Կրակեց, կպավ թեւիս, թեւս պոկվեց, կախվեց, արյունաքամ էի լինում. ոստիկան Գագիկ Մկրտչյանի քույրը մանրամասնում է

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շուրջ մեկ ամիս տեւած դադարից հետո շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը:

Սույն գործով նախորդ նիստը տեղի էր ունեցել ապրիլի 17-ին, որից հետո դատարանը գնացել էր արձակուրդ:

Դատարանում այսօր հարցաքննվեց ՊՊԾ գնդի գրավման օրերին հրազենային վիրավորում ստացած եւ մի քանի օր անց հիվանդանոցում մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի քույրը՝ Մերի Մկրտչյանը: Նա հայտնեց, որ առավոտյան ժամը 8-ին, դեպքի օրը, իրեն է զանգահարել հարսի քույրը եւ ասել, որ ՊՊԾ գնդի վրա հարձակում է տեղի ունեցել եւ Գագիկի վրա կրակել են: «Գնացինք հիվանդանոց, բավականին երկար տեւեց վիրահատությունը, բժիկները սկզբում որ դուրս էին գալիս, ասացին, որ ձեռքի վիրավորում է ստացել, բժիշկը ներկայացրեց, որ ձեռքը վիրավորվել է եւ փամփուշտը մտել է մի կողմից, մյուսից դուրս է եկել եւ ամբողջ աղիքները, լյարդը, ստոծանին, ամբողջը վնասված է, բավական բարդ վիրահատություն էր եւ մոտ 6-5 ժամ տեւեց: Դրանից հետո շատ իրարամերժ ինֆորմացիաներ էր պտտվում համացանցում. գրում էին, որ ներսում եղել են կրակոցներ որ ոստիկաններն են իրար վրա կրակել, իբր Գագիկը վիրավորվել է ոստիկանի փամփուշտից: Բոլորս սպասում էինք հույսով, որ նա կարթնանա եւ կպատմի: Փառք Աստծո, նա արթնացավ, բժիշկը թողեց երկու հոգու մտնել, սկզբում պատմել է Հասմիկին, որից հետո ես եմ ներս մտել, առաջին հարցը, որ եղել է Գագիկին՝ ո՞վ է իրեն խփել, արդյոք ոստիկաներն են խփել: Գագիկը ասաց՝ ոչ, իրեն խփել է Սասնա ծռերի անդամներից մեկը, թե ով՝ չեմ կարող ասել, որովհետեւ ինքը կցկտուր էր խոսում, պատմեց՝ երկու-երեք հոգով մտել են, դուռը կոտրել են, մտել են ներս, ասել են՝ պառկի, պատմեց, որ շատ մոտիկից է կրակոցը եղել: Նա ասաց, որ կրակեց, կպավ թեւիս, թեւս պոկվեց, կախվեց, իրենք վերցրեցին իրանց մայկով թեւս կապեցին, բայց, թույլ չեն տվել, որպեսզի դուրս գա: Գագիկը պատմեց՝ արյունաքամ էի լինում, խնդրում էի, որպեսզի դուրս գամ, ասեցին՝ ոչ, սպասի: Ահագին ժամանակ հետո նոր թողել են, իր ծառայակից ընկերներից մեկին կանչել են  օգնել են, որպեսզի դուրս գա»,- պատմեց ոստիկանի քույրը:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի հարցին՝ ձեր կողմից նկարագրված իրադարձությունները ո՞ր հիվանդանոցում են եղել, Մերի Մկրտչյանը պատասխանեց, որ Առաջին համալսարանական հիվանդանոցում է եղել, այնտեղ մտել, խոսել են դեպքից 2-3 օր հետո: «Բժիշկը ասաց, որ լյարդը շուտ վերականգնվող է, բայց, իհարկե, կրիտիկականը 7-րդ օրն է, քանի որ աղիքներն էլ պետք է կպնեն: 4-րդ օրը շատ ուրախացանք, որովհետեւ լյարդը շուտ վերականգնվեց, հետո շատ չէին թողնում խոսեինք, ուժ էր պետք, վստահ էինք, որ կլավանա, նոր հարցադրումներ կանեինք: Իհարկե, ես ինքս այդ պահին համացանցում ում նկարը որ տեսնում էի «Սասան ծռեր» խմբի անդամներից հարցնում էի Գագիկին՝ սա՞ է խփողը, թե՝ ոչ, ինքը գլխով ասում էր՝ ոչ»,- ասաց Մերի Մկրտչյանը: Դատախազի ճշտող հարցին ի պատասխան վկան ասաց, որ ցույց է տվել Պավել Մանուկյանի, ապա խմբի անդամներից բանդանայով եւ ակնոցով մեկի լուսանկարը:

Վկա Մերի Մկրտչյանի հարցաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը, որն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:

Տպել
5276 դիտում

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին