Այսօրվա գոռացողների կազմը համընկնում է Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի շահառուների հետ. նրանք ձգտում են հեղաշրջման. Մեհրաբյան

Այսօր Ազատության հրապարակում համապետական հանրահավաք են հրավիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 ուժերը, որոնք երեկվանից իրենց հռչակել են որպես Հայրենիքի փրկության շարժում:

Այս հանրահավաքը նախորդներից տարբերվելու է առաջին հերթին նրանով, որ այս ուժերն արդեն վարչապետի որոշված թեկնածու ունեն (Վազգեն Մանուկյան) եւ նա այսօր ներկայացնելու է իրենց առաջիկա անելիքների մասին ծրագիր:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի համոզմամբ՝ եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, ապա այս ուժերը վերջինն են, որոնք պետք է մոտենան:

- Պարոն Մեհրաբյան, ըստ ձեզ Վազգեն Մանուկյանի թեկնածությունն ինչպե՞ս է ընկալվել հանրության կողմից: Սպասվո՞ւմ է արդյոք վաղը (այսօր) բազմամարդ հավաք:

-Նախ, այդ 17 ուժերը իմ կարծիքով սայլը կապել են ձիու դիմացը: Այսինքն՝ սկզբում պետք է որոշվեր, թե ի՞նչ պետք է արվի, հետո նոր պարզ դառնար, թե ով դա լավագույնս կանի: Սա մեկ: Երկրորդը՝ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը այսօր այդ հարցը իրեն տալիս է, թե ինչ է պետք անել այսուհետ, եւ մնում է առանց պատասխան: Ո՞վ ասաց, թե անհրաժեշտ քայլերի իրականացնողը պետք է լինեն այդ ուժերը: Որովհետեւ հիմա, երբ ամենաբարձր գոռացողները ասում են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, դա ամենեւին էլ չի նշանակում, որ իրենք պետք է մոտենան: Ավելին ասեմ, որ երեւի ամենավերջինը, ում մտքով պետք է անցնի մոտենալ, դա այդ համախումբն է, եւ այդ իմաստով նրանք չունեն հասարակական աջակցություն եւ չեն էլ կարող ունենալ: Որովհետեւ այնուամենայնիվ այն բոլոր հույսերը, որ հասարակությունը կարճ հիշողություն ունի, միանգամայն անհիմն են, մանավանդ այդ ամենից շատ կարճ ժամանակ է անցել:

- Դուք ասում եք՝ հասարակության հիշողությունը կարճ չէ: Այդ ուժերից մեկի ղեկավարը՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ ներկայացնելով իրենց թեկնածուին՝  ասում էր՝ ի՞նչ է Վազգեն Մանուկյանը՝ կոռուպցիոնե՞ր է, թալանչի՞ է, հայրենասեր չէ՞, անգրագե՞տ է, ի՞նչ է: Ի՞նչ նկատի ունեք, երբ որ ասում եք՝ կարճ չէ հանրության հիշողությունը:

- Գիտեք ինչ, Վազգեն Մանուկյանը 1991 թվականից ընդամենը օգտվել է տարբեր խառնակ իրավիճակներից՝ քաղաքական մակերեսին մնալու համար: Այլ բան նա չի արել եւ մարդիկ գիտեն դրա մասին: Դա եղել է այն տարիներին, երբ Հայաստանի գլխին մի հատ մեծ քար է ընկել: Այլ է պարագան, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողացել երկուսուկես տարվա ընթացքում պետության գլուխը գլուխը հանել այդ քարի տակից: Այդքանով նա, այո՛, մեղավոր է: Բայց գիտե՞ք ինչ, վերջին մարդը, որը պետք է նրան մեղադրի, դա այս համախումբն է, որովհետեւ քար գցողը նրանք են եղել:

- Ինչո՞ւ: Մանուկյանը Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Պաշտպանության նախարար է եղել:

-Է, հասկացանք: Որոշ ժամանակ եղել է: Հետո՞: Էդ պատերազմից հետո հաղթանակը չստացվեց ամրագրել քաղաքականապես, այդ պատերազմի հաղթանակը չստացվեց կապիտալիզացնել մեր պետության զարգացման վրա, որովհետեւ բոլորը փորձում էին պարազիտանալ այդ հաղթանակի վրա: Այդ մարդիկ, ովքեր հիմա ամենաբարձրն են գոռում, սկզբում պարզիտանում էին հաղթանակի վրա, հիմա պարազիտանում են պարտության վրա:

- Ըստ Ձեզ Հայաստանում ժողովրդի իշխանությունը հիմա վտանգվա՞ծ է:

-Իհարկե, որովհետեւ ցանկացած փոփոխության մասին խոսելուց առաջ պետք է փակվի հեղաշրջման ճանապարհը: Այս մարդիկ ձգտում են հեղաշրջման: Կլինի այդ հեղաշրջումը բռնի՝ ուժային, այնպես ինչպես փորձ արվեց նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, թե՞ կլինի այսպես կոչված թավշյա սողացող հեղաշրջում: Հեղաշրջումը հեղաշրջում է: Նրանք փորձում են փողոցային իբր պայքարի իմիտացիայով ֆոն ստեղծել այդ հեղաշրջան համար:

- Դրանո՞վ է պայմանավորված այն, որ որոշել են հետեւից գալ. վարչապետի թեկնածու են առաջադրել՝ վարչապետի հրաժարականին չհասած: Նույնիսկ արտահերթ ընտրությունների պահանջ չկա: Սա քաղաքագիտորեն ի՞նչ է նշանակում:

- Գիտեք ինչ, այդ ամբողջ գործընթացը, որ նրանք նախաձեռնել են՝ կառուցված է մի մեծ խաբեության եւ մանիպուլյացիայի վրա եւ դրանից էլ ծագում են այդ բոլոր հարցերը: Ես ասում եմ՝ սա քննարկելու հարց է՝ Նիկոլ Փաշինյանը պե՞տք է հրաժարական տա, թե՞ ոչ, ե՞րբ պետք է հրաժարական տա, չպե՞տք է հրաժարական տա…այդ ամենը կարելի է քննարկել, բայց այն, ինչ-որ անում են այդ մարդիկ, դա նրա համար չէ, որ այդ քննարկումը տեղի ունենա, այլ նրա համար է, որպեսզի այդ անորոշությունը՝ պայմանավորված մեր պետության անհաջողությամբ եւ պարտությամբ, օգտագործեն իրենց ներխմբակային շահերը առաջ տանելու համար: Սրանք այն ուժերն են, որոնք օրինակարգ ընտրական գործընթացի պարագայում իրենց մարգինալ սեգմենտից դուրս գալու որեւէ շանս չունեն, հետեւապես նրանց խնդիրն է խառնակություն հարուցել եւ այդ խառնակությամբ գալ հասնել այդ իշխանությանը, գալ հասնել պետական միջոցներին եւ պատմության անիվը ետ շրջել: Այլ բան չկա այդտեղ:

- Կարծիք կա, որ իրականում Վազգեն Մանուկյանը չէ այս ուժերի թեկնածուն, դուք որեւէ մեկին տեսնո՞ւմ եք նրա հետեւում:

- Ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ Հոկտեմբերի 27-ի շահառուների, Մարտի 1-ի շահառուների եւ այսօրվա բարձր գոռացողների այդ պերսոնալ կազմը գրեթե մեկին մեկ համընկնում է:

- Պարոն Մեհրաբյան, կրկին սկսել են շրջանառվել տեսակետներ, թե այս թեկնածուն Ռուսաստանին հարմար է, այն թեկնածուն հարմար չէ: Ինչո՞ւ է կրկին այդ թեզը սկսել շրջանառվել:

- Մոռացեք Ռուսաստանին: Ընդամենը դա կասեմ: Ռուսաստանը չէ, որ պետք է որոշի, թե ով պետք է ղեկավարի Հայաստանը:

- Օրերս ոմանք նույնիսկ բանավիճում էին՝ Ռուսաստանը սատարո՞ւմ է Փաշինյանին, թե՞ նրա հեռանալու կողմնակից է, սատարո՞ւմ է Վազգեն Մանուկյանին, թե՞ ոչ: Ինչո՞ւ:

- Որովհետեւ դա մանիպուլյացիայի կարեւորագույն մասն է:

- Հիմա, երբ Արցախում ռուսական ներկայությունը մեծացել է՝ ուղիղ իմաստով, այնտեղ եւս ինչ-որ փոփոխություններ են: Ինչպե՞ս եք գնահատում Արայիկ Հարությունյանի նոր կադրային քաղաքականությունը: Երկու նոր նշանակում եղավ, որոնցից մեկը ծայրահեղ ընդդիմադիր հայացքներով Վիտալի Բալասանյանն է: Նրա մասին պատերազմի օրերին տարատեսակ տեղեկություններ էին շրջանառվում:

- Ես չեմ ուզում նրա վերաբերյալ խոսակցությունները մեկնաբանել, դրանով թող զբաղվեն պատկան մարմինները, բայց ինչ վերաբերում է նրա նշանակմանը՝ ես չեմ պատկերացնում, թե ինչ պետք է անի Վիտալի Բալասանյանը հիմա այնտեղ, այդ պաշտոնում, դրա օգուտը հայ ժողովրդի համար որն է՝ հաշվի առնելով նրա վերջին 2 տարվա հայտարարությունները՝ կապված Հայաստանի իշխանությունների եւ Հայաստանի վարած քաղաքականության հետ: Ես այդ նշանակմանը խիստ բացասաբար եմ վերաբերվում: Մանե Թանդիլյանի հետ կապված որեւէ խնդիր չունեմ, պրոֆեսիոնալ է իր ոլորտում:

- Բայց Ձեզ համար տեսանելի՞ է՝ ինչ է տեղի ունենում Արցախում:

- Տեսնում եմ, որ այնտեղ բարդ է իրավիճակը, շատ ավելի բարդ, քան նույնիսկ Հայաստանում: Եվ Բալասանյանի նշանակումն էլ պարտադրված քայլ էր: Ես կարծում եմ այդ իմաստով Հայաստանի ղեկավարությունը պետք է լուրջ խոսակցություն ունենա Ղարաբաղի ղեկավարության հետ:

- Որտեղի՞ց պարտադրված:

- Այդ ուժերի կողմից առնվազն:

- Պարոն Մեհրաբյան, վերադառնալով Հայաստանին՝ ասում եք, որ վաղը հանրահավաք հրավիրած ուժերը այն ուժերն են, որոնք վերջինը պետք է մոտենան, իսկ ո՞ր ուժերը պետք է առաջինը մոտենան, ինչո՞ւ ասպարեզում չկա այդպիսի ուժ, որը առաջինը մոտենալու շանս կստանա:

- Մենք եկանք նրան, ինչից սկսել էինք՝ նախ պետք է որոշենք, թե ինչ անել, եւ ըստ այդմ էլ կերեւա հետագան:

- Իսկ ո՞վ պետք է որոշի:

-Հասարակությունը պետք է որոշի ինչ անել՝ համապատասխան լեգիտիմ, Սահմանադրությամբ սահմանված մեխանիզմներով, եւ ըստ այդմ էլ պարզ կլինի, թե ով դա լավագույնս կանի: Մեխանիզմը դա է, ոչ թե դուք հեռացեք, մենք մոտենանք, հետո կերեւա թե ինչ ենք անում: Դա նման է «12 աթոռի» մեծ կոմբինատորին, որ ասում է՝ առաջին քայլը E2, E4, հետո կերեւա: Այդպես չի լինում:

- Բայց որոշելու սահմանադրական մեխանիզմը ընտրությունն է, ընտրություն չկա առաջիկայում:

- Ուրեմն պետք է տարվի բաց եւ լայն դիսկուսիա սրա հետ կապված: Հայաստանը որբի գլուխ չէ, որ ով ուզենա գա վրան վարսավիրություն սովորի:

Տպել
7758 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել