Օրենքը շրջանցելու հնարավորություն. հակակոռուպցիոն անիմաստություն

15/06/2017 schedule14:55

Ազգային ժողովը ընդունեց հակակոռուպցիոն հանձնաժողով ստեղծելու մասին օրենսդրական փոփոխությունների փաթեթը: Փորձենք հասկանալ, թե որքանո՞վ են ձեւական այս փոփոխությունները:

Ապօրինի հարստացումը

Կաշառակերությունն ու կոռուպցիայի այլ դրսեւորումները հաճախ դժվար է բացահայտել: Այդ պատճառով, որպեսզի կանխարգելվի կոռուպցիան, աշխարհի բազմաթիվ երկրներում պետական պաշտոնյաների կողմից ապօրինի հարստացումը համարվում է հանցագործություն:

Այսինքն, եթե պաշտոնյան կամ իր ընտանիքը հարստանում է ավելի արագ, քան դա կարող էր անել իր ազնիվ վաստակած աշխատավարձով, ապա նա կանգնում է դատարանի առջեւ... Եվ պարտադիր չէ ապացուցել, որ պաշտոնյան կաշառք է վերցրել կամ որեւէ այլ հանցանք է գործել, քանի որ պաշտոնյայի, պատգամավորի ու դատավորի համար աշխատավարձից եւ այլ օրինական եկամուտից էականորեն ավելի հարստանալն արդեն հանցագործություն է:

Ամեն տարի պաշտոնյան պարտավոր է ներկայացնել ունեցվածքի եւ եկամուտների հայտարարագիր: Ապօրինի հարստացումը հենց այդ հայտարարագրից է երեւում՝ դրա մեջ ներառված գույքի եւ այլ ունեցվածքի տարեցտարի փոփոխությամբ: Սխալ հայտարարագիր ներկայացնելը եւս պատժելի իրավախախտում է, հետեւապես գույքը չհայտարարագրելը պաշտոնյայի համար լուծում չէ:

Հայաստանում Ազգային ժողովն արդեն ընդունել է քրեական օրենսգրքի փոփոխությունները, համաձայն որոնց՝ հուլիսի 1-ից հետո պաշտոնյաների, դատավորների ու պատգամավորների կողմից չբացատրված հարստանալը կորակվի հանցագործություն: Սակայն, ինչպես գլխի եք ընկնում, իշխանությունները իրենք իրենց համար թողել են օրենքը շրջանցելու հնարավորություն:

Զոքանչի անունով

Հայաստանում թե՛ այժմ, եւ թե՛ քննարկվող փոփոխությունների արդյունքում պաշտոնյաները հայտարարագրում են միմիայն այն գույքը, որը գրանցված է իրենց եւ իրենց կանանց կամ ամուսինների անվամբ: Դա հնարավորություն է տալիս «կեղտոտ» փողերով գնել թանկարժեք պալատներ, մեքենաներ ու ցանկացած այլ գույք՝ այն գրանցելով այլ անձանց (զոքանչի, սկեսրայրի, հարեւանի կամ թեկուզ վարորդի) անունով: Եվ եթե 450 հազար դրամ աշխատավարձով պաշտոնյան բնակվի 1 միլիոն դոլարանոց սեփական տանը եւ շրջագայի կես միլիոն դոլարանոց Ռոլս-Ռոյսով, ապա կարող է դրանք հանգիստ գրանցել այլ անձի անունով եւ ասել. «ընկերոջս մաշնենա, տվել ա քշեմ», խուսափելով այդ գույքը հայտարարագրելուց եւ դրա համար ապօրինի հարստացման մեղադրանքով դատվելուց: Դուք կհարցնեք, թե ո՞րն է լուծումը: Սակայն լուծումն արդեն ներդրված է եւ արդյունավետ կերպով գործում է Ուկրաինայում:

Ուկրաինայում

Եվրոմայդանից հետո Ուկրաինայում կատարվեցին բազմաթիվ բարեփոխումներ, որոնցից հակակոռուպցիոն բարեփոխումների օրինակը ինստիտուցիոնալ առումով համարվում է աշխարհի ամենահաջողներից մեկը: Այսպիսով, Ուկրաինայում կատարված փոփոխությունների արդյունքում բոլոր պաշտոնյաները, պատգամավորներն ու դատավորները պարտավոր են ներկայացնել մանրամասն հայտարարագրեր իրենց եկամուտների ու գույքի մասին, որի մեջ նշում են ոչ միայն իրենց եւ իրենց ընտանիքի սեփականություն հանդիսացող գույքը, այլ նաեւ այն ամենը, ինչն այլ անձանց անունով է գրանցված, բայց իրենց կողմից է օգտագործվում: Այսինքն, Ուկրաինայում զոքանչի կամ թեկուզ հարեւանի անունով գրանցված գույքը եւս պետք է հայտարարագրվի, եթե փաստացի օգտագործվում է պաշտոնյայի կողմից:

Գույքը չհայտարարագրելու կամ սխալ հայտարարագրելու համար պաշտոնյան կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության: Ավելին, եթե պաշտոնյան սկսի շրջել թանկ մեքենայով կամ ապրել թանկ տանը (նույնիսկ եթե իր անունով չի գրանցված), որը չէր կարող գնել իր ազնիվ եկամուտով, ապա նա կարող է հայտնվել բանտում ապօրինի հարստացման հոդվածով: Այլ կերպ ասած, եթե ուկրաինացի պաշտոնյան, դատավորը կամ պատգամավորը սկսի շրջել թանկարժեք մեքենայով կամ ապրել թանկարժեք տանը, որը չէր կարող ձեռք բերել իր ազնիվ եկամուտով, ապա նա կարող է կանգնել դատարանի առջեւ՝ անկախ նրանից, թե այդ գույքը ում անունով էր «գրված»:

Հայաստանում

Հայաստանում, սակայն, այժմ քննարկվող հակակոռուպցիոն փաթեթով պաշտոնյաները կկարողանան իրենց գույքը գրանցել այլ անձանց անունով եւ ֆորմալ առումով չհարստանալ։ Հետեւապես այս փոփոխությունները ընդամենը կստիպեն անբարեխիղճ պաշտոնյաներին, դատավորներին ու պատգամավորներին «կեղտոտ» փողերով գնված իրենց գույքը գրել զոքանչի կամ այլ անձի անունով եւ մնալ «մաքուր»:

Ավելին, քանի դեռ Ուկրաինայում ստեղծվեց իրապես անկախ ու լրջագույն լծակներով զինված հակակոռուպցիոն իրավապահ մարմին (որի մասին մենք կգրենք առաջիկայում), Հայաստանում չկա ու չի ստեղծվում այնպիսի իրավապահ մարմին, որը կկարողանա իրապես անկախ փաստեր հավաքել ու դատարանի առջեւ կանգնեցնել բարձրաստիճան պաշտոնյաներին կամ երկրի ղեկավարների հարազատներին:

Դանիել Իոաննիսյան

Տպել
11171 դիտում

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը