Նախընտրական մուտիլովկա. կրկնակի առաջադրում Շենգավիթում

16/06/2017 schedule14:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հունիսի 18-ի համարում

Թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Կռունկյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ հունիսի 16-ի երեկոյան ժամը 18-ին ավարտվել է Շենգավիթի համայնքի ղեկավարի թեկնածուների առաջադրումը: Եւ հենց այս փուլում արձանագրվել է առաջին անակնկալը. պարզվել է՝ համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված երեք անձանցից երկուսի անուն-ազգանունները համընկնում են: Ավելի հասկանալի լինելու համար ասենք, որ բացի գործող թաղապետ Մարտին Սարգսյանից, թեկնածու է առաջադրվել եւս մեկ Մարտին Սարգսյան: Իհարկե, նրանց հայրանունները տարբեր են. գործող թաղապետի հայրանունը Գրիգոր է, իսկ երկրորդ Մարտին Սարգսյանինը՝ Արիստակես, բայց դա այս դեպքում գրեթե էական չէ, քանի որ մարդիկ թեկնածուներին ճանաչում են անուն-ազգանունով:

Ընդհանրապես նման սեւ ընտրական տեխնոլոգիաները կիրառվում են հակառակորդ թեկնածուների ընտրողներին շփոթության մեջ գցելու համար, որպեսզի Մարտին Սարգսյանի պոտենցիալ ընտրողը չկարողանա ճիշտ կողմնորոշվել, թե հատկապես ո՛ր Մարտին Սարգսյանին է պետք կողմ քվեարկել: Սակայն այս ընտրատարածքում առաջադրված  երրորդ թեկնածուն «Զորավար Անդրանիկ» ջոկատի հրամանատար Ավետիս Գրիգորյանը (առավել հայտնի է որպես «Ղռերի Ավո») երեկ մեզ հետ զրույցում հավաստիացնում էր, որ ինքն ընդհանրապես տեղյակ չէ, թե ովքեր են առաջադրվել թաղապետի թեկնածու, կամ ում անուն-ազգանունը ում հետ է համապատասխանում: «Համոզված եմ, որ պատահականության արդյունք է»,- մեր հեռախոսային զրույցի ժամանակ իր տեսակետն արտահատեց պարոն Գրիգորյանը:

Սակայն մեզ հայտնի է, որ այս առաջադրումից երկու օր առաջ Ավետիս Գրիգորյանը հանդիպում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանի հետ, որը հայտնի է նման սեւ տեխնոլոգիաներին տիրապետելու վարպետությամբ: Բավականին ուշագրավ է նաեւ այն փաստը, որ մյուս Մարտին Սարգսյանն աշխատում է ոստիկանության զորքերի թիվ 1011 զորամասում՝ որպես վարձու բանվոր: Որպեսզի ավելի վառ լինի տպավորությունը հիշյալ Սարգսյանից, ավելացնենք, որ թաղապետի սույն թեկնածուի բնակարանի հեռախոսն անջատված է վարձը չմուծելու համար: Նաեւ այս պատճառով՝ նրանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց:  Իսկ ինչ է մտադիր անել Շենգավիթի թաղապետ Մարտին Սարգսյանը:

 «Իհարկե, ինձ համար անակնկալ էր այս առաջադրումը, սակայն խուճապի պատճառ եւս չեմ տեսնում: Եթե բոլոր երեք թեկնածուներն էլ գրանցվեն, ապա ես կլինեմ քվեաթերթիկում երրորդը եւ իմ ընտրողներին կբացատրեմ, որ պետք է քվեարկեն երրորդ համարի օգտին: Սակայն կարծում եմ, որ հիշյալ Մարտին Սարգսյանը եւ նրա հովանավորները կհասկանան իրենց քայլի անիմաստությունը, եւ նա չի հասնի մինչեւ քվեարկություն»,-ասում է արձակուրդում գտնվող Շենգավիթի թաղապետը: Պետք է նկատի ունենալ, որ նման նախադեպ Հայաստանի ընտրական պրակտիկայում հայտնի է: 2003 թվականի աշնանը տեղի ունեցած Աջափնյակի թաղապետի ընտրություններում առաջադրվել էին երկու Արման Սահակյան, մեկը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի որդին, մյուսը՝ որեւէ կերպ չառանձնացող անձ:

Այն ժամանակ լուրեր տարածվեցին, թե երկրորդ Արման Սահակյանին թեկնածու առաջադրելու նախաձեռնությունը գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանինն էր, իսկ հիշյալ Սահակյանն իր թեկնածությունից հրաժարվեց միայն այն բանից հետո, երբ իրական թեկնածու Արման Սահակյանի կողմնակիցները ինքնաբացարկի համար նրան վճարեցին ավելի մեծ գումար, քան առաջադրման համար վճարել էր Արծրուն Խաչատրյանը: Այս երկու ընտրությունների մեջ առկա մյուս նմանությունն էլ այն է, որ ինչպես Աջափնյակի դեպքում, այս անգամ էլ՝ մի կողմում ՀՀԿ թեկնածու Մարտին Սարգսյանն է, որը համարվում է Հանրապետական կուսակցության վերնախավի անդամ, իսկ մյուս կողմում՝ իշխանության, այսպես ասած, նախագահական թեւի աջակցությունն ունեցող Ավետիս Գրիգորյանը: Դժվար է կանխագուշակել, թե ով կհաղթի հուլիսի 11-ին նշանակված ընտրություններում, բայց հիշեցնենք, որ 2003 թվականի նոյեմբերի 2-ին տեղի ունեցած Աջափնյակի թաղապետի ընտրություններում հաղթեց նախագահական թեւի աջակցությունը վայելող Արծրուն Խաչատրյանը:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1738 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց