#Ազատության հրապարակ

Մայիսի 25-ին Ազատության հրապարակում «Վերջին զանգի» գլխավոր միջոցառումն է անցկացվելու

Հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում աջակցել Ճանապարհային ոստիկանությանը՝ տվյալ օրը անվտանգ երթեւեկությունն ապահովելու հարցում:

Քիչ հետո գյումրեցիները կգան Երեւան եւ կմիանան այստեղ պայքարող քաղաքացիներին

«Գյումրիում մեծ հաշվով օրակարգ չկա: Քանի որ իրադարձությունները ծավալվում են Երևանում, Գյումրիից կմեկնենք Երեւան՝ միանալու ընդհանուր օրակարգին»,- նշել է ակտիվիստ Կարեն Պետրոսյանը:

Ինչ է կատարվում Ֆրանսիայի հրապարակում 14 ժամ անց (լուսանկարներ)

Հրապարակում կատարվողը ներկայացնում ենք առանց մեկնաբանության՝ լուսանկարներով:

Փնտրում ենք ՀՀԿ-ին՝ շրջափակելու համար, թռած են. #ԻմՔայլը երթ է անցկացնում. թարմացված

Խոսելով այն խնդրի մասին, որ իշխանական հեռուստաընկերությունները չեն լուսաբանում իրենց նախաձեռնությունը՝ Փաշինյանն առաջարկեց ծանոթներին եւս տեղեկացնել հանրահավաքների մասին:

Ռուբեն Հախվերդյանը նույնպես Ազատության հրապարակում էր (տեսանյութ)

Հայտնի երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը նույնպես այսօր Ազատության հրապարակում մասնակցում էր Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի դեմ կազմակերպված հանրահավաքին:

Պատրաստ եմ ինչքան պետք է գալ այստեղ. Սերգեյ Դանիելյանն էլ միացավ #ԻմՔայլին

Այդ ամենը ձնագնդիի էֆեկտ ունի, չի կարող որևէ հանցագործ, որն ինչ-որ բաներ է արել, հրաժարվի այդ աշխարհից, նախ, շրջապատը թույլ չի տա, հետո էլ աշխարհը չի հասկանա:

ՀՀԿ-ն խորհրդի նիստը թաքուն կանի, քաղաքից դուրս, որ չընկնի ընդդիմադիրների շրջափակման մեջ

Եւ ահա, գնահատելով իրավիճակը, ՀՀԿ-ականները որոշել են նիստը մայրաքաղաքից դուրս անել, որպեսզի չընկնեն ընդդիմադիրների շրջափակման մեջ: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀԿ խորհրդի նիստը տեղի է ունենալու Ծաղկաձորում:

Կարգին Հայկոն եւս միացել է #ԻմՔայլը շարժմանը. նա Ֆրանսիայի հրապարակում է

Երթեւեկությունը կիսով չափ դադրեցված է Մաշտոցի եւ Բաղրամյան պողոտաներում:

Պարտադիր պիտի գնամ #ԻմՔայլը շարժմանը, գնամ հասկանամ՝ ումից ինչ ենք պահանջում. Ե. Բորիսենկո

Ինձ համար ոչ մի նախագահն էլ լավը չի եղել, այնպես չէ, որ միայն ինքն է վատը, մեր ընտրած նախագահներից ոչ մեկն էլ նախագահ չի եղել:

#ԻմՔայլը Բեռլինից Ազատության հրապարակ է գալիս. երկընտրանքի մեջ ընտրեց Ազատության հրապարակը

«Ես փոքր մարդ եմ կոչերի համար, բայց ամեն դեպքում, եթե դժգոհ եք, ուրեմն արեք ձեր քայլը, ու արդյունք կլինի»:

ԵՊՀ-ում դասադուլ է սկսվել՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետի

Դասադուլավոր ուսանողները քիչ առաջ մտան ԵՊՀ կենտրոնական մասնաշենք եւ գիտխորհրդի դահլիճի դռան վրա փակցրեցին ՄերժիրՍերժին, #ԻմՔայլը գրությամբ թռուցիկներ:

Քաղաքական հարթության մեջ Փաշինյանը ճնշում բանեցնելու իրավունք միանգամայն ունի. քաղաքագետ

Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ տեղին է, որ Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է Սերժ Սարգսյանի՝ 2014-ին ասած հայտնի խոսքերը:

Օրվա կադրը. Սերժ Սարգսյանի դեմ պայքարող աղջիկը բուկլետ է բաժանում փողոցի մեջտեղում պառկած

Լուսանկարը հրապարակվել է ֆեյսբուք սոցիալական ցանցում

Հայաստանում հավերժ դիկտատոր չի կարող լինել. Բեռլինից գալիս է՝ մասնակցելու շուրջօրյաներին

Նա ակնկալում է, որ կստեղծվի ժամանակավոր կառավարություն, կձեւավորվի այնպիսի միջավայր, որ ժողովուրդը հնարավորություն կունենա ընտրությունների միջոցով ձեւավորել բալանսավորված իշխանություն:

ԱԺ շենքը շրջափակելը միակ գործողությունը չէ, որ նախատեսում ենք իրականացնել. Փաշինյան

«Մեր ստացած ազդակները մեզ հուշում են, որ ունենալու ենք ուժեղ Ազատության հրապարակ»:

Բռնություն կիրառելը միակ մեթոդը կլինի Ազգային ժողովի դարպասները բացելու համար. քաղաքագետ

Բաղդասարյանի խոսքով՝ բռնությունը միակ մեթոդն է, որով հնարավոր կլինի բացել Ազգային ժողովի դարպասները:

Միջազգային մամուլի անդրադարձը «Ազատության ջահին»

ԱԺ նիստերի դահլիճում Արարատ Միրզոյանի եւ Լենա Նազարյանի ապրիլի 11-ին իրականացրած ակցիային անդրադարձ են կատարել ոչ միայն հայկական լրատվամիջոցները:

Փաշինյանն ուղերձով դիմեց բոլոր մարզերին՝ հատ-հատ նշելով այնտեղ գտնվող բնակավայրերը

Փաշինյանն ուղերձով դիմեց նաեւ սփյուռքի բոլոր հայ համայնքերին՝ գործուղվել դեպի Երեւան, Ազատության հրապարակ` վաղը՝ 18:30-ին, որպեսզի պայքարեն Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ:

Հանրահավաքի իրազեկում իրականացնող ուսանողները հաղորդում են ներկայացրել ոստիկանություն

Տնտեսագիտական համալսարանի մուտքերից մեկի մոտ #ԻմՔայլը գրաֆիտին դաջելիս ուսանողների վրա է հարձակվել քաղաքացիական հագուստով մի անձ, խլել տրաֆարետը, մանր կտորների բաժանել այն ու դիմել փախուստի:

ԵՊՀ-ում հարձակվել են հանրահավաքի իրազեկում իրականացնող ուսանողների վրա, քաշքշել

ԵՊՀ աշխատկազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը քաշել է ուսանողուհիներից մեկի ձեռքից եւ գոռացել՝ էս ի՞նչ եք անում, քաղաքական թռուցիկ եք բաժանում: Նա հրել է ուսանողուհուն:

Եթե Նիկոլ Փաշինյանը և իր թիմը շրջափակեն ԱԺ-ն, ոստիկանությունը բռնության կդիմի. քաղաքագետ

Ըստ Բաղդասարյանի՝ բռնությունը միակ մեթոդն է, որով հնարավոր կլինի բացել ԱԺ-ի դարպասները:

Հրաշք ժողովուրդն ընկել է բաշիբոզուկների եւ ավազակների ձեռքը. Աշոտ Ադամյան

Տեղյակ եմ #ԻմՔայլը նախաձեռնությանը եւ հրաշալի եմ վերաբերվում: Այն բոլոր նախաձեռնությունները, որոնք Հայաստանին կտանեն դեպի մաքրում այդ ապօրինի քայլերից՝ ինձ համար ողջունելի են եւ ընդունելի:

Ապրիլի 13-ից կսկսվի շուրջօրյա հանրահավաք. Լենա Նազարյանն ԱԺ ամբիոնից դիմեց ժողովրդին

Լենա Նազարյանը իր խոսքում նշել է, որ իրենց գործընթացը չի լուսաբանվում Հ1-ի եւ այլ հեռուստաընկերությունների կողմից, ինչպես նաեւ բերման ենթարկում իրենց հանրահավաքի մասին իրազեկող քաղաքացիներին:

Եթե Միքայել Մինասյանին առաջադրեն, ՀՀԿ-ի կեսը կվազի Ազատության հրապարակ. Նիկոլ Փաշինյան

«Կոչ եմ անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր համոզված են, որ ես իշխանական պրոյեկտ եմ, կայացնել դատավճիռը եւ կազմակերպել իմ գնդակահարությունը»,- նշեց Փաշինյանը:

Եթե Սարգսյանն ընկավ՝ վերջին մահացու հարվածը Ծառուկյանն է տալու. Արամ Հարությունյան

- Եթե Կրակեմ Հրաչն էլ պիտի նպաստի, որ Սերժ Սարգսյանը գնա, թող նպաստի, հետո ընտրությունների ժամանակ թող ժողովուրդն ընտրի:

#ԻմՔայլ-ին է միացել Զարեհ Պալյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը զանգել է Նիկոլ Փաշինյանին

Փաշինյանը հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է, որ ուրախ կլիներ Րաֆֆի Հովհաննիսյանին տեսնել ապրիլի 13-ին Ազատության հրապարակում:

Սերժ Սարգսյանի տեղը թոշակառուների բազկաթոռն է մինչեւ կկանչեն հարցաքննության. Լ. Բարսեղյան

Մեր պահանջն այն է, որ Սերժ Սարգսյանը չպիտի վերադառնա քաղաքականություն, թող գնա 1.5 հեկտար հող են տվել, զբաղվի գյուղատնտեսությամբ:

Սերժ Սարգսյանի պատկերով փուչիկները օդ նետեցին՝ ազատվելով գաղջ մթնոլորտից

«Մերժին Սերժին» վանկարկումները չէին դադարում: Հանրահավաքի կազմակերպիչները շարունակում էին իրենց դրամահավաքը` Սերժ Սարգսյանին թոշակի ուղարկելու համար:

Ապրիլի 13-ին Ազատության հրապարակը ծանրաբեռնված է լինելու. միանգամից 3 ուժ է ներկայանալու

«Միասնությունը ե՞րբ է խոչընդոտել, տարանջատումն է խոչընդոտում: Ես կարծում եմ, որ մինչեւ ապրիլի 13-ը համագործակցության խնդիրները պետք է քննարկվեն եւ լուծվեն, հակառակ դեպքում խոչընդոտներ կլինեն»:

#ԻմՔայլը արշավի 13-րդ օրն է. Փաշինյանը ուղերձով դիմեց ՀՀ մարզերին և սփյուռքին (թարմացվող)

Ավելի վաղ գրել էինք, որ այսօր առավոտյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ #ԻմՔայլը նախաձեռնության անդամ Արփի Դավոյանի տան դռան առաջ գլխատված թռչուն է հայտնաբերվել:

Ազատության հրապարակը միաժամանակյա «բռոնյա» է արել 3 ուժ. կմիավորվե՞ն, թե կխոչընդոտեն իրար

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարելու նպատակով Ազատության հրապարակն ապրիլի 1-ից միանգամից երեք տարբեր ուժեր «բռոնյա» են արել:

ՔՊ-ի եւ Մերժիր Սերժին նախաձեռնության միջեւ որոշակի համագործակցություն կլինի. ՔՊ-ի խոսնակ

«Դրանք կարող են ներառել իրազեկման ակցիաներ, բուկլետների տարածումներ, միմյանց գործընթացների մասնակցություն»:

Ես անելու եմ իմ քայլը եւ քաղաքացիներին կոչ եմ անում՝ անել իրենց քայլը. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիներին՝ ասաց, որ նա ձեւավորել է ստահոդ պետություն:

Քաղաքացիական պայմանագիրը մարտի 31-ին հստակ գործողություններ է անելու

Այս օրերին ՔՊ-ում քննարկումների վերջնական փուլն է:

ՔՊ-ականները ինտրիգային լուսանկարներ են հրապարակում, ի՞նչ է տեղի ունենալու մարտի 31-ին

ՔՊ-ից 14+4 ճանապարհային քարտեզի մասին մանրամասներ չեն շտապում հայտնել: Մեր զրույցում կուսակցության անդմաները նշեցին, որ ավելին կասեն միայն մարտի 31-ին:

ՄերժիրՍերժին երթի մասնակիցները Մելիք Ադամյան 2-ում՝ ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակի մոտ

Երթի մասնակիցները ՀՀԿ կենտորանական գրասենյակի մոտ վանկարակել են, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է միայն Երեւան-Ստեփանակերտ չվերթի համար:

Սերժ Սարգսյանի առաջարկը դասական քաղաքական կաշառք էր. Արամ Կարապետյան

«Մենք խոսում ենք արգումենտված թեմաներով, ես հոգնել եմ այդ թեմաներից, դրա համար էլ շատ հաճախ լռում եմ, լինելով ժողովրդի մեջ՝ ես որոշում եմ լռել»:

Երբ Սարգսյանը մատ է թափ տալիս, մոտս այդ մատը ջարդելու ցանկություն է առաջանում. Սանասարյան

«Հայկական ժամանակ»-ը ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց, թե սա արդյո՞ք զգուշացում չէ ընդդիմադիրների համար, ովքեր փորձում են քաղաքական գործընթացներ իրականացնել:

Վոլոդյա Ավետիսյանի նստացույցի շարունակությունը պարզ կլինի այսօրվա հանրահավաքից հետո

«Մեր նպատակը հեղափոխություն անելն է, համախմբված պայքարի միջոցով արդարության հասնելն ու թույլ չտալ, որ համատարած կուռուպցիան եւ անարդարությունը երկիրը վերջնականապես կործանեն»:

Այս գումարման ԱԺ-ում իմ թիրախում ՀՀԿ խմբակցությունն է. Փաշինյանի պատասխանը՝ Աշոտյանին

Նախորդը ծուղակ էր: Նրանք, ովքեր մտան այդ ծուղակի մեջ, հայտարարում են, որ իրենք ի վիճակի չեն պայքարել:

ԵԼՔ դաշինքում փողոցային պայքարի մի քանի տարբերակ է քննարկվում. Արարատ Միրզոյան

- Պարոն Միրզոյան, եթե կոնսենսուս չլինի, ապա նման դեպքերում դաշինքի հուշագրում ի՞նչ է նշված: Լուծարվու՞մ է այն:

Ազատության հրապարակում մեկնարկել է Հաց Բերողի հիշատակին նվիրված հանրահավաք-երթը

Ազատության հրապարակում այս պահին մեկնարկել է Հաց Բերող Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված հանրահավաք-երթը: Հանրահավաքը նախաձեռնել է «Հանուն Հայաստան պետության» ճակատը:

Նիկոլ Փաշինյանը՝ Ազատության հրապարակում. առաջին հանրահավաքը կկայանա ապրիլի 3-ին

Նախնական տեղեկություններով՝ դաշինքից միայն Քաղաքացիական պայմանագիր կուսակցութունն է ցանկանում փողոցային պայքար սկսել, որին կտրուկ դեմ է Լուսավոր Հայաստան կուսակցությունը:

ԵԼՔ-ը Նիկոլ Փաշինյանին միայնակ կթողնի՞ եւ արդյո՞ք քաղբանտարկյալ դառնալու մտավախություն կա

«Երբ ասվում է, որ այս պահին պահանջ չկա, ուրեմն պետք է հասկանալ՝ արդյո՞ք հաջորդ պահին էլ պահանջ չկա: Այս պահն անցավ արդեն»:

Ես պատրաստ եմ շատ լուրջ գործողությունների. ի՞նչ է քննարկել Փաշինյանը քաղհասարակության հետ

Փաշինյանն ասաց, որ անհրաժեշտ է այն համոզմունքը, որ ժողովուրդն է իրեն լիազորել այդ գործողությանը, իսկ ինքը պատրաստ է թույլ չտալ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը:

Իշխանությունը բազմամարդ հանրահավաքներ է կանխատեսում եւ պատրաստվում է ապրիլին

ՀՀԿ փոխնախագահը միաժամանակ արդեն ակնարկներ է արել, որ ընդդիմությունը, իբր, փորձելու է սահմանադրական գործընթացից դուրս ապահովել քաղաքական մոբիլիզացիոն պրոցես:

Պետական շահ. Մելիքյանը հաստատում է, որ ՀՀԿ ԳՄ-ն կարող է բեկանել Սերժ Սարգսյանի խոսքերը

ՀՀԿ-ից Կարեն Ավագյանն էլ կարծում է, որ վարչապետի թեկնածուի առաջադրումը եւ ընտրությունը օրենքով վերապահված է ՀՀԿ-ին, ուստի փողոց դուրս գալու անհրաժեշտություն չկա:

ՀՀԿ-ում ներքաղաքական խմորումները չեն բացառում. ԳՄ-ն կբեկանի՞ Սերժ Սարգսյանի խոսքերը

Նրա հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը չի բացառել ներքաղաքական խմորումները:

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը