«Քեթրին գրուպից» հաստատում են` հարկայինից «հյուրեր» են ունեցել

Հունիսի 9-ին հայաստանյան լրատվամիջոցները էլեկտրոնային նամակ ստացան, համաձայն որի, ՊԵԿ զինված աշխատակիցները մուտք են գործել «Քեթրին Գրուպ» ընկերության տարածք: Նամակում, մասնավորապես, ասված էր. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հունիսի 9-ի առավոտյան ՊԵԿ շուրջ 50 զինված աշխատակից մուտք են գործել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ տարածք։ Առանց անհրաժեշտ հիմնավորումների՝ առգրավվել են ընկերության բոլոր համակարգիչները, չհրկիզվող պահարաններն ու ամբողջ փաստաթղթերը»։

Armtimes.com-ը գրավոր հարցում է ուղարկել ՊԵԿ նախագահին՝ պարզաբանում ստանալու նպատակով, եւ պատասխանը ստանալուն պես կներկայացնենք ընթերցողին:

Հրապարակված տեղեկատվությունը ստուգելու նպատակով armtimes.com-ը զրուցեց «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Գագիկ Բադալյանի հետ:

- Պարոն Բադալյան,  տեղյա՞կ եք, որ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ պետեկամուտների կոմիտեի մոտ 50 զինված աշխատակից մուտք է գործել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող տարածք, եւ առգրավել համակարգիչներ, փաստաթղթեր եւ չհրկիզվող պահարաններ: Նման միջադեպ եղե՞լ է վերջին մեկ շաբաթվա ընթացքում:

- Ընդհանուր առմամբ՝ հարկային ստուգումները պարբերաբար լինում են: Այդպիսի գործառույթ, որ 50 հոգով… իհարկե, նման դեպք չի եղել մեզ մոտ: Ընդամենը հարկային պարբերական ստուգումների նման որոշակի ստուգում է իրականացվել, որը շատ նորմալ է, ոչ մի այդպիսի միջադեպի, առգրավելու խնդիրներ չի արձանագրվել մեզ մոտ: Ընդամենը հարկային ստուգում է եղել, որը սովորաբար լինում է: Ձեր ասած տեղեկատվության մասին ես էլ եմ կարդացել, ճիշտն ասած, իմ համար զարմանալի էր շատ:

- Ասում եք հարկային ստուգումները պարբերաբար լինում են, վերջին անգամ ե՞րբ են եղել:

- Նախորդ տարի էլ է եղել, մի քանի օր առաջ էլ է եղել: Նորմալ է հարկային ստուգումներ լինելը: Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր կազմակերպությունում էլ տարին գոնե մեկ անգամ հարկային ստուգում է լինում՝ բյուջեի հետ փոխհարաբերություններ եւ նմանատիպ այլ ստուգումներ:

- Այսինքն՝ դուք ստուգումների դինամիկայի փոփոխություն չե՞ք նկատում պետեկամուտների կոմիտեի նոր նախագահի գործողություններով պայմանավորված, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ձեր ընկերությունը մամուլի հրապարակումների համաձայն՝ շուկայում մենաշնորհային դիրք է զբաղեցնում (բանանի մենաշնորհ):

- Ճիշտն ասած, չեմ կարծում, որ դա պետք է քաղաքականացնել, ինչ-որ մենաշնորհային հարցեր առաջ քաշել, առավել եւս, որ վաղուց մենաշնորհային  հարցեր չի շոշափվում, որովհետեւ բազմաթիվ ընկերություններ ու անհատ ձեռներեցներ կան, որոնք նույնպես ներկրում են կոնկրետ բանան եւ այլ տեսակի մրգեր հա՛մ Վրաստանից, հա՛մ Ռուսաստանից, հա՛մ տարբեր երկրներից: Այնպես, որ խստացումներ, փաստաթղթաշրջանառության վերաբերյալ մենք հարկայինից պարբերաբար ստացել ենք հիշեցումներ, առաջարկներ, որ փաստաթղթաշրջանառությունն ավելի պարզեցնել, մաքսիմալ հասանելի դարձնել բոլորի համար: Իհարկե, մենք այդ ուղղություններով աշխատում ենք ու անում ենք առավելագույնը, որպեսզի այդպես լինի:

- Բոլոր դեպքերում դուք հերքո՞ւմ եք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ավելի խիստ է եղել հարկային ստուգումը:

-Ես, իհարկե, հերքում եմ նման ինֆորմացիան, որը տարածվել էր, այսպիսի ստուգում մեզ մոտ չի իրականացվել: Ինչ-որ 50 հոգի զինված, բան… նմանատիպ բաներ չեն եղել, բայց մեր մոտ այցելություն է եղել հարկային մարմիններից: Եկել են մի քանի՝ 4-5, կարող է 6 հոգի, քաղաքացիական համազգեստով մարդիկ, որոնք իրականացրել են իրենց գործառույթը: Թե ինչու է նման արձագանք ստացել իմ համար էլ է զարմանալի:

- Այդ ստուգումների արդյունքներն ամփոփվե՞լ է, խախտումներ հայտնաբերվե՞լ են:

-Առայժմ ոչ մի բան չի ամփոփվել, չի հայտնաբերվել: Կարծում եմ՝ եթե ինչ-որ բան ամփոփվի եւ հայտնաբերվի, արդեն ՊԵԿ-ի կողմից կլուսաբանվի:

«Քեթրին Գրուպ» ընկերությունը 1997 թվականին հիմնադրել է ներկայումս ԱԺ պատգամավոր, նախկինում ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը: Որպես հիմնական գործունեություն հանդիսացել է մրգերի ներկրումն ու իրացումը սեփական դիստրիբուցիոն ցանցի միջոցով: Տարիներ շարունակ հայաստանյան մամուլը գրում է, որ Միհրան Պողոսյանի կողմից հավատարմագրային կառավարման հանձնված այս ընկերությունը բանանի ներկրման մենաշնորհ ունի: ՊԵԿ նոր նախագահը՝ Վարդան Հարությունյանը՝ հայտարարել էր, որ բանանի մենաշնորհ չկա, որից հետո բանանի մանրածախ գինը նվազեց եւ հասավ 630 դրամի: Դրանից առաջ էլ ՊԵԿ-ը հայտարարեց, որ բանան ներկրող քաղաքացին խոչընդոտների է հանդիպել եւ ՊԵԿ-ի աջակցությամբ կարողացել է ներմուծում իրականացնել, որը սակայն հետագայում պարզվեց, որ բեմականացում էր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8620 դիտում

Սևանում մեքենաներ են բախվել. «Նիսսան տիիդա»-ն շրջվել, հարվածել է հաստաբուն ծառին և պատին, վիրավորներ կան

Վերահաստատում ենք կյանքը և ազատությունը պաշտպանելու մեր հանձնառությունը. Արգենտինայի Վարդագույն տուն

Հիմալայներում ձնածածկույթի ռեկորդային նվազում է արձանագրվել. ինչ է սպառնում 2 միլիարդ մարդու

Ամոթալի է, որ ավելի քան մեկ դար անց մենք չկարողացանք դասեր քաղել Հայոց ցեղասպանության ցավալի դասերից. Պոլիևղ

Կալկաթայի եկեղեցում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ է կատարվել

«Կիա»-ի հետ բախումից հետո «Լեքսուս»-ը վրաերթի է ենթարկել մայթին կանգնած հետիոտնի, կոտրել լուսակիրը. կա վիրավոր

Մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը. Թրամփը ուղերձ է հղել

Թե ուզում ենք հասնել «այլևս երբեքի», պետք է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորել. տեսանյութ

Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընունելություն

Ստամբուլի արտադրամասերից մեկում պայթյուն է եղել

Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում քրիստոնեության վերացման սկիզբն էր. Վառնայի ավագանու անդամներ

Ցեղասպանության ոգեկոչումը նաև հանձնառություն է, որ հայ ժողովուրդը կարողանա ապրել խաղաղ և անվտանգ. Լուազո

Սևան-Մարտունի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր

ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԳՇ ղեկավար կազմն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. հարգանքի տուրք է մատուցվել

Ազգային պարտավորություն է ոչ միայն վերականգնել պատմական ճշմարտությունը, այլև զգոն լինել. Հունաստանի նախագահ

Այս օրը հիշեցում է․ երբ հասարակությունները լռում են չարի դիմաց, այն բազմապատկվում է. հույն նախարար

Թեհրանում ՀՅԴ-ականները պսակից պոկել են Հայաստանի Հանրապետություն բառերը. գենում մի բան խախտված է. Սաֆարյան

Հայաստանում ՌԴ դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել

Վլադիմի՛ր, կա՛նգ առ. Թրամփը կոչ է արել դադարեցնել պատերազմը

«ՈԻԱԶ»-ն արգելափակվել է Պաղջուր գետում

Չպետք է ջուր լցնել թշնամու ջրաղացին, որ ասեն՝ հայերը տարաձայնություն ունեն Ցեղասպանության վերաբերյալ. Բաբայան

Թալանել են բժշկական համալսարանի դասախոսի մեքենան. վնասի չափն անցնում է 1 մլն դրամից

Առանց պատմության ծանր բեռի հետ առերեսվելու՝ Թուրքիայում հնարավոր չէ երջանիկ ու խաղաղ ապագա. թուրք կուսակցապետ

Իրանում ՀՀ դեսպանն ու դիվանագիտական անձնակազմը ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին

Տորոնտոյի միջազգային օդանավակայանում հրաձգություն է տեղի ունեցել

Այս օրը հիշեցնում է՝ ամեն ինչ պետք է անենք կանխելու նման վայրագությունների կրկնությունը. ԵՄ առաքելություն

Ահազանգ է ստացվել, որ կանգառում մահացած քաղաքացի կա. ի՞նչ է պարզվել

Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից․ Երևանի անդամակցությունը դադարի փուլում է. Տասմագամբետով

Պետք է դասեր քաղել այս իրողությունից և ապրել հանուն ՀՀ անկախության ու պետականության. Դավիթ Առուշանյան

Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ճանապարհին հսկայական քարաբեկոր է ընկել

Ցեղասպանությունների կանխումն անհնար է առանց անցյալի ցեղասպանությունների մանրազնին քննության. Վիլեն Գաբրիելյան

Դոլարը թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

ՆԳՆ և ենթակա ծառայությունների ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին

Անդրեասյանը և Նիդերլանդների կրթության նախարարը դիտել են Հայոց ցեղասպանության մասին նոր ցուցադրությունը

Վարչապետն ու Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությունը քննարկել են իրականացվող ծրագրերը

Էրդողանը Ապրիլի 24-ի վերաբերյալ ուղերձ է հղել

Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիա ՀԿ-ն ապրիլի 24-ի հայտարարությամբ պահանջում է վերջ տալ ժխտողականությանը

Հպարտ եմ, որ Կանադան ճանաչել է Հայոց ցեղաuպանnւթյnւնը. դեսպան Էնդրյու Թըրներ

Ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ հորդառատ