Երևան
12 °C
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում պատասխանեց իրեն ուղղված բոլոր հարցերին՝ անկախ նրանից պատասխանները բավարարեցին լրագրողների, թե՝ ոչ: Ամենաուշագրավ հատվածն այդ ասուլիսում մոնոպոլիաներին էր վերաբերվում, քանի որ Կարեն Կարապետյանի նյարդերը տեղի տվեցին: Ինչո՞ւ, որովհետեւ հարցը վերաբերվում էր բանանի ներկրման մենաշնորհին, որն անհիշելի ժամանակներից պատկանում է «Քեթրին» ընկերության հիմնադիր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին: Վարչապետը նախ ասաց, թե ինքը տեղյակ էլ չի, թե ով է բանան փորձել ներմուծել, որ մի հատ էլ խոչընդոտել են, սակայն լրագրողները նրան հիշեցրեցին ՊԵԿ-ի հայտարարությունն այդ մասին:
Ո՞ր փուլում են բանան ներկրել ցանկացող գործարարի գործերը
ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահի գործունեությունից շատ չանցած ՊԵԿ-ը հայտարարեց, որ օգնել են գործարարին, որը բանան ներկրելուց խոչընդոտների է հանդիպել:
Armtimes.com-ի հարցմանն ի պատասխան ՀՀ Գլխավոր դատախազությունից տեղեկացրեցին, որ ՀՀ բանանի ներկրում իրականացնող տնտեսվարողին անհայտ անձանց կողմից խոչընդոտելու վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ-հետախուզության և ներքին անվտանգության վարչություններում կազմված փաստաթղթերը ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործով վարչության պետի ցուցումով պահանջվել եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով, քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը եւ հիմքերի բավարար լինելը ստուգելու հանձնարարականով ուղարկվել են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականացման վարչություն:
Նկատենք, որ առանց դատախազության ցուցումի, ՊԵԿ-ը պարտավոր էր սեփական քննությունն անցկացներ, սակայն մինչ օրս որեւէ նորություն չկա:
Ինչպե՞ս խոչընդոտվեց բանանի ներկրումը
2016 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը հայտարարեց՝ «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կարող է անարգել ներկրել ցանկացած ապրանք»: Այս նախադասությամբ ՊԵԿ-ն սկսեց դրամատիկ մի բեմադրության սցենար ներկայացնել:
«Օպերատիվ հետախուզության եւ Ներքին անվտանգության վարչություններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձինք փորձում են խոչընդոտել բանանի ներկրման գործընթացը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում, տնտեսվարողը ստացել է աջակցություն եւ հաջողությամբ իրականացրել ներկրումը:
Հաշվի առնելով միջադեպը՝ Պետական եկամուտների կոմիտեն խստագույնս նախազգուշացնում է զերծ մնալ բիզնեսի բնականոն գործունեությանը խոչընդոտելու մտադրություններից, միաժամանակ կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է խնդիրների դեպքում անմիջապես ահազանգել. ապրանքների արտահանումը, ներկրումը, արտադրությունը եւ առեւտրի կազմակերպումն ամենօրյա հսկողության ներքո է, եւ ՊԵԿ-ը պատրաստակամ է, օրենսդրության շրջանակում, անհապաղ լուծում տալ ցանկացած խնդրի»,- ասված էր ՊԵԿ-ի հայտարարությունում:
Այս ամենից զատ ՊԵԿ-ը չէր զլացել եւ մի տեսանյութ էլ նկարահանել էր, որպեսզի հեռուստաընկերություններով մի լավ պտտեն:
Այս տեսանյութն ուշադիր դիտող եւ լսող ամեն ոք կնկատի, որ բանան ներկրող գործարարի անունը, ազգանունը, ընկերությունը լուսագրերով չի ներկայացվում, բայց նա համոզիչ պատմում է, թե ինչպես պատահեց այդ ամենը:
«Ռուսաստանի Հանրապետությունից օրինական ճանապարհով, բոլոր հարկերը տուրքերը մուծելով ներմուծել ենք բանան: Փորձում են խոչընդոտել մեր օրինական բիզնեսին»,- այս խոսքերի հեղինակը բանան ներկրող է ներկայանում:
Լավ, ընդունենք, որ բանան ներկրելու համար 10-ամյա կրթությունը պարտադիր չէ, բայց գոնե աշխարհագրությունից որոշ բաներ պետք է իմանալ: Ռուսաստանի Դաշնության փոխարեն հանրապետություն անվանող ներկրողի ով լինելը փորձեցինք պարզել հենց ՊԵԿ-ից: Սակայն մինչ այդ նշենք, որ նշված տեսանյութի մի հատվածը ՊԵԿ-ը նկարահանել է Բագրատաշենի նորաբաց անցակետում, իսկ մյուս մասը Երեւանում՝ ՊԵԿ մաքսազերծման պահեստի տարածքում, որտեղ որեւէ մեկը չի կարող առանց ՊԵԿ-ի թույլտվություն նկարահանում կատարել:
Ո՞վ է բանան ներկրող գործարարը
Հարցին՝ ո՞ր ընկերությունն է փորձել բանան ներկրել, սակայն խոչընդոտների է հանդիպել, ՊԵԿ-ից չեն պատասխանում. «Հաշվի առնելով նմանատիպ դեպքերի հետագայում կրկնության տեսական հնարավորությունը եւ դրանք կանխելու, համանման փորձերին արագ ու արդյունավետ արձագանքելու անհրաժեշտությունը` ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը ձեռնպահ է մնում միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ հրապարակելուց»:
Մինչդեռ ՊԵԿ-ը կարճ ժամանակ անց իր հաղորդագրություններից մեկում մեկ այլ խնդրահարույց դեպքի վերաբերյալ այնպիսի մանրամասնությամբ է ներկայացնում օրինախախտ քաղաքացուն, որ հակասում է իր իսկ սկզբունքներին: Գլխավոր դատախազությունից նույնպես չհայտնեցին ներկրողի անունը:
Armtimes.com-ի տեղեկություններով, Կարեն Կարապետյանի՝ ազատ ներմուծում կատարելու մասին աղմուկ հանած հայտարարություններից հետո Հայաստան բանան է շարունակում ներկրել «Քեթրին» ընկերությունը, իսկ մեկ անգամ էլ մոտ 10 տոննա բանան է ներկրել մարկետոլոգ Վահրամ Միրաքյանը: Մինչ օրս որեւէ այլ անձ կամ կազմակերպություն Հայաստան բանանի խոշոր խմբաքանակ չի ներկրել, իսկ ՊԵԿ-ի ներկայացրած տեսանյութն ու հայտարարությունն այն բանի համար է եղել, որ ցույց տան, թե պայքարում են:
Հ.Գ. ՊԵԿ-ը, եթե օրինականության սահմանում աջակցել է ներկրողին, ապա բարի պետք է լինի իր պաշտոնական կայքի համապատասխան բաժնում տեղադրի այն իրավախախտման դեպքերը, որոնք արձանագրել է: ՊԵԿ-ը 2016 թվականի մայիսից մինչ օրս որեւէ իրավախախտման դեպքի մասին չի հայտարարել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ
«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT