Մարտիրոսը քայլում էր դեպի մեզ ու կրակոցներ արձակում՝ սպառնալով զենքը ցած դնել եւ միանալ. Շենգավիթի նախկին ոստիկանապետ

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այսօր դատարանում ցուցմունք տվեց նաեւ Շենգավիթի նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը:

Նրա հարցաքննությունը, սակայն, ընդհատվեց միջադեպի պատճառով:

Մինչ միջադեպը նա պատմեց, որ դեպքի ժամանակ՝ 2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան, ե՛ւ Շենգավիթի հերթապահ մասից ե՛ւ ծառայության գծով տեղակալից ահազանգ է ստացել, որ անհայտ անձինք հարձակվել են ՊՊԾ գնդի վրա, մեծ մեքենայով կոտրել դարպասները:

«Արագ հասել եմ դեպքի վայր, քանի որ այդ պահին նաեւ Շենգավիթի օպերատիվ խումբը ծառայություն էր կատարում տվյալ տեղում: Էրեբունու բաժնի մոտ արդեն իսկ ճանապարհը փակված էր ոստիկանական մեքենաներով, որպեսզի կանխեին քաղաքացիների մուտքը դեպի ՊՊԾ գունդ, այդ մեքենաների հետեւից նայում էինք դեպի ՊՊԾ գունդ, որի ժամանակ Մարտիրոսը, անունը հետո եմ իմացել, քայելում էր դեպի մեզ եւ կրակոցներ արձակում մեր ուղղությամբ դեպի վերեւ, սպառնալով՝ զենքը ցած դնել, միանալ:

Հետո մոտեցավ զրահամեքենան, մի քանի մետր առաջ գնալու պահին սկսվեցին կրակոցները, այդ ժամանակ ես մեր աշխատողերին գոռացել եմ, որ հետ կանգնեն ճանապարհից: Թե ով էր կոնկրետ կրակում, չեմ կարող ասել. կրակոցներից ցավ զգացի ու տեսա, որ արյունահոսում եմ, կրակոցներից քունքի հատվածում վնասվածք էր ստացել նաեւ ինձնից մեկ մետր հեռավորության վրա գտնվող Հրաչյա Խոստեղյանը»,- պատմեց նախկին ոստիկանապետը:

Նա ասաց, որ դրանից հետո իրենք տեղափոխվել են Մուրացանի հոսպիտալ, որտեղ վիրահատվել է. նա վնասվածք էր ստացել որովայնի հատվածում: Մեղադրող դատախազի հարցին՝ բացի ՊՊԾ գնդից արձակված կրակոցներից, այլ կրակոցներ եղե՞լ են ոստիկանության կողմից, տուժողը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ իրենք զենքով չեն եղել. «Ոչ մենք զենքով չենք եղել, մեր կողմից զենքով մարդիկ չեն եղել, հնարավոր է լինեին ծառայության ընթացում, բայց ոչ մեկի ձեռքին զենք չկար տվյալ պահին»,- ասաց նա, ինչից հետո միջադեպ սկսվեց դահլիճում ներկա գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամների համակիրների եւ տուժող Հովհաննիսյանի որդու եւ նրա ընկերների միջեւ: Պատճառը, ինչպես զեկուցագրում նշել էր դատական կարգադրիչների ծառայության պետը, Գեւորգ Սաֆարյանի կողմից Հովհաննիսյանին հիմար անվանելն էր:

Նշենք, որ Արամ Հովհաննիսյանը արդեն մեկ ամիս է՝ գտնվում է կադրերի ռեզերվում, նա Աբովյանի «Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած զինված միջադեպից հետո ազատվել էր Կոտայքի ոստիկանապետի պաշտոնից:

Տպել
2979 դիտում

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան