Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հակասում է ինքն իրեն, երբ ասում է, թե ազգային շահերի հետ ոչ մի կապ չունեն ներկայիս իշխանությունների կոշտ գործողություններն ընդդիմության կազմակերպած ցույցերի, երթերի և հանրահավաքների նկատմամբ: Սաֆարյանը հիշեցնում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Լևոն Տեր-Պետրոսյանի արած հայտարարությունը, երբ առաջին նախագահը հանրությանը կոչ էր անում համախմբվել Ռոբերտ Քոչարյանի շուրջը, որպեսզի պետականությունը ցնցումների չենթարկվի:

Ստյոպա Սաֆարյանի հետ «Հայկական ժամանակ»-ի զրույցը՝ ստորև.

- Պարոն Սաֆարյան, մի քանի օր է՝ ընդդիմադիր ուժերը գործողություններ են իրականացնում մայրաքաղաքում: Երեկ նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր անդրադարձել ներքաղաքական իրավիճակին: Ըստ Ձեզ՝ որո՞նք էին Տեր-Պետրոսյանի խոսքի տողատակերը:

- Հոդվածի նպատակը առաջին հերթին Տեր-Պետրոսյանի անձնական մոտիվներն էին: Նրա բոլոր ելույթներում նկատելի է անցյալը, որից նա հեռացել է Արցախը հանձնողի պիտակով և ամեն առիթ օգտագործում է՝ ցույց տալու, թե ինքը Արցախը պահողն էր, մյուսները՝ հանձնողը: Ե՛վ համաձայնելու, և՛ չհամաձայնելու կետեր կան նրա հոդվածում: Չհամաձայնելու կետը կապիտուլացիայի մասին հիշատակելն է: Պատերազմից հետո տեղի ունեցածը ներքաղաքական դիսկուրսում է կապիտուլացիա, ուրիշ ոչ մեկը այս խնդիրը կապիտուլացիա չի համարում: Սա մեզ համար ծանր պայմաններով պատերազմի կանգնեցում էր:

Տեր-Պետրոսյանը փորձում է Նիկոլ Փաշինյանին վերագրել նախկին իշխանություններին, նրանք էլ իրենց հերթին փորձում են վերագրել Տեր-Պետրոսյանին: Երկուսն էլ, ըստ էության, դա անում են Տեր-Պետրոսյանի ասած՝ պատմության դատաստանում ինքնաարդարացված լինելու փորձի շրջանակներում:

Փաշինյանը հայտարարել է, որ կողմ է փոխզիջումների, սակայն այդ փոխզիջումները պետք է լինեն երկկողմանի: Պետրոսյանը ճիշտ չէ, երբ փորձում է Փաշինյանին դասել Քոչարյանի կամ Սարգսյանի խմբում: Քոչարյանը եղել է խնդիրը չլուծելու կողմնակից, նրան աջակցել է Սարգսյանը, որը 2016-ից հասկացավ, որ, ըստ էության, Արցախի ստատուս քվոյի պահպանությունը Հայաստանից կախված չէ: Տեր-Պետրոսյանը ճիշտ է, երբ ընդդիմությանն ասում է՝ եթե ազնիվ եք, նստեք մի սեղանի շուրջ ու բանակցեք: Սակայն նաև հրաշալի գիտի, որ ընդդիմության համար Արցախի խնդիրը պարզապես պատրվակ է:

- Առաջին նախագահը իր հոդվածում նաև ասում է, թե ազգային շահերի հետ ոչ մի կապ չունեն ներկայիս իշխանությունների կոշտ գործողություններն ընդդիմության կազմակերպած ցույցերի, երթերի և հանրահավաքների նկատմամբ: Ինչպե՞ս կարող է Մարտի 1-ի միջով անցած գործիչը, որը 2008 թվականին գլխավորում էր ընդդիմադիր շարժումը, այսօր նման գնահատական հնչեցնել, երբ դեռ անգամ որևէ կոպիտ գործողության չի գնացել իշխանությունը:

- Լևոն Տեր-Պետրոսյանը պարզապես հակասում է իրեն: Հույս ունեմ, որ նա չի մոռացել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին իր կողմից արված հայտարարությունը, երբ հանրությանը կոչ էր անում համախմբվել Քոչարյանի շուրջը, որպեսզի պետականությունը ցնցումների չենթարկվի: Այժմ այս գնահատականով նա հակասության մեջ է մտնում իր նախկին հայտարարության հետ: Ընդունո՞ւմ է նա, թե՞ ոչ, սակայն ՀՀ ժողովրդի հերթական ընտրությունը Փաշինյանն ու իր թիմն են, և պետությունը ոչ միայն իրավունք, այլ նաև պարտականություն ունի պաշտպանելու ժողովրդի իրականացման և պաշտպանության ամբողջ գործընթացը: Ոստիկանությունը անում է այն, ինչ պարտավոր է անել ժողովրդավարական երկրի ուժային կառույցը՝ թույլ չտալ ընտրություններից դուրս իշխանության տապալում, քանի որ դա սահմանադրական կարգի տապալում կլինի:

- Երեկ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մերժել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ բանավիճելու առաջարկը՝ պատճառաբանելով, թե չի պատրաստվում բանակում չծառայածի հետ բանակցել: Սրանից առաջ էլ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիրները լքեցին Ազգային ժողովի դահլիճը՝ չցանկանալով լսել, թե ինչ բացահայտում է անելու վարչապետը: Կարո՞ղ ենք ենթադրել, որ ընդդիմությունը բնավ ցանկություն չունի հարցը կառուցողական մթնոլորտում լուծելու և հնարավոր բոլոր տարբերակներով սրում է իրավիճակը:

- Սա նշանակում է, որ խոսքի դաշտում ասելու ոչինչ չունի և ընտրության դաշտում իրեն պարտված է համարում: Եթե բանավեճում հաղթող լինեին, ապա մեկ տարի առաջ տեղի ունեցած ընտրություններում ավելի մեծ քվեներ կվաստակեին, ոչ թե իրավունքի ուժով կմտնեին խորհրդարան: Սա ցույց է տալիս, որ իրենք վաղուց գիտեն, որ բանավեճի դաշտում պարտվել են: Ճշմարտությունը կապ չունի չծառայած լինելու կամ բանակից խուսափելու հետ: Սեյրան Օհանյանը, եթե վստահ լիներ, որ իրենք ճիշտ են, կարող էր գնալ և հեռուստատեսությամբ Կոնջորյանին ասեր՝ դու չես ծառայել: Օհանյանի բերած պատճառը պարզապես պատրվակ է: Դա չլիներ, կասեր՝ փորս ցավում է, չեմ գալիս:

- Ընդդիմադիր առաջնորդները և նրանց համախոհները ակնհայտ է, որ ատելության մեծ ալիք են գեներացնում: ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանն էլ հայտարարել է, թե ֆիքսելու են բոլոր այն ոստիկանների դեմքերը, որոնք, ըստ ընդդիմադիրների, ապօրինություններ են կատարում: Ինչ եք կարծում՝ ինչի՞ կհանգեցնի այս ամենը:

- Ընդդիմությունը արդեն սկսում է հավատալ իր իսկ հորինած հեքիաթին, թե ոստիկաններն են, որ պահում են իշխանությանը, սակայն ամենևին այդպես չէ. ժողովուրդն է, որ պահում է իշխանությանը, որովհետև չի ուզում այն ուժերի վերադարձը, որոնց մերժել է 4 տարի առաջ: Երբ իրենք էին իշխանություն, իրենց հենարանը եղել է ոստիկանությունը: Իրենց իշխանությունն էր ոստիկանությունը պահում: Դրա համար էլ այսօր թիրախավորում են անցորդներին, որոնք իրենց չեն միանում, որովհետև գիտեն, որ Սոս Ջանիբեկյանը իշխանության սյուներից մեկն է: Ընդդիմության հորինած լեգենդները իրականության հետ կապ չունեն: Հասարակությունը գիտի, որ ինքը չի հրաժարվել Արցախից ու ինչու այդքան թանկ գին վճարեց պատերազմում:

Հավանական եմ համարում, որ ընդդիմության ագրեսիվ խմբերը կրկնեն Մարտի 1-ը կամ Հոկտեմբերի 27-ը, և այս պարագայում պետությունը պետք է մեծացնի հատուկ մարմինների կարողությունները:

- Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե երբ իրենք գան իշխանության, թալանը վերադարձնելու են: Միևնույն ժամանակ նկատենք, որ այսօր ընդդիմադիր հարթակին բոլոր այն մարդիկ են, որոնք տարիներով մեծ հարստություններ են կուտակել: Այսքանից հետո ինչպե՞ս են պատկերացնում, որ հանրությունը լուրջ վերաբերվի իրենց և սատարի:

- Սրտի տրոփյունով սպասում եմ, որ թալանը վերադարձողները կլինեն Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը: Զավեշտ է պարզապես: Իրենք հասկանում են, որ հասարակության միակ դժգոհությունը այս իշխանության դեմ հենց թալանը չվերադարձնելու գործընթացի դանդաղեցումն է, դատաիրավական համակարգում փոփոխությունների ձախողումը: Իրենք փորձում են հասարակության աչքերին թոզ փչել: Երբ նայում ես, թալանը վերադարձնելու մասին հայտարարողի հայտարարագրած գույքը, եկամուտները, կարկամում ես՝ մեղմ ասած:

- Այս ամենի հանգուցալուծումը ինչպե՞ս եք պատկերացնում, չհաջողելու դեպքում ընդդիմադիր պատգամավորները ինչպե՞ս են կրկին գնալու Ազգային ժողով:

- Այնպես, ինչպես խորհրդարան վերադարձան Արմեն Ռուստամյանը և մյուսները: Նրանք նույնպես ասել էին, որ չեն վերադառնալու խորհրդարան, սակայն վերադարձան: Ներկայիս խորհրդարանական ընդդիմությունը չունի սեփական խոսքը պահելու սկզբունք: Այս ձախողումից հետո էլ իրենց ներսում գզվրտոց կսկսվի, և իրենց կողմնակիցները կպահանջեն, որ ղեկավարները մանդատները վայր դնեն: Սակայն հաշվի առնելով, որ ընդդիմությունը խորհրդարան է եկել՝ իրեն պաշտպանելու համար, այլ ոչ թե Արցախը, հետևաբար կարող ենք ասել, որ մանդատները վայր չեն դնի:

Մերի Խաչատրյան 

Տպել
4078 դիտում

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

«Մարտի 1»-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան