Արա՛, հանգստացի հլը՝ դատախազը հունից դուրս եկավ. լարված իրավիճակ «Սասնա ծռերի» գործով

«Սասնա ծռեր» խմբի 10 ադամի գործով այսօրվա դատական նիստի ժամանակ ծռերի եւ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի միջեւ միջադեպ տեղի ունեցավ:

Բանն այն է, որ այսօրվա նիստին դատարանի որոշմամբ ներկայացել էին հանրային պաշտպաններ, որոնք լիազորված էին իրականացնել «Սասնա ծռեր» խմբի անդամներից շատերի շահերը: Ամբաստանյալները, սակայն դեմ են հանրային պաշտպանների ներկայությանը, պնդելով, որ իրենք ունեն իրենց կողմից ընտրված պաշտպաններ: Հանրային պաշտպանները հայտարարեցին, որ թեեւ իրենք ներգրավվել են որպես ամբաստանյալների շահերի պաշտպան, սակայն նրանց կողմից ընտրված պաշտպանները ներկա են նիստերի դահլիճում եւ առաջարկեցին դատարանին անդրադառնալ այս հարցի լուծմանը:

«Սասնա ծռեր» խմբի անդամները եւս դիրքորոշումներ հայտնեցին: Հերթը հասավ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին: Երբ վերջինս փորձում էր դիրքորոշում հայտնել, նրան ընդհատեց Պավել Մանուկյանը՝ թույլ չտալով շարունակել միտքը:

«Ես ձեր դիրքորոշման, ձեր հայտարարության վրա թքած ունեմ»,-  հայտարարեց Պավել Մանուկյանը:

Դատարանը նախազգուշացրեց Պավել Մանուկյանին, որ շարունակվելու դեպքում Մանուկյանին կհեռացնի, ինչին Մանուկյանը հակադարձեց, որ կարող է հեռացնել. «Ես թքած ունեմ ձեր որոշումների վրա»,- հազիվ լսելի էր Մանուկյանի ձայնը:

Այնուամենայնիվ, դատարանը որոշում կայացրեց 5 ժամով հեռացնել Մանուկյանին նիստերի դահլիճից: Ինչից հետո լարված իրավիճակ ստեղծվեց, տեղից արձագանքեց Արայիկ Խանդոյանը, ում ձայնը լսելի չէր ապակիներից այն կողմ գտնվող լրագրողների համար: Դատարանը նրան եւս նախազգուշացրեց, որ կհեռացնի դահլիճից, ինչից հետո ամբաստանյալների կողմից ինչ-որ արտահայտություն հնչեց, որը նույնպես լսելի չէր: Մանուկյանը դիմելով դատավորին՝ ասաց.«Խի՞ ես էս թուրքին բերել նստացրել դեմս»: Մեղադրողը, սակայն սա անարձագանք չթողեց. «Թուրք դու ես»: Նորից ինչ-որ բան հնչեց, որից հետո մեղադրող դատախազը հունից դուրս եկավ. «Արա՛, հանգստացի հլը»: Դատավորը սանկցիա կիրառեց Արայիկ Խանդոյանի, Սմբատ Բարսեղյանի եւ Պավել Մանուկյանի նկատմամբ եւ նրանց հեռացրեց նիստերի դահլիճից: «Սասնա ծռեր» խմբի անդամները պահանջում էին նիստերի դահլիճից հեռացնել նաեւ մեղադրող դատախազին:

Դատավորը մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի նկատմամբ նախազգուշական սանկցիա կիրառեց:

Տպել
6663 դիտում

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)

Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին

Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը

Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան

Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ

ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել

Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջինի․ Հարոյանը՝ Կոսովոյի հավաքականի հետ խաղի մասին

Հայաստանի և Մալթայի ԱԳՆ պաշտոնյաների խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը

ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը․ ընտրողների 87,28% քվեները Վլադիմիր Պուտինինն է

Նռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ․ Կապանի բնակիչը փրկարարական ջոկատում հանձնել է ԼՂ-ից բերված զինամթերքը

Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ

Մկրտչյանը ԱՄՆ ՄԶԳ փոխկառավարչի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության հարցում համագործակցությունը

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ

Վրաստանը պետք է ավելին անի Ռուսաստանին զսպելու համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Երկու երիտասարդ վիճել են տաքսու վարորդի հետ, ապա դանակահարել ուղևորին

Պուտինը հանդիպել է ՌԴ նախագահի թեկնածուների հետ, առաջարկել շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը

Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ

Բորիս Բախշինյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու դիմաց, «ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպմանը

Բայրամովը Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը վերահաստատել է Ադրբեջանի հանձնառությունը խաղաղության գործընթացին

Արտուր Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Հակոբ Բալայանն ու Երևան քաղաքի ավագանու անդամ Միքայել Խաչատրյանը շրջայց են իրականացրել Էրեբունի վարչական շրջանում

Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է. մանրամասներ

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը․ քննարկվել են տեղահանվածներին տրամադրվող ծրագրերը

Հռոմի Պապը չի շնորհավորել Պուտինին նորից վերընտրվելու համար․ Սուրբ Աթոռից հերքում են տեղեկությունները

Շիրակի մարզպետարանի կալանավորված պաշտոնյաների լիազորությունները կասեցվել են

Ինչ իրավիճակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին

Դուք շարունակում եք շարժվել Բուխարեստի գագաթնաժողովի որոշմամբ, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Ստոլտենբերգ

Քանաքեռավանի գազալցակայանում «Պեժո»-ի լիցքավորման պահին տեղի ունեցած պայթյունի հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ

Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ խոսակցություն է ունեցել տավուշցիների հետ

Հասանովը Ստոլտենբերգին զեկուցել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը եվրոպական դրոշ է փոխանցել Սիմոնյանին

Աբովյանում ուղևորափոխադրման հարցի շուրջ տեղի ունեցած խուլիգանության գործով երեք անձի մեղադրանք է ներկայացվել

Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

Անդրանիկ Քոչարյանը ՆԱՏՕ ԽՎ նստաշրջանից առաջ հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ փոխնախարարի հետ

Բաքվում Պուտինի օգտին քվեարկել է ռուսաստանցիների 77%-ը, ռեկորդային քվեարկությունը գրանցվել է Չեչնիայում՝ 98,99 տոկոս

Կալանավորվել է Շիրակի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետը և ևս մեկ հոգի

36-ամյա երիտասարդը հարվածներ է հասցրել ընկերուհուն, 26-ամյա աղջիկն էլ դանակահարել է նրան

Աշխարհի Գավաթում Հայաստանը կներկայացնի 5 ծանրորդ