Դատարանը մերժեց ՀՔԾ քննիչի կողմից հավաքված ապացույցները անթույլատրելի ճանաչելու մասին պաշտպանի միջնորդությունը

22/09/2020 schedule18:15

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր մերժեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը՝ ՀՔԾ քննիչ Հրաչյա Մուշեղյանի կողմից հավաքված ապացույցները անթույլատրելի ճանաչելու եւ գործի նյութերից հանելու մասին:

Պաշտպանը նշեց, որ նախաքննության ընթացքում քննիչ Մուշեղյանը խախտումներ է թույլ տվել՝ ոտնահարելով և խախտելով գործով անցնող բոլոր մեղադրյալների իրավունքները, իսկ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ թույլ է տվել մի քանի տասնյակ խախտումներ։ Խուդոյանը հիշեցրեց, որ քննիչ Մուշեղյանի որոշմամբ ապօրինի կալանք է դրվել ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլև՝ նրա որդիներ Սեդրակ և Լևոն Քոչարյանների գույքի և հաշիվների վրա։ Մուշեղյանի գործողությունների ոչ իրավաչափ լինելը և Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը 2019 թվականին ճանաչել է նաև նույն ինքը դատավոր Աննա Դանիբեկյանը։ Ի թիվս այլ խախտումների՝ փաստաբան Խուդոյանը հիշեցրեց, որ քննիչի որոշմամբ առգրավվել է Քոչարյանի անձնագիրը և հետագայում հրաժարվել վերադարձնել, ID քարտը, «Սիստեմա» ԲՖԿ-ին վերաբերող փաստաթղթեր։ Պաշտպանական կողմի գնահատմամբ՝ քննիչ Մուշեղյանը ենթակա է բացարկի և պետք է հեռացվի գործի վարույթից։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ ներկայացված միջնորդությունը հիմնավոր չէ, դրա հիմքում դրած փաստարկները ընդունելի ու տրամաբանական չեն։ Մեղադրող կողմը խնդրեց առանց քննության թողնել այս միջնորդությունը։

Կողմերի դիրքորոշումները լսելուց հետո դատարանը ոչ բավարար համարեց ներկայացված տվյալները և մերժեց պաշտպանների միջնորդությունը։

Այնուհետեւ պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն ներկայացրեց նոր ապացույցներ պահանջելու եւ 126 անձի դատակոչելու վերաբերյալ, որի լուծումը եւս հետաձգվեց:

Հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13:00-ին:

Տպել
2072 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է