Որոշել էր գրոհել ԱԺ նիստի ժամանակ, երբ թիկնապահները քիչ են. հատված Հայր Անտոնի ցուցմունքից

16/06/2017 schedule19:14

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ այսօր 8 ամսվա դադարից հետո սկսվեց 2015 թվականի նոյեմբերին ԱԱԾ-ի կողմից մեծ աղմուկով վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը:

Մինչ նիստը սկսելը սույն գործով ամբաստանյալ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի համար շտապօգնություն էր հրավիրվել դատարան, նրա ինքնազգացողությունը վատացել էր: Դատավոր Արմեն Բեկթաշյանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց, այնուհետեւ նիստը սկսվելուց առաջ ասաց, որ ըստ բժշկի տեղեկանքի՝ Վահան Շիրխանյանը ի վիճակի է մասնակցել դատական նիստին:

Նիստի ընթացքում դատավորը մեկ առ մեկ ստուգեց ամբաստանյալների ինքնությունները, բացի Վահան Շիրխանյանից: Դատավորը նրա մասին հիշեց միայն այն ժամանակ, երբ գործով ամբաստանյալներին ծանոթացնում էր իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին: «Ես ասեցի ինձ մոռացաք»,- նկատեց Շիրխանյանը, ապա դատավորի հարցին՝ թե ֆիզիկապես եւ հոգեպես առո՞ղջ եք, ասաց՝ միայն հոգեպես: Հարցին, ձեզ պա՞րզ են ձեր իրավունքները, Շիրխանյանը պատասխանեց. «Ես իրավունք չունեմ, էս երկրում ով իրավունք ունի»:

Նիստի ընթացքում Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն ներկայացրեց վարույթից հեռացնել գործով առանցքային մեղադրյալ Արթուր Վարդանյանի եւ խմբին ֆինանսավորելու մեջ մեղադրվող Հայր Անտոնի պաշտպաններ Լեւոն Բաղդասարյանին եւ Սիրուշ Աղվանյանին։ Մասնավորապես, ըստ Հայկ Ալումյանի, նախաքննությունից սկսած՝ նրանք երկուսով պաշտպանություն են իրականացնում երկու մեղադրյալների, որոնց շահերն ու դիրքորոշումները մշտապես հակասել են իրար։ Որպես հիմնավորում՝ Ալումյանը մեջբերեց ամբաստանյալներ Հայր Անտոնի եւ Արթուր Վարդանյանի ցուցմունքներից հատվածներ, որոնցից, ըստ նրա, երեւում է, որ նրանք հակասող դիրքորոշումներ ունեն։ Մասնավորապես, Ալումյանը ներկայացրեց Հայր Անտոնի ցուցմունքներից հետեւյալ հատվածը. «Արթուրն ասաց, որ հեղաշրջումը Հայաստանում պատկերացնում է, որ պետք է կատարվի թեկուզ սպանությունների միջոցով». «Այս նույն ժամանակ Արթուր Վարդանյանը ցուցմունք է տալիս, որ ինքը երբեւիցե բռնի ճանապարհով հեղափոխություն կազմակերպելու ցանկություն, մտադրություն ոչ ունեցել է, ոչ էլ այդպիսի մտադրություն որեւէ մեկի մոտ հայտնել է»,- ներկայացրեց Ալումյանը:

Ըստ նրա՝ Հայր Անտոնն իր ցուցմունքում ասել է, որ Արթուրը չէր մանրամասնում, թե հեղաշրջումը կոնկրետ ինչ ուժերով եւ ինչ եղանակով է իրականացնելու, նա իր ծրագրերի մասին մանրամասներ չի հայտնել. «Միայն ասում էր, որ զանազան ծրագրեր ունի, եւ օրվա իրավիճակից ելնելով՝ պետք է կողմնորոշվի, որոշում կայացնի եւ գործի, իշխանափոխությունը կամ պետք է տեղի ունենա Օհանյանի համաձայնությամբ եւ բանակի ուժով նախագահին հրաժարական ստիպելով, կամ իրականացնի Արթուր Վարդանյանն իր խմբերով՝ զենքի սպառնալիքով, եւ այլն»։

Ըստ այդմ, այս նույն ժամանակ Արթուր Վարդանյանն ասում է, որ ինքը որեւէ անգամ զենքով հեղաշրջում իրականացնելու մտադրություն չի ունեցել եւ այդպիսի մտադրություն չի արտահայտել որեւէ մեկի մոտ։ Ներկայացնելով մեկ այլ դրվագ՝ Հայկ Ալումյանն ասաց, որ ցուցմունք է տրվել այն մասին, որ «որոշել էր գրոհը կատարել ՀՀ Ազգային ժողովի նիստերի ժամանակ, քանի որ ամենաքիչ քանակի թիկնապահները կլինեն Ազգային ժողովի նիստի ընթացքում», սակայն Արթուր Վարդանյանը նշել է, որ այդպիսի բան չի ասել։ Ալումյանի  միջնորդությանը միացան մյուս ամբաստանյալների պաշտպանների մեծ մասը: Ամբաստանյալներ Վարդանյանը եւ Թոթոնջյանը առարկեցին Հայկ Ալումյանի միջնորդության դեմ՝ նշելով, որ իրենք իրենց պաշտպաններից բացի այլ պաշտպան չեն ցանկանում: Հետաքրքիր է, որ միջնորդության դեմ առարկեց նաեւ մեղադրող դատախազը՝ նշելով, թե երկու մեղադրյալներն էլ առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
15732 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ