Օպերայում ասուլիս էին հրավիրել՝ ասելու,որ «Գայանե» բալետի տապալման մասին նոր ասելիք չունեն

09/06/2017 schedule16:47

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեռ չգիտեն՝ ինչու է տապալվել «Գայանե» բալետը: Երեկ՝ հունիսի 8-ին, այն չի կայացել, որովհետեւ ներկայացման մեջ ներգրավված 80-90 երաժիշտները բեմ չեն բարձրացել: Այսօր թատրոնի ղեկավարության կողմից հրավիրված մամուլի ասուլիսին ընթացքում տնօրենի 1-ին տեղակալ Կարինե Կիրակոսյանն ասաց այն, ինչ մամուլում արդեն կար եւ ավելացրեց, որ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի մասնակցությամբ անցկացված ժողովի ժամանակ ոչինչ չի պարզվել:

«Այսօր այդ առիթով տեղի է ունեցել մեր ողջ անձնակազմի ժողովը, որին մասնակցել են նաեւ նախարար Ամիրյանը եւ փոխնախարարները: Ժողովը վարում էր պարոն Ամիրյանը: Նա խնդրեց, որ ոտքի կանգնեն կազմակերպիչները եւ անկեղծ ասեն՝ ինչի համար են կազմակերպել եւ որոնք են իրենց պահանջները: Ե՛վ նվագախումբն էր ներկա, ե՛ւ վարչական մասի աշխատակիցները, ներկաներից ոչ ոք ոտքի չկանգնեց»,- պատմեց Կարինե Կիրակոսյանը:

Ներկայացման խափանումից հետո խոսակցություններ էին տարածվել, թե կազմակերպիչները վարչական կազմի այն աշխատակիցներն են, որոնց հաստիքները կրճատվել են: Թատրոնի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ 583 աշխատակցից ազատվել է 10 վարչական աշխատող, այդ թվում՝ տնօրենի 3-ը տեղակալ: Նրանց մասնակցությունը տեղի ունեցածում Կարինե Կիրակոսյանը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց: Նշեց, որ իրենք պետք է սպասեն տեղի ունեցածի մասնակիցների բացատրագրերին:

«Ես բոլոր հարցերին սպառիչ չեմ կարող պատասխանել, քանի դեռ բոլորը չեն տվել իրենց բացատրությունները: Բոլորը բացատրությունները կներկայացնեն, արդյունքների մասին մենք, անպայման, ձեզ կտեղեկացնենք»,- ասաց նա:

Կարինե Կիրակոսյանը նշեց նաեւ, որ այսօրվա ժողովի ժամանակ ասվել է, որ մեղավորները կկրեն իրենց արարքի հետեւանքները: Նրանք կպատժվեն աշխատանքային օրենսգրքի համաձայն:   

Երեկ երեկոյան ներկայացումը դիտելու էր եկել 1100-ից ավելի մարդ՝ ոչ միայն տեղացիներ, այլեւ զբոսաշրջիկներ: Նրանք կարող են ետ վերադարձնել տոմսերը եւ ստանալ իրենց գումարը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2761 դիտում

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը