Սա էն դեպքը չի, որ անպայման պիտի դատենք. փաստաբանը պարզաբանում է ՍԴ որոշումը եւ Խունդկարյանի 40 էջանոց կարծիքը

Սահմանադրական դատարանը երեկ հրապարակեց «Քրեական օրենսգրքի» 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ կայացված որոշման պատճառաբանական մասը: Ամբողջ որոշումը կազմված է 42 էջից, շուրջ 40 էջ էլ կազմում է ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանի հատուկ կարծիքը՝ կայացված որոշման մասին:

Փաստաբան Գեւորգ Գյոզալյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում պարզաբանել է որոշումը, խոսել նաեւ 300.1 հոդվածի եւ դրանով մեղադրվողների հետագա ճակատագրի մասին:

- Պարոն Գյոզալյան, եթե կարճ եւ փոքր ինչ մատչելի ձեւակերպենք՝ ի՞նչ էր նշանակում Սահմանադրական դատարանի որոշումը, արդյոք Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածն այլեւս գոյություն չունի:

- Այո, դա նշանակում է, որ այլեւս 300.1 հոդված գոյություն չունի, ընդ որում գոյություն չունի իր ուժի մեջ մտնելու պահից՝ 2009 թվականից (սա բխում է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասից), դա էլ իր հերթին նշանակում է, որ այդ թվականից ի վեր այդ հոդվածով դատապարտված բոլոր անձանց գործերը ենթակա են վերանայման:

- Այդ դեպքում ի՞նչ հոդվածով է քրեական գործ հարուցվելու, որեւէ մեկին մեղադրանք առաջադրվելու, եթե, ենթադրենք, վաղը տեղի ունենա սահմանադրական կարգի տապալման դեպք:

- Ամբողջ խնդիրը հենց դա է, հենց դա է ասում Սահմանադրական դատարանը՝ իր որոշման մեջ, որ պարզ չէ՝ ինչ ասել է սահմանադրական կարգի տապալում: Որովհետեւ 300.1 հոդվածը, ինչպես փաստել է Սահմանադրական դատարանը, եւ ես կարծում եմ, որ ճիշտ է փաստել, բլանկետային նորմ է: Այդ նորմի մեջ հղում է կատարվում մեկ այլ իրավական ակտի՝ տվյալ դեպքում Սահմանադրությանը: Եթե կարդանք 300.1 հոդվածը՝ կտեսնենք, որ այն հղում է անում Սահմանադրության 1-5 հոդվածներին եւ 6-րդ հոդվածի 1-ին մասին: Հիմա խնդիրն այն է, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ այդ հոդվածը փոփոխության չի ենթարկվել: Քանի որ ես պատկանում եմ այն իրավաբանների խմբին, ովքեր պնդում են, որ 2015 թվականի Սահմանադրությունը բոլորովին նոր Սահմանադրություն է, ոչ թե 2005-ի Սահմանադրության փոփոխություն, ապա ստացվում է, որ հղում է կատարվում մի իրավական ակտի, որն այս պահի դրությամբ գոյություն չունի եւ այստեղ խնդիր է առաջանում՝ իսկ ի՞նչ ասել է սահմանադրական կարգի տապալում: Քանի դեռ այս հարցերը ակնհայտ որոշակիության խնդիր ունեն՝ Սահմանադրական դատարանն ասել է՝ այս նորմը ճանաչել հակասահմանադրական: Հիմա երբ որ դուք այդ հարցը տալիս եք, ասում եք՝ հիմա եթե սահմանադրական կարգը տապալեն՝ ինչ է լինելու, ես էլ կարող եմ հակընդդեմ հարցադրում անել, թե ինչ ասել է Սահմանադրական կարգի տապալում, որովհետեւ մենք չգիտենք՝ ինչ ասել է սահմանադրական կարգի տապալում:

- Հիմա այդ բացը ինչպե՞ս է հնարավոր լրացնել: Ինչպե՞ս ենք իմանալու՝ ինչ ասել է սահմանադրական կարգի տապալում:

- Դա օրենսդրի գործառույթն է. եթե օրենսդիրը բավարար չափով հստակեցնի, թե ինչ նկատի ունի սահմանադրական կարգի տապալում ասվածի տակ, եւ օրենսդրորեն այն աստիճանի պարզ բացատրի, որ անհրաժեշտության դեպքում անձը կարողանա համապատասխանեցնել իր վարքագիծը այդ ձեւակերպման հետ, ապա սա կլինի դրա լուծումը:

- Այսինքն՝ պետք է Քրեական օրենսգրքում փոփոխություննե՞ր կատարվեն:

- Հնարավոր է օրենսդիրը չգնա այդ ուղղությամբ, առհասարակ չցանկանա այդ հասկացությունը քրեականացնել: Բայց եթե որոշեց սահմանել, որ սահմանադրական կարգի տապալումը հանրորեն վտանգավոր արարք է, ապա պարտավոր է Քրեական օրենագրքում փոփոխություններ անել, որով կներմուծեն նոր հոդված կամ ինչ-որ հոդված կլրացնեն այն մասին, թե սահմանադրական կարգի տապալումն ինչ է եւ ինչ պատիժ պետք է նախատեսել դրա համար:

- Հիմա եթե 300.1 հոդվածում բացատրվեր ինչ է սահմանադրական կարգի տապալումը, եւ ասվեր՝ ինչ է նախատեսվում այն խախտելու դեպքում, այս հոդվածը հակասահմանադրական չէ՞ր ճանաչվի:

- Ես չեմ կարող ասել: Սահմանադրական դատարանն ասել է՝ օրենքը, մանավանդ քրեական օրենքը պետք է լինի պարզ (իհարկե վերացականության որոշ աստիճան պետք է լինի օրենքում. Վենետիկի հանձնաժողովն ու Եվրոպական դատարանն էլ են ասում, որ որոշակի վերացականություն կարող է լինել՝ հաշվի առնելով դինամիկ, փոփոխվող կյանքը, բայց այդ վերացականությունը չպետք է այնքան լայն լինի, որ անձինք չկարողանան իրենց վարքագիծը համապատասխանեցնել այդ օրենքին): 300.1 հոդվածը այդ իմաստով չէր համապատասխանում Սահմանադրությանը:

- Կարո՞ղ ենք ասել, որ ի սկզբանե սխալ է եղել 300 հոդվածը բաժանելը:

- 300 հոդվածը այն ժամանակ իբրեւ թե որոշակիացրին, որովհետեւ այն ժամանակ 300 հոդվածում ի թիվս այլ քայլերի, խոսվում էր նաեւ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու մասին: Այնուհետեւ «բռնությամբ»-ը հանեցին, սահմանադրական կարգի տապալումը առանձնացրին: Ինչքան էլ շատերը պնդեն, որ դա ընդամենը առանձնացում է, իմ կարծիքով դա բովանդակային փոփոխություն էր:

- Պարոն Գյոզալյան, հիմա կան անձինք, ովքեր մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու կոչերի մեջ, ինչպես օրինակ, Վազգեն Մանուկյանը: Ի՞նչ է լինելու այդ մեղադրանքների հետ: Նկատի ունեմ՝ եթե չգիտենք սահմանադրական կարգն ինչ է, ի՞նչ ասել է՝ դրա տապալման կոչեր անել:

- Համեմատությունը միանշանակ չէ, որովհետեւ կարծես թե դա այն կոչերն են, երբ անձը կարող է ասել. եկե՛ք, օրինակ, վերացնենք այս կառավարության այսինչ անդամին, վերցնենք իշխանությունը: Ակնհայտ է, որ սա որոշակիության խնդիր չունի: Պարզ է, որ Սահմանադրությամբ նախատեսված է ընտրությունների միջոցով իշխանությունը ձեւավորելու կարգ եւ գտնվում է ինչ-որ մի քաղաքական գործիչ եւ ասում է՝ ինչ ընտրություններ, եկեք վերացնենք Կառավարության էս անդամին եւ իշխանությունը վերցնենք: Սա ակնհայտ սահմանադրական կարգը տապալելու կոչ է: Ես չեմ ուզում խորանալ կոնկրետ գործերի մեջ, հասկանալ, թե այդտեղ ինչ փաստեր են ներկայացված, ես սրանով ուզում եմ ընդգծել, որ մեծ հաշվով իրար հետ այդքան էլ կապված չեն:

- ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը ՍԴ որոշման հետ կապված հատուկ կարծիք է գրել՝ շուրջ 40 էջ, գրեթե այնքան, որքան ՍԴ որոշումն է: Կպարզաբանե՞ք, որն է այդ կարծիքի էությունը:

- Ակնհայտորեն Խունդկարյանը ընդամենը ընթացակարգային հարց է բարձրացրել: Այսինքն մեծ հաշվով եզրափակիչ մասի հետ համաձայն է, պատճառաբանությունների մեջ ուղղակի ուզեցել է ասել, որ եթե դատավոր Դավիթ Գրիգորյանը 300.1 հոդվածի մեջ սահմանադրականության խնդիր է տեսել, դիմել է Սահմանադրական դատարան, այնուհետեւ Աննա Դանիբեկյանին է այդ գործը (Մարտի 1-ի-խմբ.) մակագրվել, ինչպես է Դանիբեկյանն այդ գործը քննում: Իմ տպավորությամբ ուզում է ասել, որ այստեղ ընթացակարգային խնդիր կա, պետք է պարզվի՝ եթե, օրինակ, երկրորդ դատավորը խնդիր չի տեսնում, արդյոք մենք պե՞տք է այդ գործը շարունակենք քննել, կամ եթե քննում ենք, պե՞տք է գնահատական տանք դրան, որովհետեւ ըստ էության դատարանը նույնն է, որի մի դատավորը խնդիր է տեսել, մյուսը՝ ոչ: Ասում է՝ եթե կտրվենք այս երկու դատավորներից, խոսքը գնում է նույն դատարանի մասին: Հակիրճ՝ հիմնական բարձրացված խնդիրը դա է:

- Ձեր համար ընդունելի է՞ այս կարծիքը:

- Հասկանալի է, բայց ընդունելի չէ: Ինչ-որ կարծիք է, իրավունքի զարգացման խնդիր չկա այդ կարծիքի մեջ: Չկա պնդում՝ ինչու է ինքը դեմ, չկա պնդում, ինչու է կողմ, ընթացակարգային հարցեր է բարձրացրել պարոն Խունդկարյանը, որը ողջունելի է, ամեն դեպքում մարդը 40 էջ գրել է:

- Պարոն Գյոզալյան, ըստ ձեզ ՍԴ որոշումից հետո 300.1 հոդվածով Քոչարյանի նկատմամբ հարուցված քրգործը պետք է կարճվի՞, վերաորակման խնդիր կա՞:

- Այո՛, պետք է կարճվի, էլ ի՞նչը վերաորակվի: Եթե մարդուն ասում են՝ սահմանադրական կարգ ես տապալել, եւ էդ հոդվածը որոշակիության առումով հակասահմանադրական է ճանաչվել, էդ մասով առնվազն գործի վարույթը պետք է կարճվի, ի՞նչը վերաորակեն:

Մարդուն օրինակ, դատում են կողոպուտի համար, հետո այդ կողոպուտ հոդվածը հակասահմանադրական են ճանաչում, դու չես կարող դա վերաորակես գողություն: Սա հո էն դեպքը չի, որ անպայման պիտի դատենք: Եթե չկա՝ չկա, այնպես չի, որ մի հատ ուրիշ հոդված պետք է պեղենք, գտնենք, դրան համապատասխանեցնենք, սա նոնսենս է ինձ համար՝ անկախ անձերից:

- Այդ հարցը գալիս է նրանից, որ կան մասնագետներ, որոնք ասում են՝ մարդիկ են սպանվել, զոհեր կան, բա ով պետք է պատասխան տա այդ իրադարձությունների համար:

- Ես խնդիրը նայում եմ բացառապես տեսական մակարդակում, եթե անցնեմ անձերին՝ կարող եմ շատ բան ասել, միգուցե իմ կարծիքը սուբյեկտիվ լինի: Քոչարյանի փաստաբանները կարող են մի բան ասել, տուժողինը՝ հակառակը, բայց մասնագիտական առումով դա նոնսենս կլինի: Դա նախաքննության մարմնի խնդիրն է, թող ճիշտ որակեին, եթե փաստեր չունեին՝ մեղադրանք չառաջադրեին: Սա շատ կարեւոր է, որ իրավական խնդիրների մեջ քաղաքականությունը չսողոսկի, որովհետեւ եթե քաղաքականությունը սողոսկեց, կանցնեն էս մարդիկ, կանցնեն իշխանությունները, բայց հարմարեցնելու սերմերը 50-100 տարի Հայաստանից դուրս չեն գա:

- Ըստ ձեզ, ի սկզբանե հարմարեցվա՞ծ է եղել այս հոդվածը ինչ-որ բաների:

- Ես դա չեմ կարող ասել: Իմ կարծիքն այդ հոդվածի հետ կապված այն է, որ այն այո՛, չի համապատասխանել իրավական որոշակիության սկզբունքներին՝ հենց միայն նրա համար, որ հղում է տալիս ինչ-որ Սահմանադրության, որն այս պահին գոյություն չունի: ՍԴ որոշումն ինձ համար ընկալելի եւ ընդունելի է:

Տպել
2938 դիտում

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ