#Մարտի 1

Մարտի 1-ին եւ դրանից հետո Հայաստանի ողջ դատական համակարգը գործել է ապօրինի․ Փաշինյան

2008 թ-ի Մարտի 1-ին եւ դրանից հետո Հայաստանի ողջ դատական համակարգը գործել է ապօրինի, որը ՄԻԵԴ-ի պնդումն է, որի անկախությունը եւ անաչառությունը որեւէ կասկած չի թողնում:

Մուշեղ Սաղաթելյանը ենթարկվել է խոշտանգումների. մանրամասներ Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ վճռից

2008թ․-ի մարտի 1-ին՝ իր ձերբակալման պահին եւ հետագայում՝ նույն օրը նաեւ ոստիկանության բաժնում, դիմողը ենթարկվել է խոշտանգումների։ Այս հանգամանքն անտեսել են գործը քննած բոլոր դատարանները եւ իրավապահ

Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ առաջին վճիռը. Հայաստանի արդարադատության համակարգի քաղցկեղի բուժման առաջին քայլը

ՄԻԵԴ-ն այս վճռով ուղղակի ոչնչացրել է 2008թ․-ի մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ մինչ այսօր գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների կողմից հայաստանյան եւ միջազգային հանրությանը հրամցված վարկածը։

«Ես որոշակի քիմիա զգացի մեր միջեւ». Քոչարյանի հարցազրույցը «Комерсантъ»-ին

Վլադիմիր Սոլովյովի հետ զրույցում Քոչարյանը պատմել է քաղաքականություն վերադառնալու, Հայաստանի ներկայիս ներքաղաքական իրավիչակի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընկերության եւ անգամ Ղրիմի մասին:

Նշանառու կրակոցներ են արձակել. Մարտի 1-ին «Չերյոմուխա-7»-ից վիրավորված քաղաքացին մանրամասներ է պատմում

Ոստիկաներն էին, որովհետեւ դիմակներով էին, ես իրենց շատ մոտ եմ եղել, խմբով էին:

Հիմա ես հասկանում եմ, որ սխալ եմ արել. Կոմանդոսը՝ ԴՕՍԱԱՖ-ում գիշերած ՊՆ զինվորականների մասին

Նրանք գաղտնի էին անում ամեն ինչ և ոչինչ չէին ասում ինձ, դե, ես էլ չէի հարցնում: Առավոտը գնում էին, երեկոյան՝ գալիս:

Մակրոնի միջամտությունը կհամոզի Փաշինյանին. ով է Հայաստանի ապագայով «մտահոգ» բրիտանացին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակման մասին տեղեկատվությունը հասել է նաեւ Եվրոպա եւ անգամ արձագանքներ ստացել:

Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում գործոն չէ, մաքսիմում գործիք է իր օտարերկրյա տերերի ձեռքում

Այս ամենի համար Քոչարյանը պետք է պատասխան տա իր ազատությամբ, իսկ եթե փորձի այլ գործողություների գնալ, չի բացառվում, որ կարող է պատասխան տալ իր կյանքով նաեւ:

Սեպտեմբերի 20-ին ՄԻԵԴ-ը հրապարակելու է Մարտի 1-ի դեպքերով առաջին գործերի վճիռները․ Վահե Գրիգորյան

Ավելի կոնկրետ, սրանք այդ օրվա վաղ առավոտյան դեպքերին վերաբերող գործերն են։ Ժամանակագրորեն, օրվա երկրորդ կեսի եւ երեկոյան եւ գիշերվա գործերի խմբերի մասին վճիռները հետեւլու են սրան։

Գլխավոր հրամանատար Քոչարյանին 2008-ին չի՞ զեկուցվել, թե ինչու են պահեստից թիկնազորին բաճկոններ բաժանել

Ինքը Գերագույն գլխավոր հրամանատար էր եւ ՀՀ նախագահը էս աստիճանի մանրուքների մեջ երբեք այդ մակարդակի պաշտոնյան, որպես կանոն, չի խորանում:

Ես այդ գումարի մասին չէի էլ հիշում. գնդապետը՝ Մարտի 1-ին օլիգարխների կողմից գումար տալու մասին

Էդ գումարը զորամասի ֆինանսական ծառայության պետն է գնացել բերել, ես նույնիսկ չէի էլ հիշում, որ գումար եմ ստացել, նայել եմ իմ անունը, ստորագրությունը, նոր հիշել եմ, արդեն 10 տարի է անցել, չեմ հիշում:

Մեկ ուրիշն է կեղծամով գնացել մեր տուն. Ա. Հակոբյանը պատմում է՝ ինչպես են հանդիպել ամուսնու հետ ընդհատակում

Այո, այդ ժամանակ ես 24-ժամյա հսկողության տակ էի եւ ոչ մի րոպե չէին դադարում ինձ հետեւել, բայց մենք ընկերներով կարողանում էինք ստեղծել իրավիճակներ, ամեն անգամ մի նոր բան:

Մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի՞ տրվել. ԳՇ պետը հակասում է վարչապետին ու ՀՔԾ պետին

Մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել: Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն, ով 2008թ.-ին զբաղեցնում էր ՀՀ ՊՆ օպերատիվ վարչության պետի պաշտոնը:

Զինված ուժերը Մարտի 1-ի գործողություններին ներգրավված են եղել, դա փաստ է. Դավիթ Տոնոյան

«Զինված ուժերը Մարտի 1-ի գործողություններին ներգրավված են եղել, դա փաստ է», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Խնդիր է դրվել ոչ թե բացահայտել «Մարտի 1-»ը, այլ «փակել» 2-րդ նախագահին. Քոչարյանի գրասենյակ

Կատարվածը հանցագործություն է` բարձրաստիճան պաշտոնյաների մասնակ­ցու­­թյամբ:

Մարտի 1-ին սպանված Տիգրան Աբգարյանի համակուրսեցին նրա մասին հիշողություն է պատմել

Մարտի 1-ին սպանված Տիգրան Աբգարյանը իմ կուրսեցին էր՝ իմ ընկերը։ Տիկոն բացառիկ բարի մարդ էր, որի լեզուն չէր ֆռա կյանքում որևէ մեկի հասցեին վատ խոսք ասել:

Կհագնեմ կամուֆլյաժս ու կարգուկանոն կհաստատեմ. հեսա ձեզ էնպես յութուբում կտեղադրեմ, կզարմանաք

Ես ուզում եմ ասել, որ այս 4 ամսում ինձ շատ լավ պահպանում են, բայց պատկերացրեք մի պահ, որ ինձ հետ ինչ-որ բան պատահի, ի՞նչ կլինի հետո...

Եղել են նշանառու կրակոցներ «Չերյոմուխայով» եւ որեւէ անզգուշության մասին խոսք չկա. ՀՔԾ պետ

Անուն առ անուն ունենք բոլոր զինծառայողների տվյալները` ստորագրություններով, որ փող են ստացել, նրանց շրջանակն էլ կա եւ կպարզենք նաեւ կրակողներին:

ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի խոսակցությունը գաղտնալսելն անձի իրավունքի խախտում է. հարուցվեց քրգործ

Սեպտեմբերի 11-ին էլեկտրոնային մամուլում տվյալներ են հրապարակվել առերեւույթ հանցագործության՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի եւ ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսվելու մասին:

Լայնածավալ գրավոր փաստաթղթեր եմ տրամադրել, համագործակցել ՀՔԾ-ի հետ. Մարտի 1-ի գործով փաստաբան

Ամփոփեմ, որ ես վստահորդներիս անունից աջակցել եւ իմ մասնագիտական գիտելիքների շրջանակում օժանդակել եմ նախաքննության մարմնին եւ, անհրաժեշտության դեպքում նաեւ` դատախազության մարմիններին:

Կհրապարակենք՝ ոնց է Քոչարյանը ձեռք բերել Կոնգրես հյուրանոցը՝ 6 մլն դոլար կաշառք վերցնելու արդյունքում

ԱԱԾ պետը խոսեց նաեւ Քոչարյանի ունեցվածքի մասին: Նա ասաց, որ իրենք փաստերով կխոսեն և կասեն, թե ով ինչ ունի. «Կհրապարակենք՝ ոնց է ձեռք բերել Կոնգրես հյուրանոցը՝ 6 մլն դոլար կաշառք վերցնելու արդյունքում:

Սա Մարտի 1-ի բացահայտումը խոչընդոտելու փորձ էր. ՀՔԾ պետը՝ գաղտնալսված հեռախոսազանգի մասին

«Սա ինքնին հանցանք է, որի կապակցությամբ արդեն իսկ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննությունն: Սա միտված է մեր կառույցների գործունեության կասեցմանը»,- ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

Որեւէ խոչընդոտ չի կարող լինել մեր գործում, մարդասպանները կանգնելու են դատարանի առջեւ. Ա. Վանեցյան

Շատ տարօրինակ է, որ գաղտնալսվել է հանրապետության ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի խոսակցությունը: Դա մտահոգիչ փաստ է, որի հետ կապված կլինի մանրակրկիտ քննություն եւ կպարզվի ձայնագրման աղբյուրը:

ՀՔԾ-ն ստուգում է, թե ինչպես է Միքայել Հարությունյանը 2002-ին հանդիսացել ՌԴ քաղաքացի

Քրեական համապատասխան գործով ընթացող նախաքննությամբ վարույթ իրականացնող մարմնի կողմից միջոցներ են ձեռնարկվում՝ Միքայել Հարությունյանի քաղաքացիության հարցը հստակեցնելու վերաբերյալ:

Եթե Հովիկ Աբրահամյանը կապ ունի Մարտի 1-ի գործի հետ, թող հրապարակում գնդակահարեն․ Ծառուկյան

Երեւանում են աշխարհի տարբեր երկրների 41 քաղաքապետեր:

Այո, Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է հարցաքննվի Մարտի 1-ի գործով. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ Լեւոն Տեր–Պետրոսյանը պետք է հարցաքննվի Մարտի 1-ի գործով:

ՌԴ-ն կասեցրել է Միքայել Հարությունյանի հետախուզումը. Ինտերֆաքս

ՌԴ-ն կասեցրել է ԱՊՀ միջպետական հետախուզման մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ հետախուզումն իր տարածքում։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը պատասխանել է ՀՔԾ-ի հայտարարությանը

ՀՀ Սահմանադրական դատարանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա 2017 թվականի ապրիլի 4-ին կայացրել է թիվ ՍԴՈ-1360 որոշումը:

Վալերի Օսիպյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից Մարտի 1-ին հրաման չտալու մասին

Թե ինչ հրաման է եղել ոստիկաններին, Օսիպյանը հորդորեց հետաքրքրվել այդ ժամանակվա վերադասներից, ինքն անձամբ հրաման է ստացել` ապահովել հասարակական կարգը։

Ցուցարարների կողմից «կրակելու» տեսագրությունը Քոչարյանը ներկայացրե՞լ է ՀՔԾ-ին

Մարտի 1-ի գործով տեսանյութերը Փաստահավաք խմբին հասանելի են եղել, եւ այնտեղ իրենք չեն տեսել այն պատկերը, որ ներկայացնում էր Ռոբերտ Քոչարյանը:

Քոչարյանի փաստաբանը ցանկանում է փաստերը խեղաթյուրելով մոլորեցնել հասարակությանը. ՀՔԾ

Արամ Օրբելյանը, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի անձնագրերի` նախաքննական մարմնում պահվելու հարցին, նշել է.

Ռոբերտ Քոչարյանը քաղհալածյա՞լ է. մեկնաբանում է Գեւորգ Կոստանյանը

«Ես որեւէ քրեական գործով մեղադրանքին չեմ անդրադառնում: Քաղաքական հետապնդման չափանիշները սահմանված են բազմաթիվ միջազգային փաստաթղթերով: Ես չեմ ուզում քննարկել»,- ասաց նա:

Մենք չենք կարող ամեն ինչ մեղսագրել նախագահին, որովհետեւ նա եղել է նախագահ. փաստաբան

Քոչարյանի փաստաբանները հայտարարում են, որ նրա բոլոր գործողությունները արվել են իր լիազորությունների սահմաններում եւ անձեռնմխելիությամբ, եւ դրա համար նախագահը չպիտի ենթարկվի քրեական հետապնդման:

Կողմ ենք՝ օրենքը շուտ ընդունվի. Գ. Կոստանյանը՝ Մարտի 1-ի գործով փոխհատուցում տալու մասին

Առաջիկայում նախագիծը կքննարկվի ԱԺ լիագումար նիստերի ժամանակ:

Քոչարյանը չի հրամայել իրավապահներին ներխուժել Ազատության հրապարակ. փաստաբան

Փաստաբանը հաստատում է, որ այս պահին Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը վարույթն իրականացնող մարմնում է: «Հայկական ժամանակ»-ի լրագրողի հարցին՝ անձնագրերն ի սկբանե՞ են վերցրել, փաստաբանը պատասխանեց.

Մարտի 1-ը դեպքերի քննությունը պետք է իրականացվի իրավունքի գերակայությամբ. Միլս

Ես տեսել եմ այդ գնահատականները, արձագանքները եւ Հայաստանի կառավարությունը պետք է արձագանքի այդ մեկնաբանություններին:

Եթե կապ ունեմ, թող հրապարակում գնդակահարեն. Գագիկ Ծառուկյանի հրապարակային խոստումները

Գագիկ Ծառուկյանի երեկվա կարեւոր հայտարարություններից մեկն էլ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության մասին էր:

ԱԱԾ-ի «տվյալների» հիման վրա են Մարտի 1-ի լուսադեմին պլանավորվել ապօրինի գործողությունները

Ամենակարեւոր բացահայտումը կլինի նաեւ այն, որ մոտենանք ապօրինի զինված խմբերի առկայության բացահայտման խնդրին, որը կամբողջացնի Մարտի 1-ի գործը:

Քոչարյանի նկատմամբ կկիրառվի չհեռանալու մասին ստորագրությունը՝ որպես խափանման միջոց

Այս մասին տեղեկատվությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ այդ մասին որոշումն այսօր է կայացվել։

Դա շանտաժ է. Ծառուկյանը՝ Մարտի 1-ի դեպքերին իր թիկնապահների մասնակցության մասին

«Ծառուկյանի կառույցները մասկեքով ու ավտոմատներով են ստուգել»:

Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված նախկին փոխվարչապետ Գեւորգյանի ունեցվածքը

Ըստ հայտարարագրի՝ Գեւորգյանը չունի շարժական գույք: Որպես անշարժ գույք հայտարարագրել է 1 բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում եւ 2 հողամաս:

Պուտինի շնորհավորանքի մեջ քաղաքական ենթատեքստ գտնելը խելագարություն է. Իսագուլյան

Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ խելագարության կանխավարկածից են այն վերլուծությունները, երբ Պուտինի շնորհավորանքի մեջ փորձում են քաղաքական ենթատեքստ գտնել:

ՀՔԾ-ն պաշտոնապես հաստատեց, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանից չի մեկնել

Մենք նաեւ գրել էինք, որ Քոչարյանն իրականում չի կարողացել մեկնել, քանի որ իր անձնագրերը (խոսքը նաեւ դիվանագիտական անձնագրի մասին է) գտնվում են իրավապահների մոտ:

Մարտի 1-ի գործով լինելու է «Ճշմարտության համապարփակ զեկույցը»․ Վահե Գրիգորյան

Մարտիմեկյան գործերը հատ առ հատ վերաբացվելու են, վերաքննվելու են, ապօրինի դատապարտվածների իրավունքները վերականգնվելու են։

Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ նոր քրգործ է հարուցվել՝ փաստական տվյալների հիման վրա

2008թ. մարտի 1-ին՝ ժամը 07:00-ին, ոստիկանության ստորաբաժանումները իբր թե «տեղանքի հետազոտում» օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու նպատակով գնացել են «Ազատության» հրապարակ;

Խախտելով ՀՀ Սահմանադրությունը՝ Միքայել Հարությունյանը 2000-ականներին դարձել է ՊՆախարար

Եթե Հարությունյանը 2002 թ.-ից ունի ՌԴ անձնագիր, նշանակում է՝ չէր կարող լինել ՀՀ պաշտպանության նախարար, քանի որ, ըստ ՀՀ 2005 թվականի Սահմանադրության՝ վարչապետն ու նախարարները պետք է լինեն ՀՀ քաղաքացի:

Արտահանձնման միջնորդություն չի ներկայացվել. դատախազությունը հերքում է «Ինտերֆաքս»-ին

ՀՀ գլխավոր դատախազությունը դեռեւս տվյալներ չունի ՌԴ-ում կամ որեւէ այլ տեղ Միքայել Հարությունյանին հայտնաբերելու մասին:

ՌԴ-ն մերժել է Միքայել Հարությունյանին արտահանձնելու ՀՀ իրավապահների դիմումը

«Ինտերֆաքսի» աղբյուրի պնդմամբ՝ նախնական որոշում կայացվել է, որ արտահանձնումը կմերժվի, քանի որ հաստատվել է, որ 2002 թվականից Միքայել Հարությունյանն ունի ռուսական անձնագիր:

Ռոբերտ Քոչարյանը մտադիր է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ կմասնակցի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին նա ասել է «Sputnik Արմենիա»-ին տված հարցազրույցում:

Սա իրավաբանական աղբ է, ոչ թե քրեական գործ. Ռոբերտ Քոչարյանը՝ «Մարտի 1-ի» գործի մասին

Ստեղծված իրավիճակից միակ ելքը Ռոբերտ Քոչարյանը համարում է Մարտի 1-ի նկատմամբ իշխանությունների դիրքորոշման վերանայումը։

2008-ի մարտի 3-ին բաժնում մեզ ծեծեցին. ստիպում էին գրել, թե Նիկոլը զենքեր է բաժանել

Խանաղյանի խոսքով՝ ոստիկանության բաժնում ինքը մենակ չէր, էլի մարդկանց էին տարել ու իրենց հերթով ծեծում էին՝ Արթուր Զաքարյանը, հետո Գագիկ Բեգլարյանը, ոստիկանապետ Գագիկ Բադալյանը:

0038 գաղտնի հրամանից զատ, կան նաև այլ կարևոր փաստաթղթեր. ՀՔԾ պետը պատասխանում է Քոչարյանին

ՀՔԾ պետը նաեւ սենսացինոն հայտարարություն արեց: Նա տեղեկացրեց, որ 0038 գաղտնի հրամանի փաստաթղթերից զատ, կան նաեւ այլ կարեւոր փաստաթղթեր:

Ռոբերտ Քոչարյանի մինիմում ծրագիրն ազատության մեջ մնալն է. քաղաքագետ

Քոչարյանը չի լինելու շարքային քաղաքական կուսակցություն, նա լինելու է շարքային կալանավոր: Նա կարող է լինել կա՛մ կալանավոր, կա՛մ կարող է վերցնել իշխանությունը, միջանկյալ տարբերակը չի երեւում:

Կունենանք ամբողջական բացահայտում. վարչապետը խոստացել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին

Մարտի 1-ի զոհերի հարազատները համոզմունք են հայտնել, որ թավշյա հեղափոխությունը և երկրում տեղի ունեցող փոփոխությունները հնարավորություն կտան լիարժեք բացահայտել Մարտի 1-ի գործը և կառուցել նոր Հայաստան:

Հայաստան վերադարձա իմ պատվի պայքարի համար. սա քաղաքական վենդետա է. Քոչարյանը՝ НТВ ալիքին

Ինձ նման մարդիկ չեն վախենում փորձություններից, նաեւ հույս ունեի, որ դատաիրավական համակարգը դեռ արդարացի է գործում, ունի անկախություն:

Մշակվել է օրենսդրական փաթեթ, հատուցում կտրվի Մարտի 1-ի զոհերի հարազատներին. պատգամավոր

«Հատուցման գումարների չափը, ժամկետը, վճարման կարգն ու պայմանները կորոշի կառավարությունը»,- գրել է ԵԼՔ-ի պատգամավոր Լենա Նազարյանը:

Ես որեւէ լուրջ դեպքերով չեմ անցել. Օսիպյանը՝ Մարտի 1-ի դեպքերին իր առնչության մասին

Եթե այդպիսի բան եղել է, ես կծանոթանայի եւ կպնդեի իմ 10 տարի առաջվա գրվածը, ուղղակի չեմ հիշում:

Արարատ, Արմնյուզ, Հ2, News.am, Երկիր Մեդիա, ֆեյքեր. որ լրատվամիջոցներն է «առել» Քոչարյանը

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանն էլ ՀԺ-ի հետ զրույցում նշեց՝ Քոչարյանի եւ նրա թիմի ընտրած պայքարի մեթոդը հնացած է:

Ռոբերտ Քոչարյանը չի ցանկացել առերեսման մասնակցել. պաշտպան

Վճռաբեկ բողոք են պատրաստվում ներկայացնել նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները:

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդի եղբորը մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

Ամբիկ Գեւորգյանին, մեղադրանք է առաջադրվել: Նա մեղադրվում է հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար: Այդ մասին հայտնում են ՀՔԾ-ի մամուլի ծառայությունից:

Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը խուզարկություն է կատարվել. ՀՔԾ-ն հաստատում է

Մարտի 1-ի գործի շրջանակում խուզարկություն է կատարվել Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանաձնատանն ու գրասենյակում:

Դատախազությունն այսօր Քոչարյանին կալանքից ազատելու որոշման դեմ բողոք կներկայացնի Վճռաբեկ

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, սակայն դատարանի այս որոշումը ապօրինի էր որակել եւ հույս հայտնել, որ Գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք կբերի, եւ Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կհայտնվի անազատության մեջ:

Նախապես ծրագրված սպանդ. Մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքները

Այս դեպքում սպանությունը տեղի է ունեցել ցույցի վայրից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա, մի վայրում, որը զորքերի հսկողության տակ է եղել:

Ոստիկաններն առևանգել են Ռ. Քոչարյանին Հաագայի դատարանին հանձնելու ստորագրահավաքի բլանկները

Ականատեսների խոսքերով, ընդհանուր առմամբ հարձակմանը մասնակցել են շուրջ հարյուր գրոհայիններ, որոնց մի մասը կրել է ոստիկանի համազգեստ:

Մարտի 1-ի գործով կատարված խուզարկությունից հետո ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանում. հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք:

Ոստիկանական բարձր մակարդակի ստեր. Մարտի 1

Փոխոստիկանապետը չի կարողացել պարզաբանել նաեւ, թե ինչու ոստիկանությունը չի տրամադրում մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակի ջարդերի ժամանակ կատարած իր նկարահանումները:

Հայտնի են այն ոստիկանների անունները, ում արձակած գնդակներից մարտի 1-ին զոհվել է 4 քաղաքացի

Ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը մարտի 1-ի 10-րդ զոհը, գնդակահարվել է վերը նշված դահիճների կողմից ժողովրդի վրա հարձակվելու հրամանը չկատարելու համար` ի ցույց մյուս զինծառայողների:

Մարտի 1-ի հրոսակները. ովքեր էին սեւազգեստ գրոհայինները

Նկարում պատկերված սեւազգեստ գրոհայինները հրապարակում մարդկանց ջարդելուց հետո սկսել են նրանց հետապնդել: Իսկ ոստիկանները կողքից հետեւել են այդ ամենին` ձեռի հետ բռնելով փախչող քաղաքացիներին:

Պաշտպանենք ՀՀ ինքնիշխանությունը ՀՀԿ-ՀՅԴ-ական վերնախավի հակահեղափոխական ոտնձգություններից

Քոչարյանին կալանքից փրկելու անվան տակ ՀՀԿ-դաշնակցական անսուրբ կոալիցիան այս ու այն կողմից երկչոտ ու գլուխ են բարձրացրել իրենց հակազգային թալանչական սեւ գործը շարունակելու համար:

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել

Արմեն Գեւորգյանը 2008 թվականին հայտնի շտաբի անդամ է եղել, որը գործում էր Բաղրամյան 26- ում, հենց այդտեղ էին կայացվում բոլոր որոշումները:

Բարձրաստիճան ոստիկանները կրակել են 18-19-ամյա զինվորների ոտքերի տակ, որ չփախչեն. Մարտի 1

Այս երեք երիտասարդները Սերժ Սարգսյանի վստահված անձինք են եղել եւ Արտաշատից Երեւան են եկել, որովհետեւ իմացել են, որ մայրաքաղաքի կենտրոնում գողության ժամ է հայտարարված եղել:

Մարդու իրավունքների խախտում. Մարտի 1

Նրան ոստիկանությունում պահել են յոթ ժամ, այդ ընթացքում արգելել են օգտվել հեռախոսից, թույլ չեն տվել տեսակցի իր փաստաբանի հետլ, արգելել են անգամ հոգալ իր բնական կարիքները:

Հնազանդ չխոշտանգվելու համար` 1,5 տարի. Մարտի 1

Նա բժշկական օգնության կարիք է ունեցել, քանի որ վերքերն աչքի եւ քունքի շրջանում արյունահոսել են, սակայն մինչեւ ժամը 15.35-ը նրան ոչ մի բժշկական օգնություն ցույց չի տրվել:

Ողբերգական վրաերթի մասին փաստեր կան. Մարտի 1 (տեսանյութ)

Ի դեպ, կասկածից վեր է, որ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ընթացքում տեղի ունեցած միջադեպերի մեծ մասը իրավապահների կողմից ոչ էլ արձանագրվել է:

ԲՀԿ-ն ուրանում է Քոչարյանին, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն մտահոգ են, ՀԱԿ-ն աչքալուսանք է տալիս

Քոչարյանի կողմից ստեղծված ԲՀԿ-ն այս «նեղ օրով» Քոչարյանին ուրացավ: ԲՀԿ-աականները ՀԺ-ի հետ զրույցում հայտարարում էին, որ օրենքի առջեւ բոլորն են հավասար եւ պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Ռազմական հեղաշրջման հրաման

ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնց զինել տաբելային զենքով:

Մի քանի հոգնած ՀՀՇ-ականներ կան, ասում են՝ Քոչարյանը բանակ է ներքաշել գործընթաց. Սողոմոնյան

Ըստ նրա՝ մեղքը բարդելու համար Քոչարյանը լավ թիրախ է եւ նրանք, ովքեր կարող են համարվել մեղսակից, 10 տարիներին մեղքը բարդել են մի տեղ, ստեղծել են հանրության մոտ ակնկալիք, որ նա պատասխանատու է:

Եթե գործին միջամտի վարչապետն, ապա Քոչարյանին շատ ավելի հեշտ կլինի արդարացնել. փաստաբան

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս կրկնել է, որ Բաղրամյան 26-ից որեւէ դատարանի հրահանգ չի տրվելու:

ՀՀ-ն առաջարկել է Խաչատուրովին զրկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից

2008 թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ Յուրի Խաչատուրովը պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի տեղակալն էր։

Իմունիտետը տալիս են, որ արարքներում լինի հանցակազմ և չենթարկվի պատասխանատվության. պաշտպան

Միջազգային իրավունքում գործում է կանոն, թե տվյալ անձը տվյալ գործողությունը կատարելիս գործել է որպես նախագա՞հ, թե՞ որպես քաղաքացի Ռոբերտ Քոչարյան:

Առաջադրված հոդվածի եւ կոնկրետ արարքների միջեւ կապը չենք կարողանում հասկանալ. փաստաբան

Նա ընդգծեց, որ այդ ապացույցների մեջ Ռոբերտ Քոչարյանի մասով որեւէ բան չկա, որեւէ ապացույց չկա. «Առաջադրված հոդվածի՝ 300.1-ի եւ կոնկրետ արարքների միջեւ կապը չենք կարողանում հասկանալ»:

Սա պատվեր է, ում կողմից է պատվերը՝ չեմ կարող բարձրաձայնել. Քոչարյանի փաստաբան

«Հստակ էր, որ սա պատվեր է, որը պետք է կատարվի, ում կողմից է պատվերը, բնական է, ես չեմ կարող ասել, ենթադրել կարող եմ, բարձրաձայնել՝ ոչ»:

Յուրի Խաչատուրովը չկալանավորվեց. նա 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ է կիրառվել: Նման որոշում քիչ առաջ կայացրել է դատավոր Դավիթ Բալայանը:

Ռոբերտ Քոչարյանի համար սպասելի էր իրեն կալանավորելու որոշումը. պաշտպան

Ռոբերտ Քոչարյանը շատ հանգիստ է արձագանքել իրեն կալանավորելու որոշմանը:

Ռոբերտ Քոչարյանը քիչ առաջ կալանավորվեց. դատարանի որոշումը հրապարակվեց

Մինչ այդ դատարանը շուրջ 7 ժամ քննում էր Քոչարյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը, որին մասնակցում էր նաեւ ինքը՝ Քոչարյանը:

ԱԺ նախկին նախագահ Տրգրան Թորոսյանը՝ Մարտի 1-ի գործով կալանավորվելու մասին

ՀԾՔ-ի մամուլի ծառայությունից ՀԺ-ին փոխանցեցին՝ Մարտի 1-ի գործով անցնող որեւէ անձի անուն չեն կարող հրապարակել:

Դատարանը հեռացավ Խաչատուրովի կալանավորման միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու միջնորդության վերաբերյալ քննություն ավարտվեց. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

Խաչատուրովն անձեռնմխելի է ընդունող երկրի տարածքում, Հայաստանի համար նա անձեռնմխելի չէ

Յուրի Խաչատուրովին կալանավորելու համար նախաքննական մարմնին միջնորդությունէ ներկայացվել:

Ինչպե՞ս է անձեռնմխելիություն ունեցող նախկին նախագահին մեղադրանք առաջադրվել. պարզաբանում

ՀՀ նորանկախ պատմության մեջ դա սեփական կամայական հայեցողական գնահատման դաշտում է եղել, այդ սահմանադրական կարգին սպառնացող վտանգի վերաբերյալ Քոչարյանի դիրքորոշումը:

Դատարանը հեռացավ Քոչարյանի կալանավորման միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու

Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվեց. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

6 ժամից ավելի է դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը

Այս պահին քննվում է նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը:

2009 թ.-ի օրենսդրական փոփոխությամբ՝ կառավարությունն ընդունել է իշխանության յուրացման փաստը

«Այս հանգամանքն ինքնին վկայում է, որ իշխանություններն ընդունել են /ամենաքիչը գիտակցել են/ իշխանությունը բռնությամբ պահելու, այդպիսով իշխանությունը յուրացնելու փաստը»,- նշում է նա:

Համաձայնագիր է խախտվել, Խաչատուրովը դիվանագիտական անձեռնմխելիություն ունի. պաշտպան

Այո, արդեն իրեն մեղադրանք առաջադրելը համաձայնագրի խախտում է: Վարույթն իրականացնող մարմինը չի տիրապետում նույնիսկ այն տեղեկատվությանը, որ Յ. Խաչատուրովը դիվանագիտական աձեռնմխելիություն ունեցող անձ է:

Յուրի Խաչատուրովին անհասկանալի է, թե ինչում է մեղադրվում. նիստը երկու ժամով հետաձգվել է

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը երկու ժամով հետաձգվել է. այն կքննվի ժամը 18:00-ին:

Քոչարյանը ստում է, ստում է ու ստում. Արման Մուսինյանի արձագանքը

Քոչարյանն ատել և ատում է մեր ժողովրդին՝ նրան համարելով իր գլխին գալիք փորձանքների պատճառը։

Քոչարյանին առաջադրված մեղադրանքը թողնում է քաղաքական հետապնդման տպավորություն. ՀՀԿ

Առաջադրված մեղադրանքը թողնում է բացառապես քաղաքական հետապնդման տպավորություն, իսկ իրավական տեսակետից անհեթեթ է։

Արմեն Գեւորգյանը «Մարտի 1-ի» գործով հրավիրվել է ՀՔԾ

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը հուլիսի 26-ին «Մարտի 1-ի» գործով հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ժամանեց դատարան

ՀԱՊԿ գլխավոր քարոտւղար Յուրի Խաչատուրովը քիչ առաջ ժամանեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր:

Ծայրաստիճան մտահոգիչ է. Դավիթ Հարությունյանը՝ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կողմից արտակարգ դրություն հայտարարելուն՝ Դավիթ Հարությունյանն ասաց, որ ըստ իրեն իրավիճակն այնպիսին էր, որ արտակարգ դրություն չհայտարարելը կարող էր բերել լրացուցիչ զոհերի

Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին երեկ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300 պրիմ 1 հոդվածով (Սահմանադրական կարգը տապալելը):

Պատին սեղմած Քոչարյանը չի լռի, բազմաթիվ անսպասելի բացահայտումներ են սպասում. փորձագետ

Կարծում եմ, գիշերվա ընթացքում հասցրել եք վերապրել Ռոբերտ Քոչարյանին քրեական մեղադրանք ներկայացնելու հետ կապված առաջին շոկը, եւ հիմա սկսում եք մտածել, թե ինչ է լինելու։

Քոչարյանին կալանավորելու միջնորդության քննությունը վերսկսվեց. նա դատարանում է

Երեւան քաղաքի ըւնդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ առաջ վերսկսվեց Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդության քննությունը:

Քոչարյանին կալանավորելու հարցով նիստը կկայանա ժամը 11-ին. նա չի ընդունում մեղադրանքը

Նիստը ընդմիջվել էր մինչեւ 01:30, քանի որ, ըստ Քոչարյանի փաստաբաններից մեկի, նրան ծանուցելու խնդիր կար:

Աստված կա. Արամ Սարգսյանը՝ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մասին

Մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածներով, ինչով ժամանակին ինքը մեղադրում էր ինձ

Քոչարյանին կալանավորելու միջնորդության նիստը 2 ժամով հետաձգվեց. փորձում են ծանուցել նրան

Փաստաբանները տեղեկություն չունեն Քոչարյանն այսօր կներկայանա դատարան, թե՝ ոչ. «ամեն ինչ արվում է, որպեսզի այստեղ հայտարավի՝ դատախազների կողմից, որ խուսափում է ներկայանալ ուրեմն...»,- հավելեց Սահակյանը:

Քոչարյանը չի մասնակցում իրեն կալանավորելու միջնորդության նիստին. նա չի ծանուցվել

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այս պահին քննվում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը: Այն քննում է դատավոր Վաչե Մարգարյանը:

Չեմ հավատում, որ այս օրը եկել է. Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայր

Մարտի 1-ի տասը զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դժվարանանում է հավատալ այդ ամենին:

Նիկոլը փողոցները փակելով եկել է իշխանության ու հանձինս ինձ, վտանգ է տեսնում. Ռ. Քոչարյան

Սա լուրջ հարց է, սա Մանվել Գրիգորյանի սգուշյոնկա-տուշոնկա հարցը չի:

Մարտի 1-ի գործով այսօր ՀՔԾ-ում հարցաքննվել է նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը

Արմեն Գեւորգյանը Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին համարվում էր նրա իշխանության գորշ կարդինալը:

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Նույն այդ տեղեկություններով, նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացնելու դատարան նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն ավարտվեց

Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն այսօր ավարտվեց: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ի լրագրողը Հատուկ քննչական ծառայության մոտից:

Այս պահին ընթանում է Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը Հատուկ քննչական ծառայությունում

«Հայկական ժամանակ»-ի լրագրողը Հատուկ քննչական ծառայության մոտից հայտնում է, որ այս պահին ընթանում է Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը:

ՀՔԾ է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, նա հարցաքննվում է Մարտի 1-ի գործով

Մեր լրագրողի հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ ձեզ կասկածյալի կարգավիճակ կտան, Խաչատուրովը բացասական պատասխան տվեց:

Ռոբերտ Քոչարյանի անվտանգությունն ապահովող անձինք ժամանեցին ՀՔԾ. սպասում են Քոչարյանին

«Հայկական ժամանակ»-ի լրագրողը Հատուկ քննչական ծառայության մոտից հայտնում է, որ այս պահին ՀՔԾ շենքին է մոտեցել փարոսիկներով մի մեքենա, որի մեջ անվտանգության աշխատակիցներ են:

Ո՞վ է ասել, որ Ռոբերտ Քոչարյանը 12:00-ին է գալու հարցաքննության. ՀՔԾ պետ

Ի դեպ, ՀԺ-ի թղթակիցը ՀՔԾ-ի մոտից փոխանցեց, որ Ռոբերտ Քոչարյանը դեռ չի ժամանել հարցաքննության:

Օրը հստակ պարզ է, գալու է. ՀՔԾ պետը՝ Խաչատուրովին Մարտի 1-ի գործով հարցաքննելու մասին

«Օրը հստակ պարզ է, լրացուցիչ կասենք»,- ասաց ՀՔԾ պետը:

Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը տեսանկարահանվելու է, բայց չի հրապարակվելու. ՀՔԾ պետ

Հարցին՝ Քոչարյանն այսօր գալո՞ւ է հարցաքննության, ՀՔԾ պետը չպատասխանեց: Նա նաեւ չասաց, թե ով է 2-րդ նախագահին հարցաքննելու:

Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է. նրա հարցաքննության ժամը հայտնի է

Հուլիսի վերջին հարցաքննության ներկայանալու խոստում տվել է նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

Ինձ համար մեծագույն խայտառակություն կլինի, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ լինեն. վարչապետ

Վարչապետն ընդգծեց, որ իր համար մեծագույն խայտառակություն կլինի, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ լինեն:

Կոշտ «ռ»-ով մտավորականների ամենամոդայիկ բառը «մի քաղաքականացրու»-ն էր. Արմեն Մարտիրոսյան

Մարտի 1-ի կայացումը, գաղջ մթնոլորտի կայացումը՝ առանց մեդիա՞ եղավ, իհարկե՝ ոչ:

Յուրի Խաչատուրովը որպես կարիքավոր ՊՆ-ից երկու բնակարան է ստացել

Բացի այս, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ մի շարք սպաներ եւս սպասում են բնակարան ստանալու իրենց հերթին, Խաչատուրովն ուղղակի սեփականացրել եւ վաճառել է իրեն հատկացրած բնակարանը:

Մարտի 1-ի գործով հարցաքննության կանչված Յուրի Խաչատուրովը տեղափոխվել է շքեղ առանձնատուն

Խաչատուրովը մոտ 4 տարի առաջ ապրել է Ազատության պողոտայի բազմաբնակարան շենքերից մեկում, որը անվանում են «գեներալների շենք»: Նա վաճառել է շենքի իր բնակարանն ու տեղափոխվել Ջրվեժի շքեղ առանձնատուն:

Ինչու ԱԳ նախարարը չի հանդիպում 2008-ի Մարտի 1-ի դեպքերի պատճառով ազատված 10 դիվանագետներին

Հայաստանի արտաքին գերատեսչությունը թաքնվում է սերժաբարո, զանգի իրավունքի ներքո, արդարադատության հետ որեւէ առնչություն չունեցող դատարանի վճռի հետեւում:

Թող պատասխան տան նրանք, ովքեր սկսել են. Միքայել Հարությունյանի կինը խոսեց (լուսանկարներ)

«Թող պատասխան տան նրանք, ովքեր սկսել են: Ես այդպես եմ կարծում: Նա պատասխան կտա իր փոխարեն»,- վերջին րոպեին մեր խնդրանքով դուռը բաց արեց Սվետլանա Հարությունյանը:

Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, ցուցմունք տվեց Սերժ Սարգսյանի դեմ. Անդրանիկ Քոչարյան

Բանակի ներգրավման խնդիրը Ռոբերտ Քոչարյանը լուծել է՝ Միքայել Հարությունյանին պարտադրելով 0038 հրամանի ստորագրում:

Ռոբերտ Քոչարյանը հանձնեց Միքայել Հարությունյանին

Մարտի 1-ին ուժ կիրառելու, զորքը Երեւան բերելու հետ նա ոչ մի կապ չունի, հասկանում ես: ՀՀ ԶՈՒ գերագույն հրամանատարից թաքուն են զորքը բերել Երեւան, մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը:

Կսպասենք մինչեւ հուլիսի 25-ը. ՀՔԾ պետը՝ Քոչարյանին հարցաքննության հրավիրելու մասին

ՀՔԾ պետը հայտնեց, որ այլ բարձրաստիճան անձինք հրավիրվել են հարցաքննության, սակայն անուններ չցանկացավ նշել: Հարցին, թե հնարավոր կլինի բացահայտել մարտի 1-ը, նա ասաց, որ լավատես է:

Յուրի Խաչատուրովը խոստացել է հուլիսի վերջին ներկայանալ եւ հարցաքննվել Մարտի 1-ի գործով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հրավիրվել է ՀՔԾ՝ Մարտի 1-ի գործով հարցաքննվելու:

Բանակային ստորաբաժանումները մարտի 1-ին զենք չեն կիրառել, բախում չի եղել. Ռ. Քոչարյան

Տեղի ունեցողն անթույլատրելի էր. բանակը, փաստորեն, ներքաշվում էր հետընտրական քաղաքական գործընթացի մեջ, ինչն իրական վտանգ էր հանդիսանում սահմանադրական կարգի համար:

Առասպելական ունեցվածքների, «Հոկտեմբերի 27»-ի գործի հետ Քոչարյանը կապ չունի. Սողոմոնյան

Սողոմոնյանը նաեւ հաստատեց, որ Քոչարյանը ստացել է վկայի կարգավիճակով Մարտի 1-ի գործով հարցաքննությանը ներկայանալու ՀՔԾ ծանուցագիրը։

Ռոբերտ Քոչարյանը Եվրոպայում է նա մինչեւ հուլիսի 25-ը չի ներկայանա ՀՔԾ

Մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է ՀՔԾ Մարտի 1-ի գործով դեռ որպես վկա հարցաքննվելու:

Դավիթ Հարությունյանը մարտի 1-ի գործով ՀՔԾ հայտարարությունը պրոֆեսիոնալ չի համարում

Միաժամանակ, Դավիթ Հարությունյանը նշել է, որ ՀՔԾ հաղորդագրության համաձայն, եթե օրենքի խախտում է եղել, անպայման պետք է մեղավորները պատժվեն:

Անհամբեր սպասում եմ Քոչարյանի ձերբակալությանը. Սարգիս Քլոյան

Ես վստահ եմ, հավատում եմ, որ բացահայտվելու է Մարտի 1-ը, ամբողջովին: Մեղավորները պատժվելու են, կանգնելու են դատարանի առաջ:

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանը բացակայում է երկրից. ՀՔԾ պետ

Ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Սեյրան Օհանյանին, ապա Սասուն Խաչատրյանն ասաց, որ նա գործով հարցաքննվել է վկայի կարգավիճակով:

Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանը հրավիրվեց ՀՔԾ՝ հարցաքննության. ծանուցում է ուղարկվել

Մարտի 1-ի գործով նոր բացահայտումներ ու զարգացումներ են տեղի ունենում:

Բացահայտում Մարտի 1-ի գործով․ պաշտպանության նախկին նախարարը ներգրավվել է որպես մեղադրյալ

Ինչպես հայտնում են ՀՔԾ-ի մամուլի ծառայությունից, քրեական գործը միացվել է 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործին:

Կաշկանդվածություն չկա որեւէ անձի հարցաքննության կանչելու. ՀՔԾ պետը՝ Քոչարյանի մասին

Հիշեցնենք, որ Խաչատրյանին ներկայացնելիս վարչապետը նշեց, որ ՀՔԾ-ի առաջնային գործերից մեկը պետք է լինի Մարտի 1-ի բացահայտումը:

Մարտի 1-ի գործով ՀՔԾ-ն պետք է առգրավի ուժային կառույցներում եղած ամբողջ տեղեկատվությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը դեռ չի շտապում հայտարարել՝ Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանն արդեն հարցաքննվե՞լ է, թե՝ ոչ:

ՀՔԾ-ի հատուկ հայտարարությունը՝ «Մարտի 1»-ի գործի վերաբերյալ

Այս հանձնարարականից հետո հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ գլխավոր դատախազությունը՝ նշելով Մարտի 1-ի գործով տրվել են օպերատիվ-հետախուզական աշխատանքների հանձնարարականներ:

ՀՔԾ-ի ամենակարեւոր գործերից մեկը մարտի 1-ի ոճրագործության բացահայտումն է. Նիկոլ Փաշինյան

Ամենակարեւոր գործերից մեկը, որ պետք է իրականացնի ՀՔԾ-ն՝  մարտի 1-ի ոճրագործության բացահայտումն է. Նիկոլ Փաշինյան

«Մարտի 1-ի» բացահայտման առաջին շահագրգիռ անձը հենց Ռոբերտ Քոչարյանն է. Վիկտոր Սողոմոնյան

Վիկտոր Սողոմոնյանը պատասխանել է Yerevan.today-ի հարցին՝ կապված վերջին օրերին Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին հնարավոր հարցաքննության հրավիրելու շուրջ խոսակցությունների հետ:

Մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի. Փաշինյանը՝ Քոչարյանին հարցաքննելու լուրերի մասին

Հարցին՝ հիմա կա՞ նման գործընթաց, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես իմ տեսակետն այդ կապակցությամբ արտահայտել եմ, եւ հիմա դրա վերաբերյալ դիրքորոշում պետք է ունենան իրավապահ մարմինները»:

Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում կհարցաքննվի Մարտի 1-ի գործով

Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննության կանչելու համար: Դիմումի սույն կետը, սակայն մերժվել էր:

Ծնող եմ, չէի կարող մտավախություն չունենալ, բացի որդուցս հազարավոր ուսանողներ ունեի.Բաբայան

Ըմբռնումով եմ վերաբերվում իմ զավակների ընտրությանը, մոտեցմանը, հարգում եմ դա, համարում եմ, որ նրանք հասուն մարդիկ են եւ պատասխանատու են իրենց յուրաքանչյուր ե՛ւ գործի, ե՛ւ ընտրած ճանապարհի համար:

Նիկոլ ջան, հաղթանակը մերն է լինելու, մենք քեզ հետ ենք. Մարտի 1-ի զոհերից մեկի մայրը

Նիկոլ ջան, հաղթանակը մերն է լինելու, մենք քեզ հետ ենք, այսօր Սերժիկը քո կողքին այնքան ողորմելի ու նողկալի էր, այնքան խղճուկ, որովհետեւ չունի որեւէ մեկի աջակցությունը, բացի իր ոհմակից:

Հիմքերը ինքնին Ռոբերտ Քոչարյանն է տվել, հանցագործությունը կոծկելու միտում ունեն. Սաքունց

Մարդը հայտնում է կոնկրետ փաստի մասին՝ կրակոցների մասին, այդ կրակոցների հարձակման մասին՝ ավտոբուսների հետեւից՝ ոստիկանների ուղղությամբ դա պետք է, որ իրավապահ մարմնին առավել քան հետաքրքիր լիներ:

Ո՞վ է այդ երկրորդը, որ ունի Ս. Սարգսյանի փորձառությունը, հմտությունը, հեղինակությունը, չկա

«Դե ասեք՝ ո՞վ է այդ երկորդը, որ ունի Սերժ Սարգսյանի փորձառությունը, հմտությունը, միջազգային հեղինակությունը, բանակցային գործընթացներում հմտությունը: Մեկ հոգու անուն, եթե կա՝ տվեք, քննարկենք: Չկա»:

Ռոբերտ Քոչարյանին ոչ ոք պատին չի սեղմել, նա կորցրել է նախագահի կեցվածքը. Անդրանիկ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանին մինչեւ հիմա ոչ մեկը պատին չի սեղմել: Քոչարյանն անհանգստացավ, երբ տեսավ, որ իր հետ կապված դրվագները նորից բարձրացվում են, եւ ինքը շուտ թե ուշ պետք է պատասխան տա:

ԱԺ-ում շփոթմունք էր. մերժվեց «Մարտի 1»-ի գործով «Ելք»-ի հայտարարության նախագծի ընդունումը

Ազգային ժողովի մարտի 21-ին նիստին մերժվեց ընդդիմադիր «Ելք» խմբակցության առաջարկած «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի ընդունումը:

ԱԺ-ում քննարկվեց Մարտի 1-ի դեպքերը քննադատող հայտարարության նախագիծը

Մարտի 20-ին մեկնարկած ԱԺ հերթական քառորյայում խորհրդարանը քննարկեց ԵԼՔ խմբակցության հեղինակած «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը:

Կոստանյանը նորից հրաժարվում է իր իսկ խոսքերից. մարտի 1-ն ասելու ու հետո փախչելու գործ չէ

Փաստաբան Վահե Գրիգորյանը ծանրակշիռ փաստեր է ներկայացնում այն մասին, որ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի համար սովորական է դարձել ասել կամ գրել մի բան, այնուհետ հրաժարվել իր իսկ խոսքերից:

Հայտարարում եմ՝ չի կարող լինել տեսագրություն, որտեղ ցուցարարը կրակի, եթե կա՝ թող ցույց տան

Արդեն կարծում եմ՝ կարիք կա քննել նաեւ Գեւորգ Կոստանյանին, որովհետեւ ինքը Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության չհրավիրելը հիմնավորում է գոյություն չունեցող փաստերով

Ընդդիմադիրները մեքենայի հետեւից կրակում են, տեսագրությունը կա. սենսացիոն հայտարարություն

«Նախագահը, եթե անում է հայտարարություն, ուրեմն ինքը հիմք է ընդունում կոնկրետ տեսաձայնագրություններ»,- հայտարարել է Գեւորգ Կոստանյանը: Վերջինս պնդում է, որ այդ տեսագրությունը կա:

Խիղճս մաքուր է. Գագիկ Հարությունյանը՝ «Մարտի 1-ի» գործի մասին

Նման հայտարարությամբ է հանդես եկել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, Հայաստանի Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը՝ իր 70-ամյա հոբելյանին նվիրված միջոցառման ժամանակ:

Միքայել Հարությունյանը պիտի փաստաբանի միջոցով կազմակերպի իր պաշտպանությունը ՀՔԾ-ում

Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե առնվազն Միքայել Հարությունյանը պետք է փաստաբանի միջոցով կազմակերպի իր պաշտպանությունը, եթե իրեն կանչեն հարցաքննության:

Պետք չէ հերոսացնել Մարտի 1-ի զոհերին. Վարդազարյանը չի ապաքինվել, բայց այս նիստին կմասնակցի

Երկիր ծիրանիի անդամներն ամեն անգամ խոստանում են, որ դժոխք են սարքելու, էս են անելու, էն են անելու, բայց դա թող մնա իրանց խղճի վրա, դա իրենց մտքի խնդիրն է:

ՀՀԿ-ի թեթեւ ձեռքով ավագանու առաջիկա նիստը Երկիր ծիրանիի համար մղձավանջային է լինելու

Հարապետական ավագանին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ ծուղակ է լարել Երկիր ծիրանի խմբակցության համար:

Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու հիմքեր չկան. դատախազության պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին

Վարույթն իրականացնող մարմինը պետք է հիմքեր ունենա ենթադրելու, որ որպես վկա հրավիրվող անձին կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզման ենթակա որեւէ հանգամանք:

Նիկոլ Փաշինյանի դիմումը՝ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու պահանջով ուսումնասիրվում է

ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիմումն ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Այս մասին «ՀԺ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրել են դատախազությունից:

Ռոբերտ Քոչարյանը պիտի պատասխանի՝ անկախ ամեն ինչից. Նիկոլ Փաշինյանի պատասխանը

Փաշինյանը խոսել է նաեւ Սողոմոնյանի այն մեղադրանքների մասին, որ Մարտի 1-ի դեպքերի կազմակերպիչը ինքն է:

Մարտի 1-ի գլխավոր սադրիչն ԱԺ-ում լսումներ էր կազմակերպել. Ռոբերտ Քոչարյանի խոսնակ

Հարցազրույցում Սողոմոնյանն անդրադարձել է նաեւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից դատախազություն ուղարկած այն գրությանը, որ Մարտի 1-ի գործի առնչությամբ պետք է հարցաքննության կանչել նաեւ Ռ. Քոչարյանին:

Երեւանում ցանկանում են Մարտի 1-ի զոհերի հիշատակի արձան տեղադրել. ՀՀԿ-ն դեմ է

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ արձանի նախագիծը դեռ չկա, սակայն ավագանու անդամները ցանկանում են արձան տեղադրելու գաղափարը հաստատել:

Փաշինյանը դիմել է գլխավոր դատախազին՝ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով հարցաքննելու համար

«Սա կարեւորագույն նրբություն է եւ հանրությունը պետք է իմանա, թե Ռոբերտ Քոչարյանին ով է փոխանցել այդ տեղեկությունը»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:

Նիստը 1 րոպե լռությամբ սկսելը եւս հարգանքի տուրք է. ինչու իշխանությունը ծաղիկ չի խոնարհում

Այս10 տասրիների ընթացքում, իշխանության որեւէ ներկայացուցիչ Մարտի 1-ին փողոց դուրս չի եկել եւ Մյասնիկյանի արձանի տարածք չի այցելել:

Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հավաք-երթը՝ լուսանկարներով

Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հավաքը երթը՝ լուսանկարներով

«Բեսամթ» հարմար ժամ են գտել. միջադեպ այսօրվա երթի ժամանակ (տեսանյութ)

Մարտի մեկի զոհերի հիշատակին նվիրված երթի ժամանակ միջադեպ գրանցվեց:

ԵՊՀ-ում կցուցադրվի Մարտի 1-ի սպանդի մասին՝ «Հայաստանի կորսված գարունը» վավերագրական ֆիլմը

ԵՊՀ-ում ցուցադրվելու է մի ֆիլմ, որը պատմում է 2008 թվականի ընտրությունների, մարտի 1,2-ի ու դրանց հաջորդող իրադարձությունների մասին:

Ազատության հրապարակում մեկնարկել է Մարտի 1-ի հավաքը. Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցում

Նա ընթերցեց տասը զոհի անունները, որի ընթացքում հավաքի մասնակիցները ծափահարում էին:

Հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ մարտի 1-ի զոհերի. ներկա էին զոհերի հարազատները

Արարողությանը ներկա էին զոհերի հարազատները, մասնավորապես՝ Արմեն Ֆարմանյանի, Գոռ Քլոյանի եւ Սամվել Հարությունյանի ծնողները:

Չեն կարողանում գտնե՞լ, թող 4-ին էլ բռնեն, դատեն, կախաղան հանեն. Մարտի 1-ի զոհի հայր

10 կյանք խլելու համար որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվեց, դատարանի առաջ չկանգնեց, չնայած նրան, որ հրաման տվողների եւ հրամանը կատարողների անունները բազմիցս են նշվել:

Մենք մասնակցելու ենք Մարտի 1-ի երթին. Նիկոլ Փաշինյան

ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ԵԼՔ դաշինքը եւս մասնակցելու է երթին:

Մարտի 1՝ տասը տարի անց․ բաց մնացած հարցեր

Այս տարիների ընթացքում եղել է հետաքննություն, դատավարություն, փաստահավաք գործունեություն, հանրահավաքներ, երթեր, մեղադրանքներ, նկարվել են ֆիլմեր եւ գրվել անհաշիվ հոդվածներ։

Սերժ Սարգսյանը գահին նստած սատանա է. Զարուհի Փոստանջյանը ԱԱԾ-ի մոտ ակցիա է անում

Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում պարզել են Անդիրաս Ղուկասյանի, Սասնա Ծռերի անդամների նկարներով պաստառներ:

Այսօր Մարտի 1-ն է՝ գարնան առաջին օրը

Իշխանությունը կարողացավ անզեն քաղաքացու դիմադրությունը հաղթահարել միայն զենքով՝ Երեւանի կենտրոնում մարդկանց վրա կրակելով, մարդ սպանելով:

ԱԺ-ն 1 րոպե լռությամբ հարգեց Մարտի 1-ի անմեղ զոհերի հիշատակը, ապա՝ ծննդյան շնորհավորանք

Սրանից մի քանի րոպե անց Արա Բաբլոյանը շնորհավորեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ծննդյան տարեդարձը:

Իշխանությունը չի կարող սրա տակից դուրս գալ. Մարուքյանը Մարտի 1-ի նախագիծն ընդունելու մասին

Նա պատասխանելով Մարուքյանի այն հայտաարարությանը, թե իշխանությւոններն այս քայլին գնում են, որ ընդդիմության փաստեերը սպառեն, ասաց.

Ինչու է տագնապի ազդանշանը հնչելու Մարտի 1-ին. Երեւանի քաղաքապետարանի եւ ԱԻՆ-ի պարզաբանումը

Քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հետաքրքրվեցինք, թե ինչու վերոնշյալ միջոցառման օրն ընտրվել է հենց մարտի մեկը, որը քաղաքի կենտրոնում գնդակահարված տասը քաղաքացիների հիշատակը հարգելու օրն է:

Գոռ Քլոյանի լուսանկարը. Ազատության հրապարակ, Երեւան, 2008թ. փետրվարի 9-ը

«Մարտի 1» հասարակական կազմակերպության համակարգող Առաքել Սեմիրջյանը Facebook-ի իր էջում հրապարակել է Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի լուսանկարը։

Ընդդիմության մի մասը չէր ուզում, որ Մարտի 1-ը բացահայտվի. Սամվել Նիկոյան

Հարցազրույց ՀՀԿ-ական պատգամավոր, Մարտի 1-ի գործով ԱԺ նախկին հատուկ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հետ:

Ինչու ՀՀԿ-ն միաձայն որոշեց ԱԺ օրակարգ ընդգրկել Մարտի 1-ի վերաբերյալ ԵԼՔ-ի նախագիծը

Քվեարկությունը տարբեր վարկածներ առաջացրեց եւ բոլորը փնտրում էին հարցի պատասխանը՝ ինչու ՀՀԿ-ն միաձայն կողմ քվեարկեց նախագծին, որը, ի դեպ, գլխադասային հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել:

Մարտի 1-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը չի խոչընդոտվի. արձանի տարածքը բացվել է

Երեւանի Մյասնիկյանի արձանի հարակից տարածքը մարտի1-ին բաց ու հասանելի կլինի, եւ Մարտի 1-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցել ցանկացող քաղաքացիները հնարավորություն կունենան մոտենալ, ծաղիկներ դնել:

ԱԺ-ն միաձայն օրակարգ ընդգրկեց Մարտի 1-ի վերաբերյալ ԵԼՔ-ի հեղինակած հայտարարության նախագիծը

Սա բացառիկ դեպք է, երբ մեծամասնությունը ընդդիմության նախագծին կողմ է քվեարկում:

Մարտի 1-ի հանձնաժողովի նախագահը փակագծեր է բացում. ինչու էր քննադատում 1-ին 2 նախագահներին

Ով էր այն ընդդիմադիրը, որը Սամվել Նիկոյանի գրությունը Մոսկվա հասցնելու փոխարեն հասցրեց ՀՀ գլխավոր դատախազին. հարցազրույց Մարտի 1-ի նախկին ժամանակավոր հանձնաժողովի նախագահի հետ:

ԵԼՔ-ն անցկացրեց պատմական լսումներ, որի մասին ԱԺ միջանցքներում միայն շշուկներով էին խոսում

«Մենք ոչ միայն կոտրեցինք այդ կարծրատիպը, այլև պետության թիվ 1 ամբիոնից հնչեցրինք ճշմարտություններ, որոնք շատ երկար ժամանակ միայն շշուկներով կարող էին լսվել ԱԺ միջանցքներում»:

Պետք է անենք ամեն ինչ, որ Մարտի 1-ը շուտ մոռացվի զոհերի հարազատների համար. Գագիկ Մելիքյան

Ես հասկանում եմ, որ իրադարձությունների որեւէ մասնակից չէր ցանկանում Սահմանադրական կարգ խախտեր, ակամայից գնաց դրան:

0038 գաղտնի հրամանը չկա, մարտի 1-ին մարդկանց սպանելն անհրաժեշտություն է եղել

Այսօր ԱԺ ԵԼՔ խմբացության նախաձեռնությամբ անցկացվեց 2008 թվականի 1-ի մեկի ողբերգական իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներ:

Արթուր Սաքունցն Ազգային Ժողովի ամբիոնից Մարտի 1-ի մեղավորների անուններ տվեց (տեսանյութ)

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԺ անվտանգությունը չի ցանկացել թույլ տալ Վարդգես Գասպարիին մուտք գործել շենք։

Ես հռչակում եմ ՀՀ քաղաքացու իրավունքը՝ գնալ, իշխանության վզից բռնել եւ դուրս շպրտել

«Ինձ թվում է, որ դուք իրավաբանությանը մի քիչ շատ ժամանակ եք տրամադրում եւ դա ձեզ խանգարում է ընկալել հարցի քաղաքական կոնտեքստը եւ երբեմն խանգարում է ընկալել, որ Ազգային ժողովը քաղաքական մարմին է»:

Ես ամաչելու բան չունեմ, Մարտի 1-ը ձեր ամոթն է. Նիկոլ Փաշինյանը՝ Գեւորգ Կոստանյանին, ՀՀԿ-ին

Գեւորգ Կոստանյանն իր խոսքում ասաց, որ Մարտի 1-ը մեր երկրի պատմության ընթացքում ամոթալի հարց է եւ ամոթ է բոլորիս, որին Փաշինյանն արձագանքեց.

Ս. Սարգսյանը իշխանության է եկել արյունով հաստատված ընտրության արդյունքում. Նիկոլ Փաշինյան

«Մինչեւ հիմա մահվան հանգամանքները կամ սպանությունը բացահայտված չեն: Սպանությունների հետեւանքով զոհված քաղաքացիների հարազատներին փոխհատուցում չի տրվել»:

Նիկոլ Փաշինյանը հրավիրել է Տեր-Պետրոսյանին մասնակցելու «Մարտի 1» գործով ԱԺ լսումներին

ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ հրավիրել մասնակցել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ լսումներին:

Մեզ քննադատում է այն ընդդիմությունը, որը իշխանափոխությունը տեսնում է իշխանավորին սպանելով

ՀԱԿ-ը չմիացավ թանկացումների դեմ ԵԼՔ-ի կազմակերպած երթերին, որպես պատասխան՝ հնարավո՞ր է, որ ԵԼՔ-ն էլ այդ պատճառով չմիանա ՀԱԿ-ի երթին:

Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ տեղի կունենան ԱԺ լսումներ. Նիկոլ Փաշինյան

Լսումներին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիները կարող են գրանցվել [email protected] էլեկտրոնային հասցեով:

Մեր զեկույցները ամեն պահի կարող են Մարտի 1-ի բացահայտման հիմք լինել. Անդրանիկ Քոչարյան

Մարտի 1-ի գործով հարցերը արծարծվում են Մարտի 1-ից առաջ եւ մոռացվում են Մարտի 1-ի օրը նշելուց հետո:

Մարտի 1-ին Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի ցանկապատը կապամոնտաժվի

Հիշում եք, որ 2 գրություն էի ուղարկել Տարոն Մարգարյանին Մարտի 1-ին տասը քաղաքացիների սպանության օրն այդ տարածքում հիշատակի 10-րդ տարելիցի միջոցառումների մասնակիցների մուտքն անարգել ապահովելու համար:

Անցած տարի Մարտի 1-ի գործով 100-ից ավելի հարցաքննություններ են եղել. ՀՀ գլխավոր դատախազ

Դատախազն այսօր ասաց, թե երբ նոր անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացրած լինեինք հանրությունը կտեղեկացվեր, այնինչ փաստն այն է, որ այս գործով անգամ «հին» անձ չկա:

Մարտի 1-ի գործով քննչական խումբը տոտալ անգործության է մատնված. Անդրանիկ Քոչարյան

Քոչարյանը նաեւ պնդում է, որ Մարտի 1-ի գործով քնչական խումբը ներկայում տոտալ անգործության է մատնված:

Մարտի 1-ը սարքել են բրենդ. սայլապանին փոխեցին, սայլը զրոյական կետում մնաց

Սայլապանին փոխեցին, տարան պատգամավոր դրեցին, սայլը զրոյական կետում մնաց:

Մարտի 1-ի զոհի մայրը հարց ունի Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ալեքսանդր Արզումանյանին, մյուսներին

Մարտի 1-ի գործը վերջացա՞ծ է, որ Ալեքսանդր Արզումանյանը գնաց Դանիայի դեսպան, կամ էդքան պատգամավոր, որ նստած են, ի՞նչ են անում անձամբ ինձ համար, Մարտի 1-ի համար:

Վլադիմիր Պուտինը Հայաստան կժամանի պաշտոնական այցով. Բալայան

Չինաստանի կառավարությունը ՀՀ կառավարությանը շտապ օգնության 200 մեքենա է նվիրաբերել

Ինչո՞ւ են Հենրիխ Մխիթարյանին զրկել դիվանագիտական անձնագրից. հարց-ամոթանք՝ Ֆարմանյանից, պարզաբանում՝ ԱԳՆ-ից

Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունը լինելու է ՀՀ բացարձակ առաջնահերթությունը. Փաշինյանի ելույթն ամբողջությամբ

Միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումների մրցույթների կարգը կարող է փոխվել. քննարկում նախարարությունում

Լեւոն Երանոսյանը, չունենալով հատուկ որակավորում, ցույցերի ժամանակ գործադրել է լուսաձայնային նռնակ. ՀՔԾ

Հայկական թիմերը 2-րդ անընդմեջ հաղթանակն են տարել շախմատի օլիմպիադայում

Կառավարման ավտոմատացված համակարգերի համակարգիչների 40%-ից ավելին գրոհի է ենթարկվել. Կասպերսկի

Կալանավորներին եւ դատապարտյալներին զրկել են հեռախոսային խոսակցություններից. ՄԻՊ-ը դիմել է ՍԴ

ՀՀ-ում ստեղծված իրավիճակը սոսկ իշխող կուսակցության փոփոխություն չէ. գնում ենք նոր ընտրությունների

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղան ազատ է արձակվել կալանքից, գործը կարճվել է

Մշակույթի նախարար Լ. Մակունցը Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում մասնակցել է «Արմենիա» ցուցահանդեսի բացմանը

Նիկոլ Փաշինյանը եւ Միշել Աունը քննարկել են հայ-լիբանանյան հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

ԱԳ նախարարը ուշադրություն է հրավիրել ՀՀ-ի ու Արցախի հետ սահմանին իրավիճակը լարելու Ադրբեջանի փորձերի վրա

Կառավարության ղեկավարը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած քննարկումներին

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության կոմիտեի նախագահ Մուսա Ֆակիի հետ

Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա է վստահության բարձր մակարդակ. Հասան Ռոհանին՝ Ն. Փաշինյանին

Ադրբեջանը պետք է փոխի իր անհարգալից վերաբերմունքը բանակցությունների հանդեպ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

Սյունիքում վագոն-տնակ է հրդեհվել, Երեւանում՝ գազի արտահոսքը վերածվել հրդեհի

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ