#ՊՊԾ

Ոստիկանի վրա պատահական կրակել է ոչ թե Բիլյանը, այլ՝ Գրիգորյանը. Պավել Մանուկյան

Պավել Մանուկյանը եւս մեկ անակնկալ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Արմեն Բիլյանին առաջադրված մեկ այլ հոդվածով մեղադրանքը, որն առնչվում է ՊՊԾ-ում տեղադրված բանկոմատը բացելուն:

ՊՊԾ գնդի գրավմանը զոհվածների հարազատները կասկած ունեին արդար դատաքննության մասին. վարչապետ

Նշենք, «Սասնա ծռերի» հնչեղ գործով 11 ամբաստանյալների խափանման միջոցը փոխվել է ու նրանք արդեն ազատության մեջ են:

Սարի թաղի բախումների գործով մեղադրանք առաջադրվեց ՊՊԾ գնդի ոստիկանին

Մ. Յավրումյանին լռեցնելու նպատակով Ա. Կ.-ն ոտքով հարվածել է վերջինիս դեմքին, պատճառել միջին ծանրության մարմնական վնասվածքներ` քթոսկրերի կոտրվածքի և գլխուղեղի ցնցման ձևով:

500 հազար դրամի դիմաց. ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արմեն Լամբարյանն ազատ արձակվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 21-ին դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ վճռեց փոխել ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արմեն Լամբարյանի խափանման միջոցը:

Սամվել Բաբայանն ու Ժիրայր Սեֆիլյանը՝ «Սասնա ծռերի» գործով նիստին

Սեֆիլյանին ու Բաբայանին դահլիճում ներկա գտնվողները դիմավորեցին բարձր ծափողջույններով:

«Սասնա ծռերի» խմբի անդամ Արթուր Մելքոնյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել

«Սասնա ծռերի» խմբի անդամ Արթուր Մելքոնյանն այսօր դատարանի որոշմամբ ազատ է արձակվել:

Երկու տարի անց Սեֆիլյանը ցավակցեց գնդի գրավման օրերին սպանված ոստիկանների հարազատներին

Վերջիս հույս հայտնեց, որ առաջիկայում Հայաստանում անկախ դատարան կունենանք, որտեղ մանրակրկիտ ձեւով կքննվի, թե ինչ էր տեղի ունեցել 2016թ. հուլիսին:

Ոստիկանության հրամանատարին մեղադրանք է առաջադրվել ամբաստանյալին խոշտանգելու համար. ՀՔԾ

Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար Ա. Ղ.-ին:

«Սասնա ծռերի» գործով առաջին անգամ դատարան են ներկայացել սպանված ոստիկանների հարազատները

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով դատական նիստը:

«Սասնա ծուռ» Արամ Մանուկյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը, քիչ առաջ ազատ արձակվեց դատարանի դահլիճից:

«Սասնա ծուռ» Արամ Հակոբյանը 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

Ըստ այդ եզրակացության՝ Արամ Հակոբյանն ունի մի շարք ծանր հիվանդություններ, սակայն դրանք չեն դասվում Կառավարության 2006 թվականի որոշմամբ հավելվածում ընդգրկված ծանր հիվանդությունների շարքին:

Սարի թաղի գործով ամբաստանյալներից մեկն այսօր դատարանի դահլիճից ազատ է արձակվել

Սարի թաղում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Սարգիս Գրիգորյանն այսօր ազատ է արձակվել դատարանի դահլիճից:

«Սասնա ծուռ» Տիգրան Սարգսյանն ու Հովհաննես Վարդանյանն ազատ են արձակվել դատարանի դահլիճից

«Սասնա ծռեր» խմբի գործով Տիգրան Սարիգսյանն այսօր ազատ է արձակվել դատարանի դահլիճից:

Քաղաքացին անօթեւան է. ինչ կապ ունեն Մ. Պողոսյանն ու Ա. Մկրտումյանը. բաց նամակ՝ Փաշինյանին

Վճռաբեկի որոշում կայացնելուց մի երեք օր հետո «Դվին կոնցեռն»-ի տնօրենի տղան պայմանագիր է կնքել ՊՊԾ-ի նախկին պետ Մկրտումյան Ռոմիկի տղայի հետ, իբրև վերջինս 150 հազար դոլար պարտք է «Դվին կոնցեռն»-ին:

Ամեն քայլ ուղղված է լինելու քաղբատարկյալների ազատ արձակմանը. Արեգ Կյուրեղյան (լուսանկար)

Քիչ առաջ դատարանի որոշմամբ ազատ արձակված «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանը մեր զրույցում ասաց, որ իր համար անպասելի էր դատարանի այս որոշումը:

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանն ազատ արձակվեց

Քիչ առաջ դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը ԱԺ պատգամավորներ Լենա Նազարյանի եւ Հրաչյա Հակոբյանի երաշխավորությամբ ազատ արձակելու վերաբերյալ:

«Սասնա ծռերին» օժանդակելու գործով Մանվել Աթոյանը 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորքի նստավայրում «Սասնա ծռերին» աջակցելու մեջ մեղադրվող Մանվել Աթոյանը մեկ միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

«Սասնա ծռերի» գործով Խաչատուր Գիշչյանի խափանման միջոցը փոխվեց. նա ազատ արձակվեց

Խաչատուր Գիչյանը այն բեռնատարի սեփականատերն է, որով «Սասնա ծռերը» մուտք էին գործել ՊՊԾ գունդ: Գիշչյանը բազմաթիվ առոջղական խնդիրներ ունի, նրա համար պարբերաբար շատպօգնություն էր հրավիրվում դատարան:

10 միլիոն դրամի գրավը վճարվեց. Կարո Եղնուկյանն ազատ արձակվեց

«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով շուրջ երկու տարի կալանքի տակ գտնվող Կարո Եղնուկյանը քիչ առաջ ազատ արձակվեց դատարանի դահլիճից:

Դատարանը որոշեց՝ Կարո Եղնուկյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

Նման որոշում քիչ առաջ հրապարակեց դատավոր Արտուշ Գաբրիելյանը՝ գրավի չափ սահմանելով 10 միլիոն դրամ:

Տեսակետները, թե գիտե՞ք ինչ, այնուամենայնիվ, զոհեր կան, հակասում են ապստամության իրավունքին

Ռեժիմին ծառայող ոստիկանությունը այդ ռեժիմի զինված պահակներն են եւ եթե անհրաժեշտ է ջարդել ռեժիմի դիմադրությունը, ապա, ցավոք սրտի, պետք է չեզոքացվի այդ զինված պահակի դիմադրությունը:

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամը ազատ չարձակվեց. ծռերը լքեցին նիստերի դահլիճը

Քիչ առաջ դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց 10 անդամին անհապաղ ազատ արձակելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը: «Սասնա ծռերի» խմբի անդամները եւ նրանց պաշտպանները լքեցին նիստերի դահլիճը:

Դատավոր, դուխով քա՛յլ արա. Սասնա ծռեր խմբի 10 անդամներն ազատ կարձակվե՞ն

ժողովրդին կոչ եմ անում փակել փողոցները եւ ճնշում գործադրել, որպեսզի Մակյանը կատարի արդար որոշում:

«Սասնա ծռեր»-ի աջակիցները փակեցին Արշակունյաց պողոտան. դատարանը հեռացավ որոշում կայացնելու

Նիստի ընթացքում պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց ծռերին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ:

«Սասնա ծռեր» խմբի անդամները պետք է ազատ արձակվեն. ինչ ընթացակարգ է նախատեսվում

Լինելով գործադիր իշխանության մի մասը, դատախազությունն ինքը շատ հարցերում պետք է նախահարձակ լինի եւ իրոք ապացուցի, որ Հայաստանում տեղի է ունեցել իրական հեղափոխություն:

«Սասնա ծռերի» աջակիցները բացել են Արշակունյաց պողոտան

Նրանց միացավ այսօր ազատ արձակված «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը, որը պատգամավորներ Լենա Նազարյանի եւ Արարատ Միրզոյանի երաշխավորությամբ այսօր ազատ է արձակվել:

Դատախազները պետք է այսօր միջնորդեին ազատ արձակել «Սասնա ծռերին». պաշտպան

Երկարատեւ դադարից հետո այսօր վերսկսվեց «Սասա ծռեր» խմբի 11 անդամների գործով դատական նիստը:

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամները ազատ չարձակվեցին. աջակիցները փակել են Արշակունյաց պողոտան

«Սասնա ծռերի» աջակիցներն ու հարազատները, ի նշան բողոքի, այս պահին փակել են Արշակունյաց պողոտան:

Գրտնակով, լոմով, թավով սրանց լխկել ա պետք, դե զենքով ապստամբություն թույլ մի տվեք. Բիլյան

Պավել Մանուկյանը ռադիոկապով կրկին կապվում է Գեւորգի հետ եւ ասում. «Ուրեմն լսի, մի անգամ Ժիրոն ա քեզ զինանթափել, մի հատ էլ ես եմ զինաթափելու եթե մի հատ առանց ասելու քայլ արիր հասկացա՞ր չէ

ՊՊԾ գնդում սպանված ոստիկանների վրա նաեւ բութ առարկայից ստացած վնասվածքներ են եղել

Եզրակացության հրապարկումից պարզ դարձավ, որ ոստիկաններից երկուսի՝ Յուրի Տեփանոսյանի եւ Արթուր Վանոյանի մարմնի վրա, բացի հարզենային վնասվածքներից, առկա են եղել նաեւ առարկայով հասցված վնասվածքներ:

Ո՞վ է այդ երկրորդը, որ ունի Ս. Սարգսյանի փորձառությունը, հմտությունը, հեղինակությունը, չկա

«Դե ասեք՝ ո՞վ է այդ երկորդը, որ ունի Սերժ Սարգսյանի փորձառությունը, հմտությունը, միջազգային հեղինակությունը, բանակցային գործընթացներում հմտությունը: Մեկ հոգու անուն, եթե կա՝ տվեք, քննարկենք: Չկա»:

ՀՀ փոխոստիկանապետն առաջիկայում խոսելու է ՊՊԾ գնդում իր եւ Օսիպյանի պատանդառության մասին

Փոխոստիկանապետը չի ցանկացել ոչ այս տեղեկությունները մանրամասնել, ոչ էլ այն, թե ինչպես են իր հետ վարվել այդ օրերին:

Փոքր սենյակի՞ց էի փախնելու, որտեղ 8 պատանդ կար եւ բոլորս՝ ձեռնաշղթաներով. Վալերի Օսիպյան

Երեւանի փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը ՊՊԾ գնդի գրավումից հետո առաջին անգամ «ՀԺ» -ի հետ զրույցում անդրադառնում է «Սասնա ծռեր» խմբի հայտարարություններին՝ կապված իր անձի հետ:

Օսիպյանը կուռկուռի ձագ ա դառել, ծեծել եմ, չափալախել, պագոնները պոկել եմ. գաղտնալսում

Առաջին օրը համարյա լացում էր, ընգել էր հետեւիցս, խնդրում էր, որ տամ, տվեցի պագոնները, պաշտոնը վերականգնեցի

ՊՊԾ գնդի գրավման օրերին ԳԱԼԱ-ն է լիցքավորել ծռերի հեռախոսահամարները. գաղտնալսման վերծանում

Ընդհանուր առմամբ՝ գաղտնալսումներից պարզ դարձավ, որ գնդից «սալյուտներ են» խփել ինչ-որ անձի կամ անձանց պատվին:

Ստեղ էդ առթիվ հրթիռակոծություն կանենք. Խանդոյանը մերժել է բժշկին ազատելու խնդրանքը

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով այսօրվա նիստում հրապարակվեց նաեւ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ պատանդառված բժիշկների՝ Սալվադորի եւ մյուսների հեռախոսային խոսակցության գաղտնալսումները:

Օսիպյանը մեր ձեռքում ա. Նիկոլին գցեք զիբիլի վեդրոն, եթե չեք կարում՝ քար-մար շպրտեք վրեն

Ժողովրդի մոբիլիզացիայի կարիքը ունենք, հանե'ք ոտի... Օսիպյանն էլ մեր ձեռքում ա, արխային ինչքան ծանոթ ունեք, տեղեկացրեք, թող դուրս գան փողոց, հեղափոխությունը սկսված է:

Ծռերին ուղեկցող ոստիկանների թիվը կրկնապատկվել է. նրանց չթողեցին հայտարարություն անել

Երեկ նույն դատարանում դատապարտվեցին Սեֆիլյանը, Գեւորգ Սաֆարյանը, Ներսես Պողոսյանը եւ մյուսները: Ոստիկանների այսօրվա ուժեղացված հսկողությունը, ըստ ամենայնի, հենց այս հանգամանքով է պայմանավորված:

Նոր նշանակում ՊՊԾ գնդում. ոստիկանապետի հրամանով 5-րդ գումարտակի հրամանատար է նշանակվել

Հիշեցնենք, որ 5-րդ գումարտակի հրամանատարի պաշտոնն Արթուր Խուդինյանի ՊՊԾ գնդի հրամանատար նշանակվելուց հետո տեւական ժամանակ թափուր էր մնացել:

Ինչ կապ ունեն Մոցարտն ու կասկաները Սեֆիլյանի գործի հետ

Չէ որ գոնե կիսագրագետ անձի համար պարզ է, որ փայտյա մահակով չի կարելի կրակել

Արթուրն ազատ մարդ էր՝ ի տարբերություն շատերի, ապրի Արթուրը. Սեֆիլյանը՝ Հաց բերողի մասին

Արթուր ազատ մարդ էր, ի տարբերություն, շատերի: Ապրի Արթուրը:

Վիճաբանություն դատարանում՝ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եւ փաստաբանի միջեւ

Վրեժ Խաչիկյանն այսօր դատարան մտնելիս զննվել է, որի ժամանակ սարքը ազդանշան է տվել, կարգադրիչը փաստաբանին տեղեկացրել է այդ մասին, սակայն դա դուր չի եկել Խաչիկյանին

Պարոնայք ոստիկանե՛ր, դուք մեր եղբայրներն եք, վայր դրեք զենքերը. ծռերի կոչը ՊՊԾ գնդում

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ՊՊԾ գնդի գրավման ժամանակ վերհսկողության տակ է պահել «Սասնա ծռեր» խմբի անդամներին, տեսանկարահանել նրանց բոլորի շարժը, գործողությունները:

«Սասնա ծռերի» գործ քննող դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները դադարեցվել են

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի գործը քննող դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները դադարեցվել են:

Սերժ Սարգսյան, ծնվել է Տեղ գյուղում, ազգովի ողբացինք, որ տեղում չի մեռել. Պավել Մանուկյան

Մարտի 1-ը մեր իշխանությունների ապրիլի 24-ն է, եթե մենք պահանջում ենք, որ ցեղասպանությունը դատապարտվի այս ցեղասպան իշխանությունն առաջին հերթին պետք է դատապարտվի:

Ձեր վարչափեդը, ձեր դատաղազը... ընձի մի հատ կարգին աղջիկ ա պետք խցումս, ազիզ. Խանդոյան

«Եթե դուք պարտադրում եք տենց, մենք դրանց կարիքը չեն զգում, մեզ պետք ա ընդամենը կարգին աշխատող աղջիկ խցում»:

Վթարի են ենթարկվել «Սասնա ծռերի» գործով հանրային պաշտպանները

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով ներգրավված հանրային պաշտպաններ Արմինե Ֆանյանը եւ Լիանա Գասպարյանը վթարի են ենթարկվել:

Արա՛, հանգստացի հլը՝ դատախազը հունից դուրս եկավ. լարված իրավիճակ «Սասնա ծռերի» գործով

«Ես ձեր դիրքորոշման, ձեր հայտարարության վրա թքած ունեմ»,- հայտարարեց Պավել Մանուկյանը:

Հաց բերողի մահվան մեկ տարին լրանում է, բայց մահվան պատճառները դեռ ստուգում են

Մեկ ամսից կլրանա որպես «Հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանի մահվան մեկ տարին: Նա մահացել է 2017 թվականի մարտի 16-ին:

Լրանում է Հաց բերողի մահվան տարին. ինչ է պարզվել դատաբժշկական փորձաքննությամբ

Նրա մահվան պատճառները պարզելու համար դեռեւս 2017 թվականի մարտի 17-ին նշանակվել էր հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն:

Ինչքան ուզում խփում են, ում ուզում խփում են. Պավել Մանուկյանը՝ երեկվա ծեծկռտուքի մասին

Կեցցե՛ այդ հերոսուհի հայուհին: Այն ինչի մենք ականատես եղանք դա մեկ անգամ եւս ապացուցեց, որ այս իշխանությունը ոչ մի օրենքի սահմաններում չի գործում,

Չնայած ոստիկանների խոչընդոտներին Սեֆիլյանն ու Ավետիսյանը ողջագուրվեցին

Ես պարտավոր եմ լինել ՀՀ քաղաքացի, որպես ՀՀ քաղաքացի ես զինված ապստամբություն եմ իրականցրել ազգադավ եւ ոճրագործ ռեժիմի դեմ եւ առիթից օգտվելով՝ կոչ եմ անում ժողովրդին՝ նորից դիմել զինված ապստամբության:

Էդ ո՞վ ասաց, որ դուք ինքնասիրություն ունեք՝ ես չունեմ. դատավորը՝ Արայիկ Խանդոյանին

Ընկեր Մակյան, մի քանի դատ առաջ, երբ դուք չկայիք, Արտուշն էր... կտրվես դու Արտուշիկ: Արտուշիկ Գաբրիելյանը հայտարարություն արեց, որ մենք Ազգային ժողով չունենք, եւ էսօր տեսնում ենք, որ, իրոք, չունենք:

Ծռերի գործով դատավորը հանրային պաշտպաններին «պատանդ» է պահում եւ վատնում պետության փողերը

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամների գործը քննող դատավոր Արթուր Օհանյանի որոշմամբ այսուհետ ծռերի շահերը կպաշտպանեն թե՛ հանրային պաշտպանները, թե՛ նրանց ընտրած մասնավոր փաստաբանները:

«Սասնա ծռերի» գործով դատավորը վատնում է պետության փողերը. 3 հանրային պաշտպան՝ 11-ի համար

Թե արդյոք ձեւական չէ 11 անդամների պաշտպանությունը թողնել 3 հանրային պաշտպանների «ուսերին»՝ այլ հարց է: Խնդիրն այն է, որ դատարանը նրանց ներգրավելուց հետո կամ առաջ չհարցրեց այդ 11 անձանց դիրքորոշումը:

Դուք անկոռեկտ, ստախոս մարդ եք. Դեդն ասաց դատավորին, ապա 5 ժամով հեռացվեց դահլիճից

Դեդը բարկացավ. «Ախպեր ջան, ի՞նչ ուզում ես արա, իմ համար արդեն միեւնույն է»:

Ես կառավարությունում չեմ աշխատում․ Եղիշե Պետրոսյան

Ես իմ ընկերության պայմանագրային պարտավորություններն եմ իրականացրել, դա կապ չունի կառավարության հետ։

Քաշքշել են իրեն, բռունցքով հարվածել. ՊՊԾ գնդի ծառայողները խոշտանգել են երկու քաղաքացու

Քրեական գործեր` ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ:

«Սասնա ծուռ» Սմբատ Բարսեղյանը 26 օր հացադուլի մեջ է. ըստ ՔԿՎ-ի, նրա վիճակը բավարար է

Մեր հարցին, թե Սմբատ Բարսեղյանին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու անհրաժեշտություն չկա՞, Ղլեչյանն ասաց, որ եթե լինի կտեղափոխեն:

Արմեն Բիլյանի ինքնազգացողությունը վատացավ. ճակատի անդամները ի նշան բողոքի շարժվեցին ՔԿՎ

«Հանուն Հայաստանի փրկության ճակատի» անդամները հայտարարեցին, որ շարժվում են դեպի քրեակատարողական վարչություն՝ հարցն այնտեղ եւս բարձրացնելու համար։

Խոզանոց են այդ հացադուլի սենյակները. «Սասնա ծռերը» բոյկոտեցին նիստը եւ լքեցին դահլիճը

Տորք-անգեղին են տանո՞ւմ, վախենում են, որ մեքենան շուռ կգա՞: Տեսե՞լ եք այդ փոքր խցերը, որոնցում ուսերս անգամ չեն տեղավորվում:

«Սասնա ծուռ» Արայիկ Խանդոյանը դեռ պատժախցում է. նա շարունակում է հացադուլը

Կա իր, որը, ըստ վարկածի՝ արգելված է, ասում է, որ դա իր իրն է եղել, իսկ մյուսի մասին այս պահին ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ պարզ չէ, դա արգելված իր է, թե՝ ոչ:

Փաշինյանը ծանոթացել է հացադուլ հայտարարած «Սասնա ծռեր» խմբի անդամների պահման պայմաններին

Արայիկ Խանդոյանը հացադուլի մեջ է դեկտեմբերի 29-ից։ Հացադուլ է անում ի նշան բողոքի՝ Հայաստանում հաստատված անարդարությունների։

Սմբատ Բարսեղյանը 7 օր է հացադուլ է հայտարարել. պահանջում է իրեն տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը 7 օր է, հացադուլի է հայտարարել:

Կմեռնեմ, բայց դուրս չեմ գա հացադուլից. Արմեն Բիլյանը պահանջում է իրեն տեղափոխել «Արմավիր»

Բիլյանն արդեն 10 օր է՝ հացադուլի մեջ է ու պահանջում է իրեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ:

Արմեն Բիլյանին գլխի պարտադիր հետազոտություն է հարկավոր. նա չի դադարեցնում հացադուլը

Մտածում եմ, որ դիտավորություն կա: Պատկերացնում եք մարդու օրգանիզմն այս պահին որքան է հյուծված ու այդ ցուրտ պայմաններում է պահվում:

«Տեսար Օսիպյան, քեզ էլ չեն խնայում». ըստ Դեդի որդու՝ Օսիպյանին ասել է Պավել Մանուկյանը

Խի՞ ախպեր, ի՞նչ էի քեզ արել, երբ Լամբարյանը պատասխանել է՝դե քեզ ասել էի՝ «կանգնի», ասեցինք չենք սպանելու, բախտդ բերել է ձեռքից ես վիրավորվել, ձեռքից մարդ չի մահանա:

«Թուրքը դու ես», «այ դուդուկ, էդքան աճել ե՞ս». լարված իրավիճակ «Սասնա ծռերի» գործով նիստին

«Լսի՛ այ դուդուկ, էդքան աճել ես այ տղա»,- տեղից արձագանքեց Արամ Մանուկյանը, «չափերիդ մեջ մնա»,- պատասխանեց մեղադրող դատախազը:

Հաց բերողի արձանի տեղադրման հարցը ձգձգվում է. հանրային քննարկում կանցկացվի

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, որն աշխատել է արձանի նախագծման վրա armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարան դիմելու հարցը տեղափոխվել է հաջորդ տարի:

Ազատագրելով ՊՊԾ տարածքը՝ ստեղծել ենք 4-րդ Հանրապետություն. թեժ նիստ՝ ծռերի գործով նիստին

Մի վայրկյան, մի վայրկյան, ձեր նկատմամբ սանկցիա եմ կիրառում, մի օգտվեք նրանից, որ կին եք ձեզ բան չենք ասում»,- բղավեց դատավորը:

ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալը դանակահարությունից հետո ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Ոստիկանությունից մեր հարցին ի պատասխան նաեւ ասացին, որ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է ոստիկանության մայոր Արթուր Օսիպյանը:

Պավել Մանուկյանի կողմից դատավոր Արտուշ Գաբրիելյանին Ցռան մոզի անվանելու գործը՝ դատարանում

Պավլիկ Մանուկյանը դատական նիստի ժամանակ անհարգալից վերաբերմունք է ցույց տվել դատարանի նկատմամբ, որը դրսեւորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով:

Մենք այս ֆարսին չենք մասնակցի. թեժ իրավիճակ. «Սասնա ծռեր» խմբի անդամները լքեցին դահլիճը

Այստեղ կա միայն մեկ դատավոր, դա մեր հայ ժողովուրդն ա, որը գտնվում է դրսում: Մենք բոլորս լսել ենք էս վերջերս ձեր նախագահի, ձեր գլխավոր հրամանատարի հայտարարությունը՝ ադրբեջանական 7 շրջաններ զիջել:

Ձմռան մեկնարկին՝ ամառային նկար. Նիկոլ Փաշինյան

Լուսանկարը Երեւանի ՊՊԾ գնդի տարածքից է:

Դատարանին սանկցիա՝ հայրենիքի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար. Սասնա ծուռ

Մեղադրական եզրակացության ընթերցանության ընթացքում Պավել Մանուկյանը նստած էր շրջված:

Մենք դասից փախնում ենք. Արայիկ Խանդոյանը դատավորին խնդրեց իրեն հեռացնել դահլիճից

«էս բարբաջանքները չեմ ուզում լսե,լ գնում եմ, ուզում եք սանկցիա կիրառեք»:

Ամբաստանյալը դո՛ւ ես. Դեդը բարկացավ եւ փորձեց լքել նիստերի դահլիճը. Տեսանյութ

Ինձ չի հետաքրքրում, ես գնում եմ, խփի…չե՛մ նստելու, այ քեզ բան: Մենք խաղաղ մեր համար նստած էինք:

Եթե դատարանին դիմենք խռբշ, ղզլբաշ, ցռան վերգո, կկարծեք՝ խելագար ենք կամ տգետ. Դեդ

Դատարանը մինչեւ հիմա «ամբաստանյալով» է ինձ դիմում, ինչը չի համապատասխանում իմ քաղաքական բռնավոր լինելու կարգավիճակին:

Արա դու ձենդ կտրի. մեղադրող դատախազը՝ Արամ Մանուկյանին.լարված իրավիճակ ծռերի գործով նիստին

Վիրավորում է դատավարության կողմին, սակայն դուք ոչինչ չեք ձեռնարկում, ավելին՝ ասում եք մեղադրողը ոչինչ չի արել:

Ես ունեմ ստույգ ինֆորմացիա, ձեզ է հանդիպել Սերժ Սարգսյանը. Արամ Մանուկյան

Ես ունեմ ստույգ ինֆորմացիա, ձեզ է հանդիպել Սերժ Սարգսյանը եւ այս չորս նիստում այս կապիկությունը տեսնելով՝ կարող ենք ասել, որ քաղաքական պատվեր եք կատարում, եւ դուք դատարան կոչվելու իրավունք չունեք:

Փաստորեն «ապստամբ» դատավոր ունենք. երեք ինքնաբացարկ՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանին

Հասկանում եմ, գայթակղությունը մեծ է, որովհետեւ փաստաբանները հարցազրույցներ են տալիս

Եթե քննեիք ապստամբության գործը, սա մասամբ նման կլիներ դատարանի. Վարուժան Ավետիսյան

Պավել Մանուկյանն էլ ասաց, որ դատախազը ոչ թե պետական մեղադրող է, այլ՝ պետական դավաճան

«Սասնա ծուռ» Արայիկ Խանդոյանը գլխացավեր ունի, նրա համար շտապօգնություն է հրավիրվել դատարան

Այն սակայն դեռ չսկսած ընդմիջվեց, քանի որ նախագահողը տեղեկացրեց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի ինքնազգացողությունը վատացել է, նրա համար շտապօգնություն է հրավիրվել դատարան:

Սասնա ծուռ Արամ Հակոբյանի ինքնազգացողությունը վատացավ.շտապօգնությունը ժամանեց կես ժամ անց

«Ձեզ ընդառաջում ենք, շտապօգնություն ենք կանչում»:

Դուք ավելի դաժան եք քան ժանտախտը. ոստիկանները փորձեցին Դեդից վերցնել խոսափողը

Նրա հայտարարությունը, սակայն փորձեց նախագահող դատավոր Արթուր Օհանյանը, նա ոտքի էր կանգնել եւ հայտարարության մի մասը լսեց հոտնկայս:

«Սասնա ծուռ» Աշոտ Պետրոսյանին յուղաներկ չեն տրամադրի. այն արգելված իր է

Իմ տեղեկություններով՝ Ձեզ տրամադրել են վրձիններ ու մատիտներ, իսկ յուղաներկն արգելված իր է համարվում, քանի որ այրվող նյութ է, ուստի այն չի կարող խուց տարվել

Բեյրութում «Հաց բերողին» նվիրված երգ է հնչել եւ քննադատություն Սերժ Սարգսյանի հասցեին

Երեկոյի ընթացքում Մովսիսյանը երաժշտասերներին ներկայացրել է իր երգացանկի մի շարք հայտնի, ինչպես նաեւ նոր երգեր: Դրանց շարքում են եղել «Մանչս», «Վեր կաց եղբայր իմ» ստեղծագործություններ:

Քաղաքապետարանը զերծ է մնում Հաց բերողի արձանը տեղադրելու մասին վերաբերմունք հայտնելուց

Երեւանի քաղաքապետարանը զերծ է մնում Հաց բերող Արթուր Սարգսյանի արձանը Երեւանի կենտրոնում տեղադրելու արվեստագետների եւ ճարտարապետների առաջարկի վերաբերյալ կարծիք հայտնելուց:

«Սասնա ծռերի» դատական գործի մասնատումը պարալիզացրել է ողջ դատական համակարգը. պաշտպան

Դատավարություններն ընթանում են երեք տարբեր տեղերում, այդ դատարաններում մյուս դատական նիստերը տեղի չեն ունենում, իրենք՝ որպես պաշտպաններ, չեն կարողանում իրենց մյուս դատավարություններին մասնակցել:

«Հիմա ես կարո՞ղ եմ իրեն ասել՝ աղջի Պետրոս». Կարո Եղնուկյանը՝ մեղադրող դատախազի մասին

Իսկ կարելի՞ է հիմա Պետրոս Պետրոսյանի նկատմամբ բացարկ հայտնել»,- դատավորից հետաքրքվեց Եղնուկյանը, ապա բացասական պատասխան ստանալուց հետո հայտարարեց. «Պետրոս Պետրոսյանը ամբաստանյալներին «արա»-ով է դիմում

Չեբուրաշկայի մասին հիշատակելուց հետո Սերգեյ Կյուրեղյանին 5 օրով պատժախուց են տեղափոխել

Հետո հրապարակել են պատժախուց տեղափոխելու մասին որոշում, որում նշված է եղել, որ Սերգեյ Կյուրեղյանի հագուստը չի եղել պատշաճ տեսքի, ինչպես նաեւ ինքը չի ենթարկվել ՔԿՀ աշխատակցի օրինական պահանջին:

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործը կքննվի Ավանի դատարանում. նիստի օրը հայտնի է

Այս մասով մեղադրյալներն են՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը:

Ձեր մոտ պիտի Չեբուրաշկայի նկարը կախվեր, եռագույնը պատկանում է մեզ. Կյուրեղյանը՝ դատավորին

«Եռագույնը, զինանշանը, որը ձեր հետեւում կախված ա, այդտեղ չպիտի լիներ, պիտի մեր մոտ լիներ»:

«Սասնա ծռեր» 2-ի գործը կքննվի Շենգավիթի դատարանում. նիստի օրը հայտնի է

«Սասնա ծռերի» զինված խմբի գործով առանձնացված 2-րդ մասով դատական նիստի օրը հայտնի է:

Անսպասելի զարգացում` «Սասնա ծռեր» խմբի 18 անդամների գործով. քրեական գործից մաս անջատվեց

Մեր տեղեկություններով, անջատված մասով գործը կքննի օրեր առաջ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան գործուղված Մեսրոպ Մակյանը:

Մեղադրող դատախազը նկարել, ապա Սասնա ծռերի դատավորի պատկերով շապիկ է խնդրել պաշտպանից

«Սասնա ծռեր» խմբի գործը քննող դատավոր Արտուշ Գաբրիելյանը նախապես տեղյակ է եղել փաստաբանների փոքրիկ ակցիայի մասին եւ արագ հետաձգել դատական նիստը:

Դատարանը սանկցիա կիրառեց գործադուլ հայտարարած փաստաբանների նկատմամբ

Սանկցիա կիրառեց պաշտպաններ Նինա Կարապետյանցի, Արայիկ Պապիկյանին, Արա Զաքարյանի, Մուշեղ Շուշանյանի, Տիգրան Հայրապետյանի, Երվանդ Վարոսյանի, Լուսինե Սահակյանի, Հարություն Բաղդասարյանի նկատմամբ:

Արայիկ Խանդոյանը հեռացվեց նիստերի դահլիճից. ըստ պաշտպանի՝ նա պարզապես ջուր էր ցանկանում

Արայիկ Խանդոյանին նիստերի դահլիճից հեռացրին ոստիկանները: Արա Ղարագյոզյանը նշեց, որ ամբաստանյալին կարող են հեռացնել միայն դատական կարգադրիչները, ինչը դատավորն անարձագանք թողեց:

Դատավորը Նաստրադամուսի բարեկամն ա՞, ինչն ա. Կյուրեղյանը՝ ինքնաբացարկ հայտնեց դատավորին

Դատարանը մեզ թույլ չի տալիս խոսել այդ մասին, խոսել մեր արարքների դրդապատճառների մասին: Չի ցանկանում լսել մեզ:

Երեք ամիս պարտաճանաչ նիստերը հետաձգում եք, սպասում եք մի պաշտպան չգա, գնաք տուն. դատավոր

Ձեր ուզածն էլ նա է, որ եթե մեկ պաշտպան չի ներկայանում հետաձգենք, գնանք տուն:

Պաշտպանն առաջարկում է ոտքի չկանգնելու համար ոչ թե ծռերին հեռացնել, այլ նախազգուշացում տալ

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հերթական սանկցիան կիրառեց «Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպան Լուսինե Սահակյանի, Հայարփի Սարգսյանի նկատմամբ:

Մենք Արտուշ Գաբրիելյանի գերիները չենք. Սասնա ծռերի պաշտպանը հարգալից վերաբերմունք պահանջեց

«Դուք հիմա առաջարկում եք, որ ես թույլատրեմ ջրի շշեր բերեք դնեք սեղաններին: Պատկերացնո՞ւմ եք՝ նիստերի դահլիճը կդառնա ընդմիջման վայր՝ բուֆետ»:

Դատարանը որոշեց հանրային պաշտպաններ ներգրավել «Սասնա ծռերի» գործով

Խմբի 18 անդամից այսօր նիստերի դահլիճ է ներկայացվել միայն Արամ Մանուկյանը եւ Հովհաննես Հարությունյանը: Մյուսները նախորդ նիստերից ժամերով հեռացվել են նիստերի դալիճից:

Արտուշ Գաբրիելյանը «Սասնա ծռեր» խմբի 9 փաստաբանի նկատմամբ հերթական սանկցիան կիրառեց

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը «Սասնա ծռեր» խմբի գործով այսօրվա արտագնա նիստում արդեն երրորդ անգամ սանկցիա կիրառեց:

Բոյկոտ. «Սասնա ծռերի» պաշտպանները ծափահարությունների ներքո լքեցին նիստերի դահլիճը

Փաստաբանները ծափահարությունների ներքո լքեցին նիստերի դահլիճը: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ փաստաբանների նկատմամբ դատական սանկցիա կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու:

Պարոն Ինեսսա, նստե՛ք. «Սասնա ծռերի» գործով դատավորը սանկցիա կիրառեց պաշտպանների նկատմամբ

Լարված մթնոլորտ սկսվեց այն պահից հետո, երբ Արտուշ Գաբրիելյանը հերթական ընդմիջումից հետո սանկիցա կիրառեց սույն գործով պաշտպաններից երկուսի՝ Արայիկ Պապիկյանի եւ Մուշեղ Շուշանյանի նկատմամբ:

Չէինք ուզում, որ այդպիսի բան լինի. Սասնա ծուռ Հակոբյանի մայրը՝ ՊՊԾ գունդը գրավելու մասին

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շատ վատ ընդունեցինք այդ լուրը, չէինք ուզում, որ այդպիսի բան լինի, մենք տեղյակ չէիք, որ Արամը գնացել է Երեւան այդ նպատակով: Ինքը հաճախ էր գնում: Այդ անգամ էլ ասաց`ես Երեւան եմ գնում:

Սասնա ծռերին աջակցողների երթն ավարտվեց Ազատության հրապարակում. թարմացված

Երեւանի Ազատության հրապարակից քիչ անց կմեկնարկի ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբավորման անդամների քայլերթը:

«Սասնա ծռերի» գործողություններն ահաբեկչություն էին. Դավիթ Շահնազարյան

Մեր թղթակցի այն դիտարկմանը, որ ահաբեկչության հոդվածով մեղադրանք չի առաջադրվել խմբի անդամներին, Շահնազարյանն այսպես արձագանքեց. «Դա արդեն դատախազության սխալն է»:

ՊՊԾ գնդի դիմաց հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին (տեսանյութ)

Գնդի պարիսպների մոտ փակցված է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի, Գագիկ Մկրտչյանի եւ Յուրի Տեփանոսյանի լուսանկարները:

5 փաստաբանի գրությունը թերի ընթերցելուց հետո դատավորը նրանց նկատմամբ սանկցիա կիրառեց.ՖՈՏՈ

Այնինչ armtimes.com-ը հրապարակել էր փաստաբանների՝ դատարանին հասցեագրված դիմումը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Ամբաստանյալ Լուսինե Սահակյան, ասում եմ` չշարունակեք». դատավորը՝ փաստաբանին

Այսօր Արամ Մանուկյանի ծննդյան օրն է. դատարանի դահլիճում գտնվող նրա համակիրները Մանուկյանին դիմավորեցին ծափահարություններով եւ «շնորհավոր» վանկարկումներով:

Զիբիլիկսի գործ. ՊՊԾ գնդի ձայների ցուցակի փաստով նշանակված ծառայողական քննությունը կասեցվեց

Ցուցակներից մեկում ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցների անուններն են եւ գրված է, թե ով ինչքան ձայն պետք է բերի ՀՀԿ-ի օգտին:

«Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանն առ այսօր հետազոտության չի ենթարկվել. պաշտպան

Այսօր՝ ժամը 11.30-ին, առանձնատեսակցություն եմ ունեցել իմ պաշտպանյալ Գագիկ Եղիազարյանի հետ:

Ոստիկանության ծառայողների ցուցակը ուղարկում են «ՍԱՍ»-ի ախրանայի պետին. Նիկոլ Փաշինյան

Այդ հանցավոր կազմակերպության անունը ՀՀԿ է, եւ ես կապացուցեմ դա ցանկացած ատյանի առաջ, եւ այդ կուսակցության ղեկավարը Սերժ Սարգսյանն է, էս հանցավոր խմբի ղեկավարը:

Արյուն են թափել ժողովրդի համար, բայց դատարանում ծեծում եք. Հարությունյանը՝ դատավորին

Էս դատավարությունը խաղ ու պար է, դուք պետք է կատարեք այն, ինչ ձեզ ասել են: Լիքը հիվանդ տղերք կան, որ հիմա էս շոգին դատարանի պադվալում կանգնած են, իմաստը ո՞րն է, որ բերել եք այստեղ:

Արայիկ Խանդոյանը գլխացավեր, գլխապտույտ ունի. պաշտպանը տեսակցել է նրան

Այսօր Նուբարաշեն ՔԿՀ-ում տեսակցել եմ իմ պաշտպանյալ Արայիկ Խանդոյանին, ունեն ահավոր գլխացավեր, գլխապտույտ, եւ ընդհանուր զգացողության վատացում:

Դատավորը 6 ժամով հեռացրեց «Սասնա ծռեր» խմբի 15 անդամին. Լուսանկարներ

«Դատարանին հետաքրքիր չի՞ պատճառը, թե ինչու ես ոտքի չեմ կանգնում»,- Սերգեյ Կյուրեղյանը՝ դատավորին:

Սասնա ծռերի գործով բացակա պաշտպանների նկատմամբ սանկցիա կիրառվեց

Բալասանյանն ասաց, ինչու չորս մեղադրողից երկուսն է նիստին ներկա, բայց դատարանը սանկցիաներ է կիրառում միայն փաստաբանների նկատմամբ:

Դա գաղտնիք է, այս լսարանում չեմ կարող ասել. ԱԱԾ պետի տեղակալը՝ Նիկոլ Փաշինյանին

«Այս փաստերի համադրությունն ինչի՞ մասին է վկայում, ծառայողական քննություն իրականացրե՞լ եք, ինչ-որ արդյունքների հանգե՞լ եք»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:

50 հոգով ծեծի են ենթարկել Մխիթար Ավետիսյանին, հարվածել են հիմնականում նրա գլխին. պաշտպան

Փոխգնդապետը հրել է, բրթել-գցել Ավետիսյանին, մյուսները քարշ տալով հանել են նրան դահլիճից եւ հենց այդտեղ 50 հոգով սկսել են ծեծել. առաջին հարվածողը եղել է հենց փոխգնդապետը:

«Սասնա ծռերին» ծեծի ենթարկելու օպերացիան ղեկավարել է ուղեկցող գումարտակի հրամանատարը

Գագիկ Եղիազարյանն այդ փոխգնդապետին նույնականացրել է Շենգավիթի դատարանում տեղի ունեցած նիստի ժամանակ Սեֆիլյանին քաշելով դահլիճից հեռացնող փոխգնդապետի հետ:

Ոստիկանները 100-ից ավելի հարված են հասցրել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանին

Նպատակն է եղել հոգեպես կքել, կոտրել, Արեգին, բայց երբ տեւական ժամանակ բռնություն գործադրելուց հետո հասկացել են, որ այդ մարդը կոտրվող չէ, հասկացել են, որ իրենց նպատակին չեն հասնիլ:

15 հոգով՝ հերթ կանգնելով, ծեծել են Արայիկ Խանդոյանին. խցում արյան հետքեր են եղել. պաշտպան

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանն (Միայնակ գայլ) իսկապես բռնության է ենթարկվել եւ խոշտանգվել է ամենադաժան ու անմարդկային ձեւով:

«Սասնա ծռերի» համար արգելված է նույնիսկ աչքերով կոնտակտի դուրս գալ հարազատների հետ. ֆոտո

«Սասնա ծռեր» խմբի 14 անդամը դատարանում նույնիսկ իրենց հարազատներին հեռվից տեսնելու հնարավորություն չունեն:

Արայիկ Խանդոյանը եւ Գագիկ Եղիազարյանն այսօր դատարան չբերվեցին. լուսանկարներ

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր լարված իրավիճակ էր. շարունակվում էր «Սասան ծռեր» խմբի 14 անդամի գործով դատական նիստը:

Արայիկ Խանդոյանին այսօր պատժախցից կտեղափոխեն հիմնական խուց

Միայնակ գայլին պատժախցում պահելու հնգօրյա ժամկետը լրանում է այսօր երեկոյան:

Եթե վարչախմբին թվում է, թե նոր քրգործով Ավետիսյանին կարող է լռեցնել, ապա սխալվում է

Բնականաբար, ես չեմ համարում, որ Վարուժան Ավետիսյանի զինված ապստամբության կոչը դա անօրիանական կոչ է, կամ առավել եւս քրեական օրենսգրքով արգելված կոչ:

Դատարանում Վարուժան Ավետիսյանի հնչեցրած ապստամբության կոչով նոր քրեական գործ է հարուցվել

Վարուժան Ավետիսյանը, ընդհատելով նիստը նախագահող դատավորին, հնչեցրել է իշխանությունը զավթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչեր:

«Սասնա ծռեր» խմբի 18 անդամի գործով առաջին նիստի օրը հայտնի է. այն նույնպես կքննվի արտագնա

«Սասնա ծռեր» խմբի 18 անդամի գործը եւս կքննվի արտագնա: Այն նույնպես կանցկանցվի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

«Սասնա ծռերի» նիստն անցավ խախտումներով. նորամուծություններ՝ դատավորի կողմից. լուսանկարներ

Ընդհանուր առմամբ այս նիստը լի էր դատավոր Արտուշ Գաբրիելյանի կիրառած բազմաթիվ նորամուծություններով: Նա մոտ 6 ժամ նիստ արեց գործով մի քանի ամբաստանյալների պաշտպանների բացակայության պայմաններում:

Մենք խորհրդարան չունենք. դատավորի այս արտահայտությունից հետո Սասնա ծռերը սկսեցին ծիծաղել

«Արդյո՞ք այս դատական նիստում հնարավոր է երկրիս, ժողովորդիս, պետությանս անվտանգությունն ու արդարադատությունն ավելի բարձր դասել, քան թե մի հատ թրքաբարո չ.... Սերժ Սարգսյանի»:

Ինչո՞ւ իմ էրեխու սպանությունից հետո հանձնվեցիք. Տեփանոսյանի հարազատները կգա՞ն դատարան

2016 թվականին հուլիսի 30-ին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում սպանված 30-ամյա ենթասպա Յուրի Տեփանոսյանի հարազատները տեղյակ չեն եղել, որ ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունն արդեն սկսվել է:

Փաստաբանը «Սասնա ծռեր»-ի դատավարությունը մասամբ դռնփակ անցկացնելու միտում է տեսնում

Եվ ի վերջո սա այն դատարանն է, որը մահվան դատապարտեց Հաց բերող Արթուր Սարգսյանին, այսինքն՝ կալանքը կրելու հետ անհամատեղելի հիվանդությամբ տառապող անձին իրենք մահվան դատապարտեցին:

Դատավորը, որ տեղավորվեց, էլի բան է. Սասնա ծռերի փաստաբաններին նիստերի դահլիճ չեն թողել

Երբ սկսեցի պահանջել, որ ներս թողնեն նիստը, ցավոք սրտի, հենց այդ պահին հետաձգվեց:

«Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործով անդրանիկ դատական նիստի օրը հայտնի է

«Սասնա ծռեր» խմբի 14 անդամների մասով գործը կքննվի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

ՄԻԵԴ-ը «Սասնա ծռեր»-ի անդամի համար Կառավարությունից պատշաճ բուժօգնություն է պարտադրում

ՄԻԵԴ-ը նաեւ որոշել էր առաջնահերթություն շնորհել Արամ Հակոբյանի դիմումին:

Հայտնի է, թե որ դատավորը կքննի «Սասնա ծռեր» խմբի 14 անդամի գործը

«Սասնա ծռեր» խմբի 14 անդամի մասով գործն ուղարկվել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Չեմ պատասխանում. ՊՊԾ գնդում պատանդ պահված փոխոստիկանապետը «Սասնա ծռերի» գործի մասին

«Սասնա ծռեր» խմբի կողմից պարեկապահակային ծառայության գնդում 6 օր որպես պատանդ պահված ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը առայժմ այս գործով չի ցանկանում փակագծեր բացել:

«Սասնա ծուռ» Արամ Հակոբյանին քաղաքացիական հիվանդանոց չեն տեղափոխի. դիմումը մերժվել է

«Սասնա ծռեր խմբի անդամ Արամ Հակոբյանի վիճակում դրական փոփոխություն չկա. վիճակը շարունակում է ծանր մնալ:

Անդրիաս Ղուկասյանի մեղադրանքը խստացվել է. նա փորձե՞լ է մտնել ՊՊԾ գունդ

Զանգվածային անկարգությունների կազմակերպելու մեջ մեղադրվող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանի մեղադրանքն այսօր ծանրացվել է:

Հուլիսի 29-ի գիշերը Երեւանում լուրջ հանցագործություններ են տեղի ունեցել. ԱՄՆ դեսպան

Կարեւոր է, որ դրանց համար բոլոր մեղավորները, ըստ արժանվույն, պատժվեն: ՊՊԾԳ գնդի գրավման օրերին մտահոգիչ էր հատկապես լրագրողների եւ ցուցարարների նկատմամբ ոստիկանության անհամաչափ ուժի կիրառումը:

Վարուժան Ավետիսյանի կալանքը կրկին երկարաձգվել է. դատարանը մերժել է գրավի միջնորդությունը

Պաշտպանական կողմը գրավի միջնորդություն է ներկայացրել, սակայն դատարանը մերժել է այն:

Մի խումբ լրագրողներ դիմել են ՔԿՎ, ՄԻՊ Արթուր Սարգսյանին տեսակցելու հարցով

Մի խումբ լրագրողներ դիմել են Արդարադատության նախարարության ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանին եւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ Արթուր Սարգսյանին տեսակցելու հարցով:

Արթուր Սարգսյանի ցավերը սաստկացել են, բայց ՔԿՀ-ից հրաժարվել են շտապօգնություն կանչել

Արթուր Սարգսյանի մոտ ցավերը մարմնի տարբեր հատվածներում, այդ թվում՝ որովայնի, սաստկացել են, եւ նա մի քանի անգամ բժիշկ է հրավիրել, սակայն այդպես էլ նրան օգնություն չի ցուցաբերվել:

Հաց բերող Արթուր Սարգսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. նրան տեղափոխել են հիվանդանոց

Հուլիսյան դեպքերի ժամանակ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդ սեփական մեքենայով խմբի անդամներին սնունդ հասցրած ազատամարտիկ Արթուր Սարգսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Սասնա ծռեր քաղաքական խորհրդի երթին ՀԱԿ-ը չի՞ մասնակցի. Ի՞նչ է սպասվում վաղը

2008 թվականի մարտի 1-ից հետո յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Հայ ազգային կոնգրեսը երթ էր կազմակերպում:

Չպետք է ծառայել ռեժիմին. Արայիկ Խանդոյանի բողոքը մերժվեց

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) կալանքի երկարացման դեմ ներկայացված բողոքը Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է:

Կուզենայի մեր նախարարը կալանավորված լիներ կեղծ մեղադրանքով ու ամիսներով սպասեր դատին

Որեւէ մեկը կարո՞ղ է պատասխան տալ մեր երեխաների արցունքների համար, որ ամեն օր արթնանում ու լսում ենք՝ ո՞ւր են մեր հայրիկները։

Հայաստանի ազատության համար եմ արել. Սերգեյ Կյուրեղյանը կմնա ճաղերի ետեւում

Սերգեյ Կյուրեղյանն ասաց, որ դա արել է այն մարդկանց դեմ, ովքեր արմատներով հայ են, բայց տեսակով հայ չեն:

Արամ Մանուկյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգվել է. նա բոյկոտել է նիստը

Արամ Մանուկյանը չի ցանկացել ներկա գտնվել միջնորդության քննարկմանը, քանի որ չի հավատում դատարաններին:

«Սասնա ծռեր» խմբի 12 անդամների մասով նախաքննությունն ավարտվել է

Մեր տեղեկություններով, «Սասնա ծռեր» խմբի 12 անդամների մասով այսօր նախաքննության ավարտ է հայտարարվել:

Սմբատ Բարսեղյանը մեղադրվում է նաեւ ոստիկան Արթուր Վանոյանի սպանության համար

«Սասնա ծռեր» խմբի անդամն այսպիսով մեղադրվում է երկու ոստիկանի սպանության համար»:

Վարուժան Ավետիսյանի մեղադրանքը խստացվել է. նա ցուցմունք չի տալիս

Վարուժան Ավետիսյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

Արայիկ Խանդոյանի մեղադրանքը խստացվել է. նրա կալանքը եւս երկու ամսով երկարաձգվեց

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) կալանքն այսօր եւս երկու ամսով երկարաձգվել է:

Պավել Մանուկյանի եւ ծռերից եւս 11 մեղադրյալի մեղադրանքները խստացվել են

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի, Մխիթար Ավետիսյանի, Արմեն Լամբարյանի եւ սույն գործով մյուս 9 անդամի մեղադրանքը խստացվել է, լրացվել:

Անդրիաս Ղուկասյանի գործով նոր «գործակալ» վկա է հայտնվել

Այս վկան երկու անգամ դատապարտված է եղել փաստաթղթեր կեղծելու եւ խարդախության համար:

«Սասնա ծռեր»-ից եւս մեկին մեղադրանք է առաջադրվել ոստիկանին սպանելու համար

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ ՊՊԾ գնդի ոստիկանության հերթապահ ծառայության հերթապահի օգնական, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի սպանության համար:

«Սասնա Ծռերին» բեռնատար տրամադրողի մեղադրանքի ծավալը կրճատվել է

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող` բեռնատարի վարորդ Խաչատուր Գիչյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է:

«Սասնա ծռեր» շարժումը ազգային-ազատագրական պայքար է սկսում. կլինեն բողոքի ակցիաներ

«Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհուրդը երկու շաբաթ առաջ հրապաարակեց ճանապարհային քարտեզ, որով ամրագրվեց շարժման նպատակներն ու ռազմավարությունը:

Հովհաննեսի վիճակը լավ է. Էրեբունի ԲԿ-ի տնօրեն

Էրեբունի բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը վստահեցնում է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակը լավ է:

Էրեբունի ԲԿ-ից պահանջել են ցույց տալ Հովհաննես Հարությունյանի ոտքի լուսանկարը

Այսօր կայացավ Հայ Կանանց ճակատի ակցիան Էրեբունի բժշկական կենտրոնի մոտ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հիմնադիր խորհրդարանի անդամ Սյուզան Սիմոնյանը:

Շնորհակալություն նրանց, ովքեր աջակցում են Սասնա ծռերին. հացադուլ հայտարարած դատապարտյալ

24-ամյա Նարեկ Սագսյանը, որը արդեն մեկ շաբաթ է հացադուլում է, հայտարարությամբ է հանդես եկել:

«Սասնա ծռերը» իշխանափոխությունից հետո կփոխեն Սահմանադրությունն ու Արցախը կվերամիավորեն

Բացի իշխանափոխության խնդրից, «Սասնա ծռեր» շարժումն ունի նաեւ իսկական պետություն ստեղծելու խնդիր, նոր հանրապետության հիմնադրման հարց:

«Հայ կանանց ճակատ»-ի անդամները երթով գնում են ՄԻՊ գրասենյակ. թարմացվող (տեսանյութ)

Երեւանի ազատության հրապարակից մեկնարկեց «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության երթը դեպի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:

Ոստիկանի սպանության համար մեղադրանք կառաջադրե՞ն «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանին

«Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանի մասնակցությամբ առերես հարցաքննություն է կատարվել:

Բեռնատարների տերերը ՊՊԾ գնդի գրավման օրերին կամավոր էին մեքենաները կանգնացրել Խորենացիում

Ոստիկանությունը հարկադրել է մեքենան թողնել Սասնա ծռեր խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդին հարակից Խորենացի փողոցում ու հեռանալ, մինչդեռ ինքն այդ մեքենայով օրվա հաց է վաստակում:

«Սասնա ծուռ» Հովհաննես Վարդանյանի որդին՝ Մարտինը, ազատ արձակվեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

Մարտին Վարդանյանն ազատ արձակվեց 1 միլիոն դրամ գրավը վճարելուց հետո:

«Սասնա ծուռ» Հովհաննես Վարդանյանի որդին ազատ կարձակվի 1 միլիոն դրամ գրավ վճարելուց հետո

Վերաքննիչ դատարանն այսօր «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Վարդանյանի որդուն՝ Մարտին Վարդանյանին, 1 մլն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել:

«Սասնա ծռեր»-ի քաղխորհուրդը եկող շաբաթվանից կանցնի հրապարակային պայքարի

«Հաշվի առնելով այդ փոփոխությունները, որոնք ակնարկեցի, այդ առումով մարտավարական հարցերի հստակեցում է տեղի ունենում: Շուտով, եկող շաբաթ այդ դիրքորոշումների, ծրագրի ներկայացում կլինի:

ՊՊԾ գնդի գրավման օրերին ձերբակալված Արմեն Միքայելյանի գործով վկան «անհետացել» է

Վարդգես Մովսիսյանը շուրջ յոթ ամիս է`չի բնակվում նշված հասցեում: Հայտնի չէ անգամ՝ Մովսիսյանը Հայաստանում գտնվում է, թե ոչ:

«Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի որդին ազատ է արձակվել

Կարեն Հակոբյանը քիչ առաջ ազատ է արձակվել:

Հրաժարվում եմ մասնակցել թատերական այս ներկայացմանը. Թաթուլ Թամրազյանի կալանքը երկարացվեց

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը մերժել է նաեւ կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը:

Դժվար է ասել՝ մարդու ո՞ր իրավունքը չխախտվեց հուլիսյան օրերին

«Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրավելուց հետո հուլիսյան հայտնի իրադարձությունների ժամանակ Հայաստանում մարդու իրավունքների խախտումների ծավալն աննախադեպ էր։

Համաներումը կարող է տարածվել «Սասնա ծռերի» որոշ անդամների եւ աջակիցների վրա

Հանրային խորհրդում տեղի է ունեցել փոքր խորհրդի նիստ` օրակարգային մի շարք հարցերով, որոնց թվում է եղել համաներման հարցը:

Դեդի որդուն ձերբակալել են «Սասնա ծռեր» խմբի վերաբերյալ քննվող քրեական գործով

Կարեն Հակոբյանին ձերբակալել են «Սասնա ծռեր» խմբի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում:

«Սասնա ծռեր» խմբի մի քանի անդամների կալանքը երկարաձգվել է

«Սասնա ծռեր» խմբի մի քանի անդամների կալանքն այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը եւս երկու ամսով երկարաձգել է:

Երկիրն ազատագրելու համար ենք արել. Արեգ Կյուրեղյանը ոտքի չի կանգնել դատարանում

Դատավորը նրա նկատմամբ սանկիցա է կիրառել նախազգուշացման տեսքով:

Արամ Մանուկյանի կալանքը երկարաձգվեց. նա հրաժարվել է ներկա գտնվել դատական նիստին

Արամ Մանուկյանը հրաժարվել է մասնակցել միջնորդությանը քննությանը:

«Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի՝ «Դեդի» կալանքը երկու ամսով երկարաձգվեց

«Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի (Դեդ) խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարաձգվել է: .

Վարուժան Ավետիսյանը հրաժարվել է մասնակցել նիստին. դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ

Նա համարում է, որ դատարան որպես այդպիսին գոյություն չունի, արդարադատություն չի իրականացվում եւ իր մասնակցությունը մեծ հաշվով անիմաստ է:

Պավել Մանուկյանի կալանքը երկու ամսով երկարաձգվեց

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը եւս երկու ամսով կմնա ճաղերի ետեւում:

Պավել Մանուկյանը վիրավորվել է, բարկացել. նա բոյկոտել է դատական նիստը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանն իր կալանքի միջնորդության քննարկման կեսից խնդրել է իրեն դուրս բերել դահլիճից եւ տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Պավել Մանուկյանին շտապօգնության մեքենայով բերեցին դատարան

«Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամ Պավել Մանուկյանին քիչ առաջ շտապօգնության մեքենայով բերեցին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Իմ դատավորը ժողովուրդն է. Արայիկ Խանդոյանի կալանքը երկարաձգվեց

Հերթական քաղաքական որոշում է, դատարանն ընդամենը նոտարի դեր է խաղում՝ կնիք դնելով քննիչի որոշումների վրա:

Անկախության 25-ամյակը նշում ենք ժողովրդաիշխանության բացակայության պայմաններում. Խանդոյան

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է հայ ժողովրդին՝ շնորհավորելով Անկախության 25-ամյակի առթիվ:

Աշխարհի 14 քաղաքներում մեկնարկեց հավաք-երթ՝ ի պաշտպանություն «Սասնա ծռերի»

Աշխարհի 14 քաղաքներում այսօր ցույց են անցկացնում՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի: Սա նաեւ համերաշխության ցույց է:

Հնարավոր է` Արամ Մանուկյանը դուրս գա եւ հորն ազատելու համար նոր հանցանք կատարի. քննիչ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվողներից երկուսի կալանքը երկարացվեց

«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Մանվել Աթոյանի եւ Մարտուն Վարդանյանի խափանման միջոց կալանքը այսօր եւս երկու ամսով երկարաձգվեց:

Գասպարյանը հանդիպել է ՊՊԾ գնդի անձնակազմի հետ եւ խոսել «դրամատիկ իրադարձությունների» մասին

Սեպտեմբերի 15-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարության եւ անձնակազմի հետ:

Գագիկ Եղիազարյանին եւ Արամ Հակոբյանին ծեծի ենթարկած իրավապահները չեն պատժվի

Ծեծի ենթարկված Գագիկ Եղիազարյանի եւ Արամ Հակոբյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննությունները միտումնավոր ուշ են նշանակվել, որպեսզի ապացույցներ հնարավոր չլինի ձեռք բերել:

Փոստանջյանը սպառնում է՝ հաջորդ փուլը լինելու է Բաղրամյան 26-ի ու ԱԺ-ի գրավումը

Խորհրդարանը պետք է լուծարվի, լուծարեն Բաղրամյան 26-ը, այս բոլոր մարդկանց մեղադրյալի աթոռին նստեցնել:

Պավել Մանուկյանը մտահոգված է նոր վարչապետի նշանակմամբ. պաշտպան

Պավել Մանուկյանն ասում է՝ ճիշտ է, կառավարություն փոխելու խնդիր ունենք, բայց չենք ասել Մոսկվայից մարդ բերեք:

ՊՊԾ գնդում պահված բժիշկը եւ բուժքույրը պարգեւատրվել են անձնուրաց աշխատանքի համար

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում «պատանդ» պահված շտապօգնության բժիշկ Սալվադոր Խեչոյանը եւ բուժքույր Մալինա Մարգարյանն անձնուրաց աշխատանքի համար պարգեւատրվել են անկախ Հայաստանի առողջապահության 25-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում:

Պավլիկ Մանուկյանին այսօր կվիրահատեն

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավել Մանուկյանը եւ Հովհաննես Հարությունյանը երեկ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ վիրահատության:

Սարի թաղի դեպքերի գործով 4 անձի մեղադրանք է առաջադրվել. նրանք կալանավորվել են

Ավարտվել է Սարի թաղում խմբով խուլիգանություն կատարած եւ լրագրողի աշխատանքին խոչընդոտած 4 անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը:

ՊՊԾ գնդում եղած փոխոստիկանապետը՝ կառավարության հրաժարականի եւ «Սասնա ծռերի» մասին (տեսանյութ)

Վարդան Եղիազարյանը, որը մեկ շաբաթից ավելի գտնվեց ՊՊԾ գնդում, այսօր պատասխանեց լրագրողների հարցերին:

Սարի թաղի դեպքերի ժամանակ լրագրողի տեսախցիկը ջարդելու համար եւս մեկ անձ է ձերբակալվել

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ ՀՔԾ-ում արդեն 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում:

Զինված խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը դադարեցրել է հացադուլը

«Սասնա ծռերի» գործով կալանավորված Սմբատ Բարսեղյանը երեկ դադարեցրել է 7 օր տեւած հացադուլը:

Արա Բաբլոյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի անդամ Ալբերտ Վայլերին

Ու ոչ մի ստորագրահավաք «չի փրկելու» սաբոտաժներ հրահրողներին. Արսեն Թորոսյան

Հասանովն ու Կասպրշիկը քննարկել են սահմանային իրադրությունը՝ ադրբեջանական տեսակյունից

Հետաքննություն է սկսվել թուրք ընդդիմադիր կուսակցապետի դեմ՝ Էրդողանի ծաղրանկարի պատճառով

Իրանն Ամերիկայի դեմ միջազգային դատ է բացում է. Թեհրանը դիմել է ՄԱԿ-ի դատարան

Եթե մեր հայրը մահանա, քո մեղքը կլինի. Մեգան Մարքլի քույրը մեղադրում է նրան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի նախկին ու ներկա պետնախարարներին

Ներառական կրթություն ապահովելու համար անհրաժեշտ է ներառական հասարակություն․ քննարկում

Վարչապետին է հյուրընկալվել անվանի լողորդ Շավարշ Կարապետյանը

Հիվանդություններ, որոնց առկայության դեպքում ծնողները կզրկվեն ծնողական իրավունքներից

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորին խոշտանգելու համար մեղադրանք է առաջադրվել

1 տարեկան երեխայի մահվան պատճառը պատվաստումը չէ, թոքերի խնդիր է եղել. ԱՆ-ն պարզաբանում է

Աղանդավորների հավաքատեղի, աղյուսի արտադրամաս, տաքսի սերվիս. ինչերի է ծառայեցվել «Կանազ»-ը

ՊՆ-ում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-լեհական համագործակցության հեռանկարները

Ի՞նչ «հստակ գաղափարներ» է ակնկալում ԵՄ-ն Հայաստանի կառավարությունից

Զինվորները պարապում են +45 աստիճան շոգին, բայց լողանում շաբաթը 1 անգամ. ահազանգ ծնողներից

Նիդերլանդներից ուղարկված ծրարի մեջ թմրանյութի նմանվող զանգված է հայտնաբերվել

Օրբելյանին պաշտոնից ազատելու լուրը Մակունցը չի մեկնաբանում, Օրբելյանը ասուլիսով հանդես կգա

Գուցե անցած խաղում մրցակիցը մեզ թերագնահատեց. Աշոտ Բարսեղյան

Թեղուտ ու Հաղարծին գյուղերի բնակիչները հարձակվել են անտառը հսկող բնապահպանների խմբի վրա