«Ցանկանում էի տեսնել՝ արդյոք պատգամավորները զրահաբաճկոններով եւ սաղավարտներո՞վ են». ինչ էր անում դաշնակցականը ԱԺ-ում

Դաշնակցական Աղվան Վարդանյանն այսօր Ազգային ժողովում էր. լրագրողներն արձանագրեցին, որ նա ԲՀԿ-ական Հրանտ Մադաթյանի աշխատասենյակից էր դուրս գալիս: Ինքը նախկին պատգամավորը չցանկացավ ուղիղ այդ մասին ասել:

Իրեն բնորոշ տոնով Վարդանյանն ասաց. «Պատգամավորների երեւի 90 տոկոսին չեմ ճանաչում, հեռվից գիտեմ, եկել եմ ծանոթանամ, շփվեմ: «Լուսավոր Հայաստանից» մի քանի հոգու ճանաչում եմ, «Բարգավաճ»-ի զգալի մասին ճանաչում եմ: Խոսքս հիմնականում «Իմ քայլի» պատգամավորներին էր վերաբերում»:

Այնուհետեւ փորձելով վիրավորական երանգավորումներ տալ իշխող խմբակցության պատգամավորների մասին իր խոսքին՝ նաեւ նշեց խորհրդարան իր այցի այլ պատճառ. 

«Ցանկանում էի տեսնել՝ երկրում ռազմական դրության պայմաններում արդյոք պատգամավորները զրահաբաճկոններով եւ սաղավարտներո՞վ են, բայց միջանցքներում արտասովոր լռություն էր, կարծես սենյակներից էլ դուրս չեն գալիս»,- նկատեց հայտնի դաշնակցականը:

Լրագրողները փորձեցին նրանից լուրջ հարցերի պատասխաններ ստանալ: Մասնավորապես հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերում իշխանության շրջանակներից եկող այն տեսակետներին, որ նախկին իշխանություններից են ժառանգել արցախյան խնդիրը, եւ անխուսափելի էր պատերազմը:

Այդ ամենը Վարդանյանը հերթական սուտը, կեղծիքը եւ մանիպուլյացիան համարեց: «Առաջին նախագահի, երկրորդ նախագահի, երրորդ նախագահի օրոք մենք կարողացել ենք ազատագրել Արցախը, ունենալ ուժեղ բանակ»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ հավելելով, թե երկուսուկես տարին բավարար էր քանդելու համար այդ ամենը:

Հարցին՝ քանի որ ամեն ինչից տեղյակ է, կարող է ասել՝ Ապրիլյան պատերազմը Սերժ Սարգսյանը ի՞նչ խոստման դիմաց կանգնեցրեց, արդյոք խոստացե՞լ էր տարածքներ տալ, դաշնակցականը պատասխանեց. «Իսկ դուք որտե՞ղ եք տեսել, որ պարոն Սարգսյանը խոստում է տվել»: 

Խոսելով «Իմ քայլի» հայտարարության մասին, թե արտահերթ ընտրությունների պահանջ չկա՝ Վարդանյանը հայտարարեց, որ իշխանությունները երկու ճանապարհ ունեն՝ կա՛մ կպարտադրվի հեռացում, կա՛մ ստիպված կլինեն կրկին իրենց խոսքը փոխել եւ գնալ ընտրությունների:

«Բնականաբար, փոփոխություն լինելու է, իշխանությունը փակեց սահմանադրական ճանապարհը, ուրեմն կլինեն ցնցումներ, հանրային ճնշումներ: Այն, որ հանրային պահանջ չկա, իշխանության հերթական ստախոսության դրսեւորումն է: Չէ՞ որ խոսք կա՝ եկել է ժողովրդի վրեժի ժամանակը: Սա ելք չի, ինչքան կարող են փակվել սենյակներում՝ անվտանգության աշխատակիցներով, Արտաշատում տեսանք, թե ինչ տեղի ունեցավ: Նրանք կործանել են այս երկիրը եւ նրանք հեռանալու են.... սիրով են հեռանալու»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Ձեր խոսքում ասացիք՝ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի գործ իր ղեկավարման տարիների ընթացքում կիսատ չի թողել, բայց ունենք փաստացի չկանխված Հոկտեմբերի 27, Մարտի 1, Աղվան Վարդանյանը արձագանքեց. «Դուք որտեղի՞ց եք»:

Լսելով լրատվամիջոցի անունը՝ ասաց. «Հանրային հեռուստաընկերություն: Չի կարելի, դուք ձեր պատասխանն արդեն ստացել եք: Գնացեք, զբաղվեք Հոկտեմբերի 27-ով, Մարտի 1-ով եւ ձեր մյուս...»:

Տպել
3953 դիտում

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)