Շատ կարեւոր խնդիրներ կան մեր երկրում, բայց չկա կոնկրետ այն մեկը, որից հետո նոր կարող ենք անդրադառնալ օրհներգին․ Սիմոնյան

«Հայկական ժամանակ»-ը հայտնել էր, որ այսուհետ ԱԺ աշխատակազմի վարչությունների պետերը, աշխատակազմի ղեկավարի տեղակալները, մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալները չեն ունենալու իրենց սպասարկող ավտոմեքենաներ, եւ ըստ այդմ՝ էականորեն կնվազեցվի մնացյալ մեքենաներին հատկացվող բենզինի չափաքանակը, կխնայվի որոշակի գումար։ Սակայն այս փոփոխության արդյունքում մի շարք մարդիկ կորցնելու են իրենց աշխատանքը, ինչ-որ աշխատանքների կազմակերպման գործընթացն էլ գուցե դժվարանա։

Այս եւ այլ թեմաների մասին զրուցել ենք Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի հետ։

- Պարոն Սիմոնյան, ԱԺ աշխատակազմին սպասարկող մեքենաները կրճատվեցին, ինչ-որ գումար խնայվեց։ Բայց հնարավո՞ր է ինչ-որ խնդիրներ առաջանան աշխատակազմի վարչությունների պետերի կամ աշխատակազմի ղեկավարի տեղակալների հետագա աշխատանքները կազմակերպելիս։

- Կածում եմ՝ չեն առաջանա։ Եւ բացի այդ՝ ոչ միայն Ազգային ժողովում, այլ նաեւ տարբեր հիմնարկներում ծախսերը բավականին ուռճացված են․ պետական համակարգը ի զորու է գործել սպասարկող շատ ավելի քիչ անձնակազմով, եւ ես վստահ եմ՝ դա աշխատանքի որակի վրա չի անդրադառնա։

- Անհրաժեշտության դեպքում այդ պահին մեքենա վերցնելը երկար ընթացակարգ չի՞ ենթադրելու հետագայում, օրինակ, որեւէ հրատապ հարցի դեպքում տեղափոխման ժամանակ։

- Այդ ի՞նչ հրատապ հարց պետք է լինի, որ այս ինֆորմացիոն դարում, երբ կան հեռախոսներ կամ տարբեր միջոցներ, խնդիր առաջանա։ Հրատապ տեղափոխվելու անհրաժեշտության դեպքում էլ հնարավոր կլինի ելք գտնել։

- Մեքենաների կրճատման պատճառով որոշ մարդիկ, փաստորեն, դարձան գործազուրկ։ Նրանց հանդեպ ձեր կողմից կա՞ որոշակի պատասխանատվություն, եւ ինչ-որ փոխհատուցում լինելո՞ւ է։

- Միանշանակ պատասխանատվություն կա, բայց, կարծում եմ՝  բնական է, որ մարդիկ խնդիր կունենան աշխատանքի հետ կապված։ Եւ միեւնույն ժամանակ՝ մենք չենք կարող բոլոր մարդկանց հոգսը դնել ամբողջ երկրի քաղաքացիների ուսերին։

- Ձեր խմբակցության պատգամավորներից Հայկ Գեւորգյանն իր հարցազրույցներից մեկում ակնարկեց, որ հնարավոր է՝ այդ մարդկանց որպես փոխհատուցում ավելի ցածր գնով վաճառվեն այդ մեքենաները։ Ի՞նչ կարծիք ունեք փոխհատուցման այս տարբերակի մասին։

- Չէի լսել դրա մասին, բայց, անկեղծ ասած, համաձայն եմ իմ գործընկերոջ տեսակետի հետ։ Նման ձեւը շատ լավ լուծում կարող է լինել, չնայած վստահ չեմ, որ դա տեխնիկապես ամբողջովին հանրավոր կլինի կազմակերպել։

- Պարոն Սիմոնյան, վերջին օրերին բուռն քննադատության արժանացաք, երբ խոսեցիք ՀՀ օրհներգը փոխելու անհրաժեշտության մասին։ Արդյոք օրակարգում ավելի կարեւոր հարցեր չկան։

- Գոյություն ունի քաղաքական օրակարգ, պետական օրակարգ, եւ գոյություն ունեն անձնական օրակարգ ու քննարկման ենթակա թեմաներ։ Ես ունեմ չորսից հինգ օրենսդրական նախաձեռնություն, որոնք այդքան հետաքրքիր չեն լրագրողներին, մարդկանց, որովհետեւ դրա մասին լավ ստատուսներ ու վերնագրեր գրելը մի քիչ դժվար է, մարդիկ հաճախ ուղղակի անդադար շահարկում են ինչ-որ թեմա։ Իսկ Հայաստանում, իհարկե, կան շատ ավելի կարեւոր խնդիրներ, եւ չկա կոնկրետ այն խնդիրը, որից հետո նոր կարող ենք անդրադառնալ օրհներգին։ Այսինքն՝ այդ կարեւոր խնդիրները միշտ են լինելու։

- Ի՞նչ ուրիշ նախաձեռնություններ ունեք այս պահին։

- Դեռ նախորդ գումարման Ազգային ժողովից կա օրենսդրական նախաձեռնություն, որն արդեն իսկ պատրաստվում եմ ուղարկել կառավարություն։ Դա բուքմեյքերական գրասենյակների գործունեության սահմանափակմանն է վերաբերում, հաջորդը՝ գազալցակայանների ավտոմատ այդ սարքերի վերացումը մեր տարածքում։ Օրենսդրական նախաձեռնություն ունեմ նաեւ Մարտի մեկի զոհերի ծնողներին փոխհատուցում տալու վերաբերյալ, ՊՊԾ գնդի գրավման դեպքերի ժամանակ զոհված ոստիկանների հարազատներին փոխհատուցում տալու վերաբերյալ։ Նաեւ ՀՀ-ում հոսանքի հետ կապված նախաձեռնություն կա, որը դեռ անակնկալ է․ այն հնարավորություն կտա մեր քաղաքացիներին 10-15 տոկոս խնայողություն անել։ Սա՛ է իմ օրենսդրական գործունեությունը։ Իսկ օրհներգի թեման ես պահելու եմ օրակարգում եւ հարմար պահի մենք կխոսենք օերնսդրական նախաձեռնության կամ ավելի լուրջ քայլի մասին։ Բայց ես երբեք որեւէ մեկին չպիտի հարցնեմ, թե ինչ քննարկեմ ՀՀ քաղաքացու հետ։

- Խոսեցիք Մարտի մեկի զոհերի հարազատներին փոխհատուցում տալու մասին։ Դրա հնարավորությունը տալիս է նաեւ անցումային արդարադատությունը։ Սպասելու եք այս գործիքի կիրառմա՞նը, թե՞ ավելի շուտ եք աշխատելու, հանձնաժողո՞վ եք ստեղծելու։

- Ինչո՞ւ պիտի սպասենք․ Մարտի մեկը փաստ է, եւ զոհերի հարազատները պետք է փոխհատուցում ստանան՝ անկախ անցումային արդարադատության կիրառումից, ինչպես նաեւ ՊՊԾ գնդի տարածքում ծառայություն կատարած ոստիկանների հարազատները, որովհետեւ այդ ոստիկաններն էլ զոհվել են իրենց ծառայության ժամանակ։

- Այս նախաձեռնությունը մոտավորապես ի՞նչ ժամկետներում կյանքի կկոչվի։

- Ես ու Լենա Նազարյանն ենք նախաձեռնության հեղինակները։ Հիմա ամեն ինչ անում ենք, որ մինչեւ այս տարվա Մարտի մեկը օրենքը ընդունվի։

Հ․Գ․ Մոտ մեկ ամիս անց լրանում է Մարտի մեկի արյունոտ դեպքերի 11-րդ տարին։

Տպել
2559 դիտում

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է