Ի՞նչ ապստամբություն, թուրքի նման գիշերով հարձակվեցիք. ՊՊԾ գնդի հրամանատարի հարցաքննությունն անցավ լարված մթնոլորտում

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այսօրվա նիստն անցնում է լարված մթնոլորտում:

Դատարանում այսօր հարցաքննվեց ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 4-րդ գլխավոր վարչության պետ Խաչիկ Ավետիսյանը: Նա ՊՊԾ գնդի գրավման օրերին զբաղեցրել է գնդի հրամանատարի պաշտոնը:

Ավետիսյանը պատմեց, որ 2016 թվականի հուլիսի 16-ին, առավոտյան 08:30-ին, գնացել է աշխատանքի, անցել իր գործառույթային պարտականություններին, որից հետո մի քանի անգամ ստուգել է վերակարգերը: Նա ասաց, որ այդ օրվա գնդի պատասխանատուն հանդիսացել է գնդապետ Արթուր Վանոյանը, որը իր տեղեկալն է եղել: «Հուլիսի 17-ի առավոտյան, ժամը 05:00-ի սահմաններում բջջային հեռախոսիս զանգահարել է իմ 3-րդ գումարտակի հրամանատար Հովակիմյան Խաչիկը եւ ասել է, որ գնդի վրա կատարվել է զինված հարձակում: Անմիջապես մեկնել եմ աշխատանքի վայր, ընթացքից զանգահարել եմ մյուս տեղակալիս՝ Ավետիք Հակոբյանին, տեղյակ պահել դեպքի մասին եւ ասել եմ, որ մոտենա դեպի գունդ: Նկատեցի, որ Էրեբունու հատվածից եւ Սարի թաղ տանող կամրջի հատվածից երկու կողմից ոստիկանական ավտոմեքենաներով դեպի գունդ տանող ճանապարհը փակված է եղել: Գնդի անմիջապես դարպասների դիմաց նկատել եմ «ԿՌԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենա: Մոտենալով շարասյանը՝ ոստիկաններից իմացա, որ գնդի վրա կատարվել է զինված հարձակում եւ կոնկրետ հարձակվողներն էլ ներսում են: Այդ պահին նկատել եմ նաեւ Մարտիրոսին, զինվորական համզգատեսով, ինքնաձիգը ձեռքին, մոտենում էր ոստիկանական պատնեշին, հորդորում՝ միանան իրենց ու հետո հետ ու առաջ քայլերով՝ գնում-գալիս էր: Երբ ոստիկանության զորքերի ԲՏՌ զրահամեքենան փորձեց զրահապատնեշին մոտենալ, Մարտիրոսը կրակահերթ արձակեց զրահամեքենայի վրա, որի հետեւանքով գնդակների անդրադարձ եղավ (ռեկաշետ): Դրա հետեւանքով ոստիկանության Շենգավիթի պետ Արամ Հովհաննիսյանը, Արաբկիրի բաժնի պետ Հրաչ Խոստեղյանը եւ ոստիկանության լրատվականի օպերատորները վիրավորվեցին: Նույն ժամանակահատվածում կրակոցներ եղան նաեւ Հսկիչ անցագրային կետի հատվածից, որտեղ կայանած էր «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, այդտեղ մի խումբ զինված անձինք էին»,- պատմեց Ավետիսյանը: Նա ասաց, որ մանրամասն հետաքրքրվել է եւ պարզել, որ գնդի վրա հարձակվողները Ժիրայր Սեֆիլյանի համախոհներն են՝ Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Կյուրեղյան եղբայրները, Սմբատ Բարսեղյանը եւ այլք: Ոստիկանության գնդապետի խոսքով՝ խմբի անդամների հիմնական պահանջներից մեկը Ժիրայր Սեֆիլյանի ազատումն էր: «Ժամը 11:00-ի սահմաններում իմ գնդի ուժերով կազմակերպվեց հարակից շենքերի եւ սեփական շինություններում բնակվող բնակիչների տարհանման օպերացիա, որպեսզի ստեղծվեր անվտանգության գոտիներ»,- ասաց նա:

Ավետիսյանը նշեց, որ խմբի հանձնվելուց հետո կազմվել է հանձնաժողով, մինչեւ իրենց մուտք գործելը քննչական խումբն է մուտք գործել գնդի տարածք: «Գունդը ամբողջովին ավերված է եղել, շենք-շինությունները, պատուհանները, սենյակների դռները, չհրկիզվող պահարանները վնասելու միջոցով բացել են բոլոր պահարանները, հերթապահ մասի վրա կային կրակոցի հետքեր, որտեղ մեր զինանոցն էր: Զինանոցն ամբողջությամբ դատարկված է եղել, զենք-զինամթերքն ամբողջովին շաղ տված է եղել գնդի տարածքով: 24 մեքենա ենք ունեցել ծառայողական, որից 4-ն այրվել է: Իմ հիշելով՝ շենք-շինություններին հասցված վնասը գնահատող հանձնաժողովը գնահատել էր 8 միլիոն, իսկ տրանսպորտ գույքային վնասը՝ մոտ 64 միլիոնի: Վանոյան Արթուրի SKS որսորդական հրացանը մինչեւ գնդի արձակումը միշտ եղել է նրա սենյակում, հետագայում հայտնաբերվել է կռիշում՝ 3-րդ հարկի հատվածում: Իմ SKS որսորդական հրացանն է եղել իմ սենյակում, իմ մյուս տեղակալի ատրճանակն է եղել ՏՏ տիպի չհրկիզվող պահարանում, որը նույնպես վնասելու միջոցով բացել եւ հանել են: Նշված մեքենաների մեջ ավտոկայանատեղիում կանգնած է եղել նաեւ իմ ավտոմեքենան, չնչին վնասներ են եղել, դրանք ես ինքս եմ վերացրել»,- պատմեց Խաչիկ Ավետիսյանը: Վերջինս ասաց, որ իր եւ Վանոյանի որսորդական հրացանը տարբերվում էր նրանով, որ Վանոյանի հրացանի վրա օպտիկական նշանառության սարք է դրված եղել:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի հարցին ի պատասխան Խաչիկ Ավետիսյանն ասաց, որ ինքը ականատես չի եղել, թե ինչպես են պատանդառվել Վալերի Օսիպյանն ու Վարդան Եղիազարյանը: Խոսելով գնդապետ Արթուր Վանոյանի եւ հերթապահի օգնական Գագիկ Մկրտչյանի հետ տեղի ունեցած իրադարձություններից՝ տուժողն ասաց, որ Գագիկ Մկրտչյանին վիրավոր դուրս են բերել գնդի տարածքից, նրան հարց է տվել, սակայն ի վիճակի չի եղել պատասխանել. «Գագիկ Մկրտչյանը որովայնից եւ ձեռքից էր վիրավոր. ձեռքով պահում էր վերքը, օգնում էին, որ տեղափոխվեր դեպի շտապօգնության մեքենան: Իսկ գնդապետ Վանոյանի դիակը ժամեր անց են դուրս բերել շտապօգնությունով»,- ասաց Ավետիսյանը:

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի հարցին՝ դուք ձեզ անձնապես տուժած համարում եք, Ավետիսյանը դրական պատասխան տվեց՝ հավելելով. «Բոլոր փաստերով, ընդհուպ նենց, որ զինվորական ճանապարհ անցած Պավլիկ Մանուկյան, վիրավորում եք բարձաստիճան սպայի ու թողում եք վիրավոր մնա ներսը ու դուք էսքանից հետո հարցնում եք՝ ո՞նց եք դուք ձեզ համարում...եթե ձեր մերձավորին կամ հարազատին սպանեին, դուք ո՞նց կվերաբերվեիք»,- Մանուկյանի հարցին հարցով պատասխանեց Ավետիսյանը, ինչից հետո նիստերի դահլիճում լարված իրավիճակ ստեղծվեց: «Խաչատուր Ավետիսյան, որպես զորամասի հրամանատար՝ հանցագործ ռեժիմի ձեռքին, հանցագործ համաձայնության գալով՝ դուք ձեզ որպես հայ ժողովրդի, հայ ազգի հանցավոր ճանաչո՞ւմ եք»,- հարցրեց Մանուկյանը: Դատավորն այս հարցը հանեց՝ նշելով, որ հարցի մեջ վիրավորանք կա: «Զինյալ խումբը ապստամբել է...այդ նույն ապստամբության ժամանակ ես ծանր վիրավորվել եմ, դուք ոստիկանությունում ծառայել եք ձեր հանցավոր նպատակաների համար»,- ասաց Մանուկյանը: Խաչիկ Ավետիսյանն էլ պատասխանեց. «Ի՞նչ ապստամբություն, հանցավորը դու ես, եղա՞վ»,- զայրացած ասաց նա եւ տեղից վեր կացավ: Տեղից խոսեց նաեւ Արեգ Կյուրեղյանը, որը, սակայն, լսելի չէր ապակիներից այն կողմ գտնվող լրագրողների համար:

Դատարանը թե՛ Ավետիսյանի եւ թե՛ Արեգ Կյուրեղյանի նկատմամբ հայտարարեց նկատողություն՝ դատական նիստերի կարգը խախտելու համար:

Արեգ Կյուրեղյանը հարցրեց՝ «Տեղյա՞կ եք, որ ձեր գրասենյակների չհրկիզվող պահարաններում նռնակներ ու փող կար, երեւի կաշառք էր»: «Տեղյակ չեմ»,-պատասխանեց Խաչատուր Ավետիսյանը, ապա ասաց, որ տեղյակ չէ նաեւ գնդում հայտնաբերված մարմնավաճառների ցուցակի մասին: Նրան չգոհացրին Արեգ Կյուրեղյանի՝ ՊՊԾ գնդի վերաբերյալ ասածները: Խաչատուր Ավետիսյանը նշեց. «Ձեր նմանները չէ, որ պետք է գնահատական տան գնդի աշխատանքին: Թուրքի նման գիշերով հարձակվելը…»: Արեգ Կյուրեղյանը հարցրեց՝ «ազգությամբ թո՞ւրք եք.... թուրքի նման միշտ ոստիկանությունն է վարվել այս ժողովրդի հետ»: Դատավորը հորդորեց վիրավորանքներ չհնչեցնել, ինչից հետո Մեսրոպ Մակյանը որոշեց Արեգ Կյուրեղյանին տասը ժամով հեռացնել նիստերի դահլիճից:

«Սասնա ծռեր» խմբի անդամները նշեցին, որ Ավետիսյանի կողմից սպառնալիքներ են հնչեցվել: «Ոչ մեկ չի կարա, մի վախեցնի»,- ասաց Արմեն Բիլյանը, ինչից հետո նրա բարձրախոսը դատավորի կարգադրությամբ անջատվեց: Վարուժան Ավետիսյանն ասաց. «Պարոն Ավետիսյանը, բարձրաստիճան ոստիկան լինելով հանդերձ, ափսոսանք հայտնեց բավականին էմոցիոնալ կերպով, որ ոստիկանները չեն սպանել բավարար չափով քաղաքացիներ, եթե սպանեին, ապա ապստամբությունը չէր լինի, թող պատկան մարմինները իմանան, թե ինչպիսի ոստիկաններ կան»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:

Հստակեցնող հարցին, թե ի՞նչից եք տուժել, Խաչիկ Ավետիսյանն ասաց, որ իր աշխատասենյակն ամբողջությամբ տակնուվրա արված է եղել, այրել են իր համազգեստը, ոչնչացրել գույքը:

Այսքանով Ավետիսյանի հարցաքննությունն ավարտվեց։ Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 20-ին։

Տպել
2338 դիտում

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան