Ստեղ էդ առթիվ հրթիռակոծություն կանենք. Խանդոյանը մերժել է բժշկին ազատելու խնդրանքը

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով այսօրվա նիստում հրապարակվեց նաեւ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ պատանդառված բժիշկների՝ Սալվադորի եւ մյուսների հեռախոսային խոսակցության գաղտնալսումները:

Հիշեցնենք, հուլիսին Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները շտապօգնության 4 բժիշկներին, այդ թվում՝ Սալվադոր Խեչոյանին ու Մալինա Մարգարյանին մի քանի օր պահել էին գնդի տարածքում՝ պնդելով, որ մինչեւ բժիշկների նոր խումբ չգա, նրանց բաց չեն թողնի:

Այսօր մեղադրողները հրապարակեցին նաեւ բժիշկների պատանդառությունից հետո «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի եւ «Սասնա ծռեր» խմբի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները: Ստեփանյանը զրուցել էր «Միայնակ գայլ» մականունով հայտնի Արայիկ Խանդոյանի հետ եւ խնդրել բաց թողնել բժիշկներից Մալինա Մարգարյանին, քանի որ վերջինիս աղջկա ծնունդն է: Խանդոյանն էլ ի պատասխան ասել է, որ տեղյակ է. «Այդ  առիթով հրթիռակոծություն ու սալյուտ կանենք»,- ասել է Խանդոյանը՝ այդ կերպ մերժելով Ստեփանյանի խնդրանքը:

Ապա պատանդառված բժիշկներին են զանգահարել նրանց հարազատները, գործընկերները հետաքրքրվել նրանց որպիսությամբ: Մասնավորապես՝ գաղտնալսման վերծանումներից պարզ դարձավ, որ Սալվադոր Խեչոյանին է զանգահարել նրա ընկերը եւ հետաքրքրվել, թե իրենց թողնո՞ւմ են դուրս գալ, ինչին պատանդառված բժիշկը բացասական պատասխան է տվել:

Մյուս բժիշկ Նորայր Թեւանյանն էլ հարազատների հարցերին ի պատասխան ասել է, որ բժիշկներով հերթապահություն են իրականացնում. «Ասում են՝ թող գան ձեզ փոխարինեն, նոր դուք գնացեք»: Ապա՝ նրան զանգահարած բժիշկներից մեկն էլ խորհուրդ է տվել Թեւանյանին փախչել, չնայած նրան, որ բժիշկը պատասխանել է, որ դա հնարավոր չէ, այնուամենայնիվ, կարողացել է փախչել գնդից եւ այդ մասին տեղյակ պահել իրեն խորհուրդ տված բժիշկին: Մյուս պատանդառված Մալինա Մարգարյանն էլ իր հարազատներին հայտնել է, որ գնդում վիրավորներ կան, բայց նրանք հրաժարվում են հիվանդանոց տեղափոխվել:

Հիշեցնենք, որ գնդի գրավման օրերին պատանդառված բժիշկներից Նորայր Թեւանյանին եւ Մալինա Մարգարյանին հաջողվել էր դուրս գալ գնդի տարածքից: Իսկ Սալվադոր Խեչոյանը եւ Դավիթ Տոնոյանն ազատ են արձակվել տարբեր օրերին:

Տպել
1839 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին