ: Այլ կերպ ասած, չինական կապիտալի համար Հայաստանը հետաքրքրիր չէ: Իսկ գուցե մեր ապրանքներն են հետաքրքրում Չինաստանին: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանից Չինաստան արտահանման ծավալները անցած տարի կազմել են 96 միլիոն դոլար: Տպավորիչ թիվ է: Սակայն այդ 96-ից 63.1 միլիոնը պղնձի խտանյութն է, 32.6 միլիոնը` թանկարժեք մետաղների հանքաքար: Ստացվեց 95.7 միլիոն: Այսինքն, մենք Չինաստանին հետաքրքրող ապրանք չունենք:

Հայ- չինական հարաբերությունները բավականին ջերմ են, բայց դրանք ամենեւին տնտեսությանը չեն վերաբերում: Չինաստանը մեծ օգնություն է ցուցաբերել Հայաստանին: Մասնավորապես հսկայական դրամաշնորհներ է տրամադրել, որի հաշվին ձեռք է բերվել չինական գյուղտեխնիկա, տրանսպորտային միջոցներ եւ այլն: Սակայն այդ հարաբերությունները ոչ մի կերպ չեն տեղափոխվում բիզնես տրամաբանության մեջ: 

Մի խոսքով, չափազանց քիչ հավանական է, որ չինական կապիտալը կգա Հայաստան: Ամենեւին այնպես չէ, որ դա Չինաստանի ղեկավարության կայացրած ինչ- որ քաղաքական որոշում է: Պարզապես կոռուպցիան, բիզնեսի ու իշխանության սերտաճումը, օլիգոպոլ համակարգը մեր տնտեսությունը անհրապույր են դարձնում ներդրումների համար ընդհանրապես: Ու փոխանակ այս արատները վերացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու՝ Սերժ Սարգսյանը նախընտրում է ելույթներ ունենալ անհավանական ծրագրերի մասին ու փորձում տպավորություն ստեղծել, որ ամեն ինչ արել է ներդրումներ ներգրավելու համար: Այդպես չի լինում. կապիտալը ականջներով չէ, որ առաջնորդվում է:

Տպել
5804 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց