Տեղից չի շարժվել «Հարսնաքար»-ի սպանության գործը, ինչը դրա հեղինակներին դրդել է նորանոր հանցագործությունների․Բաբաջանյան

Ուզում եմ խոսել խնդիրների ու հարցերի մասին, որոնք պետք է լինեին գլխավոր Դատախազության հաղորդման մեջ, սակայն բացակայում են։ Դրանք հարցեր են, որոնք հուզում են մեր հասարակության մեծամասնությանը եւ հենց դրանց պատասխաններն է մեր հանրությունը ակնկալում ստանալ գլխավոր Դատախազությունից։

Այս մասին այսօր ԱԺ-ում Դատախազության 2019 թվականի գործողությունների հաղորդման ժամանակ ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Նա իր ելույթում շեշտեց, որ թեեւ հաղորդման մեջ բավականին ծավալուն անդրադարձ կա 2008 թվականի Մարտի 1-ի գործին, սակայն այն բաղկացած է առավելապես կատարված դատախազական ընթացակարգերի նկարագրությունից, եւ որեւէ նոր տեղեկություն չի պարունակում։

Պատգամավորի համոզմամբ՝ Մարտի 1-ի գործի հետ կապված կան մի շարք անպատասխան հարցեր։ Դրանցից է նախ այն, որ մինչ օրս Դատախազությունը պատշաճ հետեւողականություն չի ցուցաբերել Մարտի 1-ի գործով տարբեր վճիռներով տարբեր պատժաչափերի դատապարտված քաղաքական գործիչների արդարացումներին։

«Իհարկե, եղել են Մարտի 1-ի գործերով անցնող մի քանի քաղաքացիների արդարացումներ, սակայն դեռեւս տասնյակ անձինք սպասում են իրենց արդարացումներին, ինչը չի արվում նաեւ, ու առաջին հերթին, Դատախազության մեղքով եւ, կամ անգործության պատճառով»,- ասաց Բաբաջանյանը։

Մարտի մեկի գործի կապված, պատգամավորի կարծիքով, մտահոգիչ է նաեւ գործի ներկայիս ընթացքը՝ մասնավորապես դրա հետ առնչություն ունեցող մի քանի դերակատարների փախուստը ՀՀ-ից։ Այսպիսով՝ Բաբաջանյանն արձանագրեց, որ Մարտի 1-ի գործով անցնող առանցքային դերակատարների ու մեղադրյալների քննությունից խուսափելու հարցում Դատախազությունը դրսեւորել է անգործություն, ինչի հետեւանքով չկա շոշափելի առաջընթաց։

Տարբեր քրեական գործերով անցնող Հայաստանից հաջողված փախուստների դեպքերը՝ պատգամավորի պնդմամբ՝ բազմաթիվ են։ Դրանցից է, օրինակ, Ռուբեն Հայրապետյանի փախուստը։ «Նրա պարագայում, ի դեպ, հայտնի են դառնում նորանոր տեղեկություններ։ Պարզվում է, որ Հայրապետյանի համար նորմալ պրակտիկա է եղել խնդիրների լուծման համար ոչ միայն թիկնազորի միջոցով, այլեւ անձամբ՝ մարդկանց նկատմամբ հաշվեհարդար տեսնելը, նվաստացնելն ու խոշտանգելը»,- ասաց Բաբաջանյանը եւ հավելեց, որ դա հնարավոր է եղել նաեւ այն պատճառով, որ մինչ այսօր տեղից չի շարժվել Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության մայր գործը։ Սա, ըստ պատգամավորի, դրա պատվիրատուներին եւ հեղինակներին քաջալերել է եւ դրդել՝ նորանոր հանցագործությունների։

Նա թվարկեց նաեւ մի շարք անձանց անուններ, որոնք այսօր լքել են Հայաստանի սահմանները՝ Գագիկ Բեգլարյան, Գուրգեն Խաչատրյան, Միքայել Մինասյան եւ այլք։

Տպել
1786 դիտում

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

«Մարտի 1»-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)