Պաշտպանները չեն բացառում, որ Մարտի 1-ի մայր գործում կլինեն Ռ. Քոչարյանին եւ Ս. Օհանյանին արդարացնող ապացույցներ

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի կարծիքով՝ եթե պաշտպանության կողմին տրամադրվեն նախաքննության փուլում գտնվող մայր գործի ողջ նյութերը, իրենք կգտնեն այն ապացույցները, որոնցով կկարողանան արդարացնել իրենց պաշտպանյալներին:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այս մասին այսօր հայտարարեց պաշտպան Մեժլումյանը՝ դատարանին միջնորդելով ՀՀ հատուկ քննչական ծառայությունից պահանջել եւ իրենց տրամադրել Մարտի 1-ի մայր գործի ողջ նյութերը:

Կարեն Մեժլումյանը նախ նշեց, որ մեղադրանքների որոշումներում, ինչպես նաեւ մեղադրական եզրակացության մեջ, կարմիր թելով անցնում է այն, որ 2008 թ. մարտի 1-ի երեկոյան, ընդհուպ՝ մարտի 2-ի գիշերը, տեղի են ունեցել խաղաղ հավաքներ, ինչը ցրելու, անզեն ցուցարարներին փողոցներից հեռացնելու համար զինված ուժերի եւ ոստիկանության ստորաբաժանումները Երեւանի կենտրոնական փողոցներում գործողություններ են իրականացրել՝ գործածելով զենք, պայթուցիկ նյութեր եւ այլ հատուկ միջոցներ: Պաշտպանը նշեց, որ որպես այդ մեղադրանքը հիմնավորող ապացույցներ՝ դատարան է ուղարկել 79 հատոր գործ՝ կից 3 հատոր մեղադրական եզրակացությամբ. «Մինչդեռ, իմ տեղեկություններով, մայր քրեական գործը ավելի քան 500 հատոր է կազմել դեռ այդ ժամանակ, եւ դրանում կան բազմաթիվ ապացույցներ, ըստ որոնց՝ հավաքները որոշակի ժամանակահատվածում եղել են ոչ խաղաղ բնույթի, եւ տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, ինչի հետ կապված բազմաթիվ գործեր են մայր գործից առանձնացվել եւ ուղարկվել դատարան»:

Ըստ Մեժլումյանի՝ իրենց վերաբերյալ գործով դատարան ուղարկված 79 հատորում այդ ապացույցները կամ դրանց մեծամասնությունը չեն ներառվել. «Այսինքն՝ թաքցվել են նախաքննության մարմնի կողմից, մինչդեռ դրանք կարող են էական նշանակություն ունենալ՝ օբյեկտիվ իրականությունը բացահայտելու եւ պարոն Օհանյանի պաշտպանությունն արդյունավետ իրականացնելու համար, քանի որ կհերքվի մեղադրանքի այն պնդումը, թե զինված ուժերի եւ ոստիկանության ստորաբաժանումները անզեն ցուցարարներին փողոցներից հեռացնելու համար են գործողություններ իրականացրել»:

Նույնաբովանդակ միջնորդություն ներկայացրեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ դարձյալ շեշտելով, որ բացառված չէ, որ պաշտպանության կողմին չտրամադրված նյութերում առկա լինեն այնպիսի ապացույցներ, որոնք առհասարակ բացառեն քրեական հետապնդումը: 

Ըստ պաշտպանական կողմի պնդման՝ քննիչը դատարան է ուղարկել միայն մեղադրանքը հիմնավորող ապացույցները, իսկ հերքող ապացույցները չի ուղարկել: 

Հիշեցնենք, որ նախաքննության փուլում գտնվող մայր գործի նյութերը իրենց տրամադրելու միջնորդություն Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նախկինում ներկայացրել են նաեւ քննիչին՝ նշելով, որ պաշտպանության լիարժեք իրականացումը հնարավոր չէ առանց բուն գործի նյութերին ամբողջությամբ ծանոթ լինելու: 2019 թվականի ապրիլի 15-ին, սակայն, ՀՔԾ քննիչ Հրաչյա Մուշեղյանը միջնորդությունը մերժել էր, ինչը պաշտպանը բողոքարկել էր հսկող դատախազին: Դատախազից մերժում ստանալուց հետո որոշումը բողոքարկվել էր դատական կարգով, եւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, նոյեմբերի 25-ին բավարարել էր այն՝ ճանաչելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը եւ պարտավորեցնելով քննիչին պաշտպանության կողմին տրամադրել ամբողջ նյութերը: Դատարանի այդ որոշման դեմ այդ անգամ էլ բողոք էր ներկայացրել ՀՀ դատախազությունը՝ նշելով, որ գործի ողջ նյութերը պաշտպանին տրամադրելու թույլտվություն տալով՝ Ընդհանուր իրավասության դատարանը թույլ է տվել դատական սխալ, դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա: Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բավարարել էր դատախազության բողոքը՝ այդպիսով բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը: Արդյունքում, նախաքննության փուլում գտնվող նյութերը պաշտպանության կողմին չէին տրամադրվել: Հետագայում Վճռաբեկ դատարանը վարույթ չէր ընդունել Վերաքննիչ դատարանի այդ որոշման դեմ պաշտպանների բողոքը:

Տպել
1629 դիտում

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին