Քոչարյանին փոխարինեք այս աղջկանով, ինքն ավելի սթափ է. Անի Խաչատրյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի՝ այսօր տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթի այն հատվածին, որտեղ նա ասում է, որ ուզում է բոլորով ևս մեկ անգամ վերահաստատեն՝ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անկախությունը, անվտանգությունը և ինքնիշխանությունը բացարձակ արժեքներ են:

Խաչատրյանը Մկրտչյանի ելույթի այդ հատվածին կցել է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսներից մեկի ժամանակ հայտնած այն դիրքորոշումը, որտեղ Քոչարյանն ասում է՝ «Հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել այդ միութենական պետության շրջանակներում, կարող է լինել»:

Խաչատրյանը հարց է հնչեցրել՝ գրելով. «Ուզում եմ հասկանալ՝ բա դուք մի բեմում համատեղ ո՞նց եք «հայրենիք փրկում», կողմնորոշվեք.....: Այնուամենայնիվ, քոչարյանին փոխարինեք այս աղջկանով։ Ինքն ավելի սթափ է»:

Հիշեցնենք՝ «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը ասել էր, որ չպետք է վախենալ Ռուսաստանի հետ միութենական պետություն ձևավորելու հարցից։ Ավելին՝ տարածաշրջանում գործոն լինելու լուծումներից մեկը ՌԴ-ի հետ միութենական պետություն ունենալու ճանապարհն է։

«Կան լրջագույն օրակարգային հարցեր, որոնց լուծումները պետք է գտնել, բայց այդ լուծումները կախված են, թե ինչ ուղղությամբ ես գնում։ Եթե դու գնում ես գործոն լինելու ճանապարհով, հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել այդ միութենական պետության շրջանակներում, կարող է դա լինել։ Այսօր դա իսկապես չկա, այդ պրոցեսի նախաձեռնողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը»,- նշել էր Քոչարյանը:

Հիշեցնենք՝ այսօր հայաստանյան խորհրդարանական ընդդիմադիր ուժերը հանրահավաք էին հրավիրել Ազատության հրապարակում: Հանրահավաքը կրում էր «Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը» խորագիրը: Ըստ Իրազեկ քաղաքացիների միավորման հրապարակած թվերի՝ հանրահավաքին մասնակցել էր 11,200 մարդ:

Տպել
14202 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել