Հիմար, հիմարը դու ես, քեզ կոռեկտ պահի. ծռերի գործը դարձյալ դռնփակ քննելու որոշում կայացվեց

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը դարձյալ դռնփակ ռեժիմով քննելու որոշում կայացվեց, այս անգամ մինչեւ դատաքննության ավարտ:

Նման որոշում դատարանը կայացրեց այսօր դատարանում տեղի ունեցած միջադեպից հետո:

Նիստը վերսկսելուց հետո նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, որ իր պահանջով դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետի կողմից ներկայացվել է զեկուցագիր՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ. «Զեկուցում եմ ձեզ այն մասին, որ սույն գործով ընթացող դատական նիստի ժամանակ դատական նիստերի դահլիճում գտնվող քաղաքացի Գեւորգ Սաֆարյանը այդ պահին ցուցմունք տվող տուժող Արամ Հովհաննիսյանին բարձրաձայն վիրավորեց անվանելով՝ հիմար: Դրան ի պատասխան դատական նիստերի՝ քաղաքացիների համար նախատեսված հատվածի աջ կողմում նստած մի քաղաքացի արձագանքեց՝ բղավելով. «Հիմարը դու էս, քեզ կոռեկտ պահի»: Դրանից հետո դահլիճում գտնվող բոլոր քաղաքացիները վեճի բռնվեցին աջ կողմից ի պատասխան Սաֆարյանի հնչեցրած վիրավորանքին արձագանքած քաղաքացու հետ եւ սկսեցին միմյանց հասցեին հնչեցնել հայհոյանքներ եւ հրաժարվեցին ենթարկվել ինչպես նախագահող դատավորի, այնպես էլ՝ դատական կարգադրիչների օրինական պահանջներին:

Նախագահող դատավորի կողմից ընդմիջում հայտարարելուց հետո մինչեւ այս պահը դահլիճում գտնվող անձինք չեն ենթակվում կարգադրիչների օրինական պահանջներին՝ չաղմկելու եւ նիստի կարգը չխանգարելու վերաբերյալ»,- նշած էր զեկուցագրի մեջ:

Հրապարակումից հետո դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, որ երկու նիստ առաջ նույն իրավիճակը դատարանում ստեղծվելուց հետո դատարանը որոշում կայացրեց գործի քննությունը դռնփակ ռեժիմով անցկացնելու վերաբեյալ՝ հասարական կարգի պահպանութունն ապահովելու նպատակով եւ թույլատրեց, որպեսզի գործի քննությանը ներկա գտնվեն եւ հեռարձկեն օնլայն ռեժիմով ԶԼՄ բոլոր ներկայացուցիչները՝ դատական քննության հրապարակայնության անհարկի սահմանափակում թույլ չտալու նպատակով: Նա ասաց, որ դատարանը իր որոշումը վերանայեց՝ պաշտպանության կողմի դիտարկումներից եւ միջնորդություններից հետո, սակայն ինչպես արդեն իրադարձությունները ցույց են տալիս՝ այս վարքագիծը չարաշահվում է շարունակաբար եւ փորձում են ամեն կերպ խաթարել գործի քննության ընթացքը, ինչպես նաեւ խախտել հասարակական կարգը, ինչն ըստ դատավորի՝ անթույլատրելի է: «Դատարանը գտնում է, որ նման պայմաններում պետք է սահմանել այնպիսի ռեժիմ, որպեսզի գործի քննությունը իրականացվի համապատասխան քրեադատավարական օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ, դա դատարանի պարտականությունն է: Ուստի, դատարանը որոշում է գործի քննությունը դարձյալ իրականացնել դռնփակ ռեժիմով, մինչեւ դատաքննության ավարտ, սակայն թույլատրել, որպեսզի իրենց գործունեությունը շարունակեն իրականացնել լրատվամիջոցները, տեսանկարահանման, լուսանկարահանման միջոցով հեռարձակեն դատական նիստերը՝ այսպիսով բացառելով որոշ մարդկանց կողմից տարածվող այն լուրերը, թե իբր նշված գործընթացը դռնփակ ռեժիմով անցկացնելու հետ կապված իրականացվում է նրա համար, որպեսզի գործի քննությամբ օբյեկտիվ ճշմարտութունը չբացահայտվի, հրապարակայնությունն ապահոված կլինի լրատվամիջոցների միջոցով:

Կանխատեսելով նաեւ նրանց վարքագիծը եւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ դռնփակ ռեժիմով քննելու որոշումից հետո նրանք հրաժարվեցին դատական նիստերի դահլիճից հեռանալ, դատարանը գտնում է, որ նույն վարքագիծը պահպանվելու է, հետեւաբար որոշում է կայացնում հետաձգել գործի քննությունը»- ասաց Մեսրոպ Մակյան՝ այսպիսով հետաձգելով նիստը:

Հիշեցնենք, որ այսօր Շենգավիթի նախկին ոստիկանապետի հարցաքննության ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել:

Տպել
2276 դիտում

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)