ՊՊԾ գնդի գրավման օրերին ԳԱԼԱ-ն է լիցքավորել ծռերի հեռախոսահամարները. գաղտնալսման վերծանում

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին ԳԱԼԱ-ն է լիցքավորել «Սասնա ծռեր» խմբի անդամների հեռախոսահամարները՝ 6-8 հազար դրամ:

Այս մասին պարզ դարձավ այսօր, մեղադրող դատախազների հրապարակած մուտքային եւ ելքային խոսակցությունների գաղտնալսումների վերծանումներից: Մասնավորապես, գաղտնալսվել է Անահիտ անունով մի կնոջ եւ «Սասնա ծռերից» Տիգրանի միջեւ հեռախոսների լիցքավորման մասին խոսակցությունը:

«Կուզե՞ս փող փոխանցեմ էս համարին»,- հետաքրքրվում է Անահիտը, ինչին ի պատասխան Տիգրանն ասում է. «Չէ, էս համարին 6-7 հազար դրամ կա, ԳԱԼԱ-ն 8000 դրամ քցել ա, մենակ ԳԱԼԱ-ն միլիոն անգամ զանգում ա էս համարին»:

«Լավ կլինի, Սերժին քցենք, հելնենք ազատ ապրենք: Ստեղ մենք շատ լավ ենք, հեչ մի մտածեք»,- դիմելով Անահիտին ասում է Տիգրանը: Անահիտը հետաքրքրվում է նաեւ սպանված ոստիկան, գնդապետ Արթուր Վանոյանով եւ հարցնում, թե դրա համար խնդիր չի լինի՞, ինչին ի պատասխան Տիգրանն ասում է. «հրաձգություն ա, թող չկրակեր, չնայած ես էդ գծի վրա չեմ եղել, ես ուրիշ գծի վրա էի»:

Գաղտնալսումներից պարզ դարձավ նաեւ, որ գնդից «սալյուտներ են» խփել ինչ-որ անձի կամ անձանց պատվին: 

Տպել
2218 դիտում

Պուտինը հայտնել է Ասադին С-300 համակարգերի մատակարարման մասին

Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան ՀՀ-ն, Բելառուսը եւ Ադրբեջանը. Շարմազանով

Տոնոյանը Մուրացանի հոսպիտալում այցելել է վիրավորված զինծառայող Արթուր Գեւորգյանին

«Մանկական եվրատեսիլում» ՀՀ-ն կներկայացնի 12-ամյա L.E.V.O.N-ը

Իգոր Դոդոնը ժամանակավորապես հեռացվել է նախագահի պաշտոնից

Հարվածել են լրագրողի ձեռքին, օպերատորի ուսից քաշել․ Երեւանի ընտրություններում խախտվել են լրագրողների իրավունքները

Երթեւեկության փոփոխություն Կիեւյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումներ հատվածներում

Երեւանի ընտրություններին ցածր մասնակցության մասին փաստարկները, մեղծ ասած, ծիծաղելի են. վարչապետ (տեսանյութ)

ՕԵԿ-ը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին Երեւանի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են լավ կազմակերպված. Բաբլոյան

Մենք հիմքեր չենք տեսնում նոր խորհրդարանական ընտրությունների. ՀՀԿ խմբակցության ղեկավար

Ի՞նչ հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել սփյուռքի նախարարը Լիբանանում․ այցն ավարտվեց

Քննարկում սկսելու որեւիցե խնդիր չունենք. Էնֆիաջյանը` Փաշինյանի հայտարարության մասին

Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել ազատ ու արդար պայմաններում. ՀՅԴ ԳՄ

Երիտասարդ ազատոճայիններն աշխարհի առաջնությունից վերադառնում են 2 բրոնզով

Լոռու մարզի 3 համայնքում համայնքի ղեկավար կընտրեն

Վարչապետի խորհրդականը նշանակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն

Երեւանի ավագանու 65 մանդատից 57-ը կստանա «Իմ քայլը», 5-ը՝ ԲՀԿ-ն, 3-ը՝ «Լույս»-ը. նախնական

Ավազակային հարձակում «Առինջ մոլ»-ում. կասկածյալը հայտնաբերվեց

ԿԸՀ-ն կհրապարակի Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները