Արեգն ամենաագրեսիվն է եղել. նա բազմիցս ինձ մոտ ասել է, որ Օսիպյանին սպանելու է. տուժող կարմիրբերետավորի ցուցմունքը

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այսօրվա նիստին հայտնի դարձավ, որ տուժող ոստիկաններից մեկը՝ Դավիթ Գեւորգյանը, լքել է Հայաստանը: Դատարանը նման պայմաններում որոշեց հրապարակել վերջինիս նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:

Տուժողը նախաքննոթյան ընթացքում հարցաքննվել էր մի քանի անգամ եւ մանրամասն ցուցմունքներ տվել «Սասնա ծռեր» խմբի անդամների գործողությունների վերաբերյալ:

Իր ցուցմունքում Գեւորգյանը նշել է, որ աշխատել է ՊՊԾ գնդի 3-րդ վաշտում (կարմիրբերետավորների) 2016 թվականի հուլիսի 17-ին մեկ այլ ոստիկանի հետ ծառայություն է իրականացնելիս եղել Ալեք Մանուկյան փողոցում, երբ ռադիոկապով լսել են, որ ՊՊԾ գնդի վրա մի խումբ անձինք հարձակում են գործել, եւ օգնություն է անհրաժեշտ: Դրանից հետո, Գեւորգյանն իրեն պատկանող մեքենայով ինքն ու ոստիկան Սարգսյանը գնացել են ՊՊԾ գնդի տարածք:

«Հասնելով ՊՊԾ գնդի դարպասների մոտ՝ տեսա, որ մի մարդ կրակում է: Երբ նա սկսեց մեր ուղղությամբ կրակել, մենք մեքենան թողեցինք եւ վազեցինք հակառակ ուղղությամբ: Շրջանցելով ՊՊԾ գունդը՝ պատի վրայով մուտք գործեցի եւ վազեցի դեպի հերթապահ մաս, որպեսզի ստանամ անձնական հաշվեցուցակային զենքը»,- գրել է Գեւորգյանը: Այնտեղ, սակայն, ըստ ցուցմունքի՝ մի խումբ երիտասարդներ զենքերն ուղղել են դեպի իրեն եւ պահանջել, որ հանձնվի, ու ինքը տիպված է եղել կատարել նրանց պահանջը: Ըստ տուժողի ցուցմունքի՝ նույն ժամանակահատվածում մի խումբ երիտասարդներ զենքի պահասենյակում գտնվող ոստիկաններին ստիպելիս են եղել բացել մնացած պահարանները:

Ոստիկանը նաեւ ասել է, որ գնդում բոլորը զինված են եղել, նրանց մոտ եղել է ավտոմատ՝ պահեստատուփերով, ատրճանակ, եղել են նաեւ նռնակներ: Նա նշել է, թե տեսել է՝ ինչպես են կապված ձեռքերով ներս բերում Վալերի Օսիպյանին եւ Վարդան Եղիազարյանին: Տուժողը նաեւ հավելել է, որ Պավել Մանուկյանն ասել է, որ ազատեն նրանց ձեռքերը: «Երեկոյան մեզ ուղեկցեցին դեպի մեր գումարտակ: Այնտեղ փշալարով փակել էին: Բարձրացանք երկրորդ հարկ՝ մի սենյակ, որտեղ 20 րոպե մնալուց հետո մեզ տարան մեկ ուրիշ սենյակ: Այստեղ մահճակալներ կային: Այնտեղ մեզ ստիպեցին պառկել լուսամուտի մոտ: Նրանցից մեկն ասաց՝  պառկեք պատուհանի մոտ, որ առաջինը ձեզ սպանեն»,- այսպիսի ցուցմունք է տվել տուժող ոստիկանը:

Նրա խոսքով՝ առավոտյան, երբ իրենց տարել են լվացվելու, տեսել է, որ ամբողջ գնդի տարածքում մարդիկ են հերթապահում, իրենց ասել են, որ նրանց կանգնեցրել են, որպեսզի եթե իրավապահները փորձեն մուտք գործել գնդի տարածք, նրանց ոչնչացնեն:

Ըստ ցուցմունքի՝ երիտասարդների խումբն անընդհատ տարեցների հետ վիճաբանության մեջ է մտել: «Այդպես եղավ նաեւ իմ այնտեղից դուրս գալու ժամանակ: Ես Պավելին պատճառաբանեցի, իբր մի քանի օրից պիտի նշանվեմ, նա էլ խորհրդակցեց մյուսների հետ ու որոշեցին, որ պիտի ինձ բաց թողնեն, սակայն երիտասարդները դեմ էին, նույնիսկ երբ ես արդեն պետք է դուրս գայի, Պավելը խորհուրդ տվեց ինձ զրահաբաճկոն հագնել՝ պատճառաբանելով, որ երիտասարդներից մեկը կարող է ինձ ոչնչացնել»,- իր ցուցմունքում նշել է ոստիկանը:

Երկրորդ անգամ տված ցուցմունքում Դավիթ Գեւորգյանը գրել է, թե խաբել է Պավելին, երբ ասել է, որ պիտի նշանվի, ապա հավելել, է, որ Պավել Մանուկյանն է իրեն ուղեկցել ու պահել թիկունքը, որպեսզի երիտասարդներն իրեն չսպանեն:

«Զինված խմբի անդամներից Էդվարդ Գրիգորյանն ասել էր, որ եթե ինձ բաց թողնեն, սպանելու են ինձ»,- նշել է տուժողը: Խոսելով գնդապետ Արթուր Վանոյանի սպանության հանգամանքների մասին, տուժողն իր նախաքննական ցուցմունքում նշել է, որ լսել է Արեգ Կյուրեղյանի եւ Սմբատ Բարսեղյանի միջեւ տեղի ունեցած խոսակցությունը, որից ենթադրել է, որ գնդապետ Արթուր Վանոյանին սպանել է Սմբատ Բարսեղյանը. ըստ ցուցմունքի՝  Արեգ Կյուրեղյանը Սմբատին ասել է՝ ինչո՞ւ ես սպանել, եւ վերջինս պատասխանում է, որ կրակել են, որից հետո է ինքը կրակել: Մյուս ցուցմունքում մանրամասնել է, որ Արեգ Կյուրեղյանը Սմբատի հետ զրույցում հիշեցրել է պայմանավորվածությունն այն մասին, որ մարդ չեն սպանելու, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ոտքից են կրակելու, բայց նաեւ նշել, որ Սմբատ Բարսեղյանն այդ խոսակցության ժամանակ, այնուամենայնիվ, չի նշել, թե ինքն է սպանել Վանոյանին:

Ըստ նրա ցուցմունքի՝ ինքը նաեւ հետեւյալ խոսակցություններ է լսել. «Հենց Ժիրայր Սեֆիլյանը գա, իշխանափոխություն կանեն, երկիրը կվերցնեն իրենց ձեռքն ու կզբաղվեն Ղարաբաղի հարցով»:

Քննիչը տուժող ոստիկանին ցույց է տվել լուսանկարներ, որում նա ճանաչել է խմբի անդամներից Մխիթարին, Արամ եւ Պավել Մանուկյաններին, Արայիկ Խանդոյանին, Արեգ Կյուրեղյանին: Ճանաչելով Մխիթարին, Գեւորգյանը ցուցմունքում նշել է. «Մխիթարն ասել է, որ եթե կռիվ սկսվի, մեզ գցելու են առաջ, ու իրենք առաջ գնան: Վերջինս լուսանկարներից մեկում ճանաչել է նաեւ խմբի անդամ Արեգ Կյուրեղյանին. «Արեգն ամենաագրեսիվն է եղել, անընդհատ կրկնել է, որ ավելի լավ ա մահանա, քան 15 տարի դատապարտվի...: Արեգը բազմիցս ինձ մոտ ասել է, որ Օսիպյանին սպանելու է, ասում էր, որ եթե շտուրմ լինի, մեզ՝ բոլոր ոստիկաններիս, շարելու են առաջին շարքում, որպեսզի առաջինը մեզ վրա կրակեն»,- ցուցմունքում գրել է տուժող ոստիկանը:

Ոստիկանը հայտնել է, որ «Միայնակ գայլ» մականունով հայտնի Արայիկ  Խանդոյանը իրեն մարդկային է պահել, նույնը նաեւ Սեդրակ Նազարյանը:

Սույն գործով հաջորդ նիստը կշարունակվի ապրիլի 3-ին: 

Տպել
4692 դիտում

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ