Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը պաշտպանական եւ տուժող կողմերը բողոքարկել են Վճռաբեկ դատարան

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու Վերաքննիչ դատարանի որոշումը պաշտպանական եւ տուժող կողմերը բողոքարկել են Վճռաբեկ դատարան: Ավելի վաղ նույն որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել նաեւ Գլխավոր դատախազությունը:

Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, հունիսի 18-ին մասնակի բեկանել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը և Քոչարյանին ազատ արձակել 2 միլիարդ դրամ գրավի դիմաց: Որոշման մյուս մասը, որով Առաջին ատյանի դատարանը մերժել էր Քոչարյանին ազատ արձակել Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ, Վերաքննիչ դատարանը թողել էր անփոփոխ:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ իրենց բողոքի գլխավոր փաստարկն այն է, որ չկային հիմքեր՝ Քոչարյանի նկատմամբ առհասարակ որեւէ խափանման միջոց ընտրելու. «Խափանման միջոցը կիրառվում է, եթե դատարանը գտնում է, որ անձը առանց դրա կարող է խոչընդոտել գործի քննությանը, թաքնվել վարույթն իրականացնող մարմնից կամ հանցանք գործել. տվյալ դեպքում որեւէ մեկը չի ասում, որ պարոն Քոչարյանը արող է հանցանք գործել, անգամ դատախազությունը այդպիսի միտք չի արտահայտել, իսկ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ չկան հիմքեր, որ նա կարող է թաքնվել, եւ միակ հիմքը, որ քննարկվել է, այն է՝ արդյո՞ք նա կարող է խոչընդոտել գործի քննությանը»: Ըստ Ալումյանի՝  այդպիսի հավանականությունը բացակայում է. «Մենք մատնանշել ենք, որ երբ պարոն Քոչարյանն առանց որեւէ խափանման միջոցի ազատ էր արձակվել 2018 թ օգոստոսի 13-ին, ընդ որում՝ քննության ամենաակտիվ փուլում, որեւէ մեկը չի կարող ասել, որ նա խոչընդոտելու մտադրություն է ունեցել կամ փորձ կատարել»:

Պաշտպանական կողմն իր բողոքում նաեւ նշել է, որ եթե անգամ իրենց համար անընդունելի պատճառաբանությամբ դատարանը գտնի, որ կան խափանման միջոց կիրառելու հիմքեր, ապա ըստ իրենց՝ այդ դեպքում պետք է կիրառվի անձնական երաշխավորությունը: Մեր հարցին, թե Վերաքննիչ դատարանն ինչ հիմնավորմամբ է մերժել նախկին վարչապետների երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը, պաշտպանը պատասխանեց. «Դատարանը գտել է, որ երաշխավորները չունեն այն աստիճան ազդեցություն պարոն Քոչարյանի նկատմամբ, որ կարողանան ապահովել նրա կողմից քննությանը չխոչընդոտելը, եթե նա այդպիսի վարքագիծ դրսեւորել ուզի»:

Վճռաբեկ բողոքի երրորդ փաստարկն էլ վերաբերում է գրավի չափին, որը, ըստ պաշտպանի,  աննախադեպ է: Թե որքան կարող էր այն կազմել իրենց գնահատմամբ, պաշտպանական կողմը բողոքում չի մատնանշել, սակայն պնդել է, որ 2 միլիրադ դրամ գրավին մոտ թիվ երբեւէ չի եղել. «Դրանից բացի որոշման մեջ նաեւ թվարկվում են տարբեր տեսակի գույքեր, որոնց սեփականատերը պարոն Քոչարյանն ու նրա մերձավորներն են, բայց դատարանը գրավի չափը որոշելիս հաշվի չի առել, որ դրանք մեծամասամբ գտնվում են կալանքի տակ»,- նշեց Ալումյանը:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի համատեքստում իրենց պնդումներին, Ալումյանի խոսքով՝ Վերաքննիչ դատարանը դրան անդրադարձել է որոշման պատճառաբանական մասում՝ ուշադրություն դարձնելով նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի՝ Քոչարյանի վերաբերյալ կայացրած որոշմանը, ըստ որի՝ քաղաքացիական հիվանդանոցում գտնվելու ժամանակ էլ կային հանգամանքներ, որ պետք էր դիտարկել իրավունքի խախտում, սակայն դա որպես այդպիսին ազատ արձակման հիմքում չի դրվել:

Մարտի 1-ի գործով տուժողներ Անդրանիկ Հարությունյանի եւ Սուրեն Հովհաննիսյանի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանը, սակայն, մեր զրույցում պնդեց, որ իրենց գնահատմամբ՝ գրավի որեւէ չափ ի զորու չէ կանխել Ռոբերտ Քոչարյանի՝ գործի վրա անօրինական ազդեցություն գործադրելու մտավախությունը, որի հավանականությունը մեծ էր գնահատել նաեւ Առաջին ատյանի դատարանը:

Վճռաբեկ բողոք ներկայացնելով՝ տուժող կողմը մատնանշել է Եվրոպական դատարանի մի նախադեպ, ըստ որի՝ եթե անձը մեծ գումարի դիմաց է ազատ արձակվում, ապա այդ գումարի չափը կարող է մեծ դեր խաղալ նրա կողմից ենթադրյալ ոչ իրավաչափ վարքագծի հարցում. «Մենք գտնում ենք, որ այդ նախադեպը կիրառելի է Ռոբերտ Քոչարյանի գործով, քանի որ նրա նկատմամբ բավականին մեծ գրավ է ընտրվել»:

Ըստ Ղարագյոզյանի՝ Վերաքննիչ դատարանը պետք է հաշվի առներ, որ մարտիմեկյան սպանությունների վերաբերյալ նախաքննությունը ՀՔԾ-ում շարունակվում է, Քոչարյանի եւ մյուսների գործով որեւէ ապացույց հետազոտված չէ, եւ որեւէ տուժող կամ վկա հարցաքննված չէ. «Եթե մենք լինեինք այն փուլում, որ նրանք հարցաքննված լինեին, դատարանի մոտ կարող էր նման կարծիք ձեւավորվել, բայց ընդհանուր առմամբ, դատարանը չի գնահատել Քոչարյանի ունեցած կապերը, այն, թե ովքեր են սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեջ ներգրավված եղել, ինչպես են պարկուճները փոխվել, ինչպես իրական ապացույցներ չեն ներկայացրել կամ բանակը ներքաշել են քաղաքական պրոցեսներում»:

Փաստաբանի խոսքով՝ Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով կորոնավիրուսի համատեքստում պաշտպանների պնդումներին, գտել էր, որ այդ ռիսկը չեզոքացվում է, քանի որ Քոչարյանը գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում (նա այնտեղ էր տեղափոխվել ապրիլ ամսին՝ հետվիրահատական հետազոտության, ավելի ուշ նաեւ վիրահատվել էր,- խմբ.), իսկ Վերաքննիչ դատարանը գտել է, որ դա բավարար չէ, եւ հաշվի առնելով  նրա տարիքն ու առողջական խնդիրները՝ արձանագրել է, որ առողջության պահպանման տեսակետից գրավը կարող է զսպող ուժ լինել, ինչին տուժող կողմը դարձյալ համաձայն չէ:

Ինչ վերաբերում է մեղադրող դատախազներին, նրանց գնահատմամբ՝ գործը գտնվում է դատական քննության այնպիսի փուլում, երբ զգալիորեն մեծ են ամբաստանյալի՝ ազատության մեջ լինելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով գործի քննությանը խոչընդոտելու ռիսկերը, ուստի դատախազության կարծիքով՝ կալանքից բացի որևէ այլ խափանման միջոց ի զորու չէ չեզոքացնելու ամբաստանյալի պատշաճ վարքագծի ռիսկերը: Նշենք, որ դատախազության բողոքը Վճռաբեկ դատարան է ստացվել հուլիսի 6-ին: Վճռաբեկ դատարանի քրեական պալատի գրասենյակից մեր հարցին ի պատասխան տեղեկացրին, որ բողոքի վերաբերյալ որեւէ որոշում, այդ թվում՝ այն վարույթ ընդունել-չընդունելու մասին, առայժմ չկա:

Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնենք, մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար: Նրա եւ նախկին մյուս պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործը դատարանում է ավելի քան մեկ տարի, սակայն բուն դատաքննությունը մինչ օրս չի սկսվել: Նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու եւ փողերի լվացման, ՀԱՊԿ նախկին քարտուղար, Երեւանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովը եւ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նրանք եւս կալանքի տակ չեն:

Նյութը տպագրվել է  «Հայկական ժամանակ»-ի հուլիսի 16-ի համարում

Տպել
2721 դիտում

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան