Ինչ լավ ա, չէ՞. Սեւանը հայ ժողովրդինն է

15/06/2017 schedule15:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 17-ի համարում

Գեղարքունիքի մարզում գյուղատնտեսությունը աճել է 5 տոկոսով, Գեղարքունիքի մարզ են այցելել ՀՀ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները՝ Ռոբերտ Քոչարյանը, ԱԺ նախագահը, վարչապետն ու բոլոր նախարարները, Գեղարքունիքի մարզը հարաբերություններ է հաստատել տարբեր երկրների մարզերի հետ եւ այլն: Երեկ իր ղեկավարած մարզի հաջողությունները ներկայացնելու համար հրավիրված ասուլիսի ժամանակ թվարկում էր Գեղարքունիքի մարզպետ Ստեփան Բարսեղյանը: Հաջողությունները՝ հաջողություններ, բայց դրանց թվարկումը բազմաթիվ հարցեր են առաջացնում: Գյուղատնտեսության աճը, ինչքան էլ տարօրինակ հնչի, հասցրել է այն վիճակին, որ Հայաստանում խարխլվի կենտրոնացված իշխանությունը:

Այսպես. այս տարի, ըստ մարզպետի, Գեղարքունիքում սպասվում է 250 հազար տոննա կարտոֆիլի բերք, եւ ամենամեծ խնդիրը դրա արտահանումը կազմակերպելն է: Եւ եթե կա խնդիր, ապա՝ լուծում է պահանջում: Եւ լուծվել է: Ըստ մարզպետի՝ Քոչարյանը որոշակի հանձնարարական է տվել Մաքսային ծառայությանը: Իսկ դրա էությունն այսպիսին է. «Մենք որոշել ենք մաքսակետում ունենալ մեր տարածքը, եւ կարտոֆիլի արտահանման հարցով կզբաղվեն մեր մարզի գործարարները»,- տառացիորեն հայտարարեց Ս.Բարսեղյանը: Այլ կերպ ասած, Գեղարքունիքի մարզը, ինչպես մի ժամանակ կատակում էր մի հայտնի ռուս հումորիստ, վարձակալելու է պետական սահմանից մի քանի մետր: Ինչու՞: «Հիմա արտահանման գործով զբաղվում են անորոշ մարդիկ, չգիտես՝ թե էդ մարդը ով է: Այսինքն, սպեկուլյանտ է, որը վրացիների եւ ադրբեջանցիների հետ գնում, մտնում է հանցավոր համաձայնության մեջ...», -շուկայական հարաբերություններից վառված՝ իրականությունը ներկայացրեց պրն Բարսեղյանը:

Բայց ոչ միայն սպեկուլյանտներն են խոչընդոտներ ստեղծում: «Եթե խնդիր լինի՝ մաքսատան աշխատողները պրոբլեմներ ստեղծեն կամ այլ մարմիններ՝ ներքին գործեր եւ այլն, մենք կկարողանանք միջամտել, որ գյուղացին առանց արգելքի կարողանա արտահանել»,-ասում էր մարզպետը: Այսինքն, որպեսզի սպեկուլյանտները, մաքսավորները, ոստիկանները եւ այլք խնդիրներ չստեղծեն, պետք է կարտոֆիլի արտահանումը կազմակերպել այլ ձեւով՝ մարզի ղեկավարների եւ գործարարների միջոցով, ըստ էության՝ շրջանցելով մաքսային ծառայությունը, նույնիսկ եթե դա հակասում է պետական կառուցվածքի տրամաբանությանը: Պետք է սպասել, որ նույն սկզբունքը կկիրառվի ծիրանի, չամչի եւ կոշիկի արտահանման պարագայում: Ինչ վերաբերում է Սեւանի մակարդակի բարձրացմանը, ապա դա ամենեւին էլ մարզային իշխանության իրավասությունը չէ, եթե վերջինս միջոցներ չի կիրառել, որ շատ անձրեւ ու ձյուն գա: Բարձրաստիճան պաշտոնյաների այցերն էլ այդքան էական չեն:

Օրինակ, Գավառի հայտնի կաբելի գործարանը, որ մի քանի տարի առաջ մեծ շուքով բացեց Ռոբերտ Քոչարյանը, մարզպետի վկայությամբ, արդեն երկար ժամանակ չի աշխատում: Այդուհանդերձ, ուշագրավ են մարզի հաջողություններն այլ երկրների տարբեր մարզերի հետ համագործակցության պայմանագրեր կնքելու ոլորտում: Այստեղ ամենաակտիվը Ռուսաստանի մարզերն են՝ Կիրով, Սամարա, Սարատով: Բայց այստեղ էլ հաջողությունները մի քիչ այն չեն: Ինչպես երեկ նշեց մարզպետը, այդ համագործակցությունը հիմնականում վերաբերում է խոպանչիներին: Դեռ խորհրդային շրջանում ամենաշատը խոպան էին գնում հենց Գեղարքունիքից: Նրանցից ոմանք մնացել են այնտեղ: «Գեղարքունիքի մարզի նախկին տղաներն են, որոնք այնտեղ քաղաքացիություն ունեն, եւ ճանապարհաշինարարությունը, բնակարանային շինարարությունը հիմնականում նրանք են կատարում»,-ներկայացրեց մարզպետը եւ պարզաբանեց, որ այս պայմանագրերով խոպան գնալը ծրագրավորվում է:

Բայց մարզում կան գլոբալ կարգի հաջողություններ: «Պոլշայից ռակի մեծ պահանջարկ են ներկայացրել, ասել են՝ եթե հասցնեք Պոլշա, մենք ձեզնից կգնենք, դաժե չարտերնի ռեյս կստեղծենք...»,-ոգեւորված պատմում էր մարզպետը: Մյուս հաջողությունը, որ ներկայացրեց Ս.Բարսեղյանը, այն էր, որ Սեւանի ափին այլեւս ազատ տեղ չկա, եւ ամբողջ ափով շինարարություն է ընթանում: Սա չափազանց ուրախալի լուր է, մանավանդ որ՝ մայրաքաղաքի այգիներն էլ են նույն վիճակում: Բայց ափը, ինչպես երեկ հայտարարեց մարզպետը, «ոչ թե սեւանցունն է կամ վարդենիսցունը, այլ ամբողջ Հայաստանինը եւ հայ ժողովրդինը»: Իսկ դա, ինչպես պարզաբանեց մարզպետը, նշանակում է, որ ափին մոտենալու, Սեւանում լողալու, ավազին պառկելու համար ոչ ոք իրավունք չունի մարդկանցից փող վերցնելու, եւ եթե նման դեպքեր լինեն, մեղավորները խիստ կպատժվեն: Ուղիղ մեկ ամսից կերեւա, թե յուրաքանչյուր հանգստացող որքան է վճարելու Հայաստանին եւ հայ ժողովրդին պատկանող Սեւանում լողալու համար:

Հայկ Գեւորգյան

Տպել
1569 դիտում

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի