Ցուցարարների թիվը հասել է 4700 մարդու, լուսանկար թռչնի թռիչքի բարձրությունից. թարմացված

Ապրիլի 14-ի զարգացումներին կարող եք հետեւել  այստեղ:

Լուսանկարը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի

02:28- «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն լուսանկար է հրապարակել թռչնի թռիչքի բարձրությունից եւ տեղեկացրել, որ ապրիլի 13-ին՝ ժամը  19:30-ի դրությամբ ցուցարարների թիվը հասել  4400-4700 մարդու:

01:35- Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այն տեղեկություններին, որ ՀՀԿ-ն պատրաստվում է վաղվա խորհրդի նիստը քաղաքից դուրս անցկացնել, նշեց, որ իշխանությունը զգուշանում է:

«Եթե որեւէ մեկն ուրիշ պատճառ կարող է մատնանշել, թող մատնանշի: Ես դեռ նախորդ շաբաթ էի նշել, որ ՀՀԿ-ի գրասենյակի շրջափակումը մեր պլանների մեջ մտնում է, եւ նրանք երկու գործողություն արեցին: Նախ, ԳՄ-ի նիստը շուտ արեցին, ապա, երբ մենք խորհրդի նիստի վերաբերյալ մեր հայտարարությունն արեցինք, նրանք որոշեցին տեղը փոխել: Ես չեմ ուզում այդ որոշումները թերագնահատել կամ գերագնահատել»,- ասաց Փաշինյանը:

Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ն իր նիստը անցկացնելու է Ծաղկաձորում, ՀԺ-ն Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ հնրավո՞ր է որոշեն փակել Երեւան-Ծաղկաձոր ավտոճանապարհը:

«Մենք հիմա իրավիճակը քննարկում ենք, բայց ես ասում եմ, որ մեր հիմնական խնդիրն այն է, որ ՀՀ քաղաքացիներն օգտվեն իրենց կամարտահայտությունից»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

Այս պահին Ֆրանսիայի հրապարակում ցուցարարները երաժշտություն են լսում, փողոցները շարունակում են փակ մնալ:

01:20-  Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող քաղաքացիները շարունակում են մնալ Ֆրանսիայի հրապարակում: Նրանք քիչ առաջ զորավարժություն էին անում՝ նախապատրաստվելով ոստիկանության կողմից հնարավոր միջամտության դեպքում պատասխան գործողություններ կատարելուն, որը բացառապես լինելու է խաղաղ: Նստացույցի մասնակիցները բաժանվեցին երկու խմբի` ոստիկաններ ու ցուցարարներ, ապա բեմադրեցին ոստիկանների կողմից հնարավոր գործողությունները: 

22:30- Ֆրանսիայի հրապարակում քաղաքացիներն արդեն վրաններ են տեղադրում՝ գիշերելու համար: Այս գործողությանը զուգահեռ ցուցարարները նստարաններ են տեղադրել փողոցների մեջտեղում: Այս պահին Դեմիրճյան փողոցում էլ ոստիկանական ուժեր կան կենտրոնացված:

«Մենք պետք է հոգ տանենք այս հրապարակի ամեն մի մետրի համար՝ տարածքի մաքրություն, կարգ ու կանոն, հարգանք պետք է լինի միմյանց նկատմամբ: Վարորդներ կլինեն, որոնք փակ ճանապարհների համար կդժգոհեն, պետք է նրանց սիրալիր բացատրել, թե ինչի համար ենք սա անում: Ամեն օր, ցանկացած պահի գործողություններ ենք անելու»,- ասաց Փաշինյանը:

22:05- Ընդդիմադիր գործիչները՝ հանրահավաքի կազմակերպիչները, մոտ 30 րոպե առանձնացել էին, խորհրդակցություն էր անցկացվում:

«Մենք պայմանավորվում ենք, որ ըստ էության 5 ուղղություն ունենք, շրջափակել ենք 5 փողոցները, պետք է ունենանք 5 պատասխանատուներ, ցույցի բոլոր մասնակիցներին խնդրում ենք համագործակցել պատասխանատուների հետ»,-նշեց Նիկոլ Փաշինյանն ու շեշտեց ամեն ուղղության պատասխանատուին:

«Ոչ մի ուժ չի կարող Սերժ Սարգսյանին վարչապետ դարձնել, եթե մենք կանգնած ենք ու կանգնած մնանք այստեղ: Ես այստեղից ոչ մի քայլ չեմ հեռանալու, նույնը ձեզ եմ կոչ անում, եկեք ՀՀ քաղաքացիներ, տեր կանգնեք ձեր հաղթանակին, ձեր իշխանությանն ու հաղթանակին: Բոլոր մարզերին, քաղաքներին, համայնքներին, Երեւանի բոլոր վարչական շրջաններին կոչ ենք անում, չկա ցերեկ ու գիշեր, չկա անձրեւ, չկա կարկուտ, այս պահից սկսած, երբ մեր քաղաքացիների հոսքն այստեղից սկսվեց ու փակ շուկայի մոտ ավարտվեց, ես երաշխավորում եմ հաղթանակը»:

Հանրահավաքի կազմակերպիչներն ու ՄերժիրՍերժին նախաձեռնության ղեկավարները հորդորում են քաղաքացիներին՝ տարածում պահպանել մաքսիմալ մաքրություն, չվնասել ոչինչ, հանդուրժող ու համերաշխ լինել, չկեղտոտել շրջակայքը, քանի որ հրապարակը պետք է մնա հնարավորինս մաքուր, սկզբունքորեն բացառվում է հանրահավաքի մասնակիցների կողմից ալկոհոլային խմիչքների ընդունումը:

Վաղը լինելու է գլխավոր հանրահավաքը՝ ժամը 14:00-ին, Նիկոլ Փաշինյանի տեղեկացմամբ, սակայն, ցույցը չի ցրվում, մարդիկ գիշերելու են շրջափակված հրապարակում:

20:45- Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ սա քաղաքական նոր փուլ է ՀՀ պատմության մեջ, մարդկանց բազմության աջակցության պարագայում ինքը երաշխավորում է իշխանափոխությունը: Նա նաեւ նշեց, որ հայտարարում է՝ կամ իշխանափոխություն կլինի, կամ ինքն այլեւս չի զբաղվի քաղաքականությամբ, ընդմիշտ կհեռանա քաղաքականությունից:

20:35- Լրագրողները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել են, թե բավարա՞ր է, արդյոք, այսքան մարդ՝ իշխանափոխության համար: Հարցը Փաշինյանը փոխանցել է քաղաքացիներին, ինչին ի պատասխան հանրահավաքի մասնակիցները «այո» վանկակումներով դրական պատասխան են տվել:

20:28- Ֆրանսիայի հրապարակն այսօրվա վերջին կանգառն է, այնտեղ է տեղափոխվում հանրահավաքի տեխնիկան ու քաղաքացիները կմնան այնտեղ: Ըստ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, այն գործողությունների հիմնական վայրն է: Ֆրանսիայի հրապարակը փակված է բոլոր 4 կողմերից:

Նիկոլ Փաշինյանը պարբերաբար շրջում, ստուգում է՝ ինչպես են փակված ելքերն ու մուտքերը դեպի Ֆրանսիայի հրապարակ:

20:20- Այս պահին Ֆրանսիայի հրապարակը շարունակում է փակ մնալ ցուցարարների կողմից, ոստիկանությունն առայժմ որեւէ գործողության չի դիմում, թեեւ դեպքի վայրում է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ոստիկանական ուժեր տարածքում չեն երեւում:

ՀԺ-ի հարցին, թե ոստիկանությունն ինչ է գործողություններ է իրականացնելու, Օսիպյանը որեւէ պատասխան չտվեց:

20:05- Երթի մասնակիցները Ֆրանսիայի հրապարակում են: Մարդկանց բազմությունն ամբողջությամբ ծածկել, փակել է այն բոլոր կողմերից, հնարավոր չէ մեքենաների մուտք ու ելքը: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գիշերն այնտեղ կանցկացնեն ու ինքը նստացույց է անում Ֆրանսիայի հրապարակում:

Հայտարարվել է նաեւ վաղվա գործողությունհերի մասին՝ գնալ-շրջափակել ՀՀԿ գրասենյակի շենքը, որտեղ խորհրդի նիստ է լինելու: Իսկ մինչ այդ, Նիկոլ Փաշինյանը կոչ արեց բոլոր ընդդիմադիր ուժերին՝ միավորվել, անել իրենց քայլը, մոռանալ հին ու նոր վիրավորանքները, որոնք երբեւէ եղել են, ներել իրար՝ նախկինում ունեցած տարակարծության, վիրավորանքների համար:

19:50- Նիկոլ Փաշինյանն ավարտեց որպես հանրահավաքի սկիզբ իր ծավալուն ելույթը: Ելույթի վերջում նա հայտարարեց, որ շարժվում են՝ նվաճելու Ֆրանսիայի հրապարակը, իսկ եթե ոստիկանությունն այնտեղ գործողություններ կատարի, իրենք կպաշտպանվեն որքան կարող են: Դա հնարավոր կլինի, եթե միայն ամբոխը չցրվի ու մնա միահամուռ:

Այս ամենի հետ կապված ոստիկանությունը նախազգուշացում տվեց, որը կիսատ մնաց, քանի որ հանրահավաքի մասնակիցները շարժվեցին առաջ:

19:25- Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշում է. «Սերժ Սարգսյանը ամենաձախողված ղեկավարն է որպես հրամանատար, նա առաջին հրամանատարն է, որի օրոք պատերազմում Հայաստանը հողեր է կորցրել, 800 հեկտարը շոշափելի տարածքային կորուստ է, սրա պատասխանատվությունը միմիայն նրա ուսերին է: Ս. Սարգսյանը կառավարման անցնելով, որպես ժառանգություն ստացավ ամենաուժեղ բանակը տարածաշրջանում, այսքան տարում նա տանուլ է տվել ռազմական բալանսը Ադրբեջանի հետ՝ հակադրելով Ադրբեջանի հզոր բանակին մեր 80-ականների զենքերով 18-ամյա պատանիների անձնազոհությունը:

Ուրիշ ողբերգություն կա, մեր տեխնիկան արդեն իսկ հնացած է Ադրբեջանի տեխնիկայի համեմատ, ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ:

21-րդ դարում մեր առաջնագծի զինվորը խմելու ջրի ու լվացվելու ջրի խնդիր ունի, մինչեւ հիմա զինվորների մայկա-տռուսիկների հարցը լուծում են նրանց խեղճուկրակ, չքավոր ծնողները, որոնք ամեն օր նկարվում են Սաշիկի արագաչափերի տակ: Սա է Սերժ Սարգսյանի անվտանգությունը:

Սպաները երեխայի ուսման վարձի ու բնակարանի խնդիր ունեն, սա է անվտանգությունը, Սերժ Սարգսյան, դու կարող ես ապահովել միայն քո՛ անվտանգությունը քո զրահապատ մեքենայի մեջ: Դու հեռացել ես ու այլեւս չպետք է վերադառնաս...

Պետք է վերացնել արագաչափերի տուգանքները, դրանք չեն նպաստում երթեւեկության բարելավմանը, այլ ընդամենը մարդկանց թողնում են երանի տալ թփերի տակ երբեմնի թաքնված տեսուչներին:»

19:00- Ծավալուն ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը, նա իր խոսքում նշեց. «Մեր երկրում Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի նկատմամբ անասելի զզվանք կա, ՀՀ ժողովուրդը բառիս բուն իմաստով գերի է վերցված Սերժ Սարգսյանի եւ նրա կողմից ղեկավարվող իշխանության կողմից: Եվ մենք, նույնիսկ ընդդիմադիր գործիչներս, չենք կարողացել գնահատել ժողովրդի գերության անպաշտպանության իրական մակարդակը, քանի որ ընտրությունների  արդյունքներին պետք է վերաբերվեինք այնպես, ինչպես նացիստական ճամբարներում քվեարկություններին: Ժողովուրդը հասել է այնպիսի հուսահատության, ինչպիսին հարիր է համակենտրոնացման ճամբարների գերիներին: Այսօր ժողովուրդը միայն մաֆիոզ իշխանություններից ազատագրվելու կարիք ունի: 

Այսօր մենք ավելի, քան երբեւէ ժողովրդի կողքին ենք, կոչ ենք անում բոլորին՝ դուրս արի հրապարակ ու տեր կանգնիր քո իրավունքին, քո քայլին, մենք այս պայքարում ձեր համախմբվածությունը տեսնելով անպայման կհասցնենք ժողովրդին իրենց նպատակին ու երազանքին»:

«Այո՛, Հաղթանա՛կ»,- հաջորդեց հավաքի մասնակիցների պատասխանը:

18:50- Քիչ առաջ #ԻմՔայլը արշավի մասնակիցները հասան Ազատության հրապարակ: Նրանք հրապարակ մտան «Իմ քայլը» երգի հնչյունների ու բազմագույն ֆայերների ծխի ներքո, որն ասոցացվում է «Ազատության ջահ»-ի հետ: Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմին դիմավորեց բազմամարդ հրապարակը: Այստեղ են նաեւ Մերժիր Սերժին եւ Հանուն Հայաստան պետության ճակատի անդամները: Այս պահին ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը:

Տպել
10244 դիտում

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ