Մարտի 1-ի դեպքերի, հեղաշրջման փորձի, նախագահի «անհասկանալի» որոշման մասին. վարչապետը վաղվա հանրահավաքից փակագծեր է բացել

«Վաղը 18:30-ին Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաք ենք հրավիրել: Իհարկե, օրը սիմվոլիկ է, մարտի 1-ն է և վաղվա հանրահավաքով պետք է մենք վերահաստատենք մեր ժողովրդի պատրաստակամությունն ու հաստատակամությունը՝ պաշտպանելու ժողովրդավարությունն ու քաղաքացիական, քաղաքական, սահմանադրական կարգը Հայաստանում»:

Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում, խոսելով վաղվա սպասվող հանրահավաքի մասին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով.

«Սա շատ կարևոր արձանագրում է, որ խոսքը ոչ թե իմ, մեր իշխանության պաշտպանության , այլ ժողովրդի իշխանության մասին Է:

Ես Հայաստանում, որպես այդպիսին, իշխանություն չունեմ: Իշխանություն ունի ժողովուրդը, որը պատվիրակել է ինչ-որ մի ժամանակով այդ իշխանությունը  ինձ, ինքը կորոշի՝ որքան ժամանակով: Եվ հետևաբար, վաղվա հանրահավաքի իմաստը առաջին կարևորագույն իմաստը ժողովրդական, քաղաքացիական, սահմանադրական իրավունքը և կարգը պաշտպանելու հաստատակամությունը ի ցույց դնելու մեջ է :

Այս անգամ էլ փորձ է ստեղծվում քաղաքացիական բախումների,  մարտի 1-երի մասին խոսելու: Մենք ասել ենք, որ Հայաստանում նոր մարտի 1-եր չեն լինելու, բախումներ չեն լինելու:  Երբ որ հանրության ճնշող մեծամասնությունը գտնում է, որ մեզ համար բախումների էջը փակված է անդառնալիորեն՝ այն իմաստով, որ կրկնություն չի լինելու, դա ամենամեծ երաշխիքն է»:

Ըստ վարչապետի, ինչպես նախորդ անգամ ասվել է, իրենք Հայաստանում թշնամիներ չունեն և բոլորը՝ անկախ այս պահին ունեցած իրենց հայացքներից, բոլորը քույրեր և եղբայրներ են:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ կանդրադառնա Մարտի 1-ի դատավարությանը, ռազմական հեղաշրջման փորձին և երեկ ՀՀ նախագահի կայարած «անհասկանալի որոշմանը».

«Ես ի ցույց կդնեմ, որ այդ որոշումը բացարձակ անհիմն է, որևէ իրավական հենք չունի: Այդ արձանագրումից հնարավոր է՝ հետևրություններ արվեն:

Կանդրադառնանք նաև Բարձրագույն դատական խորհրդի խնդիրներին, որովհետև ընդամիսներ առաջ գրեթե նույնպիսի անթույլատրելի հայտարարությամբ հանդես եկավ ԲԴԽ նախագահը, սա ևս անդրադարձ կատարելու փաստ է»,-ասաց վարչապետը:

Նա նշեց, որ որոշ քաղաքական ուժերի ևս կհրավիրեն հանրահավաքին, կառաջարկեն նրանց ներկայացուցիչներին ևս ելույթ ունենալ:

 «Ստեղծված քաղաքական իրադրության շուրջ կխոսենք, հնարչավոր զարգացումների, հետագա անելիքների և մեր հանրահավաքը կավարտենք երթով: Ես կոչ եմ անում, որ ակտիվ մասնակցություն ունենաք: Կանդրադառնանք նաև անհետ կորած և գերեվարված մեր եղբայրների հարցերին, մտահոգություններին, այս առումով ևս մեր անելիքներից կխոսենք»,-եզրափակեց վարչապետը՝ հույս հայտնելով, որ հնարավորինս շատ մարդ կմասնակցի հանրահավաքին՝ ցույց տալու համար հանրության ունեցած հնարավորությունները:

Նա նաև հավելեց, որ կխոսի այն մասին, թե ի վերջո, Մարտի 1-ի ոճրագործությունը բացահայտվա՞ծ է, թե՞ բացահայտված չէ՝ զուգահեռներ տանելով Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ:

Տպել
2851 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)