Զգու՛յշ, երեխաներ են. մի խախտեք գաղտնիությունը

16/06/2017 schedule14:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 18-ի համարում

Էթիկայի տարրական նորմերը պահանջում են, որ մարդու անձնական կյանքին (առողջությանը, բիզնեսին, ֆինանսական դրությանը) վերաբերող տեղեկությունները չհրապարակվեն: Մարդու անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի, անձնական նամակագրության գաղտնիությունն՝ ապահովվում, իսկ դրա նկատմամբ ոտնձգությունները պաշտպանվում են օրենքով: Սրանից բացի, կան նաեւ «նախաքննության, դռնփակ նիստի գաղտնիք» հասկացություններ, որոնք խախտողները ենթակա են պատասխանատվության: Սակայն մեզանում նման կարգի սահմանափակումները շատ հարաբերական են. ոմանց համար գործում են, ոմանց համար՝ ոչ: Ասենք՝ ինչը որ գաղտնիք է «Հայկական ժամանակի» համար, գաղտնիք չէ մեկ այլ՝ իշխանամետ լրատվամիջոցի համար: Նախաքննության տվյալներ հրապարակող փաստաբանը կարող է խստագույնս պատժվել, իսկ ուղիղ եթերում բացահայտումներ անող քննիչը՝ ոչ:

Եւ եթե չափահասներին վերաբերող գաղտնի տվյալների բացահայտումն ինչ-որ տեղ կարելի է արդարացնել, երեխաներին վերաբերող գաղտնիքների հրապարակումը ոչ մի արդարացում չունի: Ըստ ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի. «Ոչ մի երեխա չպետք է ենթարկվի իր անձնական կյանքի կամայական կամ ապօրինի միջամտության կամ իր պատվի ու հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգության»: Վերջին տարում մեզանում երկու աղմկոտ քրեական գործ հարուցվեց անչափահասների նկատմամբ սեռական բնույթի բռնությունների մեղադրանքով: Երկու դեպքում էլ բռնարարքների հեղինակները տարեց ուսուցիչներ էին, երկուսի նկատմամբ էլ 9 տարվա ազատազրկման դատավճիռ կայացվեց: Երկու դեպքում էլ դատավարությունն ընթացավ դռնփակ նիստով՝ երեխաների հետ կապված տեղեկատվությունը չտարածելու, նրանց ճակատագիրը չխեղելու նպատակով:

Սակայն երկու գործում էլ, չգիտես՝ դիտմամբ թե պատահմամբ, երեխաների վերաբերյալ ինֆորմացիայի արտահոսք եղավ, ինչը դժգոհության ու բողոքի տեղիք տվեց: Այդ քրգործերից մեկով անցնող տուժողների ներկայացուցիչները (երեխաների ծնողները) օրերս դիմել են «Ծովինար՝ կանայք ընդդեմ բռնության» հասարակական կազմակերպությանը՝ խնդրելով պաշտպանել իրենց երեխաների շահերը: Խոսքը թիվ 2 գիշերօթիկ դպրոցի ուսուցիչ Ռուբեն Ղլիջյանի գործողություններից տուժած 4 մանկահասակ երեխաների մասին է: Պարզվում է՝ այս տարվա մայիսի 20-28-ը «Արմնյուզ» հեռուստաալիքը Գեւորգ Ալթունյանի «Հետաքննություն» ծրագրով անդրադարձել է այս պատմությանը: Հաղորդման ժամանակ հրապարակվել են երեխաների անուն-ազգանունները:

Ըստ ծնողների՝ երեխաներն այդ հաղորդումից հետո այլեւս չեն կարողանում շփվել իրենց հասակակիցների հետ, ամաչում են բակ գնալ, չեն ուզում մարդկանց աչքին երեւալ: Գիշերօթիկի ուսմասվար Գեւորգյանը հուշել է նրանց՝ դիմել «Ծովինարին», ապա՝ դատարան: Մենք զրուցեցինք հաղորդաշարի հեղինակ Գեւորգ Ալթունյանի հետ: Ըստ նրա՝ ինքը երեխաների ծնողներին ասել է, որ եթե իր հաղորդումը վնասել է նրանց զավակներին, պետք չէ դիմել դատարան՝ ինքը պատրաստ է ներողություն խնդրել նրանցից, թեեւ դռնփակ նիստի նյութերն օգտագործել է ո՛չ իր մեղքով: Նյութերը տրամադրել է Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքի դատախազության քննիչ Ռուբիկ Մկրտումյանը, որը ժամանակին քննել էր այս գործը եւ պարտավոր էր լրագրողին գոնե զգուշացնել հրապարակման ոչ ենթակա նյութերի վերաբերյալ:

Հաղորդաշարը, ըստ Ալթունյանի, նպատակ է ունեցել սեռական բռնությունների, նաեւ գիշերօթիկների խնդրին անդրադառնալ եթերում, ինչը եւ արվել է: Ընդ որում՝ նա պատմեց, որ դեպքը, ըստ ուսուցիչների, բացահայտվել է, քանի որ պատահաբար պարզվել է, որ Ղլիջյանը դաս անելիս դռները կողպում է: Նկարահանումների օրերին իրենց խումբը հայտնաբերել է, որ այժմ բոլոր ուսուցիչները փակ դռների ետեւում են դաս անում: «Ծովինար» կազմակերպությունը, ստանալով ծնողների դիմումը եւ թերեւս՝ հասկանալով, որ այս խնդրում այնքան էլ մեծ չէ լրագրողի մեղքը, դատախազություն է դիմել քննիչի նկատմամբ քրգործ հարուցելու պահանջով. «Քանի որ նրա գործողությունների արդյունքում վտանգվել է երեխաների ապագան եւ բարոյական վնաս է պատճառվել նրանց»: Քննիչ Մկրտումյանը (քաղգործերով վճռաբեկ դատարանի նախագահի եղբայրը), մեզնից տեղեկանալով, որ իր դեմ քրգործ հարուցելու պահանջով ծնողները դիմել են դատախազություն, շվարեց ու հոգոց հանեց. «Ի՞նչ անեմ՝ կգնամ կդատվեմ»:

Ապա ավելացրեց, որ տվյալներն ինքը չի հրապարակել, այլ հաղորդավարը, նաեւ չժխտեց, որ այդ տվյալները տրամադրել է ինքը: Ինչեւէ, եթե գլխավոր դատախազությունում որոշեն, որ քննիչի գործողություններում հանցակազմ կա, առավելագույնը՝ դա կարող է դիտարկվել քրօրի հոդված 144-ի շրջանակներում՝ «անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը», որը նախատեսում է պատիժ՝ տուգանքի, 1 տարի ուղղիչ աշխատանքների կամ 1-2 ամիս կալանքի ձեւով: Խնդիրն, անշուշտ, պատժի խստությունը չէ, այլ մարդու (հատկապես՝ երեխայի) պատվի, արժանապատվության ու ապագայի մասին հոգածությունը:

Արմինե Օհանյան

Տպել
1561 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին