Երևան
12 °C
2016 թվականին հուլիսի 30-ին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում սպանված 30-ամյա ենթասպա Յուրի Տեփանոսյանի հարազատները տեղյակ չեն եղել, որ ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունն արդեն սկսվել է:
Հունիսի 8-ին կայանալիք նիստի մասին նրանք իմացել են նիստի ավարտից հետո, երբ նիստի վերաբերյալ հրապարակումներ են եղել մամուլում: Մեր զրույցում սպանված ոստիկանի մայրը՝ տիկին Աշխենը, ասաց, որ նշանակվելիք նիստի օրվա մասին դատարանից ծանուցում չեն ստացել: Տեփանոսյանի ընտանիքը նախաքննության ընթացքից էլ որեւէ տեղեկություն չի ստացել. «Մեզ մի տարի է, ոչ մի բան էլ չեն ասում»,- ասաց նա:
Մեր հարցին, եթե ծանուցում ստանան, կգնա՞ն դատարան, կմասնակցե՞ն դատավարությանը, Տեփանոսյանի մայրը հուզված պատասխանեց. «Չգիտեմ, հիմա չեմ կարող ասել... էս ցավը մինչեւ կյանքիս վերջ գնալու է: Մեկ տարի է, մենք անընդհատ ինչ-որ բան սպասում ենք, ախր իմ 30 տարեկան էրեխեն մահացավ, տանից դուրս եկավ ու զոհվեց: Ի՞նչ ձեւ են նայում սրան, ոնց կարելի է էսքան հանգիստ նայել»: Ճշտող հարցին, թե տեղյա՞կ է ինչ հանգամանքներում է սպանվել Յուրի Տեփանոսյանը, տիկին Աշխենն ասաց. «Իմ տղան չկա, ինչ հանգամանքներում է մահացել, ինչ է եղել, ես էսօր ոչ մի բան չեմ հասկանում: Հարյուր ձեւի քննարկումներ են գնում, ի՞նչ իմանամ, որն է ճիշտը»:
Տեփանոսյանի ընտանիքը գործի հանգամանքների մասին համացանցից է տեղեկանում, որդու՝ Յուրիի սպանության մասին էլ են համացանցից տեղեկացել: Մեր հարցին ի պատասխան` նա ասաց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներին մինչեւ դեպքը չի ճանաչել. «Չեմ էլ իմացել դրանք ովքեր են, հետաքրքիր էլ չի եղել, որ իմանամ, որովհետեւ հիմա ինչ... ամեն ինչ կեղծիք է: Եթե սուտ չլիներ, իմ երեխու սպանվելուց մի ժամ հետո էս ամեն ինչը կվերջանա՞ր, բա թող շարունակվեր, որ ես էսօր իմանայի, որ հերոսի մայր եմ, ոչ թե մտածեի, որ իմ երեխան եղավ էս ամեն ինչի փակվելու պատճառը...սպանեցին ու վերջ: Ես չեմ ուզում ոչ մի ծնող, ոչ մի մայր էս ցավը զգա, հարցը էն ա, որ իմ էրեխու սպանվելուց հետո ամեն ինչ վերջացավ, ինչի՞ համար, ինչի՞ հանձնվեցիք, մի օր շուտ հանձնվեիք: Երկու զոհն իրենց համար քի՞չ էր, անպայման պետք է երրորդ զոհ ունենայի՞ն, որ մի ժամ հետո հանձնվեին»,- հուզված պատմում էր սպանված ենթասպայի մայրը:
ՊՊԾ գնդի տարածքում սպանված Յուրի Տեփանոսյանը ծառայում էր ոստիկանության զորքերում՝ 1033 զորամասում: Մոր՝ տիկին Աշխենի խոսքով, որդին չի սիրել ոստիկանական համակարգը: «Իր պապիկի երազանքն է եղել, որ ոստիկան դառնա, աշխատելուց հետո քիչ-քիչ սկսեց սիրել համակարգը, երկու տարի անց՝ նվիրվեց աշխատանքին: Ասում էր մամ՝ հեսա լեյտենանտ կստանամ, ամեն ինչ լավ կլինի: Յուրին կյանքով լիքն էր, շատ նպատակներ ուներ...»,- պատմեց տիկին Աշխենը:
Յուրի Տեփանոսյանը 2 դուստր եւ մեկ որդի ունի: Դուստրերից ավագը՝ Էլենն է միայն դպրոց գնում՝ պարուհի է, փոքր դուստրը մանկապարտեզ է հաճախում: Տեփանոսյանը դուստրերից հետո տղա էր ունեցել. «Երազում էր, թե երբ է տղա ունենալու...»,- ասաց մայրը: Որդին 6 ամսական է եղել, երբ Յուրին մահացել է. «Առաջին բառը պապա է ասել»,- հուզված նշեց տիկին Աշխենը:
Նշենք, որ Յուրի Տեփանոսյանին հետմահու շնորհվել է լեյտենանտի կոչում:
Նրա սպանության հարցում բազմաթիվ տարակարծություններ կային: Տեփանոսյանի սպանությունից հետո «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը տեղեկացրել էր, որ իրենք այդ ոստիկանի սպանության հետ որեւէ առնչություն չունեն։ Ավետիսյանն ընդգծել էր նաեւ, որ այն վայրը, որտեղ սպանության պահին գտնվել է Տեփանոսյանը, իրենց համար տեսանելի չէ։ Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Յուրի Տեփանոսյանը սպանվել էր դիպուկահարի կրակոցից։ Ոստիկանությունը նաեւ տեսանյութ եւ լուսանկար հրապարակեց ՊՊԾ գնդի տանիքից, որում պատկերված էր «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը:
Որոշ ժամանակ անց ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ Յուրի Տեփանոսյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել Սմբատ Բարսեղյանին: Առաջադրված մեղադրանքներում, սակայն, «Սասնա ծռեր» խմբի անդամ Բարսեղյանն իրեն մեղավոր չի ճանաչում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ նախագահի և վարչապետի անունից ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տրվել է պետական ընթրիք
Էմանուել Մակրոնը, Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Վահագն Խաչատուրյանը Երևանի կենտրոնում են՝ սրճարանում
Մակրոնը երգել է՝ Նիկոլ Փաշինյանի և Վահագն Հայրապետյանի նվագակցությամբ․ տեսանյութ
Պետական ընդունելություն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պատվին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Երևանի Նորաշեն թաղամասի շենքերից մեկի առաջին հարկի բետոնե ծածկի վրա դի է հայտնաբերվել
Ֆրանսիան միշտ կլինի արդար պայքարի կողքին․ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը կբացի նոր էջ
Մեծ պատիվ է․ Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է Պատվո լեգիոնի շքանշանով
Երբ թվում էր, թե Հայաստանը չունի հույս և հենարան, մենք զգացինք և շոշափեցինք նախագահ Մակրոնի ձեռքը․ Փաշինյան
ՌԴ նախագահի որոշմամբ՝ Հաղթանակի օրվա առթիվ երկօրյա հրադադար կհայտարարվի
Մակրոնը խոստացել է Ալիևի հետ քննարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը
Ավտոմեքենա վարելու իրավունքը կասեցված 19-ամյա երիտասարդը Երևանում խոշոր ավտովթարի հեղինակ է դարձել
Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշան՝ Մակրոնին․ պարգևատրվել են նաև ՀՀ նախագահն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Վստահ եմ՝ Ձեր այցը նոր խթան է լինելու մեր հարաբերությունների զարգացման համար․ նախագահը հանդիպել է Մակրոնի հետ
Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնումը սահմանի բացումից հետո մեծ զբոսաշրջային հնարավորություններ կստեղծի
Արարատ Միրզոյանը ԵՔՀ գագաթնաժողովի ընթացքում շփումներ է ունեցել գործընկերների հետ․ լուսանկարներ
Անտոնիու Կոշտային, Ուրսուլա ֆոն դեր Լայենին, Կայա Կալասին հրավիրեցի Կարմիր կամուրջը դիտելու․ վարչապետ
Մեր ընդդիմությունը քաղաքական շիզոֆրենիայի մեջ է. թող չբզբզան, մարդկանց հիմարի տեղ դնեն. Կարապետյան. տեսանյութ
Ինչպես է Գյումրին պատրաստվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի այցին․ լուսանկարներ, տեսանյութ
Նիկոլ Փաշինյանը, Անտոնիու Կոշտան և Միհել Մարտինը նամականիշ են մարել․ տեսանյութ
Լուկաշենկոն թող տեսնի՝ ամբողջ աշխարհին ենք պետք. Երևանը եվրոպական մայրաքաղաքի կարգավիճակ է ստանում. տեսանյութ
ԵՔՀ գագաթնաժողովի քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունը. վարչապետ
Երեկվա դռոն շոուն տեսե՞լ եք․ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀ վարչապետն ու Կիպրոսի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները․ տեսանյութ
Թուրքիայի փոխնախագահի այցը Հայաստան կարևոր նշանակություն ունի երկու երկրների հարաբերություններում․ վարչապետ
Զառիթափ գյուղում «ՈՒԱԶ»-ն արգելափակվել է գետում
Ուկրաինան միշտ հարգել է Վրաստանի ինքնիշխանությունն ու ժողովրդին․ Երևանում հանդիպել են Զելենսկին և Կոբախիձեն
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա
Որքան մարդ է մասնակցել Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում տեղի է ունեցած բողոքի ակցիային
ՀՀ-ն և Թուրքիան ստորագրել են պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքի իրականացման արձանագրությունը
Ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը․ Փաշինյան-Զելենսկի հանդիպում է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության զարգացման հեռանկարները
Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ
Փաշինյանը և Սթարմերը փոխանակվել են ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով
ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Հայաստանից կմեկնի Ադրբեջան
ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային կայունության ջանքերին
Ամբողջ օրն ազգային արժեքների ոտնահարումից խոսող «ռուսամետ ընդդիմությունը» հայկական քանի՞ արժեք ճանաչեց. Եղոյան
Եվրոպան երբեք այնքան հզոր չէ, որքան այն ժամանակ, երբ միասին է առաջ շարժվում. Մակրոնը գրառում է կատարել
Էս սրտիկները Ծառուկյանի և նրա ընկեր Լուկաշենկոյի համար են. Հարությունյան
Հայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիր
Շնորհակալություն, որ համահեղինակեցիք այս կարևոր պատմությունը Հայաստանի համար. վարչապետը՝ ԵՔՀ անդամներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT