Մարտի 1-ի գործով դատապարտյալ Արամ Բարեղամյանի դատավճիռը բեկանվեց. գործը կուղարկվի նոր քննության

ՀՀ վճռաբեկ դատարանն այսօր բեկանեց Մարտի 1-ի գործով դատապարտյալ Արամ Բարեղամյանի վերաբերյալ դատավճիռը:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Արամ Բարեղամյանի գործով Վճռաբեկ դատարանը դատախազության բողոքը բավարարեց մասնակի. Դատախազությունը պահանջել էր նրան եւս արդարացնել իրեն մեղսագրված արարքում, սակայն Վճռաբեկ դատարանը, բեկանելով դատական ակտը, քրեական գործն ուղարկել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության»,- նշեց Աբրահամյանը:

Բարեղամյանը, հիշեցնենք, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի դատավճռով 2008 թվականին մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու եւ ծառայողական գործունեության հետ կապված դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու արարքներում եւ դատապարտվել էր 6 տարի ազատազրկման: Հետագայում Վերաքննիչ դատարանը, քննելով Բարեղամյանի պաշտպանի բողոքը, որոշել էր այն մերժել՝ անփոփոխ թողնելով դատավճիռը: Վերաքննիչի այդ որոշման դեմ էլ պաշտպանները Վճռաբեկ բողոք էին ներկայացրել, որը 2011 թվականին բողոքը վերադարձրել էր՝ վարույթ չընդունելով:

2018 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Բարեղամյանի գործով ՀՀ գլխավոր դատախազությունը նոր երեւան եկած հանգամանքով վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում է կայացրել: Իշխանության ներկայացուցիչ առանցքային տուժողը, որին մարմնական վնասվածքներ հասցնելու համար էլ հենց դատապարտվել էր Բարեղամյանը, Մալաթիայի նախկին փոխոստիկանապետ, գնդապետ Գագիկ Քամալյանն էր, որը 10 տարի անց հայտարարեց, թե իրականում չի իմացել եւ չգիտի՝ իրեն հարվածողը եղել է Արամ Բարեղամյանը, թե այլ անձ:

2019 թվականի հունվարին արդեն Դատախազությունը վճռաբեկ բողոք ներկայացրեց՝ խնդրելով բեկանել եւ փոփոխել Արամ Բարեղամյանի վերաբերյալ դատական ակտերը՝ ճանաչելով եւ հռչակելով նրա անմեղությունը մեղսագրված արարքներում:

Տպել
2554 դիտում

ՀՀ ընտրված վարչապետ՝ Նիկոլ Փաշինյան․ Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան