Հետաքրքիր կլինի, որ Էդգարը գոլ խփի իմ թիմին, ու իմ թիմը պարտվի. Լեւոն Ղասաբօղլյան

16/06/2017 schedule17:57

ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի 12 տարեկանների թիմի մարզիչ Լեւոն Ղասաբօղլյանն իր սանի՝ Էդգար Ասլանյանի հետ պատրաստվում է ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրին: 12-ամյա Էդգարը Հայաստանի այս տարվա ներկայացուցիչն է: 2016 թ. ՀՀ-ն ներկայացրել էր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի 12-14 տարեկան 8 ֆուտբոլիստից բաղկացած թիմը: Այս անգամ ձեւաչափը փոխվել է, եւ ընտրությունը կանգ է առել Էդգարի վրա: Armtimes.com-ի հետ զրույցում Ղասաբօղլյանը պատմեց, թե ինչպես է կայացվել որոշումը:

«Շատ ուրախալի է, որ հենց իմ թիմից է ֆուտբոլիստ ընտրվել: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից եկան ասացին, որ հարձակվող է պետք, եւ կարեւոր նախապայման է անգլերենի իմացությունը, որովհետեւ այնտեղ երեխաները շփվելու են անգլերենով: Ներկայացրի հարձակման գծի իմ ֆուտբոլիստներին, եւ ընտրվեց Էդգարը, որովհետեւ իր ֆուտբոլային որակների զատ՝ նաեւ լավ տիրապետում է անգլերենին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իր մյուս սաները չեն հիասթափվել եւ նորմալ են ընդունել որոշումը:  

«Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագիրը կայանալու է Ռուսաստանում՝ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության շրջանակներում: Մասնակցելու է 64 երկրի 1-ական ֆուտբոլիստ եւ 8 մարզիչ: Նրանք բաժանվելու են 8 թիմի, որոնց միջեւ մինի-մրցաշար է տեղի ունենալու: Լեւոն Ղասաբօղլյանն 8 մարզչից մեկն է:

«99 տոկոսով հավանական է, որ է ես ու Էդգարը նույն թիմում չենք լինի, որովհետեւ նույն երկիրը ներկայացնող մարզչին ու ֆուտբոլիստին, երեւի, նույն թիմում չընդգրկեն: Հետաքրքիր կլինի, որ իրար դեմ դուրս գանք, Էդգարն էլ գոլ խփի, ու պարտվենք»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք Էդգարի դեմ դուրս գալու դեպքում իր թիմի խաղացողներին կհուշի՝ ինչպես չեզոքացնել Էդգարին, Լեւոն Ղասաբօղլյանը միայն ծիծաղեց:

Մանկապատանեկան թիմերում հանդես գալու տարիներին երիտասարդ մարզիչ Լեւոն Ղասաբօղլյանը ճիշտ է՝ ոչ նման մասշտաբի, բայց ավելի շատ միջազգային մրցաշարերի է մասնակցել: Այսօր երեխաներն այդքան մեծ միջազգային փորձ չեն ունենում, եւ նա ընդգծում է, որ սա Էդգարի համար բացառիկ հնարավորություն է: Նա նաեւ նշում է, որ իր սանն այնտեղ ցույց տալու շատ բաներ ունի:

«Գնդակի հետ վարվելու յուրահատուկ ձեւ ունի: Բայց դեռ, իհարկե, նրա հետ աշխատելու շատ տեղ ունենք: Ամենակարեւորը՝ պետք է ավելացնի աշխատասիրությունը, նա ավելի շատ փորձում է հեշտ լուծումներ գտնել, բայց, երբ զայրանում է, խաղային այդ զայրույթի ժամանակ նրա մոտ ամեն ինչ ստացվում է: Բնավորությամբ շատ հանգիստ, լավ անձնավորություն է՝ լավ դաստիարակություն ստացած: Խաղադաշտում էլ կարողանում է դժվար պահերին իր վրա վերցնել խաղը, ճիշտ է՝ երբեմն չարաշահում է (ծիծաղում է), բայց այդ ամենը վերագրում եմ տարիքին, ժամանակի ընթացքում հասուն մտածելակերպ ձեռք կբերի, կավելացնի աշխատասիրությունը, ու հուսանք՝ կարդարացնի իր ծնողների եւ մեր բոլորի սպասելիքները»,- ասաց նա:

Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը Ռուսաստանում ընթանալու է հունիսի 17-ից հուլիսի 2-ը, իսկ «Գազպրոմի» հիմնադրած «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագիրը՝ հունիսի 26-ից հուլիսի 3-ը Սանկտ Պետերբուրգում: Երեխաները, բացի ֆուտբոլային մինի-մրցաշարից, մասնակցելու են մի շարք այլ միջոցառումների: Նաեւ հնարավորություն են ունենալու դիտելու Կոնֆեդերացիաների գավաթի եզրափակիչ հանդիպումը, որը կայանալու է հուլիսի 2-ին Սանկտ Պետերբուրգում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5201 դիտում

ԵՊՀ-ի համար ձեռք է բերվել շուրջ 3 մլրդ դրամի սարքավորում. վարչապետը ծանոթացել է լաբորատոր կարողություններին

Մի խումբ ուսանողների և դասախոսների ներկայացրեցի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. վարչապետն այցելել է ԵՊՀ

Կիսամյակային և տարեկան գնահատականների ամփոփումն անհրաժեշտ է կատարել առաջիկա 10 աշխատանքային օրում. ԿԳՄՍՆ

Կփոխանակեն ծանր հիվանդներին և վիրավորներին. ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի արդյունքները

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան

Այսօր Իտալիան առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար. նախագահը՝ Իտալիայի դեսպանին. տեսանյութ

Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել. նախաքննությունն ավարտվել է

Ամերիաբանկն արժանացել է FEAS Champions League մրցանակաբաշխության բրոնզե մրցանակին․ տեսանյութ

«ՈՒԱԶ»-ն ընկել է Արգավանդ գյուղի լիճը

ԲՏԱ նախարարն այցելել է «Ինժեներական քաղաք», տեղում ծանոթացել բիզնես աքսելերատորի շենքի շինարարությանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9, այնուհետև կբարձրանա 5-6 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանի փողոցներից և պողոտաներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն

Ստամբուլում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները

Գարեգին Բ-ն Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով է հրավիրել

Աստծուն խաբողը բոլորին կխաբի, տված երդումը ուրացողները չեն կարող լինել հոգևոր հովիվներ. Չախոյան

Lոռի բերդում շարունակվում են վերականգնման աշխատանքները, Քոբայրավանքում՝ հնագիտական պեղումները

Ապակենտրոնացված համագործակցությունը ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական հարաբերությունների հենասյուներից մեկն է. Վարդանյան

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 2-ին

Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Եթե պարզվի՝ Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել կաթողիկոս. վարչապետ

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ է ընտրվել Վասակ Դարբինյանը

Հիանալի արդյունք, որին պատրաստվել են 1,5 տարի. Զելենսկին մեկնաբանել է «սարդոստայն» գործողությունը

Լոռու մարզպետը կնշանակվի ՀՀ ոստիկանության պետ

Ինչպիսին է լինելու ամբողջ հունիս ամսվա եղանակը

Լոռու մարզպետը հրաժարական է ներկայացրել

Ռուբինյանը ԳԴՀ ԱԳՆ վարչության ղեկավարի գլխավորած պատվիրակությանն է ներկայացրել տարածաշրջանում տիրող իրավիճակը

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

Ամբողջ ժողովրդավարությունը վտանգված է, եթե այն վտանգի տակ է Հայաստանում. Ժիլբեր-Լյուկ Դըվինազ

Արգելվել է 213 տոննա ձմերուկի մուտքը Հայաստան. նմուշներում շեղումներ են հայտնաբերվել

Շնորհակալություն բոլորիդ. Արամ Հովհաննիսյանը հրաժեշտի ուղերձ է հրապարակել

Ներկայացվել են ԽՍՀՄ խնայբանկում ավանդների դիմաց փոխհատուցման մայիսի ցուցակներում ներառված հերթական համարները

Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 2012 թվականից հետախուզվող

Պաշտոնանկություն ՀՀ քննչական կոմիտեում

Վարչապետը մեկնաբանել է իր գրառումը, ավելացնելու որևէ բան չունեմ. ԿԳՄՍ նախարար

Գորիսում բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսությունը

Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից և ոստիկանության ծառայությունից

Պե՞տք է Հայ առաքելական եկեղեցին ֆինանսապես հաշվետու լինի պետությանը. Հովհաննիսյանը հարցում է անցկացրել

Հայաստան-Ֆրանսիա համագործակցության համաժողովի անցկացումը Սյունիքում ռազմավարական կարևորություն ունի. Խուդաթյան

Հանդիսությունների սրահներից մեկում հարսանիքն ավարտվել է ծեծկռտուքով ու փեսայի եղբոր դանակահարությամբ

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարում են 2025 թվականի Fellowship ծրագրի մասնակիցներին