Իշխանությանը դեղին քարտ է ցույց տալիս այն ուժը, որին ժողովուրդը 5 ամիս առաջ կարմիր քարտ ցույց տվեց և «հեռացրեց դաշտից»

Եվ այսպես, Դաշնակցությունն Ազատության հրապարակում հանրահավաք կազմակերպեց եւ իշխանություններին դեղին քարտ ցույց տվեց։ Զավեշտ է, իհարկե, որ իշխանություններին դեղին քարտ է ցույց տալիս քաղաքական այն ուժը, որին ժողովուրդն ընդամենը հինգ ամիս առաջ կարմիր քարտ է ցույց տվել եւ «հեռացրել դաշտից» (Ազգային ժողովից), բայց սա դեռ մի կողմ թողնենք։ Դաշնակցականները «զարգանալու ենք չզիջելով» գրությամբ մի մեծ ցուցապաստառ էին բերել հրապարակ՝ ըստ երեւույթին նկատի ունենալով զիջումների անթույլատրելիությունն Արցախի հարցում, ու կողքից նայողների մոտ կարող էր տպավորություն ստեղծվել, թե «ուրեմն իշխանությունները հայտարարել են, որ հնարավոր չէ զարգանալ առանց Արցախի հարցում զիջումների, դաշնակցականներն էլ հակառակն են պնդում»։

Իրականում իշխանություններն, իհարկե, երբեւէ նման բան չեն հայտարարել, բայց քանի որ թեման շրջանառության մեջ է դրվել, արժե մի քանի նկատառումներ ներկայացնել։ Առանց վերջնական խաղաղության հաստատման, առանց շրջափակումը վերացնելու եւ այլն զարգանալ, իհարկե, հնարավոր է, եւ Հայաստանը վերջին 25 տարիներին, իհարկե, զարգացել է (աշխարհում ընդհանրապես հնարավոր չէ գտնել որեւէ երկիր, որը վերջին 25 տարիներին չի զարգացել)։ Բայց մենք բոլորս, այդ թվում՝ նաեւ դաշնակցականները, վստահաբար, հասկանում ենք, որ մեր դեպքում կարեւորը ոչ թե պարզապես զարգանալն է, այլ զարգացման տեմպերով Ադրբեջանից ետ չմնալը։ Որովհետեւ եթե, օրինակ, վերջին 25 տարիներին Հայաստանի տնտեսությունն աճել է տարեկան միջինը 5 տոկոսով, իսկ Ադրբեջանինը՝ ասենք, 6 տոկոսով, նշանակում է՝ իրականում մենք ետընթաց ենք արձանագրել։ Սա միանշանակ է, այս հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող, հետեւաբար՝ երբ Դաշնակցությունը հայտարարում է, թե զարգանալու ենք առանց զիջելու, խոսքը պիտի լինի զարգացման այնպիսի տեմպերի մասին, որ Ադրբեջանից ետ չմնանք։

Հնարավո՞ր է արդյոք դա։ Չենք վիճում, գուցեեւ հնարավոր է։ Բայց փաստն այն է, որ մինչեւ հիմա (վերջին 25 տարիներին) դա մեզ չի հաջողվել։ Հետեւաբար՝ Դաշնակցությունը պիտի կարգախոս հնչեցնելու փոխարեն պատասխաներ շատ հստակ հարցի՝ «բա եթե հնարավոր է, ինչո՞ւ մինչեւ հիմա չի հաջողվել, որո՞նք են պատճառները, ովքե՞ր են մեղավորները»։ Գուցե պատճառն ընդամենը նախկինների ապաշնորհ կառավարո՞ւմն է եղել։ Գուցե պատճառն այն է եղել, որ պետական համակարգը ոտից գլուխ կոռումպացված էր, իսկ բարձրաստիճան պաշտոնյաները միլիարդներ էին թալանում ու սեփական երկրում ներդրումներ կատարելու փոխարեն այդ գումարները դուրս բերում երկրից՝ բիզնեսներ հիմնելով որտեղ ասես, բացի Հայաստանից։ Ամենայն հավանականությամբ հիմնական պատճառները հենց սրանք են եղել, ու եթե դրանք չլինեին՝ Հայաստանն իսկապես զարգացման տեմպերով ետ չէր մնա Ադրբեջանից, չնայած վերջինիս նավթային պաշարներին։ Բայց որեւէ մեկը հիշո՞ւմ է, որ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի օրոք Դաշնակցությունը դեղին քարտեր ցույց տար իշխանություններին։ Որքան հիշում ենք՝ այդ կուսակցությունը կամ իշխող կոալիցիայի մաս էր կազմում, կամ էլ հերթական ընտրություններից առաջ կարճ ժամանակով «խռովում էր» իշխանություններից՝ ավելի շահեկան քարոզարշավ անցկացնելու եւ հետագայում նույն այդ իշխանությունների հետ թաքուն կամ բացահայտորեն համագործակցելու համար։

Հիմա հարցին նայենք այլ տեսանկյունից։ Ենթադրենք՝ Դաշնակցությունը հարյուր տոկոսով իրավացի է, եւ նրանց միակ մտահոգությունն այն է, որ Հայաստանը կարողանա որակյալ զարգացում ապահովել ներկա պայմաններում։ Այդ դեպքում ինչպիսի՞ն պիտի լիներ այդ ուժի դիրքորոշումը։ Ճիշտ է, նրանք պիտի փորձեին հասկանալ նախկին ձախողումների պատճառները, բացահայտել եւ պատժել մեղավորներին, ու զուգահեռաբար՝ վերացնել կոռուպցիան, նորմալ բիզնես-միջավայր ապահովել, եւ այլն։ Այսինքն՝ այն, ինչով զբաղվում են այսօրվա իշխանությունները։ Իսկ ինչպե՞ս է վարվում Դաշնակցությունը։ Հենց որ իշխանությունները որեւէ կոնկրետ քայլ են ձեռնարկում «չզիջելով զարգանալու» պայմաններ ստեղծելու ուղղությամբ, նրանք վազելով գնում-կանգնում են նրանց կողքին, ում պատճառով նախկինում ձախողվել է «չզիջելով զարգանալը»։ Նրանց կողքին, ովքեր «չզիջելով»՝ զարգացրել են միայն իրենց մերձավորների անձնական բիզնեսները։

Առանց հասկանալու, որ հենց դա է դեպի պարտադրված զիջումներ տանող ամենակարճ ճանապարհը։

Տպել
7762 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել