Ջավախքի հայաշատ Գումբուրդո գյուղում 500-ից ավելի բնակիչ ստորագրահավաք է սկսել

14/06/2017 schedule11:10

Ջավախքի հայաշատ Գումբուրդո գյուղի բնակչությունը նամակ-պահանջով դիմում է Վրաստանի և Հայաստանի հոգևոր և աշխարհիկ առաջնորդներին, որպեսզի թույլատրեն իրենց նախնիների ոսկորները վերաթաղել հենց եկեղեցու բակում և գերեզմանի վրա խաչքար կանգնեցնել, գրում է jnews.ge-ն: 

Գումբուրդոյի 10-րդ դարի եկեղեցու 1 տարի առաջ սկսված վերականգնման աշխատանքների և պեղումների ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ մարդկային ոսկորներ: Հնում հայ եկեղեցականներին հուղարկավորում էին հենց եկեղեցիների բակերում: Ըստ Գումբուրդո գյուղի բնակիչներին, իրենց գյուղի եկեղեցու բակում 7 հոգևորական է թաղված, ինչպես նաև գյուղացիները սովորություն են ունեցել մահացած փոքր երեխաներին և չկնքվածներին թաղել այնտեղ: 

Գումբուրդոյի բնակիչները նամակներ են ուղարկել մի շարք պետական ու միջազգային կառույցների: Վրաստանի վարչապետ՝ Գեորգի Կվիրիկաշվիլիին, Վրաստանի նախագահ՝ Գեորգի Մարգվելաշվիլիին, Հայաստանի նախագահ՝ Սերժ Սարգսյանին, Հայաստանի վարչապետ՝ Կարեն Կարապետյանին, Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությանը, Յունեսկոյին, Վրաստանի կաթողիկոս Իլյա II-ին, Հայաստանի կաթողիկոս Գարեգին Բ-ին և լրատվամիջոցներին:

«2016 թ.-ից տաճարը վերականգնվում է Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարության կողմից, որպես մշակութային հուշարձան, բայց ոչ որպես գործող տաճար: Այդ իսկ պատճառով հենց սկզբից մեր մոտեցումը դրական էր: Բայց նրանից հետո, երբ գյուղ են եկել անհասկանալի մարդիկ և Վրաց եկեղեցու ներկայացուցիչներ, որ վրացական կողմը օբյեկտիվ չէ, մենք դրանում համոզվեցինք: Անչափահաս գյուղացիների ձեռքով, ովքեր վատ փող չեն աշխատել, պեղումներ են կատարել տաճարի բակում և ոսկորները անտեր թողել: Այսպիսով, նախօրոք իմանալով, որ վանդալիզմ է և իրենք պատասխանատվություն են կրելու, մեղքը գցել են անչափահասների վրա»,- նշված է նամակ-պահանջի մեջ, որի տակ ստորագրել են Գումբուրդո գյուղի 500-ից ավելի բնակիչ:

Գյուղի բնակիչները 2016 թվականի աշնանը ոսկորները հավաքել ու վերաթաղել են: Սակայն սրանով խնդիրը լուծում չի ստացել, քանի որ մինչև հիմա էլ եկեղեցու բակում յուրաքանչյուր քայլափոխի ոսկորներ են: Գյուղացիները նշում են, որ այս ընթացքում 43 պարկ ոսկոր են հավաքել և վերաթաղել:

«Մեր հանգուցյալների ոսկորները հանել են, ասում են տարեք, ուր կուզեք: Մենք պայքարում ենք, որ մեր հանգուցյալների ոսկորները տեղում մնան և թույլ տան խաչքար կանգնեցնել նրանց հավաքական գերեզմանի վրա: Ամեն քայլափոխի ոսկոր է, իմ, մյուսի կամ քո նախնիներն են թաղված, վերջապես մեռելները պիտի հանգիստ գտնեն: Շատ անգամ մեր մեծերից իմացել եմ, որ եկեղեցու բակը մեր գերեզմանոցն է եղել: Այսօրվա նման հիշողության մեջ է, 8-9 տարեկան երեխա էի, խաղում էի եկեղեցու բակում: Հիշում եմ վերջին անգամ թաղեցին Ներսես Հարությունյանի երեխային, տեղն էլ կարող եմ ցույց տալ: Մոտավոր 35-40 տարի առաջ էր դա», – ասաց Գումբուրդո գյուղի բնակիչ Ֆելիքս Համազարյան, ով իր ստորագրությունն է դրել նամակ-պահանջի տակ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4750 դիտում

Խաղաղության պայմանագիր ենք բանակցել, որ ճկուն չլինեինք, ո՞նց էինք բանակցելու. Թորոսյան

Ովքեր անդադար խոսում են «միջանցքից», իրենք են ուզում հանձնել, եթե գան իշխանության, առաջինը դա կանեն. Թորոսյան

Հաստատվել է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը` իր բազմաճյուղ նախագծերով. «Իմ քայլը» հիմնադրամ

Հայաստանը հանձնառու է խորացնել համագործակցությունը ռազմավարական նշանակության բոլոր ոլորտներում. ՀՀ փոխվարչապետ

Ինչ հարցեր են քննարկվել Ելիսեյան պալատում. մանրամասներ Փաշինյան-Մակրոն հանդիպումից. լուսանկարներ, տեսանյութ

Դաշտերում վիճաբանել, հետո գնացել են մասնակիցներից մեկի տան բակ, հայհոյել, կոտրել ավտոմեքենաների, տան ապակիները

Շատ դժգոհ ենք Ռուսաստանից. եթե 50 օրում Ուկրաինայի հարցով համաձայնագիր չստորագրվի՝ կլինեն պատժամիջոցներ. Թրամփ

Կմիանա՞ն Սերժ Սարգսյանն ու իրենց «սրտի օլիգարխը». ի՞նչ միջանցքի մասին է աղմկում ընդդիմությունը. տեսանյութ

Կտրիճի «հոգևորականները» նաև գլուխ կտրող են. Չախոյանը տեսանյութ է վերահրապարակել

Ելիսեյան պալատում հանդիպում ունեցա Էմանուել Մակրոնի հետ. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում իր ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը 3-րդ կողմի արտապատվիրակելը

Ինչո՞ւ է Սամվել Կարապետյանը եկել ՀՀ. ինչի՞ վրա է նա արել «խաղադրույքը». մանրամասնում է Ստեփանյանը. տեսանյութ

Հայաստանի և Բուլղարիայի միջև չիրացված ներուժ կա. Ազգային ժողովում հյուրընկալվել են բուլղարացի օրենսդիրները

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը շուտով հաջող ավարտի կհասնի. Թրամփ

Հունիսի 1-ից հուլիսի 13-ը ՌԴ է մտել հայկական ծիրանով բարձված 1775 բեռնատար

Բախվել են «Range Rover»-ն ու հեղուկ գազ տեղափոխող ավտոցիստեռնը. կան վիրավորներ

Վերահաստատվել է հարաբերությունները ընդլայնելու հանձնառությունը. ՀՀ նախագահն այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն

Ռուսաստան ծաղիկ արտահանող տնտեսավարողները հրավիրվել են հանդիպման. ՍԱՏՄ-ն հայտնել է՝ ուր գնալ և երբ

Նիկոլ Փաշինյանը Փարիզում է. Ելիսեյան պալատում տեղի կունենա հանդիպում Ֆրանսիայի նախագահի հետ. լուսանկարներ

Աշխատանքային այցով ժամանեցի Ֆրանսիա. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ավարտվել է Նոր Նորքի նախկին ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի քրեական վարույթի նախաքննությունը

Դատախազությունը նախկին դեսպան Ավետ Ադոնցից բռնագանձման պահանջ է ներկայացրել

Խուդաթյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը

Մարտունիում կայացել է «Կրթվելը նորաձև է» շարժման այս փուլի եզրափակիչ հանդիպումը

Մենք հիմա կանանց պակաս ունենք. Պուտինը խորհրդակցություն է անցկացրել

Փաշինյան-Մակրոն հանդիպում է նախատեսված. վարչապետն աշխատանքային այցով Բրյուսելից մեկնել է Ֆրանսիա

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Չինաստան մեկնելու կապակցությամբ լրագրողներից երկու հարցում եմ ստացել. Աննա Հակոբյանը հրապարակել է պատասխանները

Տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետների հանդիպումը. Փաշինյանի աշխատանքային այցը Բրյուսել ավարտվել է

Առաջնորդները վերահաստատել են ԵՄ աջակցությունը ՀՀ «Խաղաղության խաչմերուկ»-ին. Ջուլհակյանն ընդգծումներ է արել

Սևանում բախվել են մարդատար մեքենան և մոտոցիկլը․ կին մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Վարչապետը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության զարգացման հետագա քայլերը

Եվրամիության ներդրումները Հայաստանում կանխատեսվում են հասցվել 2,5 միլիարդ եվրոյի

Մաղթում եմ Ֆրանսիային խաղաղություն, կայունություն և շարունակական զարգացում. Պապիկյանը՝ Լըկորնյուին

Լավրովն ու Արաղչին Չինաստանում կքննարկեն Իրանի միջուկային հարցը

Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները

Փաշինյանի, Կոշտայի և Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն

Ամառը դեռ չի ավարտվել, շահելու հնարավորությունը նույնպես

Ղազարյանը Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետին

Որոշվել է դադարեցնել «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները անարդյունավետ կառավարում իրականացնելու պատճառով